Daily Archives: May 6, 2017

06.05.2017

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը «Շիրակից» կրած պարտությունից հետո (0-2) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը. -Այսօր չափազանց շատ սխալվեցինք թե՛ պաշտպանությունում, թե՛ գնդակը խաղարկելու ժամանակ: «Շիրակն» էլ փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր այդ սխալներից: Այսօր այն եզակի հանդիպումներից էր, երբ «Փյունիկը» գոլային պահեր գրեթե չունեցավ: Ինչո՞վ կպայմանավորեք դա:  -Հարձակման գծի թույլ խաղով: Այսինքն, սրությունը քիչ էր, քանի որ շարժումն էր քիչ: Ալիկ Առաքելյանի հետ ի՞նչ է կատարվում... -Ալիկը վնասվածք ունի և դեռ լիարժեք չի վերականգնվել: Իսկ բացակայող մյուս ֆուտբոլիստները դեռ չե՞ն վերականգնվել վնասվածքներից:  -Վարդան Պողոսյանը, Պետրոս Ավետիսյանը և Ռազմիկ Հակոբյանը դեռ չեն ապաքինվել վնասվածքներից: Իսկ կապաքինվե՞ն մինչ գավաթի խաղարկության եզրափակիչը:  -Հուսով ենք: http://www.vivaronews.am/vardan-bichaxchyan-haghthecinkh-bayc-krkin-mtahogum-e-golayin-paheri-iracumeh
06.05.2017

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2-0) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը. -Ընդհանուր առմամբ, վատ հանդիպում չանցկացրինք: Ամբողջ 90 րոպեի ընթացքում շտապողականություն էր նկատվում թիմի գործողություններում, որի պատճառով խոտանը բավականին շատ էր: Կարողացանք հաղթել, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը: Գոլային իրական պահեր ենք ստեղծում, բայց գոլերի չենք վերածում, որի պատճառով տղաները սկսում են ավելի նյարդային գործել: Այսօր տեսաք՝ 11-մետրանոցն էլ չկարողացանք իրացնել: Գոլի դրվագում էլ գնդակը մի տեսակ «զոռով», «հրելով» անցկացրինք մրցակցի դարպասը: Ամեն դեպքում, փորձում ենք կարգավորել թիմի խաղը: Այսօրվա ֆուտբոլում միայն պահեր ստեղծելը քիչ է, պետք է դրանք իրացնել: Պաշտպանությունում այսօր համեմատաբար քիչ էին սխալները: Գո՞հ եք այդ գծի ֆուտբոլիստների գործողություններից:  -Բնականաբար, եթե գոլ բաց չենք թողել, ապա արդեն գովելի է: Ես էլ եմ համաձայն, որ մրցակիցն այսօր գոլային հնարավորություններ գրեթե չունեցավ, բացառությամբ մեկ ստանդարտ խաղարկման, որտեղ առանց հսկողության էինք թողել Արամ Շախնազարյանին, և մեկ հեռահար հարվածի, երբ փայլուն խաղաց մեր դարպասապահը: Ամեն դեպքում, պաշտպանությունում վատ հանդես չեկանք: Թե՛ խոտանը, թե՛ շտապողականությունը հիմնականում վերաբերում են հարձակմանը: Ղուկաս Պողոսյանը լավ մտավ խաղի մեջ, գոլի հեղինակ դարձավ: Դիտարկո՞ւմ եք նրան հիմնական կազմում վստահելու հնարավորությունը:  -Միայն խաղի մեջ լավ մտնելը և գոլ խփելը քիչ են: Հաջորդ խաղից առաջ մոտ մեկ շաբաթ ժամանակ ունենք, կլինեն մարզումներ, որոնց ժամանակ տեսածը մեզ համար շատ կարևոր է: Ղուկասն այդ մարզումներով էլ պետք է ապացուցի, որ կարող է հանդես գալ մեկնարկային կազմում: Սաֆիու Աբդուլ Ֆատաուն առհասարակ բացակայում էր «Շիրակի» հայտացուցակից: Ի՞նչն էր պատճառը:  -Ոչ մի կոնկրետ պատճառ չկար: Ունենք սահմանված քանակից շատ ֆուտբոլիստներ և այսօր հայտացուցակի համար ընտրել էինք այս 18-ին:
06.05.2017

Մեսին հերթական ռեկորդը սահմանեց

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» 4-1 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ: «Կապտանռնագույների» հարձակվող Լիոնել Մեսին հերթական դուբլը ձևակերպեց այդ մրցավեճում՝ դառնալով Լա Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով կարողանում է 100 դուբլ հեղինակել: Մեսին 56 անգամ դուբլ է խփել տնային խաղերում, իսկ 44-ը՝ արտագնա հանդիպումներում: Այդ գոլերից մեկը արգենտինացին հեղինակել է 11 մետրանոցից:
06.05.2017

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո (0-1) կայացած մամուլի ասուլիսում ասել է հետևյալը. -Շնորհավորում եմ «Ալաշկերտին» հաղթանակի կապակցությամբ: Շատ լարված խաղ էր, որտեղ մեկ գոլը կամ պատահականությունը կարող էր վճռել խաղի ելքը: Մենք օգտագործեցինք մեր բոլոր ռեզերվները: Շատ դժվար դրության մեջ էինք, քանի որ ցանկացած ֆուտբոլիստի որակազրկման կամ վնասվածքի դեպքում երկրորդ խաղացողը չունենք: Ամեն դեպքում, մեր թիմը շատ լավ խաղաց, աշխատեց: Ես չեմ դժգոհում խաղից, ես դա ասել եմ տղաներին: Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր, հատկապես՝ գոլի դրվագում: Չնայած մրցակիցն ուներ մի քանի այլ գոլային պահեր ևս, հատկապես այն ժամանակ, երբ սկսեցինք 3 պաշտպանով գործել: Այսօրվա խաղի վրա ազդեց հենց բացակայող ֆուտբոլիստների գործո՞նը: Մասնավորապես, որակազրկված էր Վալմերսոն Գարսիա Պրայան:  -Այսօր հավասար ֆուտբոլ էր: Մենք կարող էինք հաջողության հասնել, բայց այն նրանց կողմն էր: Սակայն, այսօր վերջին փոխանցումը մեր թիմի մոտ լավ չէր ստացվում: Ոչ-ոքին մեզ այդքան էլ ձեռնտու չէր և խաղում էինք հաղթանակի համար: Մեր թիմի փորձառու մի քանի ֆուտբոլիստների մոտ, ովքեր ամբողջ առաջնության ընթացքում աչքի են ընկել իրենց սուր փոխանցումներով, այսօր դրանք չէին ստացվում: Այդպես էլ է լինում: Ծանր մրցաշրջան է, բայց դեռ 4 խաղ ունենք. ոչինչ կորած չէ: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր թիմի՝ չեմպիոնության հասնելու հնարավորություններն այս պարտությունից հետո:  -Դեռ 4 խաղ կա, և «Ալաշկերտն» ել դեռ ունի ծանր հանդիպումներ, մրցելու է «Փյունիկի», «Շիրակի» հետ: Մենք այսօր տեսնում ենք, որ բոլոր թիմերն էլ պայքարում են, ֆուտբոլ են խաղում, և ոչ ոքի հետ հեշտ չէ: 4 խաղում միգուցե շատ բան փոխվի: Մենք չպետք է հույսներս կտրենք: Ամեն դեպքում, ես իմ թիմի տղաներից գոհ եմ: Նրանք մարտական տրամադրված մտան խաղադաշտ, պայքարեցին: Ֆուտբոլ է, այսպես էլ կլինի: Բոլորին համբուրում եմ: 0-1 հաշվով պարտվելու ժամանակ արդեն պարզ էր, որ պետք է օդային փոխանցումներով խաղաք, քանի որ եզրերից չէր ստացվում ճեղքել «Ալաշկերտի» պաշտպանությունը: Չե՞ք կարծում, որ այդ ժամանակ պետք էր խաղադաշտ մտցնել բարձրահասակ Դամիր Մեմովիչին, այլապես Արարատ Առաքելյանը գրեթե միշտ հաղթում էր օդային պայքարում, երբ փոխանցում էր հետևում դեպի տուգանային հրապարակ:  -Ուշադիր հետևե՞լ եք՝ Մեմովիչն այս տարի քանի՞ դիպուկ հարված է կատարել գլխով... Երբ Ալեքսանդր Պետրոսյանին ուղարկեցինք առաջ, նա բոլոր օդային պայքարներում հաղթեց: Ինձ համար նա Մեմովիչից ուժեղ է: Պաշտպանին մտցնեինք միայն նրա համար, որ բարձրահասա՞կ է... Օդային փոխանցումներով խաղացել ենք միայն վերջին 10-15 րոպեներին: Ալեքսանդր Պետրոսյանին լավ գիտենք՝ գրեթե ամբողջ կյանքում հարձակվող է խաղացել, շատ լավ է գլխով խաղում, իսկ Մեմովիչը գլխով ոչ մի անգամ դիպուկ հարված չի կատարել: Նա միայն հասնում է գնդակին, բայց դիպուկ չի հարվածում: Դա մեր խնդիրն է: Ես Մեմովիչին բոլոր մարզումների ժամանակ ասում եմ, որ ոչ միայն հաղթի օդային պայքարում, այլև ճիշտ հարվածի: Նա այս տարի շատ անգամ է լավ դիրքերից վրիպել: Համակարծի՞ք եք, որ «Ալաշկերտն» այսօր տակտիկապես գերազանցեց Ձեր թիմին:  -Նրանց պետք էր՝ պարտություն չկրեին, գործում էին պաշտպանությունից, ստացվեց, գոլ խփեցին: Նույն հաջողությամբ մենք էլ կարող էինք հաջողության հասնել: Այդ դեպքում արագորեն կամրացնեինք պաշտպանությունը, բայց մեր խնդիրն այն է, որ այսօր համարժեք փոխարինողներ չունենք հարձակման գծում: Հույսներս այսօր դրել էինք Վարդան Բակալյանի վրա, բայց ոչինչ չստացվեց: http://www.vivaronews.am/articles/abraham-xashmanyan-yethe-ka-chempionuthyann-arzhani-2-rd-thim-apa-da-gandzasar-kapann-e
06.05.2017

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մինչև 98 քաշայինների պայքարում Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ուկրաինացի Դիմիտրի Տիմչենկոյի հետ: Օլիմիպիական խաղերի ոսկե մեդալակիրը երկու մրցափուլի արդյունքում առավելության հասավ Տիմչենկոյի նկատմամբ (5-0) և նվաճեց բրոնզե մեդալ: Հիշեցնենք՝ Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից ու հասել քառորդ եզրափակիչ, որտեղ զիջել էր նորվեգացի Ֆելիքս Բալդաոֆին (2-2): Քանի որ Արթուրին պարտության մատնած ըմբիշը հասել էր մրցաշարի եզրափակիչ, Ալեքսանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք ստացավ, որտեղ հաղթեց  չեխ Արթուր Օմարովին (4-3): Իսկ այսօր մրցագորգ դուրս եկած մեր մյուս ըմբիշներ Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ) և Վաչիկ Եղիազարյանը (130 կգ) չկարողացան մրցանակային տեղեր զբաղեցնել: Վաղը՝ մայիսի 7-ին, պայքարի մեջ դուրս կգան 71 կգ՝ Ռաֆայել Ալեքսանյանը, 75 կգ՝ Կարապետ Չալյանը, 80 կգ՝ Սարգիս Քոչարյանը, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյանը:
06.05.2017

Վերատին գոլ հեղինակ է դարձել՝ արհամարհելով «Ֆեյր փլեյի» կանոնները (տեսանյութ)

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին սկանդալային գոլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրի «Բաստիայի» դեմ հանդիպման ժամանակ (5-0): Բանն այն է, որ Վերատիի գոլից վայրկյաններ առաջ փարիզեցիների կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին պարկած էր մրցակցի տուգանային հրապարակում՝ վնասվածք ստանալու պատրվակով: «Բաստիայի» ֆուտբոլիստները փորձեցին դուրս բերել գնդակը, որպեսզի տուժած խաղացողին օգնություն ցուցաբերեն, սակայն մրցակցի ֆուտբոլիստները շարունակեցին խաղը.
06.05.2017

«Գրանադա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Իսպանիա, Լա Լիգա, տուր 36 «Գրանադա»-«Ռեալ Մադրիդ» Գրանադա, «Նուեվո Լոս Կարմենաս» Մեկնարկը՝ 22:45 Ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը: «Գրանադա» Օչոա, Ֆոուլքիեր, Հոնգլա, Ինգասոն, Սիլվա, Կրհին, Անգբան, Անդրեաս, Կուենկա, Մալե, Ռամոս «Ռեալ Մադրիդ» Կասիլիա, Ռամոս, Նաչո, Խամես, Կազեմիրո, Կոենտրաու, Կովաչիչ, Վասկես, Ասենսիո, Մորատա, Դանիլո
06.05.2017

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական՝ «Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ» հանդիպումը: «Ալաշկերտը» հաղթանակ տոնեց 1-0 հաշվով, միակ գնդակը հեղինակեց պաշտպան Արարատ Առաքելյանը: «Ալաշկերտը» այս հաղթանակից հետո մնում է առաջնության առաջատարը և 5 միավորով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապանին»:
06.05.2017

«Բարսելոնա»-«Վիլյառեալ». Մեկնարկային կազմեր

Իսպանիա, Լա Լիգա, տուր 36 «Բարսելոնա»-«Վիլյառեալ» Բարսելոնա, «Նոու Կամպ» մարզադաշտ Մեկնարկը՝ 20:30 Ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը: «Բարսելոնա» Տեր Շտեգեն-Պիկե, Ումտիտի, Ռոբերտո, Դին-Ռակիտիչ, Բուսկետս, Ինիեստա-Սուարես, Մեսի, Նեյմար «Վիլյառեալ»  Ֆդեզ-Մուսիաչո, Ալվարո, Կոստա, Մարիո-Ռոդրիգո,Տրիգուերոս, Սորիանո-Դոս Սանտոս, Բակամբու, Սոլդադո
06.05.2017

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի՝ «Արարատ» - «Բանանց» հանդիպումը: Արկադի Անդրեասյանի գլխավորած թիմը հաղթեց 1-0 հաշվով: Միակ գոլը հեղինակեց փոխարինման դուրս եկած Դավիթ Մինասյանը:
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: