Daily Archives: April 21, 2017

21.04.2017

Միակ կես միավորը Սերգեյ Մովսիսյանը կորցրեց առանց խաղի

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացվող շախմատի մրցաշարում հաջող են մեկնարկել Հայաստանի միակ ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանը և ԱՄՆ-ը ներկայացնող Տաթև Աբրահամյանը: Սերգեյ Մովսիսյանը մրցաշարը սկսեց 2 անընդմեջ հաղթանակով՝ առավելության հասնելով ամերիկացի Ալան Սևեջի և կանադացի Մայքլ Կլեյնմանի նկատմամբ: 3-րդ տուրում վիճակահանության արդյունքում Սերգեյ Մովսիսյանը մնացել էր առանց մրցակցի: Մրցակարգի համաձայն նրա անվան դիմաց կես միավոր գրանցվեց: Այսպես հայ շախմատիստն առանց խաղի առաջին կես միավորը կորցրեց: Մինչդեռ չի բացառվում, որ Մովսիսյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը կարող էր տոնել, եթե խաղար: Սերգեյը դա ապացուցեց 4-րդ տուրում՝ պարտության մատնելով իսլանդացի Տրյոստուր Թուրհալսոնին: Մովսիսյանը 3,5 միավորով 8-րդ տեղում է: Նա կես միավոր է զիջում երեք առաջատարներին: Տաթև Աբրահամյանը մրցաշարը սկսել էր 3 անընդմեջ հաղթանակով, սակայն 4-րդ տուրում առաջին պարտությունը կրեց հնդիկ Աբհիջեթ Գուպտայի հետ մրցախաղում: Տաթևը 3 միավորով 24-րդ տեղում է: Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 10 տուր: Հաղթողը կպարգևատրվի 5000, 2-րդ մրցանակակիրը՝ 2000, 3-րդը՝ 1250 եվրոյով: Ընդհանուր առմամբ դրամական պարգևների կարժանանան մրցաշարի 10 լավագույն շախմատիստները: Նախատեսված են նաև հատուկ մրցանակներ:
21.04.2017

Դիեգո Սիմեոնե. «Մրցակիցը «Ռեա՞լն» է. մեր նպատակը նույնն է՝ դուրս գալ եզրափակիչ»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքները, ըստ որի՝ թիմի մրցակիցը լինելու է «Ռեալը»: «Մրցակիցը «Ռեա՞լն» է. մեր նպատակը նույնն է՝ դուրս գալ եզրափակիչ, և դրա համար անհրաժեշտ է հաղթել մրցակցին: Կարևոր չէ, թե ով է մեզ դիմակայելու. նպատակը մնում է անփոփոխ: Ես այս պահին մտածում եմ միայն «Էսպանյոլի» հետ առաջիկա խաղի մասին, քանի որ մենք հնարավորություն ունենք ամրապնդվելու երրորդ տեղում: Ուրիշ որևէ բանի մասին չեմ մտածում: Խաղացողները դիտել են վիճակահանությունը, բայց Լա Լիգան մեզ թույլ չի տալիս շեղվելու մեր խնդիրներից»,- ասել է Սիմեոնեն:
21.04.2017

Պաշտոնական. «Յուվենտուսը» պայմանագիր է կնքել նոր մրցաշրջանից առաջ իր առաջին նորեկի հետ

«Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը կարիերան կշարունակի «Յուվենտուսում», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: 19-ամյա ֆուտբոլիստը դեռ ապրիլի սկզբին էր բուժզննում անցել թուրինյան ակումբի տրամադրության տակ, իսկ այսօր նրա տեղափոխության մասին հայտարարվել է արդեն պաշտոնապես, քանի որ ավարտին են հասցվել պայմանագրի կետերի շուրջ տարվող բանակցությունները: Նրա և ակումբի միջև համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2022 թվականի ամառը: Տրանսֆերի արժեքը կազմել է 9,5 մլն եվրո: Բենտանկուրն Արգենտինայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման և դարձել 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:
21.04.2017

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը մեդալների հավակնորդների թվում է

Ռիգայում ավարտին է մոտենում կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Նախավերջին՝  10-րդ տուրում Էլինա Դանիելյանը սևերով հաշտություն կնքեց գերմանուհի Էլիզաբեթ Պյոտչի հետ: Էլինան 7 միավորով ընթանում է 5-րդ տեղում: Նույնքան միավոր ունեն ևս 11 մասնակիցներ: Դանիելյանը մեկ միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող Նանա Ձագնիձեից, ով հաղթեց լեհ Մոնիկա Սոցկոյին: 7,5 միավորով 2-րդ տեղում է ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան: Ավարտական տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով մրցելու է վիետնամցի Թհան Չանգ Հոանգի հետ: Հաղթանակի դեպքում նա կարող է մրցանակակիր դառնալ: Հայ շախմատիստուհիներից երկրորդ արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը, ով ոչ-ոքի խաղալով հունգարուհի  Զիդոնիա Լազարնեի հետ, վաստակեց 6 միավոր: Մեր մյուս երկու շախմատիստուհիներն անհաջողության մատնվեցին: Լիլիթ Գալոյանը պարտվեց ռուսաստանցի Եվգենիա Օվոդին, իսկ Մարիա Գևորգյանը զիջեց  վրացի Նինո Խոմերիկիին: Լիլիթն ունի 5 միավոր, Մարիան նրանից կես միավոր պակաս է վաստակել:
21.04.2017

GRENKE Chess Classic. Արոնյանը ժամկետից շուտ նվաճեց գլխավոր մրցանակը

Գերմանիայում ընթացող շախմատի GRENKE Chess Classic մրցաշարում հիանալի  հանդես եկող Լևոն Արոնյանը շարունակեց հաղթարշավը՝  6–րդ տուրում պարտության մատնելով Հոու Յիֆանին: Դա մրցաշարում Արոնյանի տոնած 4-րդ անընդմեջ հաղթանակն էր, որի շնորհիվ հայ գրոսմայստերը ժամկետից շուտ նվաճեց գլխավոր մրցանակը: Ավարտական տուրից առաջ Արոնյանն անհասանելի դարձավ մրցակիցների համար՝ վաստակելով 5 միավոր: Նա 1,5 միավորով գերազանցում է իր մոտակա հետապնդողներին՝  Մագնուս Կառլսենին և Ֆաբիանո Կարուանային: Կառլսենը հաշտություն կնքեց Արկադի Նայդիչի հետ, Կարուանան էլ միավորը կիսեց Մաթիաս Բլյուեբաումի հետ պարտիայում: Նույնպիսի արդյունք գրանցվեց նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավի և Գեորգ Մայերի մրցավեճում: Վաղը կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Կարուանայի հետ: Արոնյանի համար այդ հանդիպման արդյունքն արդեն էական նշանակություն չունի:
21.04.2017

«Բարսելոնան» չի հանձնվում. ակումբը դիմել է Լոզանի մարզական արբիտրաժային դատարան

«Բարսելոնան» դիմել է Լոզանի մարզական արբիտրաժային դատարան՝ թիմի հարձակվող Նեյմարի երեքխաղյա որակազրկման առիթով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանիայի մարզական արբիտրաժային դատարանն ավելի վաղ ուժի մեջ էր թողել բրազիլացի ֆուտբոլիստի պատժաչափը: Սակայն կատալոնական ակումբը հույս չի կորցնում, որ կհաջողվի հասնել որակազրկման ժամկետի կրճատման այլ կառույցներին դիմելով: Նեյմարը երեքխաղյա որակազրկում էր ստացել Իսպանիայի Լա Լիգայի շրջանակներում «Մալագայի» հետ մրցավեճում (0-2) հեռացվելու և խաղադաշտից հեռանալու ճանապարհին մրցավարներին հեգնորեն ծափահարելու համար: Բրազիլիայի հավաքականի ավագն արդեն բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումը (3-2):
21.04.2017

Զլատան Իբրահիմովիչի համար տարին ավարտվա՞ծ է

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խաչաձև կապանների լուրջ վնասվածք է ստացել, վստահեցնում է հանրահայտ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն: Ըստ նրա հաղորդած տեղեկությունների՝ շվեդ 35-ամյա ֆուտբոլիստը կտրել է աջ ծնկի խաչաձև կապանները, ուստի պետք է վիրահատության կենթարկվի: Եթե այս տեղեկությունը հաստատվի պաշտոնապես, ապա Իբրահիմովիչը բաց կթողնի առնվազն 8-9 ամիս: Հիշեցնենք՝ հարձակվողը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Անդերլեխտի» հետ պատասխան խաղում: http://www.vivaronews.am/mourinyon-asel-e-the-ov-kphoxarini-zlatan-ibrahimovichin  
21.04.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Շաբաթ և կիրակի օրերը կրկին հագեցած են լինելու ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները: VivaroNews.am-ն առանձնացրել է 5 հանդիպում, որոնք արժանի են առաձնակի ուշադրության: «Բորուսիա Մյունխենգլադբախ» - «Բորուսիա Դորտմունդ» Բունդեսլիգա, 30-րդ տուր, ապրիլի 22, մեկնարկը՝ 20:30-ին Կողմերի դիրքը մրցաշարային աղյուսակում. «Բորուսիա Մ»՝ 9-րդ հորիզոնական (39 միավոր), «Բորուսիա Դ»՝ 4-րդ հորիզոնական (53 միավոր) Կորուստները. «Բորուսիա Մ»՝ Ջոնսոն, Կրամեր, Ռաֆայել (վնասվածքներ), հարցականի տակ է Յանչկեի և Նիկոլասի մասնակցությունը (վնասվածքներ) «Բորուսիա Դ»՝ Բարտրա, Գյոտցե, Լարսեն, Շուռլե (վնասվածքներ), հարցականի տակ է Մորի և Ռոդեի մասնակցությունը (վնասվածքներ) Կողմերի վերջին 5 դիմակայություններում «Բորուսիա Մ»-ն հաղթել է մեկ անգամ, իսկ «Բորուսիա Դ»-ն՝ 4
21.04.2017

Ալբերտ Սաֆարյան. «Առաջընթացը երևում է. հաջորդ խաղին ավելի մարտունակ կներկայանանք»

«Արարատի» գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Սաֆարյանը «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1-0) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ. -Ընդհանուր առմամբ, լարված խաղ էր: «Փյունիկը» վերջին երկու խաղում պարտվել էր, մենք էլ անհաջող շարք ունեինք: Վերլուծել էինք և ճիշտ եզրահանգումների եկել: Այսօր բավականին լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, մեր մարտավարության մեջ փոփոխություններ էին եղել: Այն ֆուտբոլիստները, որոնց վստահել էինք, արդարացրին սպասելիքները, և դրական արդյունք ստացանք: Անցյալ խաղից հետո ասել էի, որ թիմն աստիճանաբար խաղային ձեռագիր է ձեռք բերում, թիմային խաղն արդեն բավականին լավ է: Այսօրվա խաղը դրա ապացույցն էր: Տղաները վստահ էին խաղում և օգտվեցին մրցակցի սխալից: Հոգեբանական առումով ի՞նչ նշանակություն ուներ այս հաղթանակը թիմի համար:  -Այն կարևոր էր ամեն տեսանկյունից: Թիմը նոր էր ձևավորվում, նոր ֆուտբոլիստներ են: Այս հաղթանակից հետո նրանք իրենց ավելի լավ կզգան: Այս վստահությունը շարունակական կլինի և հաջորդ խաղին ավելի մարտունակ կներկայանանք: Առաջընթացը երևում է: Էլ ո՞ւմ «տրամադրությունն եք գցելու»:  -Խնդիրը նա, որ միշտ դրական արդյունքներ ունենանք: Թիմը ճիշտ ուղու վրա է: Գլխավոր մարզիչը շատ աշխատանք է կատարում այդ ուղղությամբ: Հուսով եմ՝ հետագայում ավելի դրական արդյունքներ կունենանք: http://www.vivaronews.am/artak-oseyan-vo%D6%82nenkh-xndirner-oronc-lutcumnereh-gtnelu-karikh-ka
21.04.2017

Արտակ Օսեյան. «Ունենք խնդիրներ, որոնց լուծումները գտնելու կարիք կա»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն «Արարատից» կրած պարտությունից հետո (0-1) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ. -Շատ անհաջող խաղացինք: Բավանակաչափ ցանկություն չդրսևորեցինք, բավականաչափ կազմակերպված չգործեցինք: Մրցակիցը մեծ ցանկությամբ խաղաց, ինչի շնորհիվ էլ հաղթանակ տոնեց: Թիմի կազմում մի շարք փոփոխություններ էիք կատարել: Ի՞նչն էր պատճառը:  -Նարեկ Ասլանյանն ու Վահագն Հայրապետյանը որակազրկված էին, իսկ Վարդան Պողոսյանը պահեստայինների նստարանին էր իր վերջին ելույթներից ելնելով: Այսօր առաջին անգամ մեկնարկային կազմում էր Սամվել Սպերցյանը: Նրա ելույթն ինչպե՞ս կգնահատեք: -Պատանի ֆուտբոլիստ է: Առաջին խաղն էր և դեռ շատ-շատ անելիք ունի: Ո՞րն էր պարտության գլխավոր պատճառը:  -Շատ անկազմակերպ խաղացինք և մեծ ցանկություն չդրսևորեցինք հաղթելու համար: Էլ չեմ խոսում հարձակման գծի անատամ խաղի մասին: Ընդամենը մի քանի օրից գավաթային հանդիպում եք անցկացնելու: Կհասցնի՞ թիմը վերականգնվել հոգեբանորեն: -Դե, ամեն ինչ պետք է անենք, քանի որ անչափ կարևոր խաղ է սպասվում: Պետք է ուժ գտնենք մեր մեջ և պատշաճ կերպով ներկայանանք «Բանանցի» դեմ պատասխան հանդիպմանը: Այս պարտությունից հետո իրատեսակա՞ն է մտածել չեմպիոնության մասին: -Մենք խաղից խաղ կրկին տրամադրվելու ենք միայն հաղթանակի համար: Ամեն դեպքում, ունենք խնդիրներ, որոնց լուծումները գտնելու կարիք կա: Պետք է դրա վրա աշխատենք: http://www.vivaronews.am/ararat-phyunik-arajin-xakghakesic-heto
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: