Daily Archives: April 17, 2017

17.04.2017

Պաուլո Դիբալա. «100 տոկոսով պատրաստ եմ «Բարսելոնայի» դեմ խաղին»

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան տեղեկացրել է, որ կարողացել է ամբողջությամբ ապաքինվել վնասվածքից և պատրաստ է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնա» - «Յուվենտուս» պատասխան խաղին: «Բարեբախտաբար ամեն ինչ կարգին է, արդեն մարզվում եմ թիմի հետ, 100  տոկոսով պատրաստ եմ «Բարսելոնայի» դեմ խաղին»,- ասել է արգենտինացի ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ «Պեսկարա» - «Յուվենտուս» (0-2)  հանդիպման 54-րդ րոպեին Դիբալան փոխարինվել էր կոճի հատվածում ցավերի պատճառով: Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 19-ին:
17.04.2017

GRENKE Chess Classic. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Գերմանիայում ընթացող շախմատի մրցաշարի 3-րդ տուրում Լևոն Արոնյանն անդրանիկ հաղթանակը տոնեց՝ սպիտակներով 42-րդ քայլին պարտության մատնելով  Մաքսիմ Վաշիե-Լագրավին: Արոնյանը 2 միավորով Ֆաբիանո Կարուանայի և Արկադի Նայդիչի հետ հետապնդում է Հոու Յիֆանին: Վերջինս հաշտություն կնքելով աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, վաստակեց 2,5 միավոր: Ապրիլի 19-ին կայանալիք 4-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ, ով այս տուրում պարտվեց Արկադի Նայդիչին: Ֆաբիանո Կարուանան էլ հաղթեց Գեորգ Մայերին:  
17.04.2017

«Բրայթոնը» 34 տարի անց վերադառնում է ուժեղագույնների մրցաշար

 Անգլիական «Բրայթոնը» հաջորդ մրցաշրջանում կխաղա Պրեմիեր լիգայում: Քրիս Հյութոնի գլխավորած թիմը մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ ապահովեց հաջորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում հանդես գալու ուղեգիր: «Հադերսֆիլդի» և «Դերբի Կաունթիի» հետ ոչ ոքի խաղալուց հետո «Բրայթոնը»  բարձրացավ երկրորդ հորիզոնական , ինչը թույլ կտա թիմին խաղալ Պրեմիեր լիգայում: «Բրայթոնը» վերջին անգամ այսպիսի արդյունքի հասել է 1982-83 մրցաշրջանում:
17.04.2017

Կլոպը «Լիվերպուլից» հետո կավարտի մարզչական կարիերան

Անգլիական «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլ»- «Վեսթ Բրոմվիչ» խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Ակումբի գլխավոր մարզիչը նշել է, որ ցանկանում է ավարտել մարզչական կարիերան «Լիվերպուլի» հետ պայմանագրի ավարտից հետո: Կլոպն ասել է, որ չի ցանկանում մի քանի ակումբ փոխել կարճ ժամանակվա ընթացքում: «Պատահական չէ, որ մինչ այս ընդամենը 3 թիմ եմ մարզել, չեմ ցանկանում կարիերաս ավարտել  որպես 10 թիմ մարզած մարզիչ: Ես սիրում եմ մի թիմում երկար մնալ և տիտղոսներ նվաճել: Նույնն էլ վերաբերում է «Լիվերպուլին», ես եկել եմ այստեղ տիտղոսներ նվաճելու, մարդիկ այս ակումբից տիտղոսներ են ակնկալում »- շեշտել է գերմանացի մասնագետը: Հիշեցնենք, որ Կլոպը մարզչական կարիերան սկսել է«Մայնց»-ից, հետո մարզել Դորտմունդի «Բորուսիան», որի հետ երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն: 2014 թվականից նա տեղափոխվել է Անգլիա, սակայն մինչև հիմա Կլոպին չի հաջողվել սպասված արդյունքն ունենալ «Լիվերպուլի» հետ:
17.04.2017

«Անդերլեխտի» ավագը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել. (տեսանյութ)

«Անդերլեխտի» ավագ Սոֆիան Հանին ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել  Բելգիայի առաջնության «Օստենդե» - «Անդերլեխտ» խաղի ժամանակ: Անցած շաբաթ բելգիական ակումբի երկրպագուները սուլել են ալժիրցի ֆուտբոլիստին իր ցուցադրած խաղի համար: Այս շաբաթ 26-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է երկրպագուներին իր գեղեցիկ գոլով, որը թիմին հաղթանակ է բերել: Հիշեցնենք, որ «Անդերլեխտի» հաջորդ մրցակիցը «Մանչեսթեր Յունայթեդն» է,  թիմերը կմրցեն Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու համար: O Sofiane Hanni, do @rscanderlecht, foi indo, foi indo... e fez um golaço pro provável campeão belga! pic.twitter.com/9qi7tg4TsB — Non Sense Football (@NSenseFootball) 16 апреля 2017 г.
17.04.2017

Շեքսպիր. «Ասում են ՝ «Լեսթերի» հաղթելու շանսը 10% է, հույս ունեմ՝ մարդիկ գումար կաշխատեն մեր հաղթանակից հետո»

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կրեյգ Շեքսպիրը  Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Ատլետիկո Մադրիդ»- «Լեսթեր» պատասխան խաղից առաջ խոսել է թիմի պատրաստվածության մասին: «Մեզ պետք է ավելի շատ գոլեր խբել, սակայն չմոռանալ նաև պաշտպանության մասին, ավելի մեծ ճնշում պետք է գործադրենք մադրիդցիների վրա: Ես ուզում եմ, որ իմ թիմի ֆուտբոլիստները հաճույք ստանան խաղից, իսկ վերջում ՝ հաղթեն»: Շեքսպիրը խոսել է նաև թիմի ավագ Ուես Մորգանի մասին, որը մեջքի վնասվածք ուներ: «Վերջնական որոշումը կկայացնենք վաղը, սակայն  մեծ է հավանականությունը, որ Մորգանը կխաղա: Նա մարզվում է թիմի հետ և վերջին 3 օրերի ընթացքում բողոքներ չի ունեցել մեջքի հետ կապված»: Խոսելով այն մասին, որ բուքմեյքերները չեն հավատում անգլիական ակումբի՝ եզրափակիչ դուրս գալուն, թիմի գլխավոր մարզիչն ասել է. «Գիտեմ, որ թիմի հաղթանակը 10 տոկոս են գնահատում, հույս ունեմ՝ մարդիկ շատ գումար կաշխատեն մեր հաղթանակից հետո»:
17.04.2017

Պաշտոնական. Ջոն Տերին կլքի «Չելսին»

Ինչպես հայտնում է անգլիական «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբի ղեկավարությունն ու Ջոն Տերին միասին որոշել են, որ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը կլքի  «Չելսին»: ««Ստեմֆորդ Բրիջում» բոլորը շնորհակալ են Ջոն Տերիին ակումբի կազմում այսքան տարի հանդես գալու, տիտղոսներ նվաճելու և ակումբին հավատարիմ մնալու համար»-, ասվում է  ակումբի տարածած հաղորդագրության մեջ: Ինքը Տերին ասել է. «Այնքան մարդու պետք է շնորհակալություն հայտնեմ՝ սկսած մարզչական շտաբից,մինչև մարզադաշտի աշխատողներ, հուսով եմ ՝  ես և ակումբը կշարունակենք համագործակցել, մինչև մրցաշրջանի ավարտ որոշում կկայացնեմ ապագայիս վերաբերյալ»: Տերին անգլիական ակումբում խաղում է արդեն 19 տարի, որի ընթացքում մասնակցել է 713 հանդիպման, դարձել 66 գոլի հեղինակ: «Չելսիի» ավագը ակումբի հետ նվաճել  է 16 տիտղոս: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է նաև, որ «Չելսիի» ղեկավարությունն ու սեփականատերը հույս ունեն Տերիին ապագայում տեսնել «Ստեմֆորդ Բրիջում», բայց ոչ ֆուտբոլիստի կարգավիճակում:  
17.04.2017

Կազեմիրո. «Ալոնսոն դաշտի կենտրոնի արքան է, դժվար կլինի նրա դեմ խաղալը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրփակչի «Ռեալ Մադրիդ»- «Բավարիա» պատասխան խաղի մասին: Մադրիդյան ակումբի կիսապաշտպանն ասել է , որ դժվար խաղ է սպասվում, թիմը չի կարող փոխել իր մարտավարությունը կամ խաղաոճը, սակայն  ակումբը հույս ունի, որ երկրպագուների աջակցությունը կօգնի նրանց անցնել հաջորդ փուլ: «Մենք լավ գիտակցում ենք, որ եզրափակչին հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա, իսկ «Բավարիան» սովորական թիմ չէ»,- ասել է Կազեմիրոն: Խոսելով իր նախկին թիմակից Խաբի Ալոնսոյի մասին 25-ամյա  կիսապաշտպանն ասել է. «Խաբին բացառիկ կարողությունների տեր ֆուտբոլիստ է, կարելի է ասել, որ նա դաշտի կենտրոնի արքան է: «Ռեալը» մեծ կորուստ ունեցավ, երբ նա լքեց ակումբը, մեզ համար դժվար կլինի նրան շրջանցելը»:
17.04.2017

Կիելինի. «Նեյմարը, Մեսին և Սուարեսը շնաձկների են հիշեցնում»

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպումից առաջ «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կիելինին խոսել է կատալոնական ակումբի հարձակվողական եռյակի (Լիոնել Մեսի, Լուիս Սուարես, Նեյմար) կարևորության մասին: «Եթե մեզ հաջովի դարպասներից հեռու պահել «Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստներին, ապա մենք կբարդացնենք մրցակցի կյանքը: Եթե «Յուվեն» ձեռքերը ծալած նստի խաղի ընթացքում, ապա կպարտվենք: «Բարսելոնայի»  հարձակումը լավագույնն է աշխարհում, այդ թիմում հանդես եկող ֆուտբոլիստները աշխարհի 5 լավագույն հարձակվողական ոճի ֆուտբոլիստների թվում են: Նրանք յուրօրինակ են, և յուրաքանչյուրը իր առանձնահատկություններն ունի: Այդ տղաները կարծես շնաձկներ լինեն, եթե զգում են, որ մրցակիցը անհանգիստ է, ապա նրանք առնում են արյան հոտը և լուծում բոլոր հարցերը»,-Goal-ն է մեջբերում իտալացի ֆուտբոլիստի խոսքերը:
17.04.2017

«Ռեալի» հայտացուցակը «Բավարիայի» դեմ խաղի համար

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կմասնակցեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպմանը: «Արքայական» ակումբի հայտացուցակից վնասվածքի պատճառով բացակայում են Գարեթ Բեյլը, Ռաֆայել Վարանը և Պեպեն: Մյունխենյան ակումբի դեմ հանդիպմանը չի մասնակցի նաև Ֆաբիո Կոենտրաուն: Դարպասապահներ. Նավաս, Կասիլյա, Յանես Պաշտպաններ. Կարվախալ, Ռամոս, Նաչո, Մարսելո Կիսապաշտպաններ. Կրոս, Խամես, Կազեմիրո, Կովաչիչ, Մոդրիչ, Իսկո, Ասենսիո Հարձակվողներ. Բենզեմա, Ռոնալդու, Վասկես, Մորատա
April 2017
M T W T F S S
« Mar    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: