Daily Archives: May 1, 2017

01.05.2017

Մոուրինյոն կարող է խաղադաշտ դուրս բերել «ՄՅՈՒ» մ-23 թիմին ԱՊԼ վերջին տուրի հանդիպմանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն  հայտարարել է, որ ԱՊԼ վերջին տուրի «Քրիստալ Փելասի» հետ հանդիպմանը կխաղա ակումբի մ-23 թիմը: «Եթե հաղթենք «Սելտային», դուրս կգանք Եվրոպա լիգայի եզրափակիչ, որը կկայանա մայիսի 24-ին, իսկ մայիսի 21-ին նախատեսված է ԱՊԼ վերջին խաղը «Քրիստալ Փելասի» հետ: Ֆուտբոլիստներին չհոգնեցնելու համար հնարավոր է խաղադաշտ դուրս գա ակումբի մ-23 կազմը»,- ասել է պորտուգալացի մարզիչը: «Հույս ունեմ , որ մինչ այդ «Քրիստալ Փելասը» կլուծի առաջնությունում մնալու հարցը, այլապես  նրանց համար դժվար կլինի խաղալ երիտասարդների հետ»,- հավելել է Մոուրինյոն:
01.05.2017

Հայտնի է՝ ով կսպասարկի «Յուվենտուս» – «Մոնակո» հանդիպումը

ՈՒԵՖԱ-ն հայտնել է, թե ով կսպասարկի Չեմպիոնների լիգայի  կիսաեզրափակիչ փուլի «Յուվենտուս»- «Մոնակո» դիմակայության առաջին հանդիպումը: Խաղը կսպասարկի իսպանացի Անտոնիո Մատեու Լաոսը, նրան կօգնեն հայրենակիցներ Խավիեր Ռոդրիգեսն ու Պաու Դեվիսը, չորրորդ պաշտոնյան է Թեոդորո Սոբրինոն: Լաոսը ընթացիկ մրցաշրջանում սպասարկել է  Չեմպիոնների լիգայի 3 հանդիպում, որոնց ընթացքում ցույց է տվել 14 դեղին քարտ և նշանակել մեկ 11-մետրանոց հարված: «Յուվենտուս» - «Մոնակո» հանդիպումը կկայանա չորեքշաբթի, կմեկնարկի 22:45-ին:
01.05.2017

Սիմեոնե. «Ինչպես և բոլոր խաղերում «Ռեալը» ցույց կտա իր ամբողջ հզորությունը»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել  Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Ռեալ Մադրիդ»- «Ատլետիկո Մադրիդ» խաղի մասին, որը կկայանա երեքշաբթի: Սիմեոնեն գնահատել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի խաղը. «Ես միշտ մի փոքր վախ եմ ունենում յուրաքանչյուր խաղից առաջ,պետք է ամբողջությամբ կտրվեմ իրականությունից: Ես մեծ պատասխանատվություն եմ վերցրել ուսերիս, այն ավելի ու ավելի է ծանրանում:«Ռեալը» պատրաստ կլինի ամբողջ ուժով, ինչպես և ամեն խաղում: Զիդանը կարող է տարբեր դասավորություններով խաղալ՝ օգտագործելով Խամեսին, Ասենսիոյին, Իսկոյին: Նրանք կփորձեն դժվարություններ ստեղծել մեզ համար, հատկապես խաղի սկզբում:» «Զիդանը մեծ աշխատանք է կատարել որպես գլխավոր մարզիչ, նրան հաջողվել է  գոհացնել թիմի բոլոր ֆուտբոլիստներին: Հուսով եմ կկարողանանք գոլ հեղինակել արտագնա խաղում, որպեսզի հեշտ լինի հաղթել մեր դաշտում»,- հավելել է արգենտինացի մարզիչը:
01.05.2017

Բուֆոն. «Իմ ֆուտբոլային կարիերան տարիքով ավելի մեծ է քան Կիլիան Մբապեն»

«Յուվենտուսի» դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը խոսել է չորեքշաբթի կայանալիք «Յուվենտուս» - «Մոնակո» խաղի մասին: «Յուվենտուսի» ավագը անդրադարձել է «Մոնակոյի» երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապեի խաղին: «Նա ծնվել է 1998 թվականին, ես այդ ժամանակ արդեն մասնակցում է Ֆրանսիայում տեղի ունեցող Աշխարհի առաջնությանը: Սա զարմանալի երևույթ է, այսինքն իմ կարիերան 3 տարով մեծ է Մբապեից: Կյանքը հիասքանչ է , ես հիմա խաղում եմ այնպիսի ֆուտբոլիստների դեմ, որոնք անգամ ծված չէին, երբ ես արդեն տիտղոսներ էի նվաճում»: Մբապեն  ընթացիկ մրցաշրջանում 38 խաղում դարձել է 24 գոլի հեղինակ, որից 13 գոլը Լիգա 1-ում՝ շրջանցելով Տիերի Անրիի ցուցանիշը: «Մբապեի և Անրիի մեջ նմանություններ կան, կարող եմ ասել, որ Մբապեն ավելի լավ ֆուտբոլիստ է, նա գոլ է հեղինակում յուրաքանչյուր խաղում, իսկ այդ տարիքում դժվար է կենտրոնանալ ,երբ հասնում ես դարպասին: Հույս ունեմ՝ նա նույն տեմպով կշարունակի և հաջողությունների կհասնի»,- հավելել է «Յուվենտուսի» ավագը:
01.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք կբերի Շմեյխելին, եթե դե Խեան հեռանա

«Լեսթեր Սիթիի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը կարող է փոխել ակումբային գրանցումը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, տեղեկացնում է Sky Sports-ը: Դանիացի ֆուտբոլիստը համար մղվող պայքարում առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Ժոզե Մոուրիյոն Շմեյխելին դիտարկում է որպես Դավիդ դե Խեայի փոխարինող, որը, ամենայն հավանականությամբ կհամալրի Մադրիդի «Ռեալի» շարքերը: Շմեյխելը վերջերս դադարեցրել էր համագործակցությունը Triple S Management-ի հետ: Ֆուտբոլիստի նոր գործակալն է դարձել Լուկա Բասկերինը, որը լավ փոխհարաբերությունների մեջ է «կարմիր սատանաների» ղեկավարության հետ: «Լեսթերի» դարպասապահի ծառայություններով հետաքրքված է նաև «Մանչեսթեր Սիթին»: Ֆուտբոլիստի պայմանագիրը «աղվեսների» հետ սպառվում է 2021 թվականին: Նշենք՝ Շմեյխելի հայրը՝ Պետեր Շմեյխելը, նախկինում հանդես է եկել  մանչեսթերյան ակումբների կազմում:
01.05.2017

Թիմեր, որոնք արդեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր են նվաճել

Չեմպիոնների լիգան ֆուտբոլային աշխարհի ամենակարևոր իրադարձություններից է, որը ամեն տարի իր էկրանների մոտ է հրավիրում միլիոնավոր երկրպագուների աշխարհի ամենախուլ անկյուններից: Այս մրցաշարում թեկուզ մեկ հանդիպում անցկացնելը բաղձանք է յուրաքանչյուր ակումբի համար: Եվ ահա, ամեն խաղաշրջանից առաջ յուրաքանչյուր թիմ իր առաջնային նպատակն է համարում լավագույնների գոտում հայտնվելը և չեմպիոնների դեմ ֆուտբոլ խաղալը: 2016-17 մրցաշրջանում այս առաջադրանքը արդեն կատարել է 5 թիմ և իրավունք ստացել պայքարը սկսել խմբային փուլից: «Չելսի» Անտոնիո Կոնտեի սաները երեկ Անգլիայի առաջնության 35-րդ տուրում առավելության հասնելով «Էվերթոնի» նկատմամբ՝ ապահովեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Այսպիսով,  լոնդոնյան ակումբը մոտ 10 մլն եվրո պարգևատրում կստանա միայն մրցաշարին մասնակցելու համար, իսկ հետագայում ՉԼ-ի տիտղոսը նվաճելու պարագայում կարող է մտածել 48 մլն. եվրոյի մասին: «Չելսին» առաջին անգլիական թիմն է, որին այս մրցաշրջանում հաջողվել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:
01.05.2017

«Ռեալի» հայտացուցակը «Ատլետիկոյի» դեմ խաղի համար

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կմասնակցեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ատլետիկոյի» դեմ առաջին հանդիպմանը: Վնասվածքի պատճառով թիմի հայտացուցակից բացակայում են Գարեթ Բեյլը և Պեպեն: Հայտացուցակում չի հայտնվել նաև Ֆաբիո Կոենտրաուն: Դարպասապահներ. Նավաս, Կասիլիա, Յանես Պաշտպաններ. Կարվախալ, Ռամոս, Վարան, Նաչո, Մարսելո, Դանիլո Կիսապաշտպաններ. Կրոս, Խամես, Կազեմիրո, Կովաչիչ, Մոդրիչ, Ասենսիո, Իսկո Հարձակվողներ. Ռոնալդու, Բենզեմա, Վասկես, Մարիանո, Մորատա
01.05.2017

«Ման Սիթին» «կզոհաբերի» մեկ ֆուտբոլիստի Օբամեյանգի տրանսֆերը գնելու համար

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատրաստ է վաճառել 20-ամյա հարձակվող Կելեչի Իհեանաչոյի տեղափոխությունը ցանկացած ակումբին, որպեսզի կարողանա թիմ բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգին, տեղեկացնում է The Sun-ը: Օբամեյանգը «քաղաքաբնակների» առաջնային տրանսֆերային նպատակն է: Ակումբի ղեկավարությունը գաբոնցի ֆուտբոլիստին տեսնում է Սերխիո Ագուերոյի դիրքում, երբ վերջինս որոշի հեռանալ թիմից: Անգլիական ակումբի մարզիչը մտադիր է օգտագործել Իհեանաչոյին իր նպատակների իրականցման համար: Նիգերացի ֆուտբոլիստը խաղը գրավել է «Հոֆենհայմի» և  Լևերկուզենի «Բայերի» ուշադրությունը: Սակայն Օբամեյանգի տարբերակը ավելի է գայթակղում «Մանչեսթեր Սիթիին», քանի որ նրան հաջողվել է Բունդեսլիգայի 29 խաղում իր հաշվին գրանցել 27 գնդակ: Ամիսներ առաջ տեղեկություններ էին շրջանառվում, որ Օբամեյանգի գործակալը և «Ման Սիթին» բանակցություններ են վարում:
01.05.2017

Մբապե. «Կանեմ ամեն ինչ Բուֆոնին հաղթելու և գոլ խփելու համար»

Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսի» դեմ կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ «Մոնակոյի» 18-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է թուրինյան ակումբի ուժեղ կողմերի մասին և ընդգծել, որ լավագույններին հանդիպելիս նրանց հաղթելու ցանկություն է առաջանում: «Մենք իսկապես ուզում ենք միասին ինչ-որ բան հաղթել և այդ պայքարում հույսներս պետք է դնենք ոչ թե առանձին ֆուտբոլիստների որակների վրա, այլ՝ ամբողջ թիմի: «Յուվենտուսը» հրաշալի ակումբ է, բոլորը գիտեն այդ թիմի պատմությունը: Հիանալի ֆուտբոլիստներ են խաղացել այդ թիմում, և հիմա էլ  այնտեղ նման ֆուտբոլիստների պակաս չի զգացվում: Նրանք լուրջ մրցակից են, չէ՞ որ նրանց հաջողվեց պայքարից դուրս թողնել «Բարսելոնային», որը ֆավորիտների թվում էր: Բուֆոնը՞, նա հզոր դարպասապահ է, ով իր հետքն է թողել պատմության մեջ, ֆուտբոլի պատմության լավագույններից է: Շատ ուրախ եմ, որ նրա դեմ եմ խաղալու: Ամեր օր տքնաջան մարզվում ես, որ խաղաս նման ֆուտբոլիստների դեմ: Իսկ երբ հանդիպում ես նրանց, ցանկանում ես ցույց տալ լավագույն որակներդ, հաղթել նրանց և գոլ խփել»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
01.05.2017

Սիմեոնեն կհանդիպի «Ինտերի» ներկայացուցիչների հետ

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի և «Ինտերի» ներկայացուցիչների միջև հանդիպում է նախանշվում: Իտալական ֆուտբոլային ակումբը մտադիր է ներկայացնել թիմի ղեկավարության պաշտոնական առաջարկը արգենտինացի մասնագետին, տեղեկացնում է Goal-ը: Աղբյուրը տեղեկացնում է, որ կողմերի միջև հանդիպումը նշանակված է Չեմպիոնների լիգայի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպումից հետո: Միլանյան թիմը 3 տարվա պայմանագիր և տարեկան 6 մլն. եվրո աշխատավարձ կառաջարկի Սիմեոնեին: Արգենտինացի մարզչի պայմանագիրը մադրիդյան թիմի հետ սպառվում է 2018 թվականին: Սիմեոնեն բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է մնալ թիմում ու ղեկավարել ակումբը, երբ «հնդկացիները» տեղափոխվեն նոր մարզադաշտ: Սակայն ընգծվում է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը հաղթելու դեպքում մասնագետը կգնա նոր մարտահրավերի հետքերով:
May 2017
M T W T F S S
« Apr    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: