Daily Archives: April 20, 2017

20.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Անդերլեխտ». Բելգիացիները հավասարեցնում են հաշիվը (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Անդերլեխտ» հանդիպման 32-րդ րոպեին  բելգիացիների ավագ Սոֆիան Հանին հավասարեցնում է հաշիվը:
20.04.2017

Հենրիխ Մխիթարյանը գրավում է «Անդերլեխտի» դարպասը (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Անդերլեխտ» խաղի 10 -րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը:
20.04.2017

Midfield Armenian. Եվրոպա լիգայի պաշտոնական էջն անդրադարձել է Մխիթարյանին

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան խաղից առաջ Եվրոպա լիգայի պաշտոնական էջն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ  Մխիթարյանը Եվրոպա լիգայի վերջին 5 խաղերից 4-ում գոլի հեղինակ է դարձել: Mkhitaryan has scored in four of his last five European games ⚽️ Midfield Armenian #UEL pic.twitter.com/KLeHsFNeU9 — UEFA Europa League (@EuropaLeague) 20 апреля 2017 г.   http://www.vivaronews.am/zhoze-mourinyo-mxitharyaneh-lav-e-xaghum-miayn-yevropa-ligayum
20.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Անդերլեխտ». հայտնի են մեկնարկային կազմերը + ՈՒՂԻՂ ԵԹԵՐ

Եվրոպա լիգա 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում «Մանչեսթեր Յունայթեդ» – «Անդերլեխտ» (1-1) «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր Հանդիպման մեկնարկը ՝ 23:05 Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը «Մանչեսթեր Յունայթեդ» Ռոմերո, Վալենսիա, Բայի, Ռոխո, Շոու, Քերիկ, Պոգբա, Մխիթարյան, Լինգարդ, Ռեշֆորդ, Իբրահիմովիչ «Անդերլեխտ» Մարտինես, Կարա, Սպայիչ, Ապիագ, , Աչեամպոնգ, Կիպչու, Տիելեմանս, Դենդոնկեր, Օբրադովիչ, Հանի,Տեոդորչիկ http://www.vivaronews.am/manchesther-yunaythed-anderlext-vo%D6%82ghigh-herardzakum  
20.04.2017

«Անդերլեխտի» մարզումը Մանչեսթերի դղյակներից մեկում (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Անդերլեխտ» պատասխան խաղից առաջ բելգիական ակումբի ֆուտբոլսիտները մարզվել են Մանչեսթերի Քաստերֆիլդ դղյակում, որը համարվում է հատուկ պահպանվող տարածք: «Մանչեսթեր Յունայթեդ» - «Անդերլեխտ» խաղը կմեկնարկի 23:05-ին: Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով, «կարմիր սատանաների» միակ գոլը հեղինակել էր մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը:   @ManUtd @MENnewsdesk Anderlecht training in Castlefield for tonight's game!! #manchester pic.twitter.com/hgFMg8EhbJ — RobP (@robpim1982) 20 апреля 2017 г.
20.04.2017

Թվիթերում հատուկ էմոջիներ են հայտնվել Կլասիկոյի համար (լուսանկար)

Իսպանական Էլ Կլասիկոյի կարևորությունը հիշեցնելու համար Թվիթերը հրապարակել է «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստների էմոջիները: Յուրաքանչյուր ակումբ ներկայացնում է 3 ֆուտբոլիստ: «Կապտանռնագույններից» ընտրվել են Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսն ու Ժերար Պիկեն, իսկ «Արքայական» ակումբը ներկայացնում են թիմի ավագ Սերխիո Ռամոսը, Կարիմ Բենզեման և Կրիշտիանու Ռոնալդուն: Հիշեցնենք, որ Էլ Կլասիկոն տեղի կուենան այս կիրակի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Խաղի հաղթողը, ամենայն հավանականությամբ, կդառնա  Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի հաղթողը:
20.04.2017

Մեսին և Ռոնալդուն «համբուրվում» են Կլասիկոյից առաջ. (լուսանկար)

Իսպանական  Էլ Կլասիկոյից 3 օր առաջ Բարսելոնայի փողոցներից մեկում հայտնվել է հայտնի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիի և Կրիշտիանու Ռոնալդուի նկարը, որտեղ ֆուտբոլիստները համբուրվում են: Փողոցային այս հերթական արվեստի հեղինակը  քաղաքում հայտնի նկարիչ Tvboy-ն է, որը առանձնանում  է իր հակասական նկարներով: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների նկարը վերնագրված է «Սերը կույր է» գրությամբ:   "El Amor es ciego" Instalación urbana en Paseo de Gràcia / Plaça Catalunya, Barcelona para el día de Sant Jordi. #LeoMessi #CristianoRonaldo #diadelosenamorados #santjordi #elamoresciego #loveisblind #barcelona #arteurbano #urbanart #streetart Публикация от TVBOY (@tvboyofficial) Апр 20 2017 в 4:21 PDT
20.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Անդերլեխտ». Ուղիղ հեռարձակում

Եվրոպա լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր Ապրիլի 20, 23։05 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Անդերլեխտ» Հեռարձակումը կսկսվի խաղի մեկնարկից մի քանի րոպե առաջ: Հետևելու համար խնդրում ենք հավանել առաջարկվող էջը
20.04.2017

«Տան պատերը չեն օգնում». Մ-15 հավաքականը պարտություն կրեց Ուզբեկստանի ընտրանուց

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում շարունակվում է Զարգացման մրցաշարը: Մինչև 15 տարեկանների մրցաշարում կայացել են 2-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականն այսօր 0-1 հաշվով պարտություն է կրել Ուզբեկստանի ընտրանուց: Հավելենք, որ Մ-15 ընտրանին անհաջողության էր մատնվել նաև առաջին տուրում՝ 1-4 հաշվով զիջելով Կիպրոսի ընտրանուն: Հայաստանի Մ-15 հավաքականն այսօր հանդես է եկել հետևյալ կազմով՝ 1. Ռուբեն Մարտիրոսյան, 11. Հակոբ Մաթևոսյան (20. Կորյուն Կարապետյան, 71), 15. Նարեկ Հովհաննիսյան (13. Արման Պողիկյան, 49), 5. Ստեփան Սահրադյան, 3. Էդգար Մանուկյան, 10. Նարեկ Ալավերդյան (8. Արթուր Մելիքյան, 71), 9. Գևորգ Թարախչյան (9. Գառնիկ Գևորգյան, 41), 18. Ռոբերտ Բաղրամյան, 6. Սարգիս Դավեյան, 2. Արսեն Գալստյան, 19. Իշխան Նազարյան (16. Արմեն Ֆրանգուլյան, 65) Գլխավոր մարզիչ՝ Արսեն Պետրոսյան Հավելենք, որ Մ-15 տարեկանների մրցաշարի մյուս մրցավեճում հանդիպել են Կիպրոսի և Մակեդոնիայի հավաքականները: Գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում Կիպրոսի ընտրանին հաղթել է 4-2 հաշվով: http://www.vivaronews.am/hayastani-m-14-havakhakaneh-makedoniayi-ehntranun-partvel-e-11-metranoc-harvatcasharum
20.04.2017

«Ռեալի» ֆուտբոլիստը վերադարձել է մարզումներին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը  սրունքի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բավարիայի» դեմ առաջին հանդիպման ժամանակ և բաց թողել Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած «Սպորտինգի» դեմ հանդիպումը և մյունխենյան ակումբի դեմ պատասխան խաղը: Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը Էլ Կլասիկոյից 3 օր առաջ վերադարձել է մարզումներին և կարող է օգնել թիմին այս կիրակի կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղում: Իսկ կատալոնական ակումբի հարձակվողական եռյակը ամբողջական չի լինելու, քանի որ Նեյմարը որակազրկվել է մրցավարների նկատմամբ անհարգալից վարքի պատճառով:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: