Daily Archives: May 3, 2017

03.05.2017

Գոնսալո Հիգուայինը առաջ է մղում իտալացիներին (տեսանյութ)

Ընթացքի մեջ է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Մոնակո» - «Յուվենտուս» դիմակայության առաջին հանդիպումը: Խաղի 29-րդ րոպեին «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Հիգուայինը բացում է հաշիվը:
03.05.2017

«Այաքսը» ևս մեկ քայլով մոտեցավ Եվրոպա լիգայի եզրափակչին (տեսանյութ)

Եվրոպա լիգա, կիսաեզրափակիչ փուլ, առաջին հանդիպում «Այաքս» - «Լիոն» «Ամստերդամ Արենա» մարզադաշտ, Ամստերդամ Գոլերը՝ 1-0՝ Տրաորե 25՛, 2-0՝Դոլբերդ 34՛,3-0՝ Յունես 49՛, 3-1՝ Վալբուենա  66՛, 4-1՝ Տրաորե 71՛ Տրաորե 25՛ Դոլբերգ 34՛ Յունես 49՛ Վալբուենա 64՛ Տրաորե 71՛
03.05.2017

«Մոնակո» – «Յուվենտուս». Հայտնի են մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգա. Կիսաեզրափակիչ փուլ,  առաջին հանդիպում «Մոնակո» – «Յուվենտուս» «Լուի 2-րդ» մարզադաշտ, Մոնակո Հանդիպման սկիզբը՝ 22:45 Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը. «Մոնակո»՝ Սուբաշիչ,Գլիկ,Ջեմերսոն,Սիդիբե,Դիրար,Բակայոկո,Ֆաբինյո,Սիլվա,Լեմար, Մբապե,Ֆալկաո «Յուվենտուս»՝ Բուֆոն- Բարձալի,Բոնուչի, Կիելինի, Սանդրո- Պյանիչ ,Մարկիզիո- Դիբալա, Ալվես,Մանջուկիչ,Հիգուաին
03.05.2017

«Բարսելոնայի» կիսապաշտպանը ապաքինվել է վնասվածքից

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որը մկանային խնդիրների պատճառով բաց էր թողել կատալոնական դերբին, այսօր վերադարձել է մարզումների: Կատալոնացիների ավագը կկարողանա իր թիմին օգնել Լա լիգայի 36-րդ տուրի «Բարսելոնա»- «Վիլյառեալ» խաղին: Մկանային խնդիրների պատճառով «կապտանռնագույնների» ավագը բաց էր թողել  «Էսպանյոլի» դեմ խաղը, որն ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով` 3-0 հաշվով: AS-ի փոխանցմամբ, իսպանացին այսօր մարզվել է թիմի հետ ընդհանուր ծրագրով և բողոքներ չի ունեցել: Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը  բոլոր մրցաշարերում 42 հանդիպման է մասնակցել իր թիմի կազմում՝ աչքի ընկնելով 1 գոլով և 5 գոլային փոխանցմամբ: Հիշեցնենք, որ կատալոնացիներն այժմ գլխավորում են Լա լիգան, սակայն 2-րդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալը» ունի մեկ խաղի առավելություն: Երկու թիմերն ունեն հավասար 81-ական միավոր:
03.05.2017

Ռոնալդու. «Ուրախ եմ, հաջողակ եմ և հենց այս մոլորակից եմ»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին խորհրդանշական մարզաշապիկ է նվիրել՝ թիմի կազմում հեղինակած 400-րդ գոլի կապակցությամբ: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Ռեալ Մադրիդ»- «Ատլետիկո Մադրիդ» խաղում Ռոնալդուն հեթ- տրիկ ձևակերպեց այդպիսով ակումբի կազմում հեղինակելով իր 400-րդ գոլը: Խաղից հետո պորտուգալացին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը: «Մենք ևս մեկ քայլով մոտեցանք եզրափակչին, խաղը տպավորիչ էր, թիմը հիանալի էր խաղում, իսկ 3 գոլը ավելի երջանկացրին ինձ: Ես երկար եմ աշխատել մրցաշրջանի վերջում լավ մարզավիճակում լինելու համար: Ինչպես միշտ տքնաջան աշխատանքը փոխհատուցվում է, ես երջանիկ եմ, հաջողակ ու այս մոլորակից»: Խոսելով իր նոր նվաճման մասին 32-ամյա ֆուտբոլիստն  ասել է. «400 գոլը ֆանտաստիկ արդյունք է, դա ոչ միայն իմ, այլև ամբողջ թիմի և մարզչական անձնակազմի նվաճումն է: Այս թիվը ինձ մոտիվացնում է, միշտ պատրաստ եմ  այս ակումբին օգնել նոր տիտղոսներ նվաճել: Շնորհակալ եմ երկրպագուներին մեզ աջակցելու համար:»
03.05.2017

Վիլյան երկարաձգեց պայմանագիրը «Նյու Յորք Սիթիի» հետ

«Նյու Յորք Սիթին» նոր պայմանագիր է ստորագրել թիմի հարձակվող Դավիդ Վիլյայի հետ: 35-ամյա իսպանացին թարմացրել է համաձայնագիրը մինչև 2018 թվականը: «3 տարի առաջ մենք նոր նախագիծ սկսեցինք միասին, որպեսզի կառուցենք այս հիանալի ակումբը, և ես դարձա այս թիմի առաջին ավագը»,-ասել է Վիլյան: Վիլյան տեղափոխվել է «Նյու Յորք Սիթի» 2014 թվականին: Իսկ 2016-ին ճանաչվել է ՄԼՍ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:
03.05.2017

Ապրիլ ամսվա խորհրդանշական հավաքականները եվրոպական թոփ-5 լիգաներում

Հայտնի վիճակագրական ռեսուրսները՝ Squawka-ն և WhoScored-ը կազմել են եվրոպական թոփ-5 լիգաներում ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականները.
03.05.2017

Սերխիո Ռամոսին որակազրկու՞մ է սպառնում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը «Ատլետիկոյի»  դեմ խաղի ժամանակ (3:0) արմունկով կոպիտ հարված հասցրեց «հնդկացիների» կիսապաշտպան Լուկաս Էրնանդեսին, սակայն  գլխավոր մրցավար Մարտին Ատկինսոնի աչքից վրիպեց այդ դրվագը և Ռամոսը չպատժվեց այդ խախտման համար: Այդ իսկ պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է վերանայել մրցավարի որոշումը, իսկ Ռամոսին որակազրկել 2 խաղով: Այդ դեպքում իսպանացին կարող է բաց թողնել «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղը, իսկ եզրափակչի ուղեգիր նվաճելու դեպքում, բաց թողնել թիմի ամենավճռորոշ հանդիպումներից մեկը: «Ռեալը» և Ռամոսը լուրջ անհագստության տեղիք ունեն, քանի որ ՈՒԵՖԱ-ն այս մրցաշրջանում որակազրկել էր «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիին «Գենտի» դեմ խաղում կոպիտ խախտման համար:
03.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը ընկերական հանդիպում կանցկացնի «Վալերենգայի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական էջը հայտնում է, որ ամերիկյան շրջագայությունից հետո «Կարմիր սատանաները» հուլիսի 30-ին ընկերակահ հանդիպում կանցկացնեն նորվեգական «Վալերենգա» ակումբի հետ: Հանդիպումը կկայանա Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում (21:00): http://www.vivaronews.am/madridi-realeh-manchesther-yunaythedeh-barselonan-ev-11-ayl-akumbner-kmasnakcen-chempionneri-mijazgayin-gavath-2017-in
03.05.2017

ՀՐԱՏԱՊ. Ֆրանչեսկո Տոտին ավարտում է կարիերան

«Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո խաղակոշիկները կկախի մեխից, այդ մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը: Տոտին շուրջ 25 տարի է՝ ինչ հանդես է գալիս հռոմյան ակումբի կազմում: Իտալացին սկսել է ֆուտբոլային կարիերան 1989 թվականից և այդ ընթացքում հեղինակել է 250 գոլ:  Իտալիայի առաջնությունում հանդես եկած ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել խփել նույնքան քանակի գոլ՝ մեկ ակումբի գույները պաշտպանելիս: «Ռոմայի» գործադիր տնօրեն Մոնչին հայտնել է, որ Տոտին տնօրենի պաշտոն կստանա ակումբում:
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: