Daily Archives: May 4, 2017

04.05.2017

Գրիգոր Գրիգորյանը և Վոլոդյա Ֆրանգուլյանը բրոնզե մեդալներ են նվաճում ըմբշամարտի ԵԱ-ում

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակում է ընթանալ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր Հայաստանը ներկայացնող մարզիկներից մրցագորգ դուրս եկան Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) ու Գրիգոր Գրիգորյանը (74 կգ): Վերջիններս հասան մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեցին և իրավունք ստացան սփոփիչ գոտեմարտեր անցկացնել: Վոլոդյա Ֆրանգուլյանը բրոնզե մեդալի համար պայքարում գոտեմարտեց Աբդի Զուրնաջիի հետ և վաղաժամ հաղթանակ տարավ թուրք ըմբիշի նկատմամբ՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Հայաստանի մյուս պատվիրակ Գրիգոր Գրիգորյանը առավելության հասավ Հունաստանի դրոշի տակ հանդես եկող Կիրիլոս Բինենմպաունի նկատմամբ (9:3) ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: http://www.vivaronews.am/volodya-frangulyaneh-ev-grigor-grigoryaneh-kpaykharen-bronze-medalneri-hamar-ehmbshamarti-yevropayi-arajnuthyunum
04.05.2017

Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Ձեր ուշադրությանն ենք մայիսի 4-ի իրադարձությունների քրոնիկոնը: ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին 527 վարկանիշային միավորով պահպանել է 67-րդ հորիզոնականը: Լավագույն տասնյակում փոփոխություններ չեն եղել: Առաջատարը Բրազիլիան է, որին հաջորդում են Արգենտինան, Գերմանիան, Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան, Շվեյցարիան և Իսպանիան: Հայաստանի հավաքականի մրցակիցները «Մունդիալ-2018»-ի ընտրական մրցաշարում հետևյալ հորիզոնականներում են. Լեհաստան՝ 11-րդ տեղ, Ռումինիա՝ 47-րդ տեղ, Դանիա՝ 51-րդ տեղ, Չեռնոգորիա՝ 62-րդ տեղ, Ղազախստան՝ 104-րդ տեղ: Իրանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրում «Փեյքանը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել «Ֆուլադի» նկատմամբ: Լևոն Հայրապետյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Փեյքանն» առաջնությունն ավարտել է 6-րդ հորիզոնականում: Նույն մրցաշարում «Էսթեղլալը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության է հասել «Սեպահանի» նկատմամբ: Հրայր Մկոյանը խաղը բաց է թողել որակազրկման պատճառով: «Էսթեղլալն» առաջնությունն ավարտել է 2-րդ հորիզոնականում՝ դառնալով Իրանի փոխչեմպիոն: Նույն մրցաշարում «Փադիդեն» մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով պարտություն է կրել «Զոբ Ահանից»: Վարազդատ Հարոյանը վնասվածքի պատճառով բաց է թողել հանդիպումը: «Փադիդեն» առաջնությունն ավարտել է 11-րդ տեղում: Արգենտինական «Տեմպերլեյի» հարձակվող Մաուրո Գևգեոզյանը, ով դուբլի հեղինակ էր դարձել «Ռասինգ Կլաբայի» հետ մրցավեճում (3-0), Whoscored.com-ի վարծակով ընդգրկվել է առաջնության 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Գևգեոզյանը կայքի կողմից ստացել է 8,5 գնահատականը: Ռուբեն Հայրապետյան. «Ես և Արթուր Պետրոսյանը պատրաստ ենք ևս մեկ անգամ հրավիրել Դավիթ Յուրչենկոյին Հայաստանի ազգային հավաքական, որի դռները միշտ բաց են նրա համար: Մենք գրկաբաց սպասում ենք, որ Յուրչենկոն կընդունի մեր հրավերը և կմիանա Հայաստանի ազգային հավաքականին»: Մախաչկալայի «Անժիի» դարպասապահ Դավիթ Յուրչենկո. «Հենց նոր իմ հայ ընկերներից իմացա այդ հայտարարության մասին, այսպիսով դեռևս ոչ մեկի հետ չեմ խոսել այդ թեմայով: Նախընտրում եմ գնալ այն հավաքական, որն իմ սրտին ավելի մոտ է: Որոշում կընդունեմ, երբ ավելի լուրջ խոսակցություններ լինեն»: Բելգիական «Սերկլ Բրյուգեի» ֆուտբոլիստ Իվան Յագանը երեք տարվա պայմանագիր է ստորագրել «Լյերսի» հետ, որը ելույթ է ունենում նույն երկրի 2-րդ դիվիզիոնում և նախորդ մրցաշրջանի արդյունքում զբաղեցրել է 2-րդ տեղը: Յագանն իր նախորդ թիմում երեք մրցաշրջան է անցկացրել՝ մասնակցելով 68 հանդիպման և դառնալով 24 գոլի հեղինակ: Կազանի «Ռուբինը» դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնում ներկայումս «Անժիում» աշխատող Ալեքսանդր Գրիգորյանին հրավիրելու տարբերակը: Կազանյան ակումբը փոխարինող է փնտրում իսպանացի մասնագետ Խավյեր Գարսիային, ում գլխավորությամբ Ռուսաստանի կրկնակի չեմպիոնները չեն հայտնվել եվրագավաթներում: Գրիգորյանը միակ թեկնածուն չէ, բայց շատ հավանական է, որ «Ռուբինը» հենց նրա հետ բանակցություններ կսկսի մրցաշրջանի ավարտին: Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Հովհաննես Գոհարյան. «Հենրիխ Մխիթարյանն օրինակ է բոլորի համար: Մենք հավաքների ժամանակ բնակվում էինք նույն համարում: Նա շատ կարգապահ տղա է: Կանոնակարգված է սնվում, քնում և անում ամեն ինչ: Մեկը հասնում է բարձունքի, մյուսը՝ ոչ... Հայաստանում մինչ օրս խոսում են, որ ես շատ ավելի տաղանդավոր էի, քան Մխիթարյանը»: Լեհաստանի 4-րդ դիվիզիոնի 28-րդ տուրում «Բելհատուվ-2»-ը սեփական հարկի տակ 3-1 հաշվով պարտության է մատնել «Ժեդնոչենիին»: Վոլոդյա Պապիկյանը դարձել է գոլի հեղինակ և փոխարինվել 66-րդ րոպեին: «Բելհատուվ-2»-ը 7-րդ տեղում է:
04.05.2017

Մխիթարյանի գոլը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ապրիլ ամսվա լավագույն գոլ (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» ապրիլ ամսվա լավագույն գոլ է ճանաչվել մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի գոլը  Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Սանդերլենդ» -«Մանչեսթեր Յունայթեդ»  խաղում: Հիշեցնենք, որ Մխիթարյանի լավագույն գոլի հեղինակ էր դարձել նաև դեկտեմբեր, հունվար և փետրվար ամսիներին: December, January, February and now April - four out of the last five Goal of the Month awards for @HenrikhMkh! pic.twitter.com/UPOATMJSl3 — Manchester United (@ManUtd) 4 мая 2017 г.
04.05.2017

«Սելտա»- «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը + ՈՒՂԻՂ ԵԹԵՐ

Եվրոպա լիգա. Կիսաեզրափակիչ փուլ, առաջին հանդիպում «Սելտա» – «Մանչեսթեր Յունայթեդ» «Էստադիո էլ Բալայդոս» մարզադաշտ, Վիգո Հանդիպման մեկնարկը ՝ 23:05 Ձեզ ենք ներկայացնում թիմերի մեկնարկային կազմերը «Սելտա»՝Ալվարես, Մալյո, Կաբրալ, Ռոնկալյա, Ջոնի, Ռադոյա, Վաս, Պաբլո Էրնանդես, Ասպաս, Գվիդետի, Սիստո «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Ռոմերո- Դարմիան,Բլինդ,Բայի, Վալենսիա- Էրերա, Ֆելայինի, Պոգբա -Մխիթարյան, Ռեշֆորդ,Լինգարդ http://www.vivaronews.am/selta-manchesther-yunaythed-vo%D6%82ghigh-herardzakum
04.05.2017

Եվրոպա լիգայի պաշտոնական էջի հատուկ անդրադարձը Հենրիխ Մխիթարյանին կիսաեզրափակչից առաջ (լուսանկար)

Եվրոպա լիգայի թվիթերյան պաշտոնական էջը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին կիսաեզրափակիչ փուլի «Սելտա» - «Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայության առաջին խաղից առաջ: Մխիթարյանը Եվրոպա լիգայի վերջին 6 խաղերում դարձել է 5 գոլի հեղինակ: Midfield Armenian #UEL record Games: 29Goals: [email protected] pic.twitter.com/bLXoMoVrMG— UEFA Europa League (@EuropaLeague) May 4, 2017
04.05.2017

Ամերիկյան քննարկումներ. «Անարդարություն է, որ Յուրա Մովսիսյանը տարեկան վաստակում է մոտ 2 մլն դոլար»

Ամերիկյան Rslsoapbox-ը վերլուծել է ՄԼՍ-ի Արևմտյան Կոնֆերենցիայում ելույթ ունեցող «Ռեալ Սոլթ Լեյքի» ելույթները 2017 թվականին: Ակումբը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, այս տարի կայացած 9 հանդիպումներում տոնել է 2 հաղթանակ, գրանցել նույնքան ոչ-ոքի և կրել 5 պարտություն: Թիմն այդ մրցավեճերից 4-ում չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը: Յուրա Մովսիսյանը հաջողության է հասել 4 անգամ: Ամերիկյան կայքը գրում է. ««Ռեալ Սոլթ Լեյքի» երկրպագուների համար տարօրինակ էր վիճակագրությունը վերջին՝ «Սպորտինգի» հետ խաղում (0-3). թիմը կատարել է 14 հարված, որից միայն 2-ը՝ դարպասին: Ամենաշատ քննադատություն ստացող ֆուտբոլիստը թիմի հարձակման առաջատար Յուրա Մովսիսյանն է, ով փորձում է իր վրա վերցնել առաջատարի դերը: Հայ ֆուտբոլիստը 9 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: Դա, իհարկե, վատ ցուցանիշ չէ, բայց չպետք է մոռանալ, որ նա թիմում ստանում է ամենաբարձր աշխատավարձը՝ տարեկան 1,97 մլն դոլար, ուստի նորմալ է, որ հենց Յուրան է հաճախ հայտնվում քննադատության թիրախում: Ի պաշտպանություն Յուրայի՝ պետք է նշել, որ նա թիմակիցներից չի ստանում բավարար աջակցություն. նույնիսկ լավագույն գոլահարին օգնություն է պետք, որպեսզի եզրափակի գրոհները: Նա ԱՄՆ վերադարձից հետո դարձել է 13 գոլի հեղինակ. կարո՞ղ ենք նրանից սպասել ավելին: Համեմատության համար եկեք դիտարկենք ՄԼՍ-ի նախորդ առաջնության լավագույն 5 ռմբարկուներին, և հասկանանք, թե որքանով է համապատասխանում նրանց խփած գոլերի քանակը ստացած աշխատավարձի հետ. 1. Բրեդլի Ռայթ-Ֆիլիպս - տարեկան աշխատավարձը՝ 1,635,000 մլն դոլար - 24 գոլ - ամեն գոլի արժեքը՝ 68,125 դոլար 2. Դավիդ Վիլյա - տարեկան աշխատավարձը՝ 5,610,000 մլն դոլար - 23 գոլ - ամեն գոլի արժեքը՝ 243,913 դոլար 3. Սեբաստիան Ջիովինկո - տարեկան աշխատավարձը՝ 7,115,555 մլն դոլար - 17 գոլ - ամեն գոլի արժեքը՝ 418,562 դոլար 4. Իգնասիո Պիատի - տարեկան աշխատավարձը՝ 450,000 դոլար - 17 գոլ - ամեն գոլի արժեքը՝ 26,470 դոլար 5. Դոմ Դոյեր - տարեկան աշխատավարձը՝ 668,750 դոլար - 16 գոլ - ամեն գոլի արժեքը՝ 41,796 դոլար Այս առումով Մովսիսյանի ցուցանիշը նախորդ մրցաշրջանում կազմել է 219,305 դոլար ամեն գոլի համար, ինչն ավելի էժան է, քան Դավիդ Վիլյայի և Սեբաստիան Ջիովինկոյի դեպքում, բայց ավելի թանկ՝ համեմատած նախորդ երեքի հետ: Եթե նա այս մրցաշրջանում հասնի 15 գոլի սահմանագծին, ապա նրա գոլի արժեքը կդառնա 131,583 դոլար: Գոլահար հարձակվողը թանկ հաճույք է ամենուր: Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ապա նրա՝ թիմին բերած օգուտը պաշտպանական գործողությունների ժամանակ քննարկման այլ թեմա է, բայց եզրակացությունն այն է՝ ԱՄՆ-ում լավ է վճարվում այն ֆուտբոլիստը, ով ունակ է գնդակներ ուղարկելու մրցակցի դարպասը»: «Անարդարություն է, որ նա տարեկան վաստակում է մոտ 2 մլն դոլար» Հատկանշական է, որ երկրպագուների մեծ մասը մեկնաբանություններով կարծիք է հայտնել, որ Մովսիսյանը վաստակում է ավելին, քան արժանի է: Նրանցից մեկը գրել է. «Այո, փաստերը խոսուն են: Ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս է այս տղան տարեկան վաստակում մոտ 2 մլն դոլար: Դա նրա և իր գործակալի գործն է, բայց կարծում եմ՝ այս փաստն անարդարություն է»: Մեկ այլ երկրպագու գրել է. «Չեմ կարծում՝ արժե Մովսիսյանին համեմատել, օրինակ, Դավիդ Վիլյայի կամ Ջիովինկոյի հետ: Նրանք մեծ անունով ֆուտբոլիստներ են, խփում են շատ ավելի շատ, բացի այդ, հեղինակություն են բերում ակումբին: Նրանց շնորհիվ մամուլն ավելի լավ է վերաբերվում թիմին, ավելի շատ երկրպագուներ են գալիս մարզադաշտ: Չեմ կարծում՝ Յուրայի ներկայությունը «Ռեալ Սոլթ Լեյքում» այդ առումով որևէ բան է փոխում»:
04.05.2017

Նեյմարն ասել է, թե ում է ցանկանում տեսնել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ասել է, թե ում է ցանկանում տեսնել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կլքի պաշտոնը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Բրազիլացին ցանկանում է, որ  Էնրիկեի հեռանալուց հետո թիմը գլխավորի Խուան Կառլոս Ունսուեն, որն այժմ Էնրիկեի օգնականն է: Նեյմարի կարծիքով այլ մասնագետի հրավիրելու դեպքում «Բարսելոնայի» խաղաոճը կփոխվի: 25-ամյա հարձակվողի հայրը այս թեմայով արդեն զրուցել է ակումբի ղեկավարության հետ և հայտնել իր որդու դիրքորոշումը: Հիշեցնենք, որ Ունսուեի թեկնածությունն ավելի վաղ առաջարկել էին նաև կատալոնացիների պաշտպան Ժերար Պիկեն և թիմի ավագ Անդրես Ինյեստան:
04.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» միանգամից 3 ֆուտբոլիստ ձեռք կբերի «Ատլետիկոյից»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է Մադրիդի «Ատլեիկոյի» միանգամից 3 ֆուտբոլիստներով: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է այս ամռանը մադրիդյան ակումբից ձեռք բերել պաշտպանի, հարձակվողի և դարպասապահի: Ինչպես ավելի վաղ հայտնել է անգլիական մամուլը, մանկունիացիների դարպասապահ Դավիդ դե Խեան ցանկանում է տեղափոխվել Մադրիդի«Ռեալ», ինչն էլ ստիպել է թիմի պորտուգալացի մարզչին նոր դարպասապահ փնտրել: Չնայած այն բանին, որ Մոուրինյոն փորձում է իսպանացուն բաց չթողնել, դե Խեան ամենայն հավանականությամբ ամռանը կլքի ակումբը: Որպես փոխարինող Մոուրինյոն ցանկանում է «կարմիր սատանաների» կազմում տեսնել «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակին: Դարպասապահի հրաժարագինը կազմում է 100 մլն. եվրո: Բացի Օբլակից Մոուրինյոն ցանկանում է «Օլդ Թրաֆորդում» տեսնել մադրիդյան ակումբի պաշտպան Խոսե Խիմենեսին և հարձակվող Անտուան Գրիզմանին:
04.05.2017

«Սելտա» – «Մանչեսթեր Յունայթեդ». Ուղիղ հեռարձակում

ՈՒԵՖԱ Եվրոպա լիգա, կիսաեզրափակիչ «Բալայիդոս» մարզադաշտ, Վիգո Մայիսի 4, 23:05 «Սելտա» - «Մանչեսթեր Յունայթեդ» Հեռարձակումը կսկսվի խաղի մեկնարկից 1-2 րոպե առաջ.
04.05.2017

Նեյմարը դատարանի առջև կկանգնի

Իսպանիայի դատարանը խարդախության մեղադրանքով գործ է հարուցել Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի նկատմամբ, տեղեկացնում է EFE-ը: Դատարանի առջև կկանգնեն նաև ֆուտբոլիստի հայրը, «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտումեուն և կատալոնական ակումբի նախկին գլխավոր Սանդրո Ռոսելը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ DIS ներդրումային հիմնադրամը, որին պատկանում էր Նեյմարի տրանսֆերի արժեքի մի մասը, պահանջում է պատժել հարձակվողին՝ պնդելով, որ չի ստացել իրեն հասանելիք գումարի մի մասը, երբ Նեյմարը «Սանտոսից» տեղափոխվել է «Բարսելոնա» 2013 թվականին:
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: