Daily Archives: April 12, 2017

12.04.2017

5 բռնցքամարտիկ հավականում է նվաճել ոսկե մեդալ Թբիլիսիի մրցաշարում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի՝ Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի 5 ներկայացուցիչ նվաճել է եզրափակչի ուղեգիր: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, ապրիլի 14-ին ռինգ դուրս կգան և ոսկե մեդալի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: Հիշեցնենք, որ հավաքականը Թբիլիսի է մեկնել 8 բռնցքամարտիկով:
12.04.2017

«Բավարիա»-«Ռեալ Մադրիդ», «Ատլետիկո»-«Լեսթեր». Մեկնարկային կազմեր

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ «Բավարիա»-«Ռեալ Մադրիդ» Մյունխեն, «Ալիանզ Արենա» մարզադաշտ Մեկնարկը՝ 22:45 Ներկայացնում ենք մրցող թիմերի մեկնարկային կազմերը: «Բավարիա» Նոյեր, Տիագո, Ռիբերի, Մարտինես, Ռոբեն, Ալոնսո, Բոատենգ, Լահմ, Վիդալ, Մյուլեր, Ալաբա «Ռեալ Մադրիդ» Նավաս, Կարվախալ, Ռամոս, Նաչո, Ռոնալդու, Կրոս, Բենզեմա,Բեյլ, Մարսելո, Կազեմիրո, Մոդրիչ
12.04.2017

«Արարատ» ակումբի հայտացուցակը, որով թիմը կխաղա Ռուսաստանի 3-րդ դիվիզիոնում

Ինչպես հայտնի է, Ռուսաստանում հիմնադրվել է «Արարատ» անունով պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, որը մասնակցելու է երկրի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնի «Մոսկվա» շրջանի մրցաշարին։ Ակումբը պաշտոնապես հրապարակել է թիմի հայտացուցակը, որով անցկացնելու է առաջիկա մրցաշրջանը: Դարպասապահներ՝ Ալեքսեյ Կարասևիչ, Դմիտրի Լիտկին, Ռոման Պերեվոզկին, Սերգեյ Ռեվյակին Պաշտպաններ՝ Արսեն Հակոբով, Սերգեյ Ավագիմյան, Սերգեյ Վասիլենկո, Վալենտին Վինիչենկո, Դանիլ Մարտինով, Յարոսլավ Շմիգով Կիսապաշտպաններ՝ Սուլեյման Աբդուլին, Ռուֆատ Գասանով, Արթուր Ալեքսանյան, Արտակ Ալեքսանյան, Սերգեյ Դեմյանկով, Ալբերտ Մնացականյան, Իվան Մամախանով, Թեյմուրազ Տոբոև, Սեմյոն Ֆոմին: Հարձակվողներ՝ Օլեգ Ինկին, Ալեքսանդր Քերոբյան, Դմիտրի Ռիժով, Դամիր Սադիկով, Եվգենի Տյուկալով: Գլխավոր մարզիչ՝ Արկադի Իմրեկով: http://www.vivaronews.am/artak-alekhsanyan-indz-hamar%D5%9D-orpes-hayi-metc-pativ-e-pashtpanel-ararati-pativeh
12.04.2017

Մարկ Բարտրան դիմել է երկրպագուներին (լուսանկար)

«Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան, որը երեկ տուժել էր դորտմունդյան ակումբի ավտոբուսի մոտ որոտացած պայթյունների պատճառով, գրառում  է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին աջակցության խոսքերի համար և հաջողություն մաղթելով թիմակիցների «Մոնակոյի» դեմ խաղում: «Ողջունում եմ բոլորին: Ինչպես տեսնում եք, ինձ ավելի լավ եմ զգում: Շնորհակալություն բոլորին աջակցության համար: Իմ ողջ ուժը փոխանցում եմ թիմակիցներիս, երկրպագուներին այս երեկո կայանալիք խաղին ընդառաջ»: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բորուսիա»«Մոնակո» խաղը հետաձգվել էր՝ գերմանական ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի վրա ահաբեկչական հարձակումից հետո:
12.04.2017

«Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակո». Մեկնարկային կազմեր

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ «Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակո» Դորտմունդ, «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտ Մեկնարկը՝ 20:45 Ներկայացնում ենք մրցող թիմերի մեկնարկային կազմերը: «Բորուսիա Դորտմունդ» Բյուրկի, Բենդեր, Դեմբելե, Գերեյրո, Օբամեյանգ, Կագավա, Սոկրատիս, Պիշչեկ, Գինտեր, Շմելցեր, Վայգլ «Մոնակո» Սուբաշիչ, Տուրե, Ջեմերսոն, Գլիկ, Ռագի, Ֆաբինյո, Մոուտինյո, Լեմար, Սիլվա, Ֆալկաո, Մբապե
12.04.2017

Վարդան Բիչախչյան. «Թե՛ առաջնությունում, թե՛ գավաթի խաղարկությունում նպատակն առավելագույնն է»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Գանձասար-Կապանի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1-0) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ. -Վատ հանդիպում չանցկացրինք: Հաշվի առնելով, որ գավաթային խաղ էր, եզրափակչի ուղեգրի համար էինք պայքարում, մրցակցի հարկի տակ շատ կարևոր էր գոլ բաց չթողնելը: Դա հաջողվեց, նաև գոլ խփեցինք: Երկրորդ խաղակեսում կարող էինք 2-րդ, 3-րդ գոլերը խփել, բայց կրկին չիրացրինք մեր պահերը: Եզրափակիչ դուրս գալու շանսերը 50-50 եմ գնահատում: Ամեն ինչ որոշվելու է Գյումրիում: «Գանձասար-Կապանից» առաջնությունում պարտություն էիք կրել, իսկ այսօր հաղթեցիք: Ի՞նչն էր փոխվել թիմում այս կարճ ժամանակահատվածում: -Որոշ խաղացողներ էին ավելացել: Մարկո Պրլևիչն էր այսօր խաղում. նա աշնանային հատվածում էլ վատ հանդես չէր գալիս: Այսօր նրա ներկայությունը թիմին վստահություն ներշնչեց: Իսկ եթե համեմատենք խաղերը, ապա Գյումրիում էլ ես խաղի որակից դժգոհ չեմ եղել: Մրցակիցն իր գոլերը խփեց անկյունայինի խաղարկումներից հետո: Նաև եղանակային պայմաններն էին խանգարում երկրորդ կեսում: Ումարու Կաինան և Բակայոկոն այսօր հնարավորություն էին ստացել և գնալով ավելի լավ կխաղան: Անատոլի Այվազովն ինչո՞ւ էր բացակայում: -Նրան հանգստանալու հնարավորություն էինք տվել: Երկու հավասարազոր դարպասապահներ ունենք: Բնական է, հիմնականն Այվազովն է, բայց Երմակովին էլ բերել ենք և պետք է որոշ հանդիպումներում խաղացնենք: Գավաթի խաղարկությունում նպատակը հաղթանա՞կն է:  -Իհարկե, թե՛ առաջնությունում, թե՛ գավաթի խաղարկությունում նպատակն առավելագույնն է: Այսօր մեկնարկային կազմում գրեթե ռոտացիա չէինք արել: Մեզ համար բոլոր հանդիպումներն էլ կարևոր են: Արտյոմ Միքայելյանի փոխարեն խաղադաշտ մտցրիք Մոհամեդ Կաբային... -Արտյոմը վնասվածք էր ստացել: Քանի որ խաղադաշտում ունեինք ևս մեկ կենտրոնական պաշտպան՝ Դացենկոյին, ով խաղում էր հենակետայինի գոտում, արագորեն վերադասավորում կատարեցինք: Վիուլեն Այվազյանն առաջնության առաջին հատվածից հետո հավակնում էր լավագույն ռմբարկուի կոչմանը, բայց 2017 թվականին առհասարակ գոլ չի հեղինակել: Նրա մոտ հոգեբանական խնդիրնե՞ր կան: -Հնարավոր է, չի բացառվում: Բայց նա նախորդ 4-5 խաղերում կայուն խաղաժամանակ է ստացել, ունեցել է մի շարք պահեր, որոնք չի իրացրել: Մեղքի բաժինը նրանն է: Թիմում կա մրցակցություն: Եթե ֆուտբոլիստն իրեն տրված խաղաժամանակը չօգտագործի, կկորցնի տեղը հիմնական կազմում: Աբդուլ Ֆատաուի ելույթն ինչպե՞ս կգնահատեք: Նրա ՕԳԳ-ի գործակիցը, կարծես, այդքան էլ բարձր չէ... -Պետք է համբերենք: Մենք նրան հրավիրել ենք վճռորոշ պահի, պետք է մեզ օգնի «մատից փուշ հանել»: Ունի պոտենցիալ, որակներ: Տեսնենք, թե ինչպես կդրսևորի իրեն: Ղուկաս Պողոսյանն ինչպիսի՞ մարզավիճակում է:  -Նա այսօր հաստատ խաղաժամանակ ստանալու էր, բայց քանի որ Միքայելյանն ու Սոլոմոն Ուդոն վնասվածքներ ստացան, ոչ պարտադիր փոխարինումներ կատարեցինք: Ղուկասը մարզավիճակ է հավաքում, նախորդ խաղում փոխարինման էր մտել: Եթե հանկարծ կրկին վնասվածք չստանա, մոտ ապագայում շատ կօգնի մեզ: http://www.vivaronews.am/ashot-barseghyan-shirakeh-mez-thuyl-chtvec-shat-paher-steghtcel-ir-darpasi-mot
12.04.2017

Աշոտ Բարսեղյան. «Շիրակը» մեզ թույլ չտվեց շատ պահեր ստեղծել իր դարպասի մոտ»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին մրցավեճում «Շիրակից» կրած պարտությունից հետո (0-1) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ. -Առաջին հերթին, շնորհավորում եմ «Շիրակին», որն արժանի հաղթանակ տարավ: Այսօր մեր խաղը չստացվեց. ֆուտբոլում այդպես էլ է լինում: Ես տղաներին քաջալերեցի հանդերձարանում: Ոչինչ կորած չէ: Հենց այս պահից պետք է նախապատրաստվենք հաջորդ խաղին: Այսօր մենք արժանի ֆուտբոլ ցուցադրեցինք, բայց հաջողությունը «Շիրակի» կողմն էր: Հարձական գծում այսօր գրեթե ոչինչ չէր ստացվում: Ո՞րն էր պատճառը:  -Համաձայն եմ: Այսօր, նախորդ խաղերի համեմատ, այդքան էլ շատ պահեր չստեղծեցինք: Բայց պետք է ազնիվ լինենք և խոստովանենք՝ «Շիրակը» մեզ թույլ չտվեց դա անել, նրանք կարգապահ պաշտպանվեցին: Խաղացին հակագրոհների մարտավարությամբ և իրենց առաջադրանքը կատարեցին: Մրցակիցն այսօր կազմակերպված պաշտպանվեց և համակարգված խաղաց: Ես մեր տղաներին հանդերձարանում ասացի, որ գլուխները չկախեն, որովհետև ես մեր ելույթից դժգոհ չեմ: Իմ սաներն այսօր շատ էներգիա ծախսեցին: Այս գրաֆիկն էլ խնդիրներ է առաջացնում: Երկու փոխարինումներ կատարեցիք միայն վերջնամասում: Դրանք ուշացած չէ՞ին:  -Նրանք, ովքեր խաղադաշտում էին, լավ էին հանդես գալիս: Չկար մեկը, ով փոխարինման կարիք ուներ: Ես զգում էի՝ պետք էր հարձակման գիծն ուժեղացնել, բայց չպետք էր մոռանալ նաև պաշտպանության մասին: Հակառակ դեպքում կարող էինք պատժվել: Մեր հարձակման գիծն այսօր այնպես էր գործում, որ ես նրանցից ամեն վայրկյան գոլ էի սպասում: Վերջում մեկ հենակետայինով էինք հանդես գալիս, երբ խաղադաշտ մտավ Վարդան Բակալյանը: Փորձեցինք փրկել խաղը, բայց չստացվեց: Եզրափակիչ դուրս գալու հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում: -Պատմությունն ինձ հուշում է, որ ամեն ինչ հնարավոր է: Նախորդ տարի մենք հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեցինք «Միկային», բայց Կապանում դուրս մնացինք պայքարից: Ուստի այդ մասին դեռ չեմ ցանկանում մտածել: Ամենայն լրջությամբ ենք մոտենալու այդ խաղին: Դուք միշտ նշում եք, որ թիմը պահեստայինների երկար նստարան չունի: Այսպիսի կազմով իրատեսակա՞ն է պայքարել և՛ առաջնության չեմպիոն, և՛ գավաթակիր դառնալու համար: -Պետք է օգտագործենք մեր բոլոր ռեսուրսները: Ես որոշ ժամանակ առաջ զրուցել եմ ամբողջ թիմի հետ և տղաներին ասել, որ բոլորը պետք է պատրաստ լինեն: Նույնիսկ նրանք, ովքեր մինչ այժմ նույնիսկ մեկ րոպե չեն խաղացել, պետք է պատրաստ լինեն օգնելու թիմին: Ես շատ ուրախ եմ ունենալ այնպիսի պահեստայիններ, որոնք այսօր մեր կազմում են: Նրանք դեռ կօգնեն մեզ: http://www.vivaronews.am/shirakn-ehndhatec-gandzasar-kapani-haghtharshaveh-ev-haghthanakatc-lkhec-yerevaneh-tesanyuth
12.04.2017

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ժամանեց Հայաստան

Ապրիլի 12-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Օդանավակայանում ՈՒԵՖԱ-ի նախագահին դիմավորեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Օդանավակայանից նախագահներն ուղևորվեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: ՈՒԵՖԱ-ի նախագահը նաև հնարավորություն ունեցավ ծանոթանալու Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի պատմությանը և մշակութային ժառանգությանը: Այնուհետև ՀՖՖ և ՈՒԵՖԱ-ի նախագահներն ուղևորվեցին Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա, որտեղ իրականացրեցին Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը: Դրանից հետո ՀՖՖ և ՈՒԵՖԱ-ի նախագահներն այցելեցին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա. որտեղ շրջայց կատարեցին ակադեմիայի տարածքում: Շրջայցից հետո նախագահները հանդիպեցին լրագրողների հետ:    Աղբյուրը ՝ ՀՖՖ
12.04.2017

«Շիրակն» ընդհատեց «Գանձասար-Կապանի» հաղթարշավը և հաղթանակած լքեց Երևանը (տեսանյութ)

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Գանձասար-Կապանը» հյուրընկալել էր «Շիրակին»: Հյուրերը հաղթանակ տոնեցին 1-0 հաշվով: 44-րդ րոպեին աչքի ընկավ Ումարու Կաինան: Սա կապանյան թիմի առաջին պարտությունն էր 2017 թվականին: Աշոտ Բարսեղյանի թիմը Բարձրագույն խմբի առաջնությունում այս տարի 5 անընդմեջ հաղթանակ էր տոնել: Թիմերի մեկնարկային կազմերը և կատարված փոփոխությունները՝ «Գանձասար-Կապան». 1. Գրիգոր Մելիքսեթյան, 23. Արա Խաչատրյան, 19. Վասպուրակ Մինասյան (8. Սարգիս Շահինյան), 18. Հայկ Իշխանյան, 13. Դամիր Մեմովիչ, 20. Արթուր Յուսպաշյան, 6. Անգուլո Վբեյմար (88. Վարդան Բակալյան), 11. Լուբամբո Մուսոնդա, 10. Վալմերսոն Գարսիա (7. Ռաֆայել Ղազարյան), 22 Գեղամ Հարությունյան, 28. Կլաուդիր Մարինի: Մնացին պահեստայինների նստարանին՝ 30. Ֆիլիպ Իլիկ, 3. Էդվարդ Կպոդո, 5. Ալեքսանդր Պետրոսյան, 17. Աշոտ Կարապետյան: Գլխավոր մարզիչ՝ Աշոտ Բարսեղյան: «Շիրակ». 45. Վսևոլոդ Երմակով, 2. Արման Հովհաննիսյան, 3. Արտյոմ Միքայելյան (17. Վահան Բիչախչյան), 6. Մարկո Պրլևիչ, 7. Վիուլեն Այվազյան (18. Արամ Մուրադյան), 8. Ռումյան Հովսեփյան, 19. Սոլոմոն Իմե Ուդո (28. Մուհամեդ Կաբա), 20. Ումարու Կաինա (55. Աբդուլ Ֆատաու Սաֆիու), 25. Աղվան Դավոյան, 42. Սեմյոն Դացենկո, 88. Մուսա Փոլ Բակայոկո: Մնացին պահեստայինների նստարանին՝ 12. Սոկրատ Հովհաննիսյան, 21. Գևորգ Հովհաննիսյան, 22. Ղուկաս Պողոսյան: Գլխավոր մարզիչ՝ Վարդան Բիչախչյան:
12.04.2017

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Ումարու Կաինայի գոլերի շնորհիվ հյուրերն առջևում են (տեսանյութ)

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Գանձասար-Կապանը» հյուրընկալել է «Շիրակին»: Առաջին խաղակեսից հետո հյուրերն առաջ են անցել հաշվի մեջ: 44-րդ րոպեին աչքի է ընկել Ումարու Կաինան: Թիմերի մեկնարկային կազմերը՝ «Գանձասար-Կապան». 1. Գրիգոր Մելիքսեթյան, 23. Արա Խաչատրյան, 19. Վասպուրակ Մինասյան, 18. Հայկ Իշխանյան, 13. Դամիր Մեմովիչ, 20. Արթուր Յուսպաշյան, 6. Անգուլո Վբեյմար, 11. Լուբամբո Մուսոնդա, 10. Վալմերսոն Գարսիա, 22 Գեղամ Հարությունյան, 28. Կլաուդիր Մարինի: Պահեստայիններ՝ 30. Ֆիլիպ Իլիկ, 3. Էդվարդ Կպոդո, 7. Ռաֆայել Ղազարյան, 8. Սարգիս Շահինյան, 5. Ալեքսանդր Պետրոսյան, 17. Աշոտ Կարապետյան, 88. Վարդան Բակալյան: Գլխավոր մարզիչ՝ Աշոտ Բարսեղյան: «Շիրակ». 45. Վսևոլոդ Երմակով, 2. Արման Հովհաննիսյան, 3. Արտյոմ Միքայելյան, 6. Մարկո Պրլևիչ, 7. Վիուլեն Այվազյան, 8. Ռումյան Հովսեփյան, 19. Սոլոմոն Իմե Ուդո, 20. Ումարու Կաինա, 25. Աղվան Դավոյան, 42. Սեմյոն Դացենկո, 88. Մուսա Փոլ Բակայոկո: Պահեստայիններ՝ 12. Սոկրատ Հովհաննիսյան, 17. Վահան Բիչախչյան, 18. Արամ Մուրադյան, 21. Գևորգ Հովհաննիսյան, 22. Ղուկաս Պողոսյան, 28. Մուհամեդ Կաբա, 55. Աբդուլ Ֆատաու Սաֆիու: Գլխավոր մարզիչ՝ Վարդան Բիչախչյան:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: