Daily Archives: April 6, 2017

06.04.2017

Մի շարք գրանդ ակումբներ արդեն կապ են հաստատել Գրիզմանի հետ

Խոսակցություններն այն մասին, որ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն ամռանը կարող է հեռանալ «հնդկացիների» թիմից, շարունակվում են: RMC Sport-ը հաղորդում է, որ մի շարք գրանդ ակումբներ արդեն կապ են հաստատել Գրիզմանի հետ ու բանակցություններ վարել հնարավոր տեղափոխության շուրջ: Այդ ակումբների շարքում նշվում են այնպիսի անուններ, ինչպիսիք են «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»:
06.04.2017

«Ռեալի» հարձակվողը՝ «Միլանի» ուշադրության կենտրոնում

«Միլանը» ցանկանում է ամռանն առաջարկ կատարել Մադրիդի «Ռեալին» հարձակվող Կարիմ Բենզեմայի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու վերաբերյալ: Իտալական թիմի ղեկավարությունը կարծում է, որ մադրիդյան ակումբը պատրաստ կլինի բաց թողնել ֆրանսիացուն ու հիմնական կազմում խաղալու հնարավորություն տալ Ալվարո Մորատային, որը շատ լավ մարզավիճակում է: Այս քայլը «Միլանը» պայմանավորում է եվրոպական ֆուտբոլի էլիտա վերադառնալու ցանկությամբ: Նշենք, որ Բենզեման «Ռեալում» է հանդես գալիս 2009 թվականից: 354 խաղում ֆրանսիացին դարձել է 178 գոլի հեղինակ:
06.04.2017

Խամես. «Նա անգամ չի թողնում, որ մի ամբողջ հանդիպման մասնակցեմ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն առաջին անգամ չէ, որ դժգոհում է «արքայական» ակումբում իր կարգավիճակից: «Նա անգամ չի թողնում, որ ամբողջ հանդիպման մասնակցեմ»,- 72-րդ րոպեին խաղադաշտը լքելիս արտահայտվել է Խամես Ռոդրիգեսը, որի խոսքն է փոխանցում Deportes Cuatro-ն: «Բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են խաղալ 90 րոպե, և դա նորմալ է: Ես Խամեսի դեմ ոչինչ չունեմ. նա իսկապես քիչ խաղաժամանակ է ստանում, բայց շատ է աշխատում»,- ասել է Զիդանը:
06.04.2017

Հայաստան Մ-19 3-4 Սլովակիա Մ-19. Հանդիպման բոլոր գոլերը և վտանգավոր դրվագները (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Մ-19 հավաքականն իր երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Սլովակիայի հասակակից ընտրանու հետ: Մրցավեճը կայացել է Երևանի ֆուտբոլի ակադեմիայում: Սլովակներն առաջին խաղակեսից հետո առջևում էին 2-1 հաշվով, սակայն Հովհաննես Հարությունյանի և Վահան Բիչախչյանի գոլերի շնորհիվ Արտակ Օսեյանի սաները 61-րդ րոպեի դրությամբ արդեն գերազանցում էին մրցակցին: Այդուհանդերձ, վերջնամասում ավելի հաջող գործեցին սլովակները և առավելության հասան 4-3 հաշվով: Ձեր ուշադրությանն ենք հանդիպման բոլոր գոլերը և վտանգավոր դրվագները:
06.04.2017

Սոնա Պողոսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Խորվաթիայում շարունակում է ընթանալ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Կանանց պայքարում մրցահարթակ դուրս եկավ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը: 18-ամյա մարզուհին պոկում վարժությունունում արձանագրեց 101 կգ արդյունքը ու զգաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Իսկ հրում վարժությունում Պողոսյանը վստահությամբ գլխավերևում պահեց նախ 122 կգ կշռող ծանրաձողը,  այնուհետև 126 կգ բարձրացրեց, սակայն չկարողացավ հրել 128 կիլոգրամանոց ծանրաձողը: Այնուամենայնիվ Սոնային հաջողվեց զբաղեցնել 2-րդ տեղը և նվաճել փոքր արծաթե մեդալ: Իսկ երկամարտի 227 կգ արդյունքով Պողոսյանը դարձավ մեծ բրոնզե մեդալակիր: Նշենք՝ վաղը B խմբում հանդես կգա 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը, իսկ Տաթև Հակոբյանը իր ուժերը կփորձի մինչև 90 քաշայինների պայքարում:
06.04.2017

Պաշտոնական. «Յունայթեդի» կիսապաշտպանը երկարաձգեց պայմանագրի ժամկետը թիմի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը նոր պայմանագիր է կնքել մանկունյանցիների հետ: Այս մասին հաղորդում է թիմի պաշտոնական կայքը: Լինգարդի ու «Յունայթեդի» միջև կնքվել է քառամյա պայմանագիր: Տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը նոր պայմանագրով շաբաթական 100 հազար ֆունտ կվաստակի:
06.04.2017

«Ատլետիկոն» կորուստներով է մոտենում մադրիդյան դերբիին

Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներ Նիկոլաս Գայտանն ու Քևին Գամեյրոն, հնարավոր է, չկարողանան մասնակցել Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա խաղին: As-ը հաղորդում է, որ «հնդկացիների» երկու ֆուտբոլիստներն էլ անհատական ծրագրով են մարզվել «Ատլետիկոյի» վերջին մարզմանը: Գայտանն ու Գամեյրոն աշխատել են մարզասրահում: Կկարողանա՞ն արդյոք նրանք մասնակցել «Ռեալի» դեմ խաղին՝ դեռևս հայտնի չէ: Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ» խաղը կայանալու է շաբաթ և մեկնարկելու է Երևանի ժամանակով 18:15-ին:
06.04.2017

«Ատլետիկոն» անվանական մարզաշապիկներ է նվիրել Վին Դիզելին ու Շարլիզ Թերոնին

Վին Դիզելն ու Շարլիզ Թերոնը Մադրիդի «Ատլետիկոյից» «8» համարի անվանական մարզաշապիկներ են նվեր ստացել: Դերասանները «Ֆորսաժ 8»-ի ներկայացման համար մեկնել են Մադրիդ, որտեղ հատուկ ընդունելության են արժանացել մադրիդյան թիմի կողմից: Նվերի հանձնման արարողությանը մասնակցել են Ֆիլիպե Լուիսն ու Անտուան Գրիզմանը:
06.04.2017

Լևանդովսկի. «Ամեն ինչ լավ է»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հասկացրել է, որ խուսափել է լուրջ վնասվածքից: «Ամեն ինչ լավ է: Ես պատրաստ կլինեմ»,- գրել է Լևանդովսկին իր թվիթերյան էջում: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ լեհ հարձակվողը մարզման ժամանակ վնասվածք էր ստացել:
06.04.2017

Հայաստանի Մ-19 հավաքականը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը

 Հայաստանի Մ-19 հավաքականն իր երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Սլովակիայի հասակակից ընտրանու հետ: Մրցավեճը կայացել է Երևանի ֆուտբոլի ակադեմիայում: Սլովակներն առաջին խաղակեսից հետո առջևում էին 2-1 հաշվով, սակայն Հովհաննես Հարությունյանի և Վահան Բիչախչյանի գոլերի շնորհիվ Արտակ Օսեյանի սաները 61-րդ րոպեի դրությամբ արդեն գերազանցում էին մրցակցին: Այդուհանդերձ, վերջնամասում ավելի հաջող գործեցին սլովակները և առավելության հասան 4-3 հաշվով: Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին նույն հավաքականների մրցավեճում հաղթանակ էր տոնել Սլովակիայի ընտրանին 2-0 հաշվով: Հայաստան Մ-19 3-4 Սլովակիա Մ-19 0-1 Յոզեֆ Սպիրկա 5՛, 1-1 Միհրան Պետրոսյան 6՛, 1-2 Ռոբերտ Բոժենիկ 26՛, 2-2 Հովհաննես Հարությունյան 58՛, 3-2 Վահան Բիչախչյան 61՛, 3-3 Մարտին Ռիմարենկո 64՛, 3-4 Միխալ Կրալովիչ 82՛ Հայաստանի Մ-19 հավաքականի՝ այսօրվա մեկնարկային կազմը և կատարված փոփոխությունները՝ 12. Նիկոլաոս Մելիքյան, 4. Ալբերտ Խաչումյան, 3. Էրիկ Ղարիբյան, 15. Արթուր Խաչատրյան, 2. Հրաչյա Գեղամյան (5. Լևոն Ղարիբյան, 72), 11. Հովհաննես Հարությունյան, (ա), 6. Էրիկ Վարդանյան, 8. Միհրան Պետրոսյան (10. Արմեն Նահապետյան, 55), 7. Կարեն Մելքոնյան (19. Վիգեն Կարապետյան ,55), 18. Վահան Բիչախչյան (23. Դավիթ Նալբանդյան, 62), 9. Ռաֆիկ Մելիքյան (16. Առլեն Ծատուրյան, 55): Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան
April 2017
M T W T F S S
« Mar    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: