Daily Archives: April 15, 2017

15.04.2017

Ալբերտ Սաֆարյան. «Այսօր մրցում էին առաջնության առաջին և վերջին թիմերը, բայց խաղի առումով ոչ մի տարբերություն չկար»

«Արարատի» գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Սաֆարյանը «Շիրակից» կրած պարտությունից հետո (0-1) կայացած մամուլի ասուլիսում հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ. -Բոլորդ էլ գիտեք, որ մրցում էին առաջնության առաջին և վերջին հորիզոնականներում ընթացող թիմերը, բայց խաղի առումով ոչ մի տարբերություն չկար: Կցանկանայի նշել, որ մեզ մոտ թիմային խաղը կարգավորվել է, սկսել ենք բավականին ճիշտ ֆուտբոլ խաղալ: Եթե հաջողությունը մի փոքր մեր կողմը լիներ, կարող էինք խուսափել պարտությունից: Գոլը բաց թողեցինք մեր սխալի պատճառով, իսկ մեր պահերը չիրացրինք: Բնականաբար, պարտությունը չի կարող բավարարել: Սակայն, թիմային խաղի առումով առաջընթաց նկատում ենք: Գնալով ավելի լավ հանդես կգանք: Այն, ինչ տեսանք երկրորդ խաղակեսում, հուսադրող է: Շնորհավորում եմ մրցակցին հաղթանակի առթիվ: Նշեցիք թիմային խաղի բարելավման մասին, սակայն թիմը հաճախ պարտություններ է կրում ֆուտբոլիստների անհատական սխալների պատճառով: Դա ինչո՞վ եք պայմանավորում:  -Անցյալից չեմ ցանկանում խոսել: Իսկ այժմ կարող եմ ասել, որ մենք առաջադիմում ենք: Այսօր ընդմիջումից հետո խաղային առավելություն ունեինք: Գնդակին շատ էինք տիրում, թիմային խաղ էլ կար: Սա նկատի ունեմ: http://www.vivaronews.am/vardan-bichaxchyan-chnayatc-haghthanakin%D5%9D-aysorva-xaghic-dzhgoh-mnaci
15.04.2017

Վարդան Բիչախչյան. «Չնայած հաղթանակին՝ այսօրվա խաղից դժգոհ մնացի»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն «Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1-0) կայացած մամուլի ասուլիսում հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ. -Ընդհանուր խաղը չբավարարեց: Չնայած հաղթանակին՝ այսօրվա խաղից դժգոհ մնացի: Առաջին խնդիրն այն է, որ կրկին չենք կարողանում իրացնել մեր գոլային պահերը: Եվ երկրորդ, կնշեմ տղաների վերաբերմունքը. խփած առաջին գոլից հետո առաջադրանք էինք տվել պայքարել երկրորդ, երրորդ գոլերի համար, այլ ոչ թե խաղալ պաշտպանությունից: Թիմը չկատարեց առաջադրանքը: Հատկապես երկրորդ խաղակեսում չտեսա թիմ, որը ցանկանում է խփել երկրորդ գնդակը: Փորձեցինք փոխարինումների հաշվին այդ բացը լրացնել, դրանցից հետո ունեցանք գոլային պահեր, բայց կրկին չկարողացանք իրացնել դրանք: Կարծում եմ՝ այսօրվա խաղի հերոսն Անատոլի Այվազովն է: Նա թիմին 2-3 դրվագում փրկեց վերահաս գոլից: Ամեն դեպքում, հաղթանակը մնում է հաղթանակ: Խաղադաշտում ունեինք 4-5 ֆուտբոլիստ, ովքեր վերջին շաբաթվա ընթացքում երրորդ հանդիպումն էին անցկացնում: Երևի այդ պատճառով էլ չստացվեց 90 րոպե բարձր ինտենսիվությամբ աշխատելը: Տղաներին երկու օր հանգիստ կտրամադրենք, իսկ ապրիլի 18-ից կսկսենք նախապատրաստվել հաջորդ խաղին: Սա «Շիրակի» երրորդ անընդմեջ հաղթանակն էր նվազագույն հաշվով: Մտորելու առիթ չի՞ տալիս, որ այդպիսի քիչ տարբերությամբ է թիմը հաղթում մրցակիցներին:  -Արդեն նշեցի՝ այսօրվա խաղից դժգոհ եմ: Դա միանշանակ մտորելու առիթ տալիս է, քանի որ միշտ չէ՝ կկարողանանք առանց բաց թողած գոլերի խաղ անցկացնել: Միշտ չէ, որ մեր դարպասապահը կկարողանա օգնության հասնել թիմին: Շատ կարևոր է, որ կարողանանք ոչ թե մեկ, այլ մի քանի գոլ խփել՝ հաշվի առնելով մեր ստեղծած պահերի քանակը: Ինչի՞ հետ եք կապում Ռումյան Հովսեփյանի ոչ լավ մարզավիճակը: Կարելի՞ է ասել՝ նրա մոտ խաղային անկում է:  -Ճիշտն ասած, մի փոքր վնասվածք ունի ծնկի հատվածում, որը խանգարում է: Ամեն դեպքում, նա դեռ այն ֆուտբոլը չի խաղում, որը մենք ցանկանում ենք: Բայց դրա պատճառով չէ, որ այսօր մեկնարկային կազմում չէր: Ռումյանը մասնակցել էր գավաթային խաղին, և այսօր որոշեցինք կիսապաշտպանության կենտրոնում խաղացնել ավելի թարմ Կաբային: Կարծում եմ՝ Ռումյանը խաղից խաղ ավելի լավ հանդես կգա:
15.04.2017

«Նիցան» 41 տարի անց վերադառնում է Չեմպիոնների լիգա

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Նիցան» սեփական հարկի տակ առավելության հասավ «Նանսիի» նկատմամբ (3-1): Այս հաղթանակի շնորհիվ Լուցիեն Ֆավրեի սաները ամրապնդեցին իրենց տեղը լավագույն եռյակում:  «Արծիվները» վաստակել են 74 միավոր՝ ետևում թողնելով «Լիոնին», որը 10 միավորով զիջում է «Նիցային»: Այսպիսով, «Նիցան» կմասնակցի Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկությանը: Ֆրանսիական թիմը առաջին անգամ 1976 թվականից սկսած կմասնակցի ամենահեղինակավոր եվրոպական գավաթի մրցաշարին:
15.04.2017

«Բարսելոնա»-«Ռեալ Սոսյեդադ». Մեկնարկային կազմեր

Իսպանիա, Լա Լիգա, տուր 32 «Բարսելոնա»-«Ռեալ Սոսյեդադ» Բարսելոնա, «Կամպ Նոու» մարզադաշտ Մեկնարկը՝ 22:45 Ներկայացնում ենք մրցող թիմերի մեկնարկային կազմերը: «Բարսելոնա» Տեր Շտեգեն, Պիկե, Ռակիտիչ, Բուսկետս, Լ. Սուարես, Մեսի, Ալկասեր, Ալբա, Ռոբերտո, Գոմեշ, Ումտիտի «Ռեալ Սոսյեդադ» Ռուլի, Իլարա, Մարտինես, Պրիետո, Կառլոս, Վիլիան, Զուրուտուզա, Օյարզաբալ, Յուրի, Զլադուա, Նավաս
15.04.2017

«Լայպցիգը» ապահովեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում «Լայպցիգը» ջախջախիչ պարտության մատնեց «Ֆրայբուրգին (4-0)» և նվաճեց Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր: Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում թիմը ներկայումս ընթանում է 2-րդ տեղով և վաստակած միավորներով չի նահանջի 4-ից ցածր հորիզոնականներ մինչև այս խաղաշրջանի ավարտը, որն է թույլ կտա ակումբին մասնակցել եվրոգավաթային մրցաշարին: Հիշեցնենք՝ 2016/17 մրցաշրջանը «Լայպցիգի» համար նորամուտային էր Գերմանիայի առաջնությունում: Ակումբը հիմնադրվել է 8 տարի առաջ և այդ ժամանակամիջոցում կարողացել է 4-րդ դիվիզիոնից հասնել Բունդեսլիգա:
15.04.2017

Հիգուաինի դուբլը հաղթանակ է պարգևում «Յուվենտուսին», «Ռոման»և «Ատալանտան» փոխանակվում են գոլերով (տեսանյութեր)

Իտալիա, Սերիա Ա, տուր 32 «Յուվենտուս» 2-0«Պեսկարա» Պեսկարա, «Ադրիատիկո» մարզադաշտ Գոլեր՝ Հիգուաին 22՛ 43՛
15.04.2017

Ռոնալդուի և թիմակիցների միջև կոնֆլիկտ է հասունանում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքը զայրացրել է նրա 5 թիմակիցներին, տեղեկացնում է Diario Gol-ը: Աղբյուրի փոխանցմամբ, «արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսը առանձին զրույց է ունեցել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ և հայտնել նրան, որ թիմակիցներին դուր չի գալիս Ռոնալդուի կարգավիճակը ակումբում: «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի պահվածքը զայրացնում է Գարեթ Բեյլին, Լուկա Մոդրիչին, Ալվարո Մորատային, Լուկաս Վասկեսին և Մարկո Ասենսիոյին: Վերոնշյալ ֆուտբոլիստները գտնում են, որ Ռոնալդուն անձնական նվաճումների մասին ավելի շատ է մտածում, քան թիմային հաջողությունների մասին: Ավելի վաղ Ռոնալդուին մեղադրում էին բռնաբարության մեջ, սակայն Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի ներկայացուցիչները հերքել են այդ տեղեկությունները:
15.04.2017

«Շիրակը» նվազագույն հաշվով առավելության է հասնում «Արարատի» նկատմամբ

Հայաստան, Բարձրագույն խումբ, տուր 23 «Շիրակ» 1-0«Արարատ» Գյումրի, Քաղաքային մարզադաշտ Գոլ՝ Բիչախչյան 38՛ 
15.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի». Հավանական մեկնարկային կազմեր

Անգլիա, Պրեմիեր լիգա, տուր 33 «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» Մանչեսթեր, «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ Ապրիլի 16, ժամը՝ 19:00 Ներկայացնում ենք մրցող թիմերի հավանական մեկնարկային կազմերը: Guardian Goal Daily Mail
15.04.2017

«Սպորտինգ»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Իսպանիա, Լա Լիգա, տուր 32 «Սպորտինգ»-«Ռեալ Մադրիդ» Խիխոն, «Մունիցիպալ էլ Մոլինոն» Մեկնարկը՝ 18:15 Ներկայացնում ենք մրցող թիմերի մեկնարկային կազմերը: «Սպորտինգ» Կուելար, Ամորեբիետա, Բաբին, Կաստելանո, Մերե, Լոպես, Ալվարես, Գոմես, Վեսգա, Կոպ, Կարմոնա «Ռեալ Մադրիդ» Կասիլիա, Ռամոս, Խամես, Նաչո, Կոեանտրաո, Կովաչիչ, Վասկես, Ասենսիո, Մորատա, Իսկո, Դանիլո
April 2017
M T W T F S S
« Mar    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: