Daily Archives: April 9, 2017

09.04.2017

Ումտիտի. «Մեսին ժամանակ չունի, որպեսզի մտածի «սև» ցուցակ կազմելու մասին»

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին չի հավատում, որ հարձակվող Լիոնել Մեսին կարող է ազդել ակումբի տրանսֆերային քաղաքականության վրա: Իսպանական ԶԼՄ-ները նախորդ ամիս տեղեկություն էին հրապարակել, թե արգենտինացին ակումբի ղեկավարությանն է ներկայացրել «սև» ցուցակ, որում ընդգրկված ֆուտբոլիստներին չի ցանկանում տեսնել թիմում: Ըստ ասեկոսեների՝ նրանք են Արդա Թուրանը, Ժերեմի Մատյոն, Անդրե Գոմեշը, Լյուկ Դինը և Պակո Ալկասերը: Նրանց փոխարեն Մեսին կատալոնական ակումբում կցանկանար խաղալ Կիլիան Մբապեի, Բերնարդու Սիլվայի, Էկտոր Բելյերինի և Ուսման Դեմբելեի հետ միասին: «Ես հպարտ եմ, որ Մեսին իմ ընկերն է: Նա «սև» ցուցա՞կ է կազմել. ես ճանաչում եմ Լեոյին, ուստի այդպիսի խոսակցությունները համարում եմ իրականությունից շատ հեռու: Նա պարզապես ժամանակ չունի, որպեսզի մտածի այդ մասին»: http://www.vivaronews.am/barselonayi-haytacucakeh-yuventusi-dem-xaghi-hamar
09.04.2017

«Յունայթեդի» տպավորիչ վիճակագրությունն այն խաղերում, որտեղ Մխիթարյանը գոլ է խփել

Ինչպես հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով առավելության է հասել «Սանդերլենդի» նկատմամբ, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել է իր թիմի երկրորդ գոլի հեղինակը: Այդպիսով, սա հայ կիսապաշտպանի՝ մանկունյական թիմի կազմում խփած 8-րդ գոլն էր պաշտոնական հանդիպումներում: Դրանցից 4-ը գրանցվել են Պրեմիեր լիգայում, 3-ը՝ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկությունում, 1-ը՝ Անգլիայի գավաթում: «Մանչեսթեր Յունայթեդն» այդ 8 խաղերում տոնել է 7 հաղթանակ և գրանցել ընդամենը մեկ ոչ-ոքի, ուստի Ժոզե Մոուրինյոյի սաները առայժմ ոչ մի պարտություն չեն կրել այն հանդիպումներում, որոնցում Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ: Հավելենք, որ Հայաստանի հավաքականի ավագը Պրեմիեր լիգայում գրավել է «Տոտենհեմի» (1-0), «Սանդերլենդի» (3-1), «Լեսթերի» (3-0) և կրկին «Սանդերլենդի» դարպասները (3-0), Եվրոպայի լիգայում հաջողության է հասել «Զարյայի» (2-0), «Սենտ-Էտյենի» (1-0) և «Ռոստովի» հետ հանդիպումներում (1-1), իսկ Անգլիայի գավաթի շրջանակներում աչքի է ընկել «Ուիգանի» հետ մրցավեճում (4-0): http://www.vivaronews.am/m-e-n-mourinyon-khnnadatel-er-mxitharyanin-bayc-aysor-vstahec-ev-chsxalvec
09.04.2017

Անգլիական երկու գրանդ ակումբներ գործի են անցել Գրիզմանի համար պայքարում

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են Անգլիայում, հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները: Մասնավորապես, խոսքը «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» մասին է: Ըստ Daily Mail-ի՝ երկու ակումբներն էլ արդեն պաշտոնական հարցումով դիմել են մադրիդյան ակումբին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գրիզմանի տրանսֆերը գնելուն ամենամոտը Մադրիդի «Ռեալն» է, որը մտադիր է գործարքը ձևակերպել 2018 թվականին: «Ատլետիկոն», իր հերթին, ցանկանում է ֆրանսիացուն նոր պայմանագիր առաջարկել, որը կներառի աշխատավարձի կտրուկ բարձրացում՝ ներկայիս տարեկան 7 մլն եվրոյի փոխարեն կազմելով 10 մլն: Գրիզմանն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:
09.04.2017

Ինչպե՞ս է Զիդանը փորձում Իսկոյին հետ պահել «Բարսելոնա» տեղափոխվելուց (ծաղրանկար)

Ինչպես հայտնի է, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի անունը վերջին շրջանում հաճախ է կապվում «Բարսելոնա» հավանական տեղափոխության հետ: Քննարկումները նոր թափ ստացան, երբ իսպանացի ֆուտբոլիստի՝ սոցցանցերում հրապարակած լուսանկարում նրա դիմաց դրված էին «Բարսելոնայի» տարբերանշանով փաթեթավորմամբ չիպսեր: Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին պատկերացրել է, թե Զինեդին Զիդանն ինչպես է փորձում Իսկոյին հետ պահել Կատալոնիա տեղափոխությունից: http://www.vivaronews.am/iskoyi-hraparakumeh-khnnarkumneri-teghikh-e-tvel-foto
09.04.2017

«Բավարիայի» ևս մեկ առանցքային ֆուտբոլիստ կարող է բաց թողնել «Ռեալի» հետ խաղը

«Բավարիայի» պաշտպան Մատս Հյումելսը վնասվածք է ստացել թիմի՝ այսօր առավոտյան մարզման ժամանակ, հաղորդում է Bild-ը: Գերմանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը ոտքի վնասվածք է ստացել և վաղաժամ ավարտել մարզումը՝ զգալով սուր ցավեր: Նրա՝ Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղին մասնակցությունը մեծ հարցականի տակ է: Մյունխենցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտպանին չէր ընդգրկել Դորտմունդի «Բորուսիայի» հետ շաբաթօրա հանդիպման (4-1) մեկնարկային կազմում և միայն փոխարինման էր մտցրել՝ նրան տրամադրելով հանգիստ: Հավելենք՝ «Ռեալի» հետ առաջիկա հանդիպմանը հարցականի տակ է նաև դարպասապահ Մանուել Նոյերի մասնակցությունը: Ավելի վաղ կասկածներ կային նաև Ռոբերտ Լևանդովսկիի շուրջ, բայց նա պատրաստ կլինի խաղին: «Արքայական» ակումբը նույնպես կորուստներ ունի պաշտպանության գծում: Պաշտպաններ Ռաֆայել Վարանը և Պեպեն չեն մասնակցելու առաջիկա մրցավեճին:
09.04.2017

M.E.N. «Մոուրինյոն քննադատել էր Մխիթարյանին, բայց այսօր վստահեց և չսխալվեց»

Ինչպես հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով առավելության է հասել «Սանդերլենդի» նկատմամբ, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել է իր թիմի երկրորդ գոլի հեղինակը: Manchester Evening News-ն ավանդույթի պես գնահատել է մանկունյական թիմի ֆուտբոլիստների ելույթները 10 բալանոց համակարգով: Մխիթարյանը ստացել է 7 գնահատականը: Պարբերականը գրել է. «Երկրորդ խաղակեսը սկսեց ոչ հարմար դիրքից գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Մոուրինյոն քննադատել էր Հենրիխին «Վեստ Բրոմվիչի» հետ խաղից հետո, բայց այսօր վստահեց և չսխալվեց»: Ամենաբարձր՝ 8 գնահատականն են ստացել Լյուկ Շոուն և Էրիկ Բային: Բացի Մխիթարյանից, 7 բալ են ստացել նաև Սերխիո Ռոմերոն, Մարկոս Ռոխոն, Անդեր Էրերան, Զլատան Իբրահիմովիչը և փոխարինման դուրս եկած Մարկուս Ռեշֆորդը: The Sun-ը Մխիթարյանի ելույթը գնահատել է 7 բալով, իսկ «Յունայթեդի» կազմում լավագույնը համարել է Մատեո Դարմիանին և Զլատան Իբրահիմովիչին (8-ական բալ): Daily Mail-ը նույնպես հայ կիսապաշտպանին արժանացրել է 7 գնահատականին: Դա մանկունյական թիմին տրված ամենաբարձր գնահատականն է: 7 գնահատականն են ստացել նաև Ռոմերոն, Շոուն և Իբրահիմովիչը, իսկ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել շվեդ ռմբարկուն: http://www.vivaronews.am/henrix-mxitharyan-shnorhakal-em-thimakicneris-es-misht-cankanum-em-goler-xphel
09.04.2017

Հենրիխ Մխիթարյան. «Շնորհակալ եմ թիմակիցներիս. ես միշտ ցանկանում եմ գոլեր խփել»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով «Սանդերլենդի» հետ մրցավեճում դարձել էր գոլի հեղինակ (3-0), խաղից հետո կիսվել է իր տպավորություններով: «Սա շատ կարևոր հանդիպում էր մեզ համար: Կարևոր էր հաղթանակ տոնել երկու անընդմեջ ոչ-ոքիներից հետո: Մենք արեցինք ամեն ինչ հաղթանակի համար: Գիտեինք, որ հեշտ չի լինելու, բայց այսօր շատ լավ աշխատանք կատարեցինք: Շատ ուրախ եմ գոլի հեղինակ դառնալու առթիվ: Ես միշտ ցանկանում եմ գոլեր խփել: Իմ գոլը շատ կարևոր էր խաղը հաղթելու տեսանկյունից, քանի որ մինչ այդ դրա ելքը դեռ վճռված չէր, և մրցակիցն էլ ուներ որոշ հնարավորություններ: Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, որ օգնեցին հասնելու հաջողության»,- ասել է Մխիթարյանը: http://www.vivaronews.am/mxitharyani-tpavorich-goln-ognec-yunaythedin-haghthel-xoshor-hashvov-tesanyuth
09.04.2017

Թինա Կանդելակի. «Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա» (ֆոտո)

Թինա Կանդելակին, ով ազգությամբ վրացի ռուսաստանաբնակ լրագրող է և նաև ռուսական Матч ТВ-ի գլխավոր պրոդյուսերը իր թվիթերյան էջում տեղադրել է հետևյալ գրառումը ՝ Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա! pic.twitter.com/hKAGydJIPX — Тина Канделаки (@tina_kandelaki) April 9, 2017
09.04.2017

Տիգրան Բարսեղյանի ֆանտաստիկ գոլը գրեթե խաղադաշտի կենտրոնից (տեսանյութ)

Մակեդոնիայի առաջնության 26-րդ տուրում «Վարդան» ընդունել է «Պելիստերին»: Հայաստանի հավաքականի ու «Վարդարի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն առաջին կեսի վերջնամասում՝ 44-րդ րոպեին, աչքի է ընկել ֆանտաստիկ գոլով՝ գնդակը մրցակցի դարպասն ուղարկելով գրեթե խաղադաշտի կենտրոնից:
09.04.2017

«Ռոման» ու «Միլանը» հաղթեցին, «Ինտերը» պարտվեց (տեսանյութ)

Ա Սերիա, 31-րդ տուր «Բոլոնիա» 0-3 «Ռոմա» Գոլերը՝ Ֆասիո 26՛, Սալահ 41՛, Ջեկո 75՛ «Ռենատո Դալ՛Արա» մարզադաշտ, Բոլոնիա Ա Սերիա, 31-րդ տուր «Միլան» 4-0 «Պալերմո» Գոլերը՝ Սուսո 6՛, Պաշալիչ 19՛, Բակա 37՛, Դեուլոֆեու 70՛ Հեռացում՝ Գոնսալես 83՛(«Պալերմո») «Սան Սիրո» մարզադաշտ, Միլան Ա Սերիա, 31-րդ տուր «Կալյարի» 2-1 «Ինտեր» Գոլերը՝ 1-0՝ Ֆալսինելի 19՛(11մ), 2-0՝ Ֆալսինելի 22՛, 2-1՝ Դ՛Ամբրոսիո 65՛ «Էցիո Սկիդա» մարզադաշտ, Կրոտոնե
April 2017
M T W T F S S
« Mar    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: