Daily Archives: April 14, 2017

14.04.2017

Մոուրինյո. «Չելսիի» հետ խաղն առանձնահատո՞ւկ է. այն մյուս հանդիպումներից ոչնչով չի տարբերվում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընդգծել է, որ Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հանդիպումն իր համար ոչնչով չի տարբերվում մնացած խաղերից: «Դուք ասում եք, որ սա առանձնահատուկ հանդիպում է լինելու, քանի որ ես անցյալում մարզել եմ «Չելսին»: Բայց ես այստեղ առանձնահատուկ ոչինչ չեմ տեսնում: Սա ևս մեկ հերթական խաղ է: Այն ինձ համար ոչնչով չի տարբերվում Պրեմիեր լիգայի մյուս թիմերի հետ հանդիպումներից: Թիմի որոշ ֆուտբոլիստներ կլինեն հոգնած, որոշները՝ թարմ: Դա կարող է դառնալ մրցավեճի վճռորոշ գործոնը»,- ասել է Մոուրինյոն: Մանկունյական թիմն այս մրցաշրջանում երկու անգամ արդեն հանդիպել է «Չելսիի» հետ: Պրեմիեր լիգայի առաջին խաղաշրջանում «ազնվականները» հաղթել են 4-0 հաշվով, իսկ Անգլիայի գավաթի խաղարկության 6-րդ փուլում լոնդոնցիներն առավելության են հասել նվազագույն հաշվով: http://www.vivaronews.am/zhoze-mourinyo-jonseh-ev-smolingeh-xaghadasht-kveradarnan-mayisin-isk-matayi-hamar-mrcashrjann-avartvatc-e
14.04.2017

Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել Թբիլիսիի մրցաշարում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվել է բռնցքամարտի` Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը: ՀԲՖ մամուլի ծառայություն փոխանցմամբ, եզրափակիչ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ն այսօր հաղթել են: Ոսկե մեդալ են նվաճել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եզրափակչում պարտվել են և նվաճել արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը նվաճել են բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ Թբիլիսիում Հայաստանը ներկայացնում էր 8 բռնցքամարտիկ:
14.04.2017

Օուեն Հարգրիվզ. «Եվրոպայի լիգան քո մրցաշարն է, Մխիթարյա՛ն»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվզը BT Sport-ի եթերում մեկնաբանել է այն դրվագը, երբ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում գրավել է «Անդերլեխտի» դարպասը (1-1): «Մխիթարյանը հրաշալի արձագանքեց այդ դրվագում: Դարպասապահը տպավորիչ սեյվ գրանցեց, բայց դա նաև լավ, համբերատար կառուցված գրոհ էր «Յունայթեդի» կողմից: Սա քո մրցաշարն է, Մխիթարյա՛ն»,- ասել է Հարգրիգզը: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի ավագը Եվրոպայի լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 6 հանդիպումներում դարձել է 4 գոլի հեղինակ: http://www.vivaronews.am/maykhl-oueneh-meknabanel-e-mxitharyani-goleh-anderlexti-darpaseh
14.04.2017

Ռոբերտ Լևանդովսկի. «Ես կխաղամ Մադրիդում»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնել է, որ մասնակցելու է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան հանդիպմանը: Լեհ ռմբարկուն ուսի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չէր եկել Մյունխենում կայացած առաջին մրցավեճում, որում թիմը պարտություն կրեց 1-2 հաշվով: «Առջևում 6 օր ունենք, և կարծում եմ, որ կհասցնեմ ապաքինվել վնասվածքից: Ես կխաղամ Մադրիդում: Ցավալի էր չմասնակցել առաջին խաղին, բայց դա պարտադիր էր նախազգուշական նկատառումներից ելնելով»,- ասել է Լևանդովսկին:
14.04.2017

«Ալաշկերտ» 2-0 «Բանանց». Հանդիպման գոլերը և չիրացված 11-մետրանոցը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության է հասել «Բանանցի» նկատմամբ: Աբրահամ Խաշմանյանի թիմի կազմում դուբլ է ձևակերպել Արտակ Եդիգարյանը: Դաշտի տերերը կարող էին մեծացնել իրենց առավելությունը, սակայն Միհրան Մանասյանը վրիպել է 11-մետրանոց նշակետից: «Բանանցի» մամուլի ծառայությունը ներկայացրել է հանդիպման խփված գոլերը և չիրացված 11-մետրանոցը: http://www.vivaronews.am/aram-voskanyan-ardyunkheh-erkar-spasecnel-chi-ta-ethe-futbolin-nvirvum-es-amboghjuthyamb-ayn-phoxhatucum-e-khez http://www.vivaronews.am/abraham-xashmanyan-manasyani-vripo%D5%9E%D6%82meh-mesin-el-erbemn-gol-chi-xphum-11-metranoc-harvatcov
14.04.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Շաբաթ և կիրակի օրերը կրկին հագեցած են լինելու ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները: VivaroNews.am-ն առանձնացրել է 5 հանդիպում, որոնք արժանի են առաձնակի ուշադրության: «Ինտեր» - «Միլան» Ա Սերիա, 32-րդ տուր, ապրիլի 15-ին, մեկնարկը՝ 14:30-ին Կողմերի դիրքը մրցաշարային աղյուսակում. «Ինտեր»՝ 7-րդ հորիզոնական (55 միավոր), «Միլան»՝ 6-րդ հորիզոնական (57 միավոր) Կողմերի վերջին 5 դիմակայություններում՝ թիմերը հաղթել են 2-ական անգամ, գրանցվել է մեկ ոչ-ոքի
14.04.2017

Ռոնալդուն լռության դիմաց 375 հազար դոլար է վճարել աղջկան, ով իրեն մեղադրում էր բռնաբարության մեջ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել: Ըստ Der Spiegel ամսագրի տվյալների՝ պորտուգալացին լռության դիմաց 375 հազար դոլար է վճարել աղջկան, ով մեղադրել էր ֆուտբոլիստին 2009 թվականին Լաս-Վեգասի հյուրանոցներից մեկի համարում բռնաբարություն կատարելու առիթով: Սա Ռոնալդուի շուրջ նմանատիպ առաջին սկանդալը չէ: 2005 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» այն ժամանակվա ֆուտբոլիստը հարցաքննվել էր լոնդոնցի երկու կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու կասկածանքով: «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը հերքել էր մեղադրանքները, և գործը փակվել էր:
14.04.2017

Ալեգրի. «Ֆուտբոլիստներիս զգուշացրել եմ չճախրել ամպերում «Բարսելոնային» հաղթելուց հետո»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է, որ իր թիմի ֆուտբոլիստները չպետք է կորցնեն կենտրոնացվածությունը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումից հետո: Թուրինցիները «Բարսելոնային» պարտության են մատնել 3-0 հաշվով, իսկ պատասխան մրցավեճը կայանալու է ապրիլի 19-ին, Կատալոնիայի մայրաքաղաքում: «Ֆուտբոլիստներին զգուշացրել եմ չճախրել ամպերում «Բարսելոնային» հաղթելուց հետո: Մենք լավ հանդես եկանք երեքշաբթի երեկոյան, բայց պատասխան հանդիպումը պետք է ավելի լավ անցկացնենք: Յուրաքանչյուր թիմի ուժը կայանում է նրանում, որ կարողանա մնալ կենտրոնացած և մտածի միայն ամեն հաջորդ խաղում հաղթելու մասին»,- ասել է իտալացի մասնագետը: http://www.vivaronews.am/alegri-yethe-barselonan-6-gndak-ugharkec-pszh-i-darpas-apa-4-gndakeh-nranc-hamar-xndir-che
14.04.2017

Արամ Ոսկանյան. «Արդյունքը երկար սպասեցնել չի տա. եթե ֆուտբոլին նվիրվում ես ամբողջությամբ, այն փոխհատուցում է քեզ»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո (0-2) կիսվել է իր հետխաղյա տպավորություններով. -Շնորհավորում եմ «Ալաշկերտին»: Շատ ծանր հանդիպում ստացվեց: Սա մեկ շաբաթում երրորդ խաղն էր, և դա մեծ բարդություն է: Մրցակիցը, ի տարբերություն մեզ, գավաթային հանդիպում չէր ունեցել: Բացի այդ, 8-9 ֆուտբոլիստներ ունենք, ովքեր վնասվածքներ ունեն: Նորայր Գյոզալյանն էլ խաղին չմասնակցեց ջերմություն ունենալու պատճառով: Երիտասարդ ֆուտբոլիստների օգնությամբ կարողացանք հիմնական կազմ ընտրել և արեցինք այն, ինչ կարող էինք այս պահին: Երրորդ խնդիրն էլ այն է, որ արդեն մեկնարկում մնացինք 10 հոգով: Իրավիճակն ավելի բարդացավ: Բայց տղաները պայքարեցին մինչև վերջ: Վալտեր Պողոսյանը երկարատև դադարից հետո վերադարձավ խաղադաշտ: Նրա խաղն ինչպե՞ս եք գնահատում:  -Խաղն այնպես դասավորվեց, որ նա սկսեց ավելի շատ պաշտպանությունում օգնել թիմին: Բայց երկարատև ընդմիջումից հետո այսպիսի աշխատանքը նորմալ եմ գնահատում: Նա դեռ կհավաքի մարզավիճակ: Հիմա մեզ համար լավ շրջան է, 8 օր ժամանակ ունենք մինչև հաջորդ հանդիպումը: Կարծում եմ՝ վնասվածք ունեցողներն էլ կվերականգնվեն մինչ այդ: Նրանք այն ֆուտբոլիստներն են, ովքեր շարքից դուրս էին մնացել երկար ժամանակով: Նրանց որոշակի խաղաժամանակ կտրամադրենք, որպեսզի պատրաստ լինեն «Գանձասար-Կապանի» հետ հանդիպմանը: Բավականին նյարդային էիք հանդիպման ժամանակ... -Երևի մի փոքր չափն անցա այսօր... Պատճառն այն է, որ առավոտվանից խնդիրներ ունենք՝ կապված ֆուտբոլիստների, կազմի ընտրության հարցում: Բացի այդ, մնացինք 10 հոգով, առաջին կեսում խաղում էինք քամուն հակառակ... Դրանք էմոցիաներ են, ֆուտբոլն առանց դրանց չի լինում: Մրցավարությունն ինչպե՞ս կգնահատեք: -Դե, պարտվող թիմը միշտ դժգոհում է մրցավարությունից (ծիծաղում է): Բայց ես չեմ դժգոհում, պետք է սառը դատենք: Պետք է նայենք հանդիպման տեսանյութը և հասկանանք՝ կա՞ր կարմիր քարտ, թե՞ ոչ: Բայց ես՝ որպես գլխավոր մարզիչ, պետք է կարողանայի կառավարել իմ էմոցիաները: «Ալաշկերտը», ի տարբերությունը Ձեր թիմի, շաբաթվա ընթացքում հանդիպում չէր անցկացրել: Քիչ հանգստանալու գործոնն այսօր զգացնել տվե՞ց: -Միգուցե, սկզբնամասում: Բայց վերջնամասում տղաները լավ էին տեղաշարժվում: Պակասում էր վերջին փոխանցումը, բայց դրա համար անհատական վարպետություն, իսկ վերջինիս համար՝ ժամանակ է պետք: Կրկնում եմ՝ հիմնական կազմում ընդգրկված և փոխարինման մտած ֆուտբոլիստների մեջ մեծ թիվ էին կազմում երիտասարդները: Սակայն վերջնամասում տղաները թարմ էին: Մի փոքր նեղված եմ, քանի որ տղաները մեծ ջանքեր են գործադրում, բայց դեռևս արդյունք չկա: Կարծում եմ՝ արդյունքը երկար սպասեցնել չի տա. եթե մարդ ֆուտբոլին նվիրվում է ամբողջությամբ, ապա այն փոխհատուցում է քեզ: http://www.vivaronews.am/abraham-xashmanyan-manasyani-vripo%D5%9E%D6%82meh-mesin-el-erbemn-gol-chi-xphum-11-metranoc-harvatcov
14.04.2017

Աբրահամ Խաշմանյան. «Մանասյանի վրիպո՞ւմը. Մեսին էլ երբեմն գոլ չի խփում 11-մետրանոց հարվածով»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Բանանցի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2-0) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ. -Բնական է, որ մրցակցի՝ 10 հոգով մնալն ազդեց խաղի վրա: Դրանից հետո մեր առավությունը շոշափելի էր: Ամեն դեպքում, այդ մեկ ֆուտբոլիստն իր դերը խաղում է: Բոլոր առումներով գերազանցեցինք մրցակցին: Շատ լավ ու կազմակերպված խաղացինք: Նախորդ խաղից հետո նշել էիք, որ Ուրոշ Նենադովիչն ավելի լավ է իրեն դրսևորում հարձակման կենտրոնում, բայց այսօր նա եզրից էր գործում:  -Այսօր գործում էինք երկու հարձակվողով: Միհրան Մանասյանն էր վերադարձել կազմ: Նախորդ մրցավեճում հանդես էինք գալիս մեկ հարձակվողով: Արտակ Գրիգորյանը վերադարձավ խաղադաշտ: Նրա մարզավիճակն ինչպե՞ս եք գնահատում: -Պետք է աստիճանաբար լավ մարզավիճակ ձեռք բերի: Նա ունակ է ավելի լավ մակարդակով հանդես գալու: Ինձնից լավ ոչ ոք չգիտի՝ նա այսօր լավ մարզավիճակում չէ: Բայց պետք է աշխատենք օպտիմալ վիճակի բերել: Վաղօրո՞ք էր որոշված, որ 11-մետրանոց հարվածի իրավունք ստանալու դեպքում այն պետք է իրացնի Միհրան Մանասյանը:  -Մեզ մոտ հաստիքային իրացնողն Արտակ Եդիգարյանն է, իսկ նրանից հետո՝ Արտակ Դաշյանը: Բայց Միհրանը շատ էր ցանկանում գոլ խփել, ես նույնպես ուզում էի, որ նա գոլ հեղինակեր: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Միհրանը չիրացրեց 11-մետրանոցը... Մեսին էլ երբեմն վրիպում է 11-մետրանոցն իրացնելիս: Նա մեր ամենակարևոր ֆուտբոլիստներից է, և ես վստահում եմ նրան: Արտակ Եդիգարյանն արդեն 9 գոլ է հեղինակել այս առաջնությունում: Դա ինչո՞վ կպայմանավորեք: -Այդքան խփե՞լ է արդեն (ծիծաղում է): Արտակը շատ լավ է խաղում, գրագետ: Նա աստիճանաբար ավելի լավ է հանդես գալու, երբ բարելավի ֆիզիկական վիճակը: Եթե ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակը լավ չի լինում, նա չի կարող հաջող հանդես գալ: Դա շատ կարևոր գործոն է: http://www.vivaronews.am/alashkertn-artak-yedigaryani-dubli-shnorhiv-haghthec-banancin-ev-krkin-arajatar-e-tesanyuth
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: