Daily Archives: May 5, 2017

05.05.2017

«Ատլետիկոյի» պաշտպանը մերժել է «Բարսելոնային», քանի որ երազում է խաղալ «Ռեալում»

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Տեո Էրնանդեսը, ով վարձավճարով հանդես է գալիս «Ալավեսում», չի պատրաստվում տեղափոխվել «Բարսելոնա»: Ըստ Marca-ի՝ կատալոնական ակումբն արդեն համաձայնության էր եկել «Ատլետիկոյի» հետ նրա տեղափոխության առիթով, իսկ անձամբ ֆուտբոլիստին առաջարկել տարեկան 3,5 մլն եվրո աշխատավարձ: Սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է կատալոնական ակումբ տեղափոխվելուց, քանի որ երազում է «Ռեալում» խաղալու մասին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արքայական» ակումբը ցանկանում է գնել Էրնանդեսի տրանսֆերը 24 մլն եվրոյով, սակայն «Ատլետիկոն» և ֆուտբոլիստի գործակալն անելու են ամեն ինչ, որպեսզի թույլ չտան նրան տեղափոխվելու Մադրիդի ակումբներից մյուսը: Միաժամանակ, ըստ աղբյուրի, 19-ամյա պաշտպանը մտադիր չէ լսել իրեն շրջապատող անձանց և սպասելու է ամռանը, որպեսզի միանա Չեմպիոնների լիգայի 11-ակի գավաթակրին:
05.05.2017

Լևան Բերիանիձեն՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ հաղթեց Մոլդովիան ներկայացնող ըմբիշին, իսկ քառորդ եզրափակչում պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Ջամալադին Մագոմեդովին: Քանի որ ադրբեջանցի ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ, Լևան Բերիանիձեն հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար Սոսլան Գագլոևի հետ: Հայ ըմբիշը 3-1 հաշվով հաղթեց սլովակ մարզիկին և դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել Գրիգոր Գրիգորյանը և Վոլոդյա Ֆրանգուլյանը: Վաղը պայքարի մեջ դուրս կգան հունահռոմեական ոճի հայ ըմբիշները:
05.05.2017

Իսպանիայի հավաքականը 8 տարի անց պաշտոնական խաղ կանցկացնի «Սանտիագո Բեռնաբեուում»

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Իսպանիա - Իտալիա հանդիպումը տեղի կունենա Մադրիդի «Ռեալին» պատկանող «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Այս մասին հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Իսպանացիների և իտալացիների միջև խաղը կկայանա 2017 թվականի սեպտեմբերի 2-ին: «Կարմիր Ֆուրիան» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի 2009 թվականից ի վեր, երբ Իսպանիայի ընտրանին «Մունդիալ-2010»-ի ընտրական փուլում մրցել էր Թուրքիայի հավաքականի հետ (1-0): Իսպանիայի հավաքականը 2011 թվականին վերադարձել էր «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ, բայց դա կոլումբիացիների դեմ ընկերական խաղն էր (1-0): Խուլիեն Լոպետեգիի սաները «Մունդիալ-2018»-ի ընտրական փուլի 5 տուրերից հետո G խմբի առաջատարն են՝ գերազանցելով Իտալիայի հավաքականին խփած և բաց թողած գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ:
05.05.2017

Բուֆոն. «Շատ տխրեցի, երբ Մորատան որոշեց վերադառնալ «Ռեալ Մադրիդ»

«Յուվենտուսի» դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը պատմել է, որ շատ է տխրել, երբ իր նախկին խաղընկեր Ալվարո Մորատան 2016 թվականի ամռանը որոշել է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»: «Մորատային հարմարվելու համար մի քանի ամիս պահանջվեց, բայց դա նորմալ է: Նա իդեալականորեն հասկացավ, թե ինչպես է պետք աշխատել Ա Սերիայում: «Յուվենտուսը» լրիվ այլ խաղաոճ ունի, քան «Ռեալը»: Նրա հեռանալը «Յուվենտուսի՞ց». շատ տխրեցի, երբ դա տեղի ունեցավ, քանի որ Մորատան մեծ տաղանդ է: Նա այժմ այնպիսի տարիքում է, որ կարող է վերջնականապես կայանալ որպես ֆուտբոլիստ: Ալվարոն կարող էր դառնալ «Յուվեի» առանցքային խաղացողը: Նա վերջում ակումբում մնալու հետ կապված բացասական մտքեր ուներ: Խոսեցի նրա հետ, քանի որ ցավում էի Ալվարոյի համար և ցանկանում էի օգնել: Մորատան ինձ շատ էր դուր գալիս որպես խաղընկեր»,- ասել է Բուֆոնը:
05.05.2017

Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ֆուտբոլիստը հավաքել է երկրպագուների առավելագույն ձայները: Էրերան նախորդ ամսին մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: Հիշեցնենք՝ մանկունյական ակումբի երկրպագուներն ավելի վաղ ընտրել էին նաև թիմի՝ ապրիլ ամսվա լավագույն գոլը: Այդտեղ հաղթող էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանի՝ Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Սանդերլենդի» դարպասն ուղարկած գնդակը: http://www.vivaronews.am/mxitharyani-goleh-tchanachvel-e-manchesther-yunaythedi-april-amsva-lavaguyn-gol-tesanyuth  
05.05.2017

Մոուրինյոն ավելի մեծ ազատություն կտա Մխիթարյանին՝ հրավիրելով «Մոնակոյի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը» նշանառության տակ է առել «Մոնակոյի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվային, հաղորդում է Mirror-ը: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 22-ամյա արագավազ և տեխնիկապես հիանալի պատրաստված ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Ժոզե Մոուրինյոն, ով նրան ցանկանում է օգտագործել աջ կիսապաշտպանի դիրքում: Այդպիսով, պորտուգալացի մասնագետը մտադիր է Հենրիխ Մխիթարյանին ավելի մեծ ազատություն տալ հարձակվողական գործողությունների ժամանակ և հայ կիսապաշտպանին հնարավորություն տալ հանդես գալու առաջ քաշված կիսապաշտպանի դիրքում: Բերնարդո Սիլվայի տրանսֆերային արժեքը կազմում է 40 մլն ֆունտ ստեռլինգ: Նա «Մոնակոյի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ:
05.05.2017

Լիոնել Մեսին մերժել է «Բարսելոնայի»՝ պայմանագրի երկարաձգման առաջին առաջարկը

«Բարսելոնայի» ղեկավարությունը պայմանագրի երկարաձգման առաջին առաջարկն է կատարել թիմի առաջատար Լիոնել Մեսիին: Արգենտինացին մերժել է այն, հաղորդում է AS-ը: Նրան առաջարկել են տարեկան 30-35 մլն եվրո աշխատավարձ: Մեսիի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ լրանում է 2018 թվականի ամռանը: Նշենք, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի շահերը պաշտպանում է նրա հայրը՝ Խորխե Մեսին: http://www.vivaronews.am/hratap-mesii-orakazrkumeh-chegharkvel-e
05.05.2017

«Ռեալի» առաջիկա հանդիպումը բաց կթողնի 3 առանցքային ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի «Գրանադայի» դեմ հանդիպումը բաց կթողնեն Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման: Բացի այդ, թիմին վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել նաև Գարեթ Բեյլը: «Մարզչական շտաբի որոշմամբ առաջիկա հանդիպումը բաց կթողնեն Ռոնալդուն և Բենզեման: Վերջին ժամանակներս այդ խաղացողներին շատ են քննադատում: Ասում են, որ երբ նրանք խաղադաշտում չեն, մեր խաղը ավելի հավասարակշռված է, բայց դա այդպես չէ: Բոլորը կարող են ունենալ իրենց սեփական կարծիքը, սակայն ես գոհ եմ Բենզեմայից, Բեյլից և Ռոնալդուից: Որոշները գտնում են, որ խաղաժամանակ քիչ ստացող ֆուտբոլիստները ավելի լավ են իրենց դրսևորում, բայց ընդամենը մի քանի խաղում պորտուգալացին, ֆրանսիացին և ուելսցին ամենալավ տեսքը չունեին»,-ասել է ֆրանսիացի մասնագետը:
05.05.2017

Հայտնի է՝ երբ կկայանա «Սելտա»-«Ռեալ Մադրիդ» հետաձգված հանդիպումը

Իսպանիայի առաջնության պաշտոնական էջը հայտնել է, թե երբ կկայանա «Սելտա»-«Ռեալ Մադրիդ» հետաձգված հանդիպումը: Դիմակայությունը տեղի կունենա մայիսի 17-ին: 21-րդ տուրի այս հանդիպումը հետաձգվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: «Սելտա»-«Ռեալ» դիմակայությունը կկայանա առաջնության ավարտից 4 օր առաջ: Իսկ 38-րդ տուրի խաղերը տեղի կունենան մայիսի 21-ին: «Արքայական» ակումբը և կատալոնական «Բարսելոնան» ներկայումս 81 միավորով պայքարում են Իսպանիայի առաջնության տիտղոսի համար: «Ռեալը» վերջին անգամ տիրացել է այդ գավաթին 2012 թվականին:
05.05.2017

ՀՐԱՏԱՊ. Մեսիի որակազրկումը չեղարկվել է

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին 4 խաղով որակազրկվել էր Աշխարհի առաջնության ընտրական փուլի Չիլիի դեմ հանդիպման ժամանակ եզրային մրցավարի հասեցին ենթադրաբար հնչեցված վիրավորանքների համար: Սակայն Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել էր այդ որոշումը, իսկ ՖԻՖԱ-ն հայտնել էր, որ բողոքարկման քննման ժամանակ ներկա պետք է գտնվի նաև Մեսին: Արգենտինացին անձանական պատճառներով չէր կարողացել մեկնել Ցյուրիխ, սակայն համաձայնվել էր հարցերին պատասխանել տեսազանգի միջոցով: Լրագրող Ռոբ Հարիսի փոխանցմամբ, Մեսին հաղթել է ՖԻՖԱ-ի դեմ ներկայացրած բողոքը և չեղարկել 4 խաղյա որակազրկումը: ՖԻՖԱ-ի նախնական որոշումը չեղարկվել է փաստերի բացակայության պատճառով: https://twitter.com/RobHarris/status/860481643634733056
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: