Daily Archives: May 2, 2017

02.05.2017

«Ռեալ» – «Ատլետիկո». Յան Օբլակի հրաշալի սեյվը Ռաֆայել Վարանի հարվածից հետո (տեսանյութ)

Ընթացքի մեջ է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ «Ռեալ» – «Ատլետիկո» կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը: «Արքայական» ակումբն առաջին խաղակեսից հետո առջևում է 1-0 հաշվով՝ շնորհիվ Կրիշտիանու Ռոնալդուի միակ գոլի: Դաշտի տերերը կարող էին նաև կրկնապատկել իրենց առավելությունը, սակայն Ռաֆայել Վարանի գլխով հարվածից հետո իրեն հիանալի է դրսևորել դարպասապահ Յան Օբլակը: http://www.vivaronews.am/real-atletiko-krishtianu-ronaldun-shat-arag-bacum-e-hashiveh-tesanyuth
02.05.2017

Ռոնալդուն ՉԼ-ում ավելի շատ գոլ է խփել, քան «Ատլետիկոն»՝ մրցաշարում իր ամբողջ պատմության մեջ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ «Ատլետիկոյի» հետ մրցավեճի 10-րդ րոպեին: Դա պորտուգալացի ռմբարկուի 50-րդ գոլն էր եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլերում: Նա այդ ցուցանիշին հասած առաջին ֆուտբոլիստն է: Բացի այդ, Ռոնալդուն իր կարիերայում այժմ 101 գոլ է հեղինակել Չեմպիոնների լիգայում, ինչը մեկով ավելի է, քան «Ատլետիկոն»՝ մրցաշարում իր ելույթների ամբողջ պատմության մեջ: http://www.vivaronews.am/real-atletiko-krishtianu-ronaldun-shat-arag-bacum-e-hashiveh-tesanyuth
02.05.2017

«Ռեալ» – «Ատլետիկո». Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է հաշիվը (տեսանյութ)

Ընթացքի մեջ է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ «Ռեալ» - «Ատլետիկո» կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը: Զինեդին Զիդանի թիմն արդեն 10-րդ րոպեին բացել է հաշիվը: Գոլը հեղինակել է Կրիշտիանու Ռոնալդուն: http://www.vivaronews.am/real-madrid-atletiko-madrid-meknarkayin-kazmer-ughigh-herardzakum-tesanyuth
02.05.2017

Էդգար Մանուչարյանը կարմիր քարտ է ստացել Ռուսաստանի գավաթի եզրափակչում (տեսանյութ)

Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի շրջանակներում այսօր հանդիպել են «Ուրալը» և «Լոկոմոտիվը»: Վերջինս հաղթանակ է տոնել 2-0 հաշվով և նվաճել գավաթը: «Ուրալի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 80-րդ րոպեին: Խաղավերջում քաշքշուկ է սկսվել երկու թիմերի բազմաթիվ ֆուտբոլիստների մասնակցությամբ, ինչի արդյունքում գլխավոր մրցավարը խաղադաշտից հեռացրել է նաև Մանուչարյանին, ով ոտքով փորձում էր հարվածել մրցակցին:
02.05.2017

«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ առաջին հանդիպում «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ» Մեկնարկը՝ 22:45-ին «Սանտիագո Բեռնաբեու», Մադրիդ Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը՝ «Ռեալ Մադրիդ». Նավաս, Կարվախալ, Ռամոս, Վարան, Ռոնալդու, Կրոս, Բենզեմա, Մարսելո, Կասեմիրո, Մոդրիչ, Իսկո: «Ատլետիկո Մադրիդ». Օբլակ, Գոդին, Ֆելիպե Լուիս, Կոկե, Գրիզման, Նիգես, Կարասկո, Գաբի, Սավիչ, Լուկաս Էրնանդես, Գամեյրո:
02.05.2017

Ժոզե Մոուրինյոն արգելք է դրել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների առջև

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն սահմափանակում է մտցրել իր թիմի ֆուտբոլիստների համար՝ կապված համացանցից օգտվելու հետ: Ըստ Goal.com-ի՝ պորտուգալացի մասնագետին հատկապես դուր չի գալիս այն խաղացողների գործողությունները, ովքեր վերականգնվում են վնասվածքներից: Մասնավորապես, Մոուրինյոյին զայրացրել է Լյուկ Շոուի լուսանկարը՝ հրապարակած աշնանը, ինչպես նաև Քրիս Սմոլինգի՝ իր վերականգնողական ընթացքը ներկայացնող վերջին տեսանյութը: Մոուրինյոն արգելել է իր ֆուտբոլիստներին լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել թիմի մարզումներից կամ վերականգնողական գործընթացներից: Բացի այդ, «Յունայթեդի» խաղացողներն իրավունք չունեն օգտվելու սոցիալական կայքերից՝ սկսած յուրաքանչյուր խաղից 48 ժամ առաջ: http://www.vivaronews.am/mourinyon-karogh-e-xaghadasht-durs-berel-myvo%D5%92-m-23-thimin-apl-verjin-turi-handipmaneh
02.05.2017

Հենրիխ Մխիթարյանի գոլը հավակնում է «ՄՅՈՒ»-ի՝ ապրիլ ամսվա լավագույն գնդակի կոչմանը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը քվեարկություն է սկսել՝ պարզելու ակումբի լավագույն գոլն ապրիլ ամսին: Կոչմանը հավակնում է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում գրավել էր «Սանդերլենդի» դարպասը: Հավակնորդների թվում են նաև Զլատան Իբրահիմովիչը (գոլը «Սանդերլենդի» դարպասը), Մարկուս Ռեշֆորդը (գոլը «Չելսիի» և «Անդերլեխտի» դարպասները), Անտոնի Մարսիալը (գոլը «Բարնլիի» դարպասը) Զաքարի Դերնլին (Մ-18, գոլը «Վեստ Հեմի» դարպասը), Կալում Գրիբինը (Մ-18, գոլը «Ռեդինգի» դարպասը): Առաջադրված գոլերին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ քվեարկել՝ այստեղ:
02.05.2017

Զլատան Իբրահիմովիչ. «Շուտով նորից կվայելեք իմ խաղը»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ծնկի վրա կատարված ծանր վիրահատությունից հետո գրառում է կատարել իր Instagram-ի էջում և շնորհակալություն հայտնել երկրպագուների ցուցաբերած աջակցության համար: «Ինձ բուժել են, ամեն ինչ արվել է, ես դարձել եմ ավելի ուժեղ: Նորից շնորհակալություն աջակցության համար: Շուտով կվայելենք իմ խաղը միասին»: Fixed, done and stronger. Once again thank you for the support. We will enjoy my game togheter soon A post shared by IAmZlatan (@iamzlatanibrahimovic) on May 2, 2017 at 7:07am PDT
02.05.2017

Ռոնալդուն պահանջել է Զիդանից «Ատլետիկոյի» դեմ խաղում կազմից դուրս թողել «Ռեալի» մեկ ֆուտբոլիստի

Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալելու է «Ատլետիկոյին»: «Արքայական» ակումբը ցանկանում է թիմերի միջև առաջին իսկ հանդիպմանը փակել դիմակայության բոլոր հարցերը և ապահովել ՉԼ-ի եզրափակչի ուղեգիր: Diario Gol-ի փոխանցմամբ, այդ պատճառով «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խնդրել է Զինեդին Զիդանին պահեստայինների նստարանին թողնել Կարիմ Բենզեմային: Ֆրանսիացի ֆուտբոլիստը կարևոր հանդիպումներին նպաստավոր դիրքերից շատ է վրիպել, որն էլ ըստ Ռոնալդուի՝ այս անգամ կարող է խանգարել թիմին դիմակայության ելքը առաջին խաղում որոշելու հարցում: 32-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հարձակման եզրերում տեսնել Խամես Ռոդրիգեսին, Իսկոյին կամ Ասենսիոյին:
02.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ժամանել են մարզման Վիգո մեկնելուց առաջ (լուսանկարներ)

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի «Սելտայի» դեմ արտագնա հանդիպումից առաջ վերջին մարզումն են անցկացրել ակումբի մարզաբազայում: «Կարմիր սատանաները» ներկայումս լուրջ կադրային լուրջ խնդիրներ ունեն: Թիմի բոլոր կենտրոնական պաշտպանները վնասվածք են ստացել, այսպիսով իտալացի Մատեո Դարմիան, ամենայն հավանականությամբ, կխաղա այդ դիրքում: Սակայն ամեն ինչ այդքան էլ վատ չէ «ՄՅՈՒ»-ի համար, քանի որ շարք են վերադառնում կիսապաշտպաններ Պոլ Պոգբան և Խուան Մատան: Բացի այդ, թիմի հետ մարզման է ժամանել նաև Ֆիլ Ջոնսը, այսպիսով հավանականություն կա, որ նա խաղադաշտ դուրս կգա հինգշաբթի կայանալիք հանդիպմանը:
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: