Daily Archives: April 11, 2017

11.04.2017

«Յուվենտուս» – «Բարսելոնա». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում «Յուվենտուս» 2–0 «Բարսելոնա» (առաջին խաղակեսից հետո) Գոլերը՝ 1-0, 2-0՝ Դիբալա 7՛, 22՛ «Յուվենտուս Սթեդիում», Թուրին
11.04.2017

Պաոլո Դիբալան երկրորդ գնդակն է ուղարկում «Բարսելոնայի» դարպասը (տեսանյութ)

Ընթացքի մեջ է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի՝ «Յուվենտուս» – «Բարսելոնա» հանդիպումը: Մասիմիլիանո Ալեգրիի սաները 22-րդ րոպեին կրկնապատկեցին հաշիվը: Պաոլո Դիբալան իր հաշվին դուբլ ձևակերպեց: http://www.vivaronews.am/yuventus-barselona-paolo-dibalan-bacum-e-hashiveh-tesanyuth
11.04.2017

«Յուվենտուս» – «Բարսելոնա». Պաոլո Դիբալան բացում է հաշիվը (տեսանյութ)

Ընթացքի մեջ է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի՝ «Յուվենտուս» - «Բարսելոնա» հանդիպումը: Դաշտի տերերն արդեն 7-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ Պաոլո Դիբալան: http://www.vivaronews.am/yuventus-barselona-hatytni-en-meknarkayin-kazmereh
11.04.2017

«Բորուսիա» – «Մոնակո» հանդիպումը հետաձգվել է և կկայանա վաղը

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հաստատել է, որ «Մոնակոյի» հետ այսօր նշանակված Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումը հետաձգվել է և կայանալու է վաղն՝ ապրիլի 12-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գերմանական ակումբի ավտոբուսի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Հայտնի է, որ ֆուտբոլիստներից մեկը տուժել է: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ խոսքը պաշտպան Մարկ Բարտրայի մասին է, ով, ըստ Bild-ի, տեղափոխվել է հիվանդանոց: http://www.vivaronews.am/hratap-borusiayi-avtobutosi-mot-paythyun-e-eghel-monakoyi-het-xagheh-karogh-e-hetadzgvel http://www.vivaronews.am/yuventus-barselona-hatytni-en-meknarkayin-kazmereh
11.04.2017

Հայ շախմատիստուհիներից հաղթական էր միայն Լիլիթ Գալոյանի մեկնարկը

Այսօր Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկեց կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Մրցաշարի մասնակից 144 շախմատիստուհիները ոչ միայն կվիճարկեն Եվրոպայի առաջնության մեդալները, այլև աշխարհի առաջնության 14 ուղեգրերը: Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 11 տուր: Մրցաշարի գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստուհիներից միայն Լիլիթ Գալոյանին հաջողվեց հաղթանակով մեկնարկել: Լիլիթը սևերով մրցում էր լատվիացի Ռամոնա Գոլստայի հետ: Հաջողությանը մոտ էր նաև Էլինա Դանիելյանը, ով բելառուս Լանիտա Ստեցկոյի հետ մրցախաղում 2 զինվորի առավելություն ուներ: Սակայն շուտով Էլինան կորցրեց այդ առավելությունը և ստիպված էր հաշտություն կնքել: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև իտալուհի Դանիելա Մովիլեանուի և Լիլիթ Մկրտչյանի մրցավեճում: Իսկ ահա Հայաստանի չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը պարտությամբ մեկնարկեց՝ զիջելով ուկրաինուհի Նատալյա Ժուկովային:
11.04.2017

ՀՐԱՏԱՊ. «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն է եղել, «Մոնակոյի» հետ խաղը կարող է հետաձգվել

Դորտմունդում «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է ակումբի թվիթերյան պաշտոնական էջը: Գերմանական ակումբը հետևյալ հաղորդագրությունն է տարածել. «Պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի մոտակայքում: Մարզադաշտի հետ կապված ոչ մի վտանգ չկա: Խնդրում ենք, պահպանեք հանգստություն: Մարզադաշտում այս պահին գործում է անվտանգության ծառայություն: Մանրամասների մասին կհաղորդվի ավելի ուշ»: Ոստիկանությունը նույնպես հաստատել է տեղեկատվությունը, բայց մանրամասներ չեն հաղորդվում: Հայտնի է, որ ֆուտբոլիստներից մեկը տուժել է: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ խոսքը պաշտպան Մարկ Բարտրայի մասին է, ով, ըստ հաղորդման, տեղափոխվել է հիվանդանոց: Հնարավոր է՝ այսօր 22:45-ին նշանակված «Բորուսիա Դորտմունդ» - «Մոնակո»՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումը հետաձգվի, հաղորդում է Bild-ը:
11.04.2017

«Յուվենտուս» – «Բարսելոնա». Հայտնի են մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում «Յուվենտուս» - «Բարսելոնա» Մեկնարկը՝ 22:45 «Յուվենտուս Սթեդիում», Թուրին Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը. «Յուվենտուս». Բուֆոն, Դանի Ալվես, Ալեքս Սանդրո, Կյելինի, Բոնուչի, Կուադրադո, Խեդիրա, Պյանիչ, Դիբալա, Մանջուկիչ, Հիգուային: «Բարսելոնա». Տեր Շտեգեն, Պիկե, Ումտիտի, Մատյո, Ռոբերտո, Մասկերանո, Ռակիտիչ, Ինյեստա, Մեսի, Սուարես, Նեյմար:
11.04.2017

Կապելոն նշել է այն գործոնը, որը «Յուվենտուսին» ֆավորիտ է դարձնում «Բարսելոնայի» հետ խաղում

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն գնահատել է կողմերի հնարավորությունները Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի՝ «Յուվենտուս» - «Բարսելոնա» դիմակայությունում: ««Յուվենտուսը» վերջին խաղերում խնդիրներ ուներ: Թիմը հիմա լավագույն մարզավիճակում չէ, բայց թուրինցիներին հաջողվեց հաղթահարել «Նապոլիի» արգելքը: «Ծեր Սինյորան» ապացուցեց, որ բավականաչափ փորձառու է, որպեսզի կռիվ տա «Բարսայի» հետ: Կատալոնացիները հարձակման հրաշալի եռյակ ունեն, և «ՊՍԺ»-ի հետ հեքիաթային խաղը նրանց ուժ է տվել: Սակայն, նրանք խաղալու են առանց Բուսկետսի, իսկ առանց նրա ամեն ինչ ավելի բարդ է լինելու: Չկա որևէ կասկած, որ Սերխիոյի բացակայությունը զգացնել է տալու, և դա, անկասկած, «Յուվեին» ֆավորիտ է դարձնում: Դժվար է կանխատեսումներ անել, և ես վստահ եմ, որ ոչինչ պարզ չի լինելու պատասխան հանդիպումից առաջ: «Յուվենտուսն» իրապես վտանգավոր է հակագրոհների ժամանակ և ֆավորիտ է առաջին մրցավեճում, բայց հիշեք, որ «ՊՍԺ»-ն էլ «Բարսային» հաղթել էր 4-0 հաշվով...»,- ասել է իտալացի մասնագետը:
11.04.2017

Լևանդովսկին այսօրվա մարզումն ավարտել է մեկնարկից 15 րոպե անց

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով այսօր դուրս է եկել մարզման և սկսել աշխատել ընդհանուր խմբի հետ, մարզումն ընդհատել է մեկնարկից ընդամենը 15 րոպե անց, հաղորդում է Bild-ը: Լեհ ֆուտբոլիստին դեռևս անհանգստացնում է ուսի վնասվածքը, որը ստացել էր Բունդեսլիգայի 28-րդ տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ մրցավեճում (4-1): Առայժմ չկա որևէ հստակություն՝ կկարողանա՞ Լևանդովսկին մասնակցել Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը, թե՞ ոչ: «Բավարիա» - «Ռեալ Մադրիդ» մրցավեճը տեղի է ունենալու ապրիլի 12-ին, Մյունխենում:
11.04.2017

Պաշտոնական. Նեյմարը որակազրկվել է 3 խաղով և բաց կթողնի «Էլ Կլասիկոն» (տեսանյութ)

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, ով Իսպանիայի Լա Լիգայի 31-րդ տուրի՝ «Մալագայի» հետ մրցավեճում (0-2) հեռացվել էր խաղադաշտից, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի կողմից որակազրկվել է 3 հանդիպումով: Բանն այն է, որ բրազիլացին կարմիր քարտ ստանալուց հետո՝ դեպի հանդերձարան ուղևորվելու ճանապարհին, հեգնորեն ծափահարել էր մրցավարներին: Կատալոնական ակումբը պատրաստվում է բողոքարկել այս որոշումը: Այդպիսով, Նեյմարը ստիպված է բաց թողնել «Ռեալ Սոսյեդադի» (ապրիլի 15), Մադրիդի «Ռեալի» (ապրիլի 23) և «Օսասունայի» հետ (ապրիլի 26) հանդիպումները: Բրազիլիայի հավաքականի ավագն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 9-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: