Daily Archives: April 4, 2017

04.04.2017

Առաջին կեսից հետո «Յունայթեդը» պարտվում է, Մխիթարյանը պահեստայինների թվում է (տեսանյութ)

ԱՊԼ-ի 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել է «Էվերթոնին»: Առաջին կեսից հետո մերսիսայդցիները հաղթում են նվազագույն հաշվով: Միակ գոլը 22-րդ րոպեին հիանալի հարվածով խփել է Ֆիլ Ջագելկան: Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է: ՈւՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ
04.04.2017

Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի եզրափակիչները՝ նույն շաբաթվա ընթացքում

ՈւԵՖԱ-ն որոշել է, որ Եվրոպա լիգայի ու Չեմպիոնների լիգայի վերջին՝ եզրափակիչ հանդիպումները պետք է կայանան նույն շաբաթվա ընթացքում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպա լիգայի եզրափակիչը տեղի էր ունենում Չեմպիոնների լիգայի եզրափակչից բավական շուտ: Եզրափակիչներն այս ժամանակացույցով են անցկացվելու 2018-2021 թվականներին:
04.04.2017

Առաջին կեսից հետո «Բավարիան» պարտվում է, Նոյերի պակասը՝ զգացվում (տեսանյութ)

Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվել է «Հոֆենհայմին»: Առաջին կեսից հետո տանտերերը հաղթում են նվազագույն հաշվով: Միակ գնդակը 21-րդ րոպեին խփել է Անդրեյ Կրամարիչը:
04.04.2017

Արգենտինայի հատուկ ծառայության գործակալն ապօրինաբար հետևել է Մեսիին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին գրավել է Արգենտինայի հատուկ ծառայությունների ուշադրությունը՝ գրում է La Nación-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ պանամական «Mossack Fonseca» ընկերության փաստաթղթերի հրապարակումից հետո Դաշնային հետախուզության գործակալը հետևել է Լիոնել Մեսիին: Գործակալի հետաքննությունն արտոնված չի եղել: Նշենք, որ հետաքննություն է տարվել ոչ միայն Մեսիի գործով, այլև մի շարք քաղաքական գործիչների ու հայտնի մարդկանց, որոնց անունը ներառված է եղել «պանամական փաստաթղթերում»: «Mossack Fonseca»-ն զբաղվում է օֆշորային ընկերությունների գրանցմամբ: Ընկերության փաստաթղթերի հրապարակման արդյունքում անցյալ տարի հայտնի է դարձել մի շարք հանրաճանաչ մարդկանց թաքցրած գույքի ու դրամական միջոցների մասին:
04.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր (տեսանյութ)

ԱՊԼ, 31-րդ տուր «Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերթոն» Մեկնարկը՝ 23:00 Ուղիղ հեռարձակումը՝ խաղից 1-2 րոպե առաջ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը՝ Դե Խեա, Յանգ, Բայի, Ռոխո, Բլինդ, Կերիկ, Ֆելայինի, Էրերա, Լինգարդ, Ռեշֆորդ, Իբրահիմովիչ «Էվերթոնի» մեկնարկային կազմը՝ Ջոել, Բեյնս, Յագելկա, Ա. Ուիլյամս, Հոլգեյթ, Բերի, Դևիս, Գանա, Բարկլի, Միրալյաս, Լուկակու Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է:
04.04.2017

Լա լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչը

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ճանաչվել է Պրիմերայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ՝ հայտնում է Լա լիգայի պաշտոնական կայքը: Մարտին Սիմեոնեի թիմը Պրիմերայում անցկացրած 4 խաղում 3 հաղթանակ է տոնել, 1 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: 29-րդ տուրից հետո «Ատլետիկոն» Պրիմերայի մրցաշարային աղյուսակում երրորդն է և հավասար միավորներ ունի «Սևիլիայի» հետ:
04.04.2017

M.E.N. «Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որի օրինակին պետք է հետևեն մյուսները»

Manchester Evening News-ն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցին՝ հոդվածի գլխագիր ընտրելով «Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որի օրինակին պետք է հետևեն մյուսները» նախադասությունը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մխիթարյանն իրեն «համահո՞ւնչ» է համարում Պրեմիեր լիգային, 28-ամյա հայ կիսապաշտպանը պատասխանել է. «Ո՛չ, դեռ ոչ: Հաջորդ տարի կարելի է խոսել այս մասին: Ես պատրաստվում եմ ավելի շատ գոլեր խփել ու ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել»: Հիշեցնենք, որ այսօր «Մանչեսթեր Յունայթեդն» ուժերն է չափելու «Էվերթոնի» դեմ: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին: Խաղին կարող եք հետևել «Վիվառո Նյուզի» ուղիղ հեռարձակմամբ: http://www.vivaronews.am/manchesther-yunaythedi-futbolistnereh-zhamanel-en-the-lowry-hyuranoc
04.04.2017

Լա լիգայի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է Պրիմերայի՝ մարտ ամսվա լավագույն խաղացող՝ հայտնում է Լա լիգայի պաշտոնական կայքը: Մարտին Գրիզմանը 4 հանդիպում է անցկացրել Լա լիգայում՝ դառնալով 5 գոլի հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը Պրիմերայում անցկացրած 28 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ:
04.04.2017

«Ռեալ» – «Բարսելոնա». Կլասիկոյի գլխավոր մրցավարը

Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդեսը նշանակվել է «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպման գլխավոր մրցավար: Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է ապրիլի 23-ին Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում: Նշենք, որ Էրնանդեսն ընթացիկ մրցաշրջանում սպասարկել է «Բարսելոնա» - «Բետիս»(1-1) խաղը, որի ժամանակ չի նկատել, որ Լուիս Սուարեսի հարվածից հետո գնդակը հատել է դարպասային գիծը: Նախորդ մրցաշրջանում Էրնանդեսն սպասարկել է «Բարսելոնա» - «Ռեալ»(1-2) խաղը, որի ժամանակ չի արձանագրել Գարեթ Բեյլի խփած գնդակը՝ օդային պայքարում տեսնելով կանոնների խախտում:
04.04.2017

Աշխարհի պատանիների առաջնությունում հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը

Բանգկոկում մեկնարկել է ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականի մարզական պատիվը այս մրցաշարում պաշտպանելու է 8 ծանրորդ:  Հայ մարզիկները մեկնել են Թայլանդ մարզիչներ Գևորգ Դավթյանի, Էդուարդ Կիզողյանի և Երվանդ Կիրակոսյանի գլխավորությամբ: Նշենք՝ այս ստուգատեսի ընթացքում խաղարկվելու են նաև 3-րդ պատանեկան Օլիմիպիական խաղերի ուղեգրեր: Ահա հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը: Քաշային կարգ Անուն/Ազգ. Խումբ Օր ժամ Մարզիկներ Երկ-ի նախ. պատվեր 56 Խաչիկ Հարությունյան B 05.04 11:00 14 215 կգ 62 Բաբկեն Բագրատյան A 06.04 16:00 12 250 կգ 69 Ռաֆիկ Հարությունյան A 07.04 16:00 13 290 կգ 69 Արմեն Գրիգորյան A 07.04 16:00 13 290 կգ 77 Կարեն Մարգարյան A 08.04 14:00 11 290 կգ 77 Տիգրան Ամիրյան B 08.04 10:00 10 275 կգ 94 Արսեն Դադայան B 10.04 06:00 14 260 կգ 94 Յաշա Մինասյան B 10.04 06:00 14 270 կգ
April 2017
M T W T F S S
« Mar    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: