Daily Archives: April 18, 2017

18.04.2017

«Ռեալ Մադրիդ» – «Բավարիա». Լևանդովսկին 11-մետրանոցից բացում է հաշիվը (տեսանյութ)

Ընթացքի մեջ է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Ռեալ Մադրիդ» – «Բավարիա» պատասխան հանդիպումը: 53-րդ րոպեին Արյեն Ռոբենի վաստակած 11-մետրանոցն անվրեպ է իրացրել Ռոբերտ Լևանդովսկին:
18.04.2017

Ալվես. «Վաղը կարող ենք պայքարից դուրս թողնել աշխարհի լավագույն թիմին»

«Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում իր նախկին թիմի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումից սպասելիքների մասին: Թուրինյան ակումբը սեփական հարկի տակ հաղթել էր 3-0 հաշվով: «Հնարավորությունները գնահատում եմ 60-40՝ հօգուտ «Յուվեի»: Չեմ փոշմանել, որ հեռացել եմ «Բարսելոնայից»: Այժմ նրանց երկրպագում եմ տարածության վրա, բայց այս պահին անցյալս թողնում եմ այլ կողմում: Ես պետք է «Յուվենտուսի» գույները պաշտպանեմ 100%-ով: Եթե երկու խաղերի արդյունքում առավելության հասնենք «Բարսելոնայի» նկատմամբ, ապա պայքարից դուրս կթողնենք աշխարհի լավագույն թիմին»,- ասել է բրազիլացին:
18.04.2017

«Լեսթեր» – «Ատլետիկո». Մադրիդցիները բացեցին հաշիվն Անգլիայում (տեսանյութ)

Ընթացքի մեջ է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Լեսթեր» - «Ատլետիկո Մադրիդ» պատասխան հանդիպումը: Հյուրերը 26-րդ րոպեին Սաուլ Նիգեսի գոլի շնորհիվ առաջ են անցել հաշվի մեջ: http://www.vivaronews.am/lesther-atletiko-madrid-haytni-en-meknarkayin-kazmereh
18.04.2017

Արթուր Աբրահամը հանդիպել է մրցակցին (լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, WBO գերմիջին կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ապրիլի 22-ին կմենամարտի 29-ամյա Ռոբին Կրասնիքի հետ: Հայ բռնցքամարտիկի մամուլի քարտուղարի փոխանցմամբ, այսօր` ապրիլի 18-ին, բռնցքամարտիկները մամուլի ասուլիսի շրջանակներում հանդիպել են Էրֆուրտում և պատասխանել լրագրողների հարցերին: «Ես դեռ 4 կիլոգրամ պետք է կորցնեմ, սակայն դա խնդիր չէ ինձ համար: Ես հաղթելու եմ»,-bz-berlin-ն է մեջբերում Աբրահամի խոսքերը: Նշենք՝ հայ բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը ժամը 00:30-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում:
18.04.2017

«Լեսթեր» – «Ատլետիկո Մադրիդ». Հայտնի են մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում «Լեսթեր» – «Ատլետիկո Մադրիդ» (առաջին խաղում՝ «Ատլետիկո Մադրիդ» 1-0 «Լեսթեր») Մեկնարկը՝ 22:45-ին «Քինգ Փաուեր Սթեդիում», Լեսթեր  Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը. «Լեսթեր». Շմեյխել, Դրինքուոթեր, Մորգան, Ֆուքս, Բենալուան, Օլբրայթոն, Սիմփսոն, Նդիդի, Մահրեզ, Օկազակի, Վարդի: «Ատլետիկո Մադրիդ». Օբլակ, Գոդին, Սավիչ, Ֆելիպե Լուիս, Խուանֆրան, Գաբի, Սաուլ Նիգես, Կոկե, Խիմենես, Կարասկո, Գրիզման: http://www.vivaronews.am/real-madrid-bavaria-haytni-en-meknarkayin-kazmereh
18.04.2017

Վաղը հայ մարմնամարզիկները կմեկնարկեն Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 19-ին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում մերկնարկում է սպորտային մարմնամարզության այս տարվա առաջին խոշոր մրցաշարը՝ Եվրոպայի առաջնությունը: Այս կարևոր ստուգատեսին Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Հարություն Մերդինյանը,Արթուր Դավթյանը,Վահագն Դավթյանը,Արթուր Թովմասյանը,Վիգեն Խաչատրյանը և Արմեն Պետրոսյանը: Բազմամարտում մրցելու են Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը, որոնք կկարողանան եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել 1-24-րդ տեղերը զբաղեցնելու պայմաններում: Առանձին մարզագործիքների վրա հանդես են գալու Հարություն Մերդինյանը (նժույգթափեր), աշխարհի առաջնության գավաթակիր Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը (օղակներ) ու Արմեն Պետրոսյանը (5 գործիքներ): Վերջիններս 1-8-րդ տեղերը գրավելու դեպքում կկարողանան ուժերը չափել նաև եզրափակիչ փուլում:
18.04.2017

«Ռեալ Մադրիդ» – «Բավարիա». Հայտնի են մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում «Ռեալ Մադրիդ» - «Բավարիա» (առաջին խաղում՝ «Բավարիա» 1-2 «Ռեալ Մադրիդ») Մեկնարկը՝ 22:45-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ, Մադրիդ Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը. «Ռեալ Մադրիդ». Նավաս, Կարվախալ, Ռամոս, Նաչո, Մարսելո, Կասեմիրո, Մոդրիչ, Կրոս, Ռոնալդու, Իսկո, Բենզեմա: «Բավարիա». Նոյեր, Հյումելս, Բոատենգ, Ալաբա, Լամ, Տիագո, Ալոնսո, Ռոբեն, Ռիբերի, Վիդալ, Լևանդովսկի:
18.04.2017

Հայաստանի Մ-14 և Մ-15 հավաքականները պարտություններով են սկսել Զարգացման մրցաշարը

Ապրիլի 18-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Խաղային առաջին օրը մրցել են Հայաստանի  և Բելառուսի մինչև 14 տարեկանների հավաքականները: Հայաստանի հավաքականը պարտվել է 0-2 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել Ստանիսլավ Պալյուկան: Հայաստանի Մ-14 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով 22.Արմեն Քոչարյան 2.Յուրի Քոլոզյան (19. Միքայել Ասլանյան, 52), 3.Վահրամ Մախսուդյան, 6.Գոռ Առաքելյան. 7.Ստեփան Մկրտչյան, 9.Տիգրան Յաղմուրյան (18. Րաֆֆի Մաթևոսյան, 48), 10.Արթուր Սերոբյան, 11.Դավիթ Ոսկանյան (16. Սերյոժա Բաբայան, 41) 15.Էդգար Թամազյան 17.Էմիլ Տեր-Մկրտչյան 21.Սպարտակ Հայրապետյան Գլխավոր մարզիչ` Սարգիս Մովսիսյան Այս տարիքային խմբի մյուս մրցավեճում ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականը 2-0 հաշվով առավելության է հասել Վրաստանի ընտրանու նկատմամբ: Մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականը 1-4 հաշվով պարտություն է կրել Կիպրոսի ընտրանուց: Մեր հավաքականից միակ գոլը հեղինակել է Ռոբերտ Բաղրամյանը: Հայաստանի Մ-15 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝ 1. Ռուբեն Մարտիրոսյան 2. Արսեն Գալստյան 3. Էդգար Մանուկյան 4. Գևորգ Արաբյան (20. Աշոտ Ավետիսյան, 70) 5. Ստեփան Սահրադյան 9. Գևորգ Տարախչյան 10. Նարեկ Ալավերդյան (10. Նարեկ Ալավերդյան, 58) 11. Հակոբ Մաթևոսյան (7. Ալբերտ Դարբինյան, 58) 13. Արման Պողիկյան (15. Նարեկ Հովհաննիսյան, 58) 17. Լևոն Բադալյան (19. Իշխան Նազարյան, 41) 18. Ռոբերտ Բաղրամյան (6. Սարգիս Դավեյան, 70) Գլխավոր մարզիչ՝ Արսեն Պետրոսյան Այս տարիքային խմբի մրցաշարի մյուս խաղում Ուզբեկստանի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է ՆՀՀ Մակեդոնիայի ընտրանուն:
18.04.2017

Լուիս Էնրիկե. «Երկրպագուներին հորդորում եմ մարզադաշտից չհեռանալ 80-րդ րոպեին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Յուվենտուսի» հետ պատասխան հանդիպման մասին: Կատալոնական թիմն առաջին մրցավեճում Թուրինում պարտվել է 0-3 հաշվով: «Ես, իհարկե, կցանկանայի նախապատրաստվելու համար մեկ շաբաթից ավել ժամանակ ունենալ, այդ ընթացքում ուղևորվել Մալդիվներ... Ընդհանուր առմամբ, այժմ գրեթե նույն իրավիճակում ենք, ինչ «ՊՍԺ»-ի հետ հանդիպումից առաջ: Անհրաժեշտ է խփել առնվազն երեք գոլ և դարպասն էլ անառիկ պահել՝ դիմակայության հաշիվը հավասարեցնելու համար: Սակայն, կարծում եմ, «Յուվենտուսն» անպայման կստեղծի իր պահերը, ուստի մեր խնդիրը 5 գոլ խփելն է: Եթե հաջողվի արագ գոլ խփել, «Կամպ Նոուի» մթնոլորտն առաջ կմղի դա անելու երկրորդ անգամ, իսկ երրորդը կգա ինքն իրեն: Այս պահին կորցնելու ոչինչ չունենք: Տարբերակը միայն մեկն է՝ գրոհել, գրոհել, գրոհել: Այնուհետև մի փոքր հանգստանալ և նորից առաջ ընթանալ: Երկրպագուներին հորդորում եմ մարզադաշտից չհեռանալ 80-րդ րոպեին, քանի որ անպայման ինչ-որ կարևոր բան բաց կթողնեն: Սա ևս մեկ երեկո է, որում կարելի է պատմություն կերտել»,- ասել է իսպանացի մասնագետը:
18.04.2017

60 մլն եվրո Ուսման Դեմբելեի տրանսֆերի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել Ուսման Դեմբելեի տրասնֆերը: Ըստ Le Figaro-ի, անգլիական գրանդը պատրաստ է 60 մլն եվրո առաջարկել 19-ամյա հարձակվողի դիմաց: Հիշեցնենք, որ ֆրանսիացու ներկայիս պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021թ.: Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն իր հաշվին գրանցել է 8 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում:
April 2017
M T W T F S S
« Mar    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: