Daily Archives: April 7, 2017

07.04.2017

Եվրոպայի թոփ առաջնություններում ամենաշատ գլխով գոլ խփած ֆուտբոլիստները

Հեղինակավոր Squawka վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Եվրոպայի թոփ-5 առաջնություններում 2012/13 մրցաշրջանից սկսած ամենաշատ գլխով գոլ խփած ֆուտբոլիստների ռմբարկուական աղյուսակը: Առաջատարը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը դարձել է 32 գոլի հեղինակ: Ռոնալդուին հաջորդում են Օլիվյե Ժիրուն ու Արից Ադուրիսը, որոնք դարձել են 24-ական գոլի հեղինակ: Մարիո Մանջուկիչը 22 գոլ է խփել:
07.04.2017

«Չելսին» պայքարի մեջ է մտել «Յունայթեդի» հետ

«Չելսին» ցանկանում է ամռանը ձեռք բերել «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերային իրավունքները: La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը պատրաստվում է Պերիշիչի տրանսֆերի համար պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մանկունյանցիները պատրաստ են Պերիշիչի տրանսֆերի համար 51 միլիոն ֆունտ վճարել:
07.04.2017

Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել

Խորվաթիայում անցկացվող ծանրամարտի մեծահասակների առաջնությանը Հայաստանի կանանց հավաքականը ավարտեց ելույթները: Կանանց պայքարում մեր վերջին պատվիրակ 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը ելույթ ունեցավ A խմբում: Հայ մարզուհին 105 կգ արդյունքը գրանցեց պոկում վարժությունում և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Տաթևին հաջողվեց արձանագրել 125 կգ ցուցանիշը և երկամարտի 230 կգ դառնալ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հիշեցնենք՝ երեկ 75 քաշայինների պայքարում Սոնա Պողոսյանը  երկամարտի 227 արդյունքով կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Ծանոթացեք նաև մեր մյուս ծանրորդների մրցելույթների ժամանակցույցին:
07.04.2017

Մոուրինյոն ասել է, թե ովքեր չեն մասնակցի «Սանդերլենդի» դեմ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Ուեյն Ռունին, ինչպես նաև մի քանի ֆուտբոլիստներ չեն կարողանա մասնակցել «Սանդերլենդի» դեմ առաջիկա խաղին: «Ռունին, Յանգը, Սմոլինգը, Մատան ու Ջոնսը չեն մասնակցի «Սանդերլենդի» դեմ խաղին: Ինչ վերաբերում է «Օլդ Թրաֆորդում» ոչ-ոքիների շարքին, ապա ես կարծում եմ, որ ավելի լավ է 10 ոչ-ոքի խաղալ, քան 5 հաղթանակ տանել ու կրել 5 պարտություն: Այո՛, ոչ-ոքին լավ արդյունք չէ, սակայն մենք վստահ ենք խաղում տանը, քանի որ մեր երկրպագուների մոտ կրել ենք միայն մեկ պարտություն»,- ասել է Մոուրինյոն:
07.04.2017

Գաբրիել Սարգսյանն առաջատարին հետապնդողների թվում է

Դուբայում շախմատի շեյխի գավաթը վիճարկող Հայաստանի 4 ներկայացուցիչներից առայժմ առավել հաջող է հանդես գալիս Գաբրիել Սարգսյանը: 4-րդ տուրում Գաբրիելը պարտության մատնեց հնդիկ միջազգային վարպետ Ջորջիա Սթանիին և 3,5 միավորով այն 20 շախմատիստների թվում է, որոնք հետապնդում են աղյուսակը գլխավորող իսպանացի Խայմե Սանթոս Լատասային: Վերջինս առայժմ 100 տոկոսանոց արդյունք է գրանցել: Նախորդ տուրում անհաջողության մատնված Վլադիմիր Հակոբյանը մրցաշարում 3-րդ հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով եգիպտացի Աբդելռահման Հեշամի նկատմամբ: Հակոբյանը 3 միավորով 24-րդ տեղում է: Տուրն անհաջող էր Տիգրան Քոթանջյանի համար, ով վրացի գրոսմայստեր Միխեիլ Մչեդլիշվիլու հետ պարտիայում մրցաշարում առաջին պարտությունը կրեց: Քոթանջյանը 2,5 միավորով 41-րդ տեղում է: Մրցաշարում 2-րդ  ոչ-ոքին գրանցեց Էդուարդ Հակոբյանը, ով հաշտություն կնքեց գերմանացի Ֆլորիան Նիտցեի հետ:  Պատանի շախմատիստի օգտին մեկ միավոր է գրանցված:
07.04.2017

Գրիզման. «Ատլետիկոն» ֆավորիտ է մադրիդյան դերբիում»

Մադրիդի «Ատլետիկոյի» առաջատար Անտուան Գրիզմանը խոսել է «Ռեալի» դեմ առաջիկա խաղի մասին: «Մենք ջանք չենք խնայելու այս խաղին լավագույն կերպով պատրաստվելու համար: Սա շատ կարևոր խաղ է մեր երկրպագուների համար: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կավարտվի, ու մենք կհաղթենք: Ես կարծում եմ՝ մեր թիմը ֆավորիտ է դերբիում: Ես հավատում եմ թիմակիցներիս ու մարզչիս»,- ասել է Գրիզմանը: Հիշեցնենք, որ մադրիդյան դերբին կայանալու է ապրիլի 8-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով 18:15-ին: Առաջին շրջանում «Ատլետիկոն» տնային խաղում պարտվել է 0-3 հաշվով:
07.04.2017

«Էյբարի» ֆուտբոլիստը գոլը տոնելիս քիչ էր մնում նոկաուտի ենթարկեր թիմակցին (տեսանյութ)

«Էյբարի» ֆուտբոլիստ Բեբեն «Լաս Պալմասի» դեմ հանդիպման 14-րդ րոպեին առաջ է մղել իր թիմին: Պորտուգալացին նախ՝ ձեռնունայն է թողել մրցակցի երկու պաշտպաններին, հետո՝ գրավել դարպասը, իսկ հետո՝ գոլը տոնելիս գետնին է տապալել թիմակցին:
07.04.2017

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հայտացուցակը

Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը: Մեր ընտրանին, գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է մայիսի 5-ից 7-ը Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: ՀԱՕԿ լրատվական բաժնի փոխանցմամբ, մարզչական շտաբն արդեն որոշել է, թե ովքեր են հանդես գալու Եվրոպայի առաջնությունում: Նրանք են. 59 կգ քաշային կարգ՝ Գեւորգ Ղարիբյան, 66 կգ՝ Կարեն Ասլանյան, 71 կգ՝ Ռաֆայել Ալեքսանյան, 75 կգ՝ Կարապետ Չալյան, 80 կգ՝ Սարգիս Քոչարյան, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյան. «Ո՞վ 98 կգ քաշային կարգում կներկայացնի Հայաստանը, կհայտարարենք ապրիլի 25-ին: Այս քաշային կարգի անվիճելի առաջատար Արթուր Ալեքսանյանը ծունկը ցավեցրել է: Սպասում ենք: Եթե մինչ այդ լավանա, նա կմեկնի, իսկ եթե զգանք, որ խանգարելու է, նրան կփոխարինի Արթուր Շահինյանը: Իսկ 130 կգ քաշային կարգում մենք նպատակահարմար չենք գտել մասնակից ունենալ Եվրոպայի առաջնությունում», - ասաց գլխավոր մարզիչը: Լեւոն Ջուլֆալակյանը նաեւ տեղեկացրեց, որ Արսեն Ջուլֆալակյանը ներկայումս Տալլինում է, որտեղ մասնակցելու է միջազգային խոշոր մրցաշարի: Այսօր ըմբիշը կշռվելու է, իսկ վաղն սկսելու է գոտեմարտել:
07.04.2017

Բրազիլացի վոլեյբոլիստուհու սարսափելի վնասվածքն արցունքներ պատճառեց թիմակիցներին ու մրցակցին (տեսանյութ)

Թաիսա Մենեզեսը շատ անհաջող է ընկել Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ: Թուրքական «Էկզաչիբաշիի» վոլեյբոլիստուհին վնասվածքն ստացել է «Ֆեներբահչեի» դեմ խաղի ժամանակ:
07.04.2017

«Տոտենհեմի» առաջատարն ապաքինվել է վնասվածքից

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն ապաքինվել է կոճի վնասվածքից: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի թվիթերյան էջը: Քեյնն արդեն միացել է ընդհանուր խմբի մարզումներին: Նա կարող է մասնակցել «Ուոթֆորդի» դեմ առաջիկա խաղին: Ավելի վաղ տեղեկություններ կային, թե Քեյնը, հնարավոր է, բաց թողնի շուրջ երկու ամիս:
April 2017
M T W T F S S
« Mar    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: