Daily Archives: April 19, 2017

19.04.2017

«Մոնակո» – «Բորուսիա». Ռադամել Ֆալկաոն գրավում է գերմանացիների դարպասը. Տեսանյութ

«Մոնակո» - «Բորուսիա» հանդիպման 15-րդ րոպեին Ռադամել Ֆալկաոն գրավեց  «Բորուսիայի» դարպասը:  
19.04.2017

«Մոնակո» – «Բորուսիա». Ֆրանսիացիներն առաջ են անցնում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում «Մոնակո» – «Բորուսիա»  (առաջին խաղում՝«Բորուսիա» 2- 3 «Մոնակո») Մեկնարկը՝ 22:45-ին «Լուի II » մարզադաշտ, Մոնակո Այժմ ընթացող   «Մոնակո» – «Բորուսիա» հանդիպման 3-րդ րոպեին Կիալան Մբապեն բացեց խաղի հաշիվը:
19.04.2017

«Մոնակո» – «Բորուսիա Դորտմունդ». Հայտնի են մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում «Մոնակո» - «Բորուսիա»  (առաջին խաղում՝«Բորուսիա» 2- 3 «Մոնակո») Մեկնարկը՝ 22:45-ին «Լուի II » մարզադաշտ, Մոնակո Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը՝ «Մոնակո»՝Սուբաշիչ, Տուրե, Ջեմերսոն, Գլիկ, Մենդի,Բակայոկո, Լեմար, Սիլվա, Ֆալկաո, Մբապե «Բորուսիա»՝Բյուրկի, Շահին, Ռոյս, Գերեյրո, Օբամեյանգ, Կագավա, Սոկրատիս, Պիշչեկ, Գինտեր,  Վայգլ,Դուրմ
19.04.2017

«Բարսելոնա» – «Յուվենտուս». Հայտնի են մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում «Բարսելոնա» - «Յուվենտուս» (առաջին խաղում «Յուվենտուս» 3 - 0 «Բարսելոնա» ) Մեկնարկը՝ 22:45-ին «Նոու Կամպ» մարզադաշտ, Բարսելոնա Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը՝ «Բարսելոնա»՝ Տեր Շտեգեն-Ալբա, Ումտիտի, Պիկե,  Ռոբերտո-Ինյեստա, Բուսկետս, Ռակիտիչ - Մեսի, Նեյմար, Սուարես «Յուվենտուս»՝ Բուֆոն- Ալվես, Կյելինի, Բոնուչի, Սանդրո- Պյանիչ, Հեդիրա- Կուադրադո, Դիբալա, Մանջուկիչ,Հիգուային
19.04.2017

Լեստեր Պելտիեր. «Երեք ամիս փորձաշրջան անցա «Արսենալում», ապա ինձ նկատեց Հարի Ռեդնապը»

«Ալաշկերտի» տրինիդադցի հարձակվող Լեստեր Պելտիերը հարցազրույց է տվել ակումբի մամուլի քարտուղարությանը, որում 28-ամյա ֆուտբոլիստը պատմել է իր ակումբային կարիերայի առավել ուշագրավ դրվագների մասին: Սա հարցազրույցի առաջին հատվածն է: 19 տարեկանում փորձաշրջան անցար Լոնդոնի «Արսենալում», այնուհետև մոտ էիր Պրեմիեր Լիգայի «Պորտսմութ» տեղափոխվելուն, սակայն գործարքը չկայացավ, քանի որ չհաջողվեց աշխատանքային վիզա ստանալ Անգլիայում: -Ցանկացած ֆուտբոլիստ Տրինիդադ և Տոբագոյից երազում է խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Բոլորի աչքի առջև է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դուայթ Յորքի օրինակը: Այո, ես երեք ամիսների ընթացքում փորձաշրջան էի անցնում «Արսենալում»: Այնուհետև ինձ նկատեց լեգենդար Հարի Ռեդնապը և հրավիրեց «Պորտսմութ»: Ինձ 4-ամյա պայմանագիր առաջարկեցին, սակայն այն ժամանակ դեռ բավականաչափ հանդիպումներ չէի անցկացրել ազգային հավաքականի կազմում և ինձ չհաջողվեց Անգլիայում աշխատանքային վիզա ստանալ: Փոխարենը հայտնվեցի Սլովակիայում և հաջող ելույթներ ունեցա այդ երկրում: -Սլովակիայում դու մեծ հաջողությունների ես հասել «Սլովանի» հետ, որի կազմում նաև մասնակցել ես Եվրոպայի Լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումների` խաղալով իտալական «Նապոլիի» և Պրահայի «Սպարտայի» կարգի ակումբների հետ: -Սլովակիայի «Տրենչինում» ունեցած հաջող ելույթներից հետո ինձ հրավիրեցին այդ երկրի ուժեղագույն ակումբ` «Սլովան»: Սկզբնական շրջանում կար լարվածություն, քանի որ հասկանում էի, որ իմ տեղափոխության համար բավականին մեծ գումար են վճարել: Սակայն, ես գիտեի, թե ինչ եմ ուզում և որն է իմ նպատակը: «Սլովանում» անցկացրած 4 մրցաշրջանների ընթացքում երկու անգամ դարձա Սլովակիայի չեմպիոն, ևս երկու անգամ` երկրի գավաթակիր, ինչպես նաև` սուպերգավաթակիր: Բավականին մեծ թվով գոլեր խփեցի, չնայած, պետք է նշեմ, որ ավելի ուժեղ կողմեր էլ ունեմ: Խաղալով եվրոպական ակումբային մրցաշարերում` նման կարգի թիմերի հետ, մեծ փորձ կուտակեցի:
19.04.2017

ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել «Լիոնի» և «Բեշիքտաշի» նկատմամբ

  Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «Լիոնն» ու «Բեշիկթաշը» 2 տարի ժամկետով հեռացվել են եվրոգավաթներից : Բացի դրանից ակումբներից յուրաքանչյուրը պետք է 100 հազար եվրո տուգանք վճարի: Այսպիսի որոշում ՈՒԵՖԱ-ն կայացրել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի Լիոն» -«Բեշիքտաշ»  խաղից հետո, որի ընթացում երկու ակումբի երկրպագուները անկարգություններ են արել: http://www.vivaronews.am/thurkhakan-akumbi-erkrpaguneri-pahvatckhi-pattcharov-lion-beshikhtash-handipumeh-hetadzgvel-e
19.04.2017

Սերժ Օրիեն կտեղափոխվի Անգլիա

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Սերժ Օրիեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Ֆրանսիական մամուլը հայտնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը բանակցել  է «Մանչեսթեր Յունայթեդի»  գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Պորտուգալացի մասնագետը իր համաձայնությունն է տվել և ցանկանում է, որ  պաշտպանը ամռանը միանա «կարմիր սատանաներին»: Օրիեն կխաղա աջ պաշտպանի դիրքում, ինչը հնարավորություն կտա Անտոնիո Վալենսիային վերադառնալ կիսապաշտպանի դիրքին: Օրիեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2019 թվականին, ֆրանսիական գրանդը  ֆուտբոլիստին նոր պայմանագիր է առաջարկել, սակայն նա մերժել է ակումբի առաջարկը:
19.04.2017

Սերենա Ուիլյամսը երեխայի է սպասում. (լուսանկար)

Հայտնի ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հղի է: Այդ մասին աշխարհի թիվ 1 ռակետը հայնտնել է «Snapchat» -ի իր էջում լուսանկար տեղադրելով: Թենիսիստուհին հայտնել է նաև, որ հղիությունն արդեն 20 շաբաթական է: Հիշեցնենք, որ 2016 թվականին Ուիլյամսը հայտարարել էր իր և «Reddit» կայքի համահիմնադիր  հայազգի Ալեքսիս Օհանյանի նշանադրության մասին:
19.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» նախապատրաստվում է «Անդերլեխտի» դեմ խաղին (լուսանկարներ)

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակվում է նախապատրաստվել Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի շրջանակներում կայանալիք «Անդրելեխտի» դեմ  պատասխան խաղին (առաջին խաղ-1-1): Հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին՝ 23:05-ին:
19.04.2017

«Շիրակ-2»-ի ֆուտբոլիստ Մհեր Սաֆարյանը շքեղ գոլ է հեղինակել Առաջին խմբում (տեսանյութ)

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 21-րդ տուրում Գյումրիում ուժերն են չափել «Շիրակ-2»-ը և «Ալաշկերտ-2»-ը: Տիգրան Դավթյանի սաներն առավելության են հասել 2-1 հաշվով: Մհեր Սաֆարյանը բացել է հաշիվը, իսկ Ռուբեն Գրիգորյանի ինքնագոլն ամրապնդել է «Շիրակ-2»-ի առավելությունը: Խաղավարտից 7 րոպե առաջ հաշիվը կրճատել է Վլադիմիր Ուլուխանյանը: Հատկապես տպավորիչ է ստացվել Սաֆարյանի հեղինակած գնդակը, որի ժամանակ ակնհայտ էր ֆուտբոլիստի անհատական վարպետությունը: Գնդակը կարող եք վայելել տեսանյութի 51-րդ վայրկյանից: http://www.vivaronews.am/articles/nor-mxitharyanner-phntrelu-tchanaaparhin-tcanothanum-enkh-lyova-msryani-het
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: