Daily Archives: April 5, 2017

05.04.2017

Առաջին կեսից հետո «Չելսին» հաղթում է «Սիթիին» (տեսանյութ)

ԱՊԼ, 31-րդ տուր «Չելսի» 2–1 «Մանչեսթեր Սիթի»(Առաջին խաղակես) Գոլերը՝ 1-0՝ Ազար 10՛, 1-1՝ Ագուերո 26՛, 2-1՝ Ազար 35՛ Չիրացված 11-մետրանոց՝ Ազար 35՛(«Չելսի») «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտ, Լոնդոն 1-0 1-1 2-1
05.04.2017

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Սևիլիային», Մեսին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Լա լիգա, 30-րդ տուր «Բարսելոնա» 3–0 «Սևիլիա» Գոլերը՝ Սուարես 25՛, Մեսի 28՛, 33՛ Հեռացում՝ Վիտոլո 90+1՛(«Սևիլիա») «Կամպ Նոու» մարզադաշտ, Բարսելոնա
05.04.2017

Լուիս Սուարեսի հիանալի գոլը «Սևիլիայի» դեմ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել է «Սևիլիային»: 25-րդ րոպեին կատալոնացիների ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը շրջադարձ հարվածով գրավել է մրցակցի դարպասը:
05.04.2017

«Լեգանես» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Լա լիգա, 30-րդ տուր «Լեգանես» - «Ռեալ Մադրիդ» Մեկնարկը՝ 23:30 «Քաղաքային» մարզադաշտ, Բուտարկե «Լեգանեսի» մեկնարկային կազմը՝ Սերանտես, Ռիկո, Սիովաս, Մանտովանի, Բուստինսա, Տիտա, Շիմանովսկի, Տիմոր, Ռուբեն Պերես, Գաբրիել, Լուսիանո «Ռեալի» մեկնարկային կազմը՝ Նավաս, Ռամոս, Նաչո, Խամես, Մարսելո, Կազեմիրո, Կովաչիչ, Լուկաս Վասկես, Ասենսիո, Մորատա, Դանիլո
05.04.2017

«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի». Մեկնարկային կազմեր

ԱՊԼ, 31-րդ տուր «Չելսի» - «Մանչեսթեր Սիթի» Մեկնարկը՝ 23:00 «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտ, Լոնդոն «Չելսիի» մեկնարկային կազմը՝ Կուրտուա, Կեյհիլ, Դավիդ Լուիս, Զումա, Ալոնսո, Ֆաբրեգաս, Կանտե, Ասպիլիկուետա, Ազար, Կոստա, Պեդրո «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմը՝ Կաբալյերո, Ֆերնանդինյո, Սթոունզ, Կոմպանի, Կլիշի, Դելֆ, Նավաս, Դե Բրույնե, Սիլվա, Սանե, Ագուերո
05.04.2017

«Նապոլի» – «Յուվենտուս». Մեկնարկային կազմեր

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում «Նապոլի» - «Յուվենտուս»(Առաջին խաղը՝ 1-3) Մեկնարկը՝ 22:45 «Սան Պաոլո» մարզադաշտ, Նեապոլ «Նապոլիի» մեկնարկային կազմը՝ Ռեյնա, Հիսայ, Կիրիկեշ, Կուլիբալի, Գուլամ, Զելինսկի, Դիավարա, Համշիկ, Կալյեխոն, Միլիկ, Ինսինյե «Յուվենտուսի» մեկնարկային կազմը՝ Նետո, Ալվես, Բոնուչի, Բենատիա, Ալեքս Սանդրո, Ռինկոն, Խեդիրա, Կուադրադո, Դիբալա, Ստուրարո, Հիգուային
05.04.2017

Յուրա Մովսիսյան. «Պահ է գալիս՝ պետք է ապացուցես, որ քո ջանքերով ես անուն ձեռք բերել»

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է իր թիմի անհաջող մեկնարկն ՄԼՍ-ի առաջնությունում: Փոխարենը, անձամբ հայ ֆուտբոլիստը հասցրել է դառնալ 2 գոլի հեղինակ: «Որևէ նշանակություն չունի, թե ով ես դու: Նույնիսկ եթե դու ունես երաշխավորված պայմանագիր (ՄԼՍ-ի ակումբներն իրավունք ունեն հայտավորելու միայն 3 ֆուտբոլիստների, որոնց աշխատավարձը գերազանցում է սահմանված չափը. «Ռեալ Սոլթ Լեյքում» նրանք են Մովսիսյանը, Ռուսնակը և Պլատան): Դու պետք է կատարես քո աշխատանքը: Կապ չունի՝ ԱՄՆ-ի հավաքականի ներկայացուցիչ ես, թե երիտասարդ ֆուտբոլիստ, պետք է ցույց տաս քո կարողությունները, որպեսզի խաղաս այս մակարդակում: Մարզումների ժամանակ բոլորն էլ հավասար հնարավորություններ ունեն ցուցադրելու իրենց որակները: Եթե կարող ես, ինձնից լավը եղիր, եթե ոչ՝ կխաղամ ես, քանի որ ինձ ավելի լավ եմ դրսևորել: Նախ դու ես աշխատում անուն հանելու համար, ապա անունդ է աշխատում քեզ համար: Սակայն գալիս է պահ, երբ դու պետք է հետքայլ կատարես, ամեն ինչ սկսես զրոյից, որպեսզի ապացուցես, որ քո ջանքերով ես անուն ձեռք բերել, ոչ թե ԶԼՄ-ների կամ այլ մարդկանց շնորհիվ: Թիմում բոլորը հավասար իրավունքներ ունեն: Բոլորս էլ միանման հնարավորություններ ենք ստանում: Հանդիպել եմ նոր գլխավոր մարզիչ Մայք Պետկեի հետ, մենք հաճելի զրույց ենք ունեցել: Միակ բանը, որ ցանկանում էի լսել՝ բոլորս հավասարաչափ հնարավորություններ կստանանք: Եթե լավ եմ կատարում աշխատանքս, պետք է խաղամ, եթե ոչ՝ չեմ խաղա: Այդպես է ամբողջ համաշխարհային ֆուտբոլում և յուրաքանչյուր այլ աշխատանքում»,- ասել է Մովսիսյանը:
05.04.2017

«Բարսելոնա» – «Սևիլիա». Մեկնարկային կազմեր

Լա լիգա, 30-րդ տուր «Բարսելոնա» - «Սևիլիա» Մեկնարկը՝ 21:30 «Կամպ Նոու» մարզադաշտ, Բարսելոնա «Բարսելոնայի» մեկնարկային կազմը՝ Տեր Շտեգեն, Ումտիտի, Պիկե, Մասկերանո, Ինյեստա, Մեսի, Բուսկետս, Ռակիտիչ, Նեյմար, Սուարես, Ռոբերտո «Սևիլիայի» մեկնարկային կազմը՝ Ռիկո, Մարիանո, Մերկադո, Պարեխա, Լենգլե, Էսկուդերո, Նասրի, Իբորա, Նզոնզի, Վիտոլո, Կորեա
05.04.2017

«Լիվերպուլի» նկատմամբ արգելքներ ու պատժամիջոցներ են կիրառվել

Պրեմիեր լիգան պատժամիջոցներ է կիրառել «Լիվերպուլի» նկատմամբ անչափահաս ֆուտբոլիստներ գրանցելիս սահմանված կարգը խախտելու առնչությամբ՝ հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Առաջիկա երկու տարվա ընթացքում «Լիվերպուլը» չի կարողանա 18 տարին չլրացած ֆուտբոլիստ հայտավորել, ինչպես նաև ստիպված կլինի վճարել 100 հազար ֆունտ տուգանք: 2016 թվականին «Լիվերպուլը» փորձել է պայմանագիր կնքել «Սթոք Սիթիի» 12-ամյա ֆուտբոլիստներից մեկի հետ, որի անունը չի նշվում: Վերջին պահին մերսիսայդցիները հրաժարվել են գործարքից, որի պատճառով ֆուտբոլիստի ընտանիքը 1000 ֆունտի կորուստ է կրել, իսկ ֆուտբոլիստը չի կարողացել հայատավորվել մրցաշարին:
05.04.2017

Նոր ֆուտբոլային ակումբ՝ Բարձրագույն խմբի 2017/18թթ. առաջնությունում (լուսանկար)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակիցների թիվը նոր մրցաշրջանից կավելանա մեկով: «Լոռի ՖԱ»-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից համապատասխան թույլտվություն է ստացել և իր ելույթները ներքին առաջնությունում կսկսի 2017/18թթ. մրցաշրջանից: Հիշեցնենք՝ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությանը մասնակցում են 6 թիմ՝ «Գանձասար-Կապանը», «Ալաշկերտը», «Շիրակը», «Փյունիկը», «Բանանցը» և «Արարատը»:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: