Daily Archives: April 8, 2017

08.04.2017

Ինչ մարզաշապիկներով են հանդես գալու Մխիթարյանն ու խաղընկերները հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Հայտնի Footy Headlines-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկի հնարավոր տարբերակը առաջիկա մրցաշրջանի համար։ Նշենք, որ Footy Headlines-ի ներկայացրած տեղեկատվությունը պաշտոնական չէ։  
08.04.2017

Արսեն Ջուլֆալակյանը՝ Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարի հաղթող

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հանդես է եկել Էստոնիայում կայացած Քրիստիան Պալուսալուի միջազգային 30-րդ հուշամրցաշարում: Տևական դադարից հետո 2012 թ. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը  3 գոտեմարտում էլ կարողացել է առավելության հասնել մրցակիցների նկատմամբ՝ ոչ մի միավոր չզիջելով հակառակորդներին (8-0,8-0,8-0): Նշենք՝ 2009թ. Եվրոպայի ու 2014թ. Աշխարհի չեմպիոնը ընդգրկված չէ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի հայտացուցակում մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնության համար: 29-ամյա Արսենը ներկայումս նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը: http://www.vivaronews.am/yevropayi-arajnuthyunum-hayastani-hunahromeakan-otchi-ehmbshamarti-haytacucakeh
08.04.2017

«Մալագա» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

Իսպանիայի Լա Լիգա, 31-րդ տուր «Լա Ռոսալեդա» մարզադաշտ, Մալագա Ապրիլի 8, 22։45 «Մալագա» - «Բարսելոնա» Մեկնարկային կազմեր «Մալագա»՝ Կամենի - Ռիկա, Լիորենտե, Հերնանդես, Ռոսալես - Ռեսիո, Կամաչո - Խուան Կառլոս, Անյոր, Ֆորնալս - Սանդրո Ռամիրես «Բարսելոնա»՝ Տեր Շտեգեն - Ալբա, Մատյո, Ումտիտի, Մասկերանո - Դենիս Սուարես, Բուսկետս, Անդրե Գոմեշ - Նեյմար, Սուարես, Մեսի
08.04.2017

Կոուտինյոն Պրեմիեր լիգայում նոր ռեկորդ է գրանցել

Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Սթոք Սիթիի» հետ արտագնա հանդիպման ժամանակ Ֆիլիպե Կոուտինյոն փոխարինման մտավ «Լիվերպուլի» կազմում և հավասարեցրեց հաշիվը։ Ավելի ուշ նրա հայրենակից Ֆիրմինոյի գոլը հաղթանակ պարգևեց Յուրգեն Կլոպի թիմին։ Ֆիլիպե Կոուտինյոն իր 30-րդ գոլը խփեց Պրեմիեր լիգայում՝ դառնալով մրցաշարում ամենաշատ գոլ խփած բրազիլացի ֆուտբոլիստը։ Մինչ այդ լավագույն ցուցանիշն ուներ Ժունինյո Պաուլիստան, ով «Միդլսբրոյի» կազմում 29 գնդակ էր հեղինակել։ Հիշեցնենք, որ Ֆիլիպե Կոուտինյոյին ցանկանում են ձեռք բերել մի շարք եվրոպական գրանդ ակումբներ, այդ թվում՝ «Բարսելոնան»։ Պրեմիեր լիգայի թվիթերյան էջը ներկայացրել է Անգլիայում առավել աչքի ընկած բրազիլացիների լավագույն դրվագները. Congratulations @Phil_Coutinho - now the top Brazilian scorer in #PL history! Here are some strikes by the boys from pic.twitter.com/tdHrZ8T7uL — Premier League (@premierleague) April 8, 2017
08.04.2017

«Գանձասար-Կապան» 2-1 «Արարատ». Հանդիպման բոլոր գոլերը և վտանգավոր դրվագները (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի վերջին խաղում «Գանձասար-Կապանը» 2-1 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ: Կապանյան թիմից գոլի հեղինակ են դարձել Գեղամ Հարությունյանը և Կլաուդիր Մարինին, իսկ «Արարատից» միակ պատասխան գնդակը խփել է Անդրանիկ Քոչարյանը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գրանցված բոլոր գոլերը և վտանգավոր դրվագները: http://www.vivaronews.am/ashot-barseghyan-ararati-golic-heto-tghanereh-kashkandvatc-ein-gortcum http://www.vivaronews.am/albert-safaryan-yerkrord-kesumes-xaghum-metc-larvatcuthyun-kar
08.04.2017

Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

Խորվաթական Սպլիտ քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Գերծանր քաշայինների մրցմանը մրցահարթակ դուրս եկան Հայաստանի վերջին պատվիրակներ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը: Օլիմիպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը պոկում վարժությունում վստահ բարձրացրեց 200 կգ և 205 կգ, իսկ 3-րդ մոտեցմանը իր կամքին ենթարկեց 211 կգ և սահմանեց իր անձնական ռեկորդը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալը: Հրում վարժությունում գյումրեցի ծանրորդը կարողացավ ֆիքսել 235 կգ,  սակայն 2 մոտեցումներում պարտվող դուրս եկավ 241 կգ կշռող ծանրաձողի հետ կռվում: Երկամարտի 446 արդյունքով Գոռը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում 2-րդ փորձից գլխավերևում պահեց 190 կգ, սակայն չկարողացավ պոկել 195 կգ: Հրում վարժությունում Ալեքսանյանը հրեց 240 կգ ծանրաձողը, այնուհետև բարձրացրեց 244 կգ, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 247 կգ ծանրաձողը և երկամարտի 434 երկամարտի ցուցանիշով նվաճեց բրոնզե մեդալ: Ավելի վաղ 105 քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Սիմոն Մարտիրոսյանը, իսկ կանանց պայքարում բրոնզե մեդալակիրներ են դարձել Սոնա Պողոսյանը(75 կգ) և Տաթև Հակոբյանը (90 կգ):
08.04.2017

«Սիթին» վստահ հաղթանակ է տանում, «Լիվերպուլը»՝ 2 րոպեում գրանցում քամբեք (տեսանյութեր)

Անգլիայի Պրեմիեր լիգայի, 32-րդ տուր «Էթիհադ Ստեդիում», Մանչեսթեր Ապրիլի 8, 18։00 «Մանչեսթեր Սիթի» 3-1 «Հալ Սիթի» Գոլերը՝ 1-0՝ Էլ Մոհամադի 31՛ ինքն., 2-0՝ Ագուերո 48՛, 3-0՝ Դելֆ 64՛, 3-1՝ Ռանոկիա 85՛
08.04.2017

Դեր-Կլասիկեր. «Բավարիա» – «Բորուսիա Դորտմունդ». Մեկնարկային կազմեր

Գերմանիայի Բունդեսլիգա, 28-րդ տուր «Ալիանց Արենա», Մյունխեն Ապրիլի 8, 20։30 «Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ» Մեկնարկային կազմեր «Բավարիա»` Ուլրիխ - Ալաբա, Մարտինես, Բոատենգ, Լամ - Վիդալ, Ալոնսո - Ռիբերի, Տիագո Ալկանտարա, Ռոբեն - Լևանդովսկի «Բորուսիա»՝ Բյուրկի - Բարտրա, Պապաստադոպուլոս, Գինտեր - Շմելցեր, Ռաֆայել Գերեյրո, Կաստրո, Պասլակ - Պուլիշիչ, Դեմբելե - Օբամեյանգ
08.04.2017

Ինչպես է Բալոտելին զննում անցնում օդանավակայանում (տեսանյութ)

Մարիո Բալոտելին՝ օդանավակայանում. http://www.vivaronews.am/mario-balotelin-xosum-e-hayeren-tyesanyvo%D5%92th
08.04.2017

Ալբերտ Սաֆարյան. «Երկրորդ կեսում խաղում մեծ լարվածություն կար»

«Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի փոխարեն «Գանձասար-Կապանից» կրած պարտությունից հետո (1-2) հետխաղյա մամուլի ասուլիսին էր ներկայացել նրա օգնական Ալբերտ Սաֆարյանը. -Առաջին խաղակեսը մի փոքր ոչ կենտրոնացած սկսեցինք և գոլ բաց թողեցինք: Դաշտի կենտրոնական հատվածն էինք զիջել, ճիշտ չէինք դասավորվել: Բայց երկրորդ խաղակեսում փոփոխությունների հաշվին խաղը բավական ակտիվացավ, նաև տակտիկապես սկսեցինք ճիշտ հանդես գալ: Գնդակը վերահսկում էինք, ավելի ազատ էին գործում, ինչի արդյունքում պատասխան գոլ խփեցինք: Առավելությունն արդեն մեր կողմն էր: Երկու տարբեր խաղակեսեր ստացվեցին: Մեծ լարվածություն կար խաղում, երբ հաշիվը 2-1 էր: Շատ հավանական էր, որ խփեինք երկրորդ գոլը, և ամեն բան այլ կերպ կլիներ: Վարդան Արզոյանը բացակայում էր հայտացուցակից: Ո՞րն էր պատճառը: -Նա մարզման ժամանակ ոտնաթաթի վնասվածք էր ստացել: http://www.vivaronews.am/ashot-barseghyan-ararati-golic-heto-tghanereh-kashkandvatc-ein-gortcum
April 2017
M T W T F S S
« Mar    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: