Daily Archives: April 13, 2017

13.04.2017

Թուրքական ակումբի երկրպագուների պահվածքի պատճառով «Լիոն»-«Բեշիքտաշ» հանդիպումը հետաձգվել է

«Բեշիքտաշի» երկրպագուները անկարգություններ են կազմակերպել Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Լիոնի» դեմ հանդիպման մեկնարկից առաջ: Տեղեկացվում է, որ հսկիչներից մեկը վնասվածք է ստացել: Հյուրերի երկրպագուները կողմնակի իրեր և  ճայթրուկներ են նետել «Լիոնի» երկրպագուների վրա: Արդյունքում, ֆրանսիական ակումբի երկրպագուները ստիպված են եղել ներխուժել խաղադաշտ: Թիմերի միջև կայանալիք հանդիպումը հետաձգվել է, և դեռևս հայտնի չէ, թե երբ կկայանա մրցավեճը: https://www.youtube.com/watch?v=vSfTPiQWeSw
13.04.2017

ՈՒԵՖԱ-ի նախագահը գրավել է Ռուբեն Հայրապետյանի պաշտպանած դարպասը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պաշտոնական այցով ներկայումս գտնվում է Հայաստանում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այս օրերին շրջում է ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ և ծանոթացնում նրան մեր երկրում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Ահա՝ ինչ է տեղի ունեցել այդ շրջայցերից մեկի ժամանակ.
13.04.2017

Լուկակուն կհեռանա «Էվերթոնից»

«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մտադիր չէ թարմացնել պայմանագիրը ակումբի ղեկավարության հետ, այդ մասին հայտնել է լիվերպուլյան ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը: «Լուկակուն ինձ ասել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը»,-նշել է Կումանը: Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ 23-ամյա հարձակվողը վերադառնալու է «Չելսի»: Բելգիացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2019 թվականի ամռանը: Լուկակուն Անգլիայի ընթացիկ մրցաշրջանի 31 հանդիպումներում 23 գոլ և 6 գոլային փոխանցում է գրանցել իր հաշվին:
13.04.2017

«Անդերլեխտ»-«Մանչեսթեր Յունայթեդ». Մեկնարկային կազմեր + ՈՒՂԻՂ ԵԹԵՐ

Եվրոպա Լիգա, 1/4 եզրափակիչ «Անդերլեխտ»-«Մանչեսթեր Յունայթեդ».  Բրյուսել, «Ստադե Կոնստանտ Վանդեն Սթոք» մարզադաշտ Մեկնարկը՝ 23:05 Ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը: «Անդերլեխտ» Մարտինես, Կարա, Բրունո, Ապիագ, Նույտինկ, Աչեամպոնգ, Տելին, Տիելեմանս, Դենդոնկեր, Օբրադովիչ, Ստանցիու «Մանչեսթեր Յունայթեդ» Ռոմերո, Վալենսիա, Բայի, Ռոխո, Դարմիան, Քարիկ, Պոգբա, Մխիթարյան, Լինգարդ, Ռեշֆորդ, Իբրահիմովիչ http://www.vivaronews.am/anderlext-manchesther-yunaythed-vo%D6%82ghigh-ether
13.04.2017

Դիբալա. «Մեսիի հետ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չենք»

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան «Բարսելոնայի» դեմ հանդիպումից հետո խոստովանել է, որ գրեթե չի շփվում Լիոնել Մեսիի հետ, որը իր թիմակիցն է Արգենտինայի հավաքականում: «Մեսին ինձ ասե՞լ է, որ ես նրա խաղի ժառանգն եմ լինելու: Ո՛չ, երբեք: Նա այնքան էլ շփվող չէ: Նա փակ մարդ է, մենք այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չենք»,-շեշտել է Դիբալան:
13.04.2017

Ջերարդը կգլխավորի «Լիվերպուլի» երիտասարդական թիմը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ թիմի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը կգլխավորի ակումբի երիտասարդական թիմերից մեկը: «Դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել այդ առիթով: Բայց կարծում եմ, որ ես իրավասու եմ այդ մասին հայտարարել հիմա: Ջերարդը հիանալի աշխատանք է կատարում ակադեմիայում, նա ինքն էլ է հավանում իր արած գործը: Գրեթե վստահ եմ, որ մյուս մրցաշրջանից նա կդառնա երիտասարդական թիմի մարզիչը: Իսկ թե կոնկրետ որ թիմի ղեկին կանցնի նա, կիմանաք, երբ ժամանակ կգա»,-նշել է գերմանացի մասնագետը: Ավելի վաղ տեղեկություններ էին պտտվում, որ Ջերարդը կանցնի Մ-18 տարեկանների թիմի ղեկին:
13.04.2017

«Անդերլեխտ» – «Մանչեսթեր Յունայթեդ». Ուղիղ եթեր

Եվրոպա լիգա, 1/4 եզրափակիչ «Վանդեն Ստոկ» մարզադաշտ, Բրյուսել Ապրիլի 13, 23:05 «Անդերլեխտ» - «Մանչեսթեր Յունայթեդ» Հեռարձակումը կսկսվի խաղի մեկնարկից մի քանի րոպե առաջ: Հետևելու համար խնդրում ենք հավանել առաջարկվող էջը
13.04.2017

Հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը ներկա է գտնվել «Գանձասար-Կապան» – «Շիրակ» հանդիպմանը

Ինչպես հայտնի է, Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Գանձասար-Կապան» - «Շիրակ» մրցավեճում հյուրերն առավելության են հասել 1-0 հաշվով: «Հանրապետական» մարզադաշտում կայացած մրցավեճին ներկա է գտնվել ֆուտբոլային հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը: Վերջինս ամուր կապեր ունի ռուսական և ուկրաինական ֆուտբոլում, հատկապես սերտ համագործակցում է Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի և Դոնեցկի «Շախտյորի» հետ: Վերջին շրջանում ռուսական մամուլը հաճախ է գրում, որ «ԲԿՄԱ»-ն շարունակում է ակտիվորեն հետաքրքրվել «Շիրակի» 17-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանի ծառայություններով, որը նախորդ տարի արդեն փորձաշրջան է անցել մոսկովյան ակումբում: Տաղանդավոր ֆուտբոլիստը «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում փոխարինման է մտել 74-րդ րոպեին: Հիշեցնենք՝ Սելյուկն ավելի վաղ համագործակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ:
13.04.2017

Էդգար Մանուչարյան. «Թայլանդում ինձ հարցնում էին. «Սա քո մակարդակը չէ, ինչո՞ւ ես եկել այստեղ»

Եկատերինբուրգի «Ուրալի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է իր կարիերայի այն փուլի մասին, երբ հանդես էր գալիս թայլանդական «Ռատչաբուրիի» կազմում: Նա այնտեղ մասնակցել է միայն ընկերական խաղերի և չի անցկացրել պաշտոնական որևէ հանդիպում: -Թայլանդը լավ երկիր է: Այնտեղ ինձ ամեն ինչ դուր էր գալիս: Այնտեղ լրիվ այլ աշխարհայացք է: Մարդիկ շատ բարի են: Երբ պետք է, անպայման կօգնեն քեզ: Նրանց հետ կարելի է շփվել ցանկացած թեմայի շուրջ: Քեզ ուշադրությամբ են լսում, տալիս խորհուրդներ: Ֆուտբոլն այնտեղ այդքան մասսայական չէ, որքան Ռուսաստանում: Բայց այս մարզաձևն այնտեղ զարգանում է: Անձնական տեսանկյունից որևէ խնդիրներ կայի՞ն: -Ոչ մի խնդիր չի եղել: Սկզբում որոշակի անհարմարություններ կային: Այնտեղ շատ երկար խցանումներ են լինում, ինչպես Ռուսաստանում: Հասցրե՞լ եք ճանապարհորդել Թայլանդով: -Ես Բանգկոկում հաճախ եմ եղել: Գնում էի այնտեղ, քանի որ հարևանությամբ էի ապրում, մեքենայով մեկ ժամվա ճանապարհ էր: Մենք մարզվում էինք ամեն օր: Բայց եթե հանգստյան օր էին տալիս, գնում էի Բանգկոկ: Թայլանդում այլ տեղեր չեմ հասցրել ճանապարհորդել: Ո՞րն էր Բանգկոկի ամենագեղեցիկ վայրը:  -Կենտրոնում շատ գեղեցիկ էր, ինչպես Եվրոպայում է: Այնտեղ կարող ես գտնել ամենը, ինչ ցանկանում ես: Բանգկոկը միօրինակ քաղաք չէ: Տեղի աղքատները կարող են գտնվել 50մ հեռավորության վրա այն մեծ կառույցներից, որտեղ բնակվում են հարուստները: Այդպիսի կտրուկ տարբերություն: Այնտեղ հաճա՞խ էին հարցնում Ռուսաստանի մասին:  -Հազվադեպ: Միայն մի քանի խաղացողներ էին հետաքրքրվում Ռուսաստանի առաջնությունով: Մեկ ամիս անց այն բանից հետո, երբ այնտեղ էի տեղափոխվել, խաղընկերներս հարցրին ինձ. «Ինչո՞ւ ես եկել այստեղ. այնտեղ քեզ մոտ ամեն ինչ ստացվում էր»: Թայլանդում մի քանի ընկերական խաղեր անցկացրի, որոնցում 5-6 գոլ խփեցի: Ինձ սկսեցին հարցնել. «Սա քո մակարդակը չէ, ինչո՞ւ ես եկել այստեղ»: Ես պատասխանում էի, որ ամեն ինչ չէ ինձանից կախված եղել: Որոշ գործակալներ խաբեցին: Ես սպասում և սպասում էի: Այնուհետև ժամանակ շատ քիչ էր մնացել, տրանսֆերային պատուհանը փակվում էր: Եվ վերջին պահին առաջարկ ստացա Թայլանդից: Թեև ինքս էլ հասկանում էի, որ ունակ եմ ավելիին: http://www.vivaronews.am/edgar-manucharyan-hayastani-havakhakaneh-sephakan-dashtum-karogh-e-haghthel-bolorin
13.04.2017

Vivaro Battle. Առաջին հանդիպումների արդյունքները և հաղթող մասնակիցները

Այս շաբաթ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչին զուգահեռ VivaroNews.am-ը վերսկսեց իր Vivaro Battle մրցույթը: Խաղերի ավարտից հետո ամփոփում ենք արդյունքները: «Յուվենտուս» 3-0 «Բարսելոնա» Այս խաղի համար մեր փորձագետների խաղադրույքներն էին. Մեր 2 փորձագետները գրանցել են հետևյալ արդյունքները. Մեկնաբանություններում բազմաթիվ էին մասնակիցները, ովքեր նշել էին հենց Գրիգոր Գրիգորյանի անունը, ու նրանցից https://commentpicker.com/ կայքը ընտրել է Արեն Պողոսյանին: Շնորհավորում ենք հաղթողին և խնդրում սպասել մեր ֆեյսբուքյան նամակին:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: