Daily Archives: April 3, 2017

03.04.2017

Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յալյանը անհաջող է մեկնարկում

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում մեկնարկել է մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը այս կարևոր ստուգատեսին ներկայացել է 5 ծանրորդով (85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան և Սարգիս Մարտիրոսյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան եւ Ռուբեն Ալեքսանյան): Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ թիմում ընդգրկել է 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանին, 75 կգ Սոնա Պողոսյանին եւ 90 կգ Տաթև Հակոբյանին: Հայ մարզիկներից այսօր մրցահարթակ դուրս եկավ Իզաբելլա Յալյանը: 22-ամյա մարզուհուն պոկում վարժությունում այդպես էլ չկարողացավ գլխավերևում պահել 87 կգ կշռող ծանրաձողը և վարժությունը ավարտեց զրոյական արդյունքով: Հրում վարժությունում Իզաբելլան ավելի հաջող ելույթ ունեցավ՝ սկզբից բարձրացնելով 101 կգ ձանրաձողը, այնուհետև՝ 106 կգ, իսկ 3-րդ մոտեցմանը Յալյանը չներկայացավ: Նշենք՝ ապրիլի 6-ին A խմբում պայքարի դուրս կգա Սոնա Պողոսյանը, մեկ օր անց ելույթ կունենա կանանց հավաքականի մեր վերջին պատվիրակ Տաթև Հակոբյանը: Տղամարդկանց ընտրանուց առաջինը՝ ապրիլի 6-ին,  մրցահարթակ դուրս կգա նոր քաշային կարգի անցում կատարած Անդրանիկ Կարապետյանը: Ապրիլի 7-ին B խմբում իր ուժերը կփորձի Կարուշ Ղուկասյանը: Մեկ օր անց մեդալների համար կպայքարեն Օլիմիպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը և Սարգիս Մարտիրոսյանը: Նույն օրը մեր պատվիրակության ելույթները կեզրափակեն Գոռ Մինասյանը ու Ռուբեն Ալեքսանյանը:
03.04.2017

Գվարդիոլան մտադիր է վաճառել «Մանչեսթեր Սիթիի» 10 ֆուտբոլիստի տրանսֆերը

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել թիմի կազմի մեծ մասը: «Քաղաքաբնակների» ղեկավարությունը նախատեսում է ֆուտբոլիստների վաճառքից ստանալ մոտ 100 մլն. ֆունտ և այդ գումարով ձեռք բերել նոր խաղացողների: «Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հույսեր չի կապում Սամիր Նասրիի, Ջո Հարտի, Էլիակիմ Մանգալյայի, Վիլֆրիդ Բոնի, Ժեզոն Դենայերայի հետ: Բացի այդ, թիմը կարող են լքել նաև Վենսան Կոմպանին և Ֆերնարդոն: Անգլիական ակումբը լավ առաջարկներ ստանալու դեպքում կդիտարկի նաև Նոլիտոյի, Կլաուդիո Բրավոյի և Ալեքսանդր Կոլարովի տեղափոխության իրավունքները վաճառելու տարբերակը:
03.04.2017

ՊՍԺ-ն և «Չելսին» բանակցություններ են Սանչեսի գործակալի հետ

«Պարի Սեն Ժերմենի» և «Չելսիի» ներկայացուցիչները սկսել են բանակցություններ վարել «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը գնելու շուրջ, տեղեկացնում է RMC-ը: Ընդգծվում է, որ 2 ակումբն էլ բանակցում է ոչ թե լոնդոնյան ակումբի ղեկավարության հետ, այլ ֆուտբոլիստի գործակալի հետ: Չիլիացի ֆուտբոլիստը չի երկարաձգի պայմանագիրը «Զինագործների» ղեկավարության հետ, իսկ լոնդոնյան ակումբը նախընտրում է Սանչեսի տեղափոխությունը վաճառել ՊՍԺ-ին: Հարձակվողի գործակալը մի քանի անգամ հանդիպել է փարիզյան ակումբի ներկայացուցիչների հետ, իսկ հաջորդ անգամ կողմերը կհանդիպեն ապրիլին: Ակնկալվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը ՊԱԺ-ին կարժենա 50 մլն. եվրո:  Ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը իր հաշվին գրանցել է 22 գոլ և 12 գոլային փոխանցում:
03.04.2017

Կամո Հովհաննիսյան. «Ուրախ եմ խփած գոլի համար, բայց գլխավորը թիմի հաղթանակն է»

«Տորպեդո-Բելազի» կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, ով գոլի հեղինակ էր դարձել Բելառուսի առաջնության 1-ին տուրի՝ «Իսլոչի» հետ մրցավեճում (2-1), ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է այդ մրցավեճից տպավորությունների մասին: «Իհարկե, խաղից տպավորությունները լավն են: Այն դժվարին ընթացք ունեցավ, բայց մենք պայքարեցինք մինչև վերջ և հաղթեցինք: Առաջին երեք րոպեներին դեռ չէինք կարողացել կենտրոնանալ, ուստի գոլ բաց թողեցինք, և դրանից հետո որոշ ժամանակահատված դժվար էր վերադառնալ խաղ: Բայց այնուհետև հիանալի հանդիպում անցկացրինք և արժանիորեն հաղթեցինք: Ինչ վերաբերում է իմ գոլին, ապա... լավ փոխանցում ստացա, մնում էր միայն դիպուկ հարված կատարել: Իհարկե, ուրախ եմ խփած գոլի համար, բայց գլխավորը դա չէ, այլ թիմի հաղթանակը»,- ասել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը: Հիշեցնենք՝ հայ 24-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ էր դարձել խաղի 53-րդ րոպեին, երբ «Տորպեդո-Բելազը» մրցակցին զիջում էր 0-1 հաշվով: Սա Կամո Հովհաննիսյանի առաջին գոլն էր բելառուսական ակումբի կազմում պաշտոնական խաղերում:
03.04.2017

Բարտրան գտել է «Բորուսիայի» խիզախ երկրպագուին

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան ռուրյան դերբիից հետո իր թվիթերյան էջում լուսանկար է հրապարակել և խնդրել իր հետևորդներին օգնել գտնել լուսանկարում պատկերված «իշամեղուների» երկրպագուհուն, որը խիզախաբար նստել է «Շալկեի» երկրպագուների տրիբունայում: «Ես ցանկանում եմ հանդիպել այս կնոջը: Կօգնե՞ք ինձ: Ուզում եմ նրան նվիրել իմ մարզաշապիկը»,-գրել է իսպանացին: https://twitter.com/MarcBartra/status/848515917822689281 Մեկ օր անց երկրպագուների ու լրատվամիջոցների օգնությամբ Բարտրան գտել է խիզախ երկրպագուին: «Այո՜, ի շնորհիվ բոլորի՝ երկրպագուների և լրատվամիջոցների, մենք գտանք մեր խիզախ երկրպագուին: Խոստումը՝ խոստում է, շուտով կտեսնվենք, Ստեֆի՛»: https://twitter.com/MarcBartra/status/848859660081926145
03.04.2017

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Յուվենտուսի» առաջին ամառային ձեռքբերումը

«Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը բուժզննում է անցնել «Յուվենտուսում», այդ մասին հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը: Մինչև ապրիլի 20-ը ակումբը պետք է ավարտի հասցնի 19-ամյա ուրուգվայցու պայմանագրի կետերի շուրջ վարվող բանակցությունները: «Յուվենտուսը» 9.4 մլն. եվրո է վճարելու ֆուտբոլիստի ծառայությունների դիմաց: Արգենտինայի ընթացիկ մրցաշրջանում Բենտանկուրը իր հաշվին գրանցել է 15 գնդակ և 3 գոլային փոխանցում: https://twitter.com/juventusfc/status/848888231777193984
03.04.2017

Բարտոմեու. «Բարսելոնան» համաձայն է Պիկեի խոսքերի հետ»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն Յոհան Կրուիֆի անունը կրող մարզական նոր կենտրոնի բացման արարողության ժամանակ ընդգծել է, որ ակումբը կիսում է թիմի պաշտպան Ժերար Պիկեի կարծիքը: Ավելի վաղ իսպանացի ֆուտբոլիստը հայտարարել էր, որ իրեն դուր չի գալիս մադրիդյան ակումբում արմատացած արժեքները, ինչպես նաև մեղադրել էր «Ռեալին» ոչ մարզական մեթոդներով պայքարելու մեջ: «Բարսելոնայի» փոխնախագահը արդեն հայտնել է ակումբի դիրքորոշումը Պիկեի խոսքերի վերաբերյալ: «Բարսելոնան» համաձայն է Ժերարի հետ»,-Marca-ն է փոխանցում կատալոնական ակումբի նախագահի խոսքերը: http://www.vivaronews.am/pereseh-patasxanel-e-pikein
03.04.2017

Ոսկե խաղակոշիկ. Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Դիրք Ֆուտբոլիստ Ակումբ Երկիր Գոլ Գործակից Միավոր 1 Լիոնել Մեսի 25 2 50 2 Ռոբերտ Լևանդովսկի 24 2 48 3 Բաս Դոստ 24 2 48 4 Պիեր Էմերիկ Օբամեյանգ 24 2 48 5 Անդրեա Բելոտի 23 2 46 6 Էդին Ջեկո 23 2 46 7 Անտոնի Մոդեստ 22 2 44 8  Լուիս Սուարես 22 2 44 9 Ռոմելու Լուկակու 21 2 42 10 Էդինսոն Կավանի 27 1,5 40,5 Թարմացված է առ  02/04/2017
03.04.2017

Արաս Օզբիլիսը կրկին խաղացել է «Բեշիքտաշի» փոխարինողների կազմում

Թուրքիայի երիտասարդական առաջնության 26-րդ տուրում «Բեշիքտաշի» փոխարինող կազմը սեփական հարկի տակ մրցել է «Հենչլերբիրլիգիի» հետ և հաղթանակ տոնել 1-0 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այս անգամ ևս հայտավորված էր ստամբուլյան ակումբի երկրորդ թիմի կազմում: Նա եղել է մեկնարկային կազմում և մասնակցել ամբողջ հանդիպմանը: Ընդգծենք, որ «Բեշիքտաշի» փոխարինող կազմը երիտասարդական առաջնությունում ընթանում է 2-րդ հորիզոնականում:
03.04.2017

Հենրիխ Մխիթարյանը նույնպես ձայն է հավաքել ԱԺ ընտրությունների ժամանակ (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես ձայն է հավաքել ԱԺ ընտրությունների ժամանակ:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: