Daily Archives: April 2, 2017

02.04.2017

Ֆեդերերը հաղթեց Նադալին և նվաճեց կարիերայի 91-րդ տիտղոսը

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դարձել է Մայամիի «Մաստերս-1000» շարքի հաղթող՝ եզրափակչում պարտության մատնելով իսպանացի Ռաֆայել Նադալին 6-3, 6-4 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ, 35 րոպե: Ֆեդերերը նվաճել է իր մարզական կարիերայի 91-րդ տիտղոսը, որը 3-րդն էր այս մրցաշրջանում: Շվեյցարացին 3-րդ անգամ հաղթեց Մայամիի «Մաստերս-1000» շարքի մրցաշարում, ինչպես նաև սա նրա 3-րդ հաղթանակն էր Նադալի նկատմամբ 2017 թվականին: Նախորդ երկուսը կայացել էին Ավստրալիայում և Ինդիան-Ուելսում: Ֆեդերեր-Նադալ դիմակայության պատմության մեջ առավելությունը մնում է իսպանացու օգտին՝ 14-23:  
02.04.2017

Մոուրինյո. «Եթե Լինգարդը, Մխիթարյանը, Ռեշֆորդը և Մարսիալը գոլ չեն խփում, մեր խնդիրը բարդանում է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է այն պատճառների մասին, թե ինչու իր թիմին չհաջողվեց Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում կոտրել «Վեսթ Բրոմվիչի» դիմադրությունը (0-0): Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում, բաց թողել մի քանի գոլային հնարավորություններ և փոխարինվել 74-րդ րոպեին: «Բոլորդ գիտեք, թե երեկ խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստները որքան արդյունավետ էին գործել այս մրցաշրջանում, քանի գոլ էին խփել: Լինգարդը խփել է 5 գոլ այս մրցաշրջանում, Մխիթարյանը, Ռեշֆորդը, և Մարսիալը՝ 7-ական գոլ, և եթե նրանք հաջողության չեն հասնում, խնդիրը բարդանում է: Ճիշտ է, բացակայում էին մեր մյուս երկու կարևոր ֆուտբոլիստները՝ Իբրահիմովիչը և Մատան: Զլատանը փայլուն գոլահար է, իսկ Խուանը գալիս է նրա հետևից: Բայց ես ուրախ եմ, թե մենք ինչպիսի խաղ ցուցադրեցինք: Գիտեինք՝ մրցակիցը փորձելու է չտալ ազատ տարածություններ, իսկ մեր խնդիրը դրանք ստեղծելն էր: Նրանց պաշտպանությունն ու կիսապաշտպանությունը շատ մոտ էին գործում: Մեզ մնում էր անընդհատ վերահսկել գնդակը և սպասել մեր հնարավորությանը: Ուրախ եմ թիմիս խաղի համար: Մենք պետք է հաղթեինք 2-0 կամ 3-0 հաշվով, բայց չարեցինք դա և կորցրինք երկու միավոր: Մենք սովորաբար հակագրոհող թիմ ենք, միշտ սպասում ենք մրցակիցների սխալներին, և եթե դրանք չեն լինում, խնդիրը բարդանում է»,- ասել է Մոուրինյոն:
02.04.2017

Կարիմ Բենզեման «տխրեցրել» է իսպանական բոլոր ակումբներին, որոնց դեմ խաղացել է

Լա Լիգայի 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 3-0 հաշվով առավելության է հասել «Ալավեսի» նկատմամբ, իսկ մադրիդյան թիմի հարձակվող Կարիմ Բենզեման դարձել է գոլի հեղինակ՝ բացելով խաղի հաշիվը: Այդպիսով, ֆրանսիացին գրավել է Իսպանիայի առաջնության բոլոր այն թիմերի դարպասը, որոնց դեմ հանդես է եկել: 29-ամյա Բենզեման «Արքայական» ակումբում ելույթ է ունենում 2009 թվականից և այդ ընթացքում հասցրել է մրցել Լա Լիգան ներկայացնող 31 ակումբների դեմ: http://www.vivaronews.am/realeh-haghthum-e-alavesin-ev-barselonayic-araj-ancnum-5-miavorov-tesanyuth
02.04.2017

«Նապոլի» – «Յուվենտուս». Թիմերի մեկնարկային կազմերը

Ա Սերիա, 30-րդ տուր «Նապոլի» - «Յուվենտուս» Մեկնարկը՝ 22:45-ին «Սան Պաոլո» մարզադաշտ, Նեապոլ  Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը՝ «Նապոլի». Կաբրալ, Հյուսայ, Ալբիոլ, Կուլիբալի, Ստրինիչ, Ալլան, Ժորժինյո, Համշիկ, Կալյեխոն, Մերտենս, Ինսինյե: «Յուվենտուս». Բուֆոն, Կյելինի, Բոնուչի, Լիխտշտայներ, Ասամոա, Խեդիրա, Պյանիչ, Մարկիզիո, Լեմինա, Մանջուկիչ, Հիգուային:
02.04.2017

«Գրանադա» – «Բարսելոնա». Թիմերի մեկնարկային կազմերը

Լա Լիգա, 29-րդ տուր «Գրանադա» - «Բարսելոնա» Մեկնարկը՝ 22:45-ին «Նուեվո Լոս Կարմենես» մարզադաշտ, Գրանադա Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը՝ «Գրանադա». Օչոա, Ֆոլկուիեր, Սաունիեր, Լոմբան, Գաստոն Սիլվա, Էկտոր, Անգբան, Ագբո, Վակասո, Պերեյրա, Կրավեց: «Բարսելոնա». Տեր Շտեգեն, Սերխի Ռոբերտո, Մասկերանո, Մատյո, Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ, Անդրե Գոմեշ, Ռաֆինյա, Սուարես, Նեյմար:
02.04.2017

«Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին» բաժանվեցին արդյունավետ ոչ-ոքիով (տեսանյութ)

Պրեմիեր լիգա, 30-րդ տուր «Արսենալ» 2-2 «Մանչեսթեր Սիթի» Գոլերը՝ 0-1 Սանե 5՛, 1-1 Ուոլքոտ 40՛, 1-2 Ագուերո 42՛, 2-2 Մուստաֆի 53՛ «Էմիրեյթս» մարզադաշտ, Լոնդոն Արսեն Վենգերի թիմը 51 միավորով 6-րդ հորիզոնականում է, իսկ Պեպ Գվարդիոլայի սաները 58 միավորով եզրափակում են լավագույն քառյակը:
02.04.2017

Դի Մարիա. «Ես նույնպես վիրավորել եմ մրցավարներին, բայց միայն Մեսին է պատժվել»

«ՊՍԺ»-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան խոսել է «ալբիսելեստեում» իր թիմակից Լիոնել Մեսիի մասին: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը ՖԻՖԱ-ի կողմից պատժվել էր հավաքականում 4-խաղյա որակազրկմամբ՝ «Մունդիալ-2018»-ի ընտրական փուլի՝ Արգենտինա - Չիլի (1-0) մրցավեճի մրցավարներին վիրավորելու համար: «Ես նույնպես վիրավորանքներ եմ հասցրել մրցավարներին, դա արել են մեր նաև մյուս ֆուտբոլիստները, բայց նրանք որոշել են պատժել կոնկրետ Մեսիին»,- ասել է Դի Մարիան: Անձամբ Մեսին ավելի վաղ խոստովանել էր, որ չի ցանկացել վիրավորել մրցավարներին և հնչած խոսքերն «օդում» է ասել:
02.04.2017

«Ռեալը» հաղթում է «Ալավեսին» և «Բարսելոնայից» առաջ անցնում 5 միավորով (տեսանյութ)

Լա Լիգա, 29-րդ տուր «Ռեալ Մադրիդ» 3-0 «Ալավես» Գոլը՝ Բենզեմա 31՛, 2-0 Իսկո 85՛, 3-0 Նաչո 88՛ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ, Մադրիդ «Արքայական» ակումբն իր ակտիվում գրանցել է 68 միավոր և 5 միավորով առաջ անցել հետապնդող «Բարսելոնայից», իսկ «Ալավեսը» 40 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը:
02.04.2017

Անչելոտի. «Զիդանն օգնեց ինձ հարաբերություններ հաստատել Բենզեմայի հետ»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հիշել է այն ժամանակների մասին, երբ Զինեդին Զիդանի հետ միասին գլխավորում էր Մադրիդի «Ռեալը», ինչպես նաև պատմել է՝ ինչպես կարող էր իրեն զգալ Ունայ Էմերին այն բանից հետո, երբ նրա թիմը՝ «ՊՍԺ»-ն, անչափ դրամատիկ պայքարում ՉԼ 1/8 եզրափակչում դուրս էր մղվել «Բարսելոնայի» կողմից: «Զիդանն օգնեց ինձ հարաբերություններ հաստատել Բենզեմայի հետ: Զինեդինը շատ զուսպ անձնավորություն է, և նա, որպես օգնական, ցանկանում էր անընդհատ նոր բան սովորել և մարզչական գործից ավելի շատ հասկանալ: Բացի այդ, նա շատ խարիզմատիկ է: Էմերի՞ն. երբ ես մարզում էի «Միլանը», մենք 2005թ.-ի եզրափակչում պարտվեցինք «Լիվերպուլին»՝ առաջին խաղակեսում 3-0 հաշվով հաղթելուց հետո, բայց 3 գոլ բաց թողնել 7 րոպեում... չեմ կարող նույնիսկ պատկերացնել, թե նա այդ ամենից հետո ինչպես է իրեն զգացել»,- ասել է իտալացի մասնագետը:
02.04.2017

Ջանլուիջի Դոնարումայի կոպիտ սխալը, որը հանգեցրեց բաց թողած գոլի (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է ավարտել առաջնության հետնապահ «Պեսկարայի» հետ հանդիպումը: Ընդ որում, դաշտի տերերն էին բացել հաշիվը, իսկ գոլը ծնվել էր «ռոսոներիների» պաշտպան Գաբրիել Պալետայի և դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործողությունների արդյունքում: 18-ամյա հեռանկարային ֆուտբոլիստն աչքի ընկավ կոպիտ սխալով: http://www.vivaronews.am/milaneh-chi-haghthum-hetnapahin-atalantan-jaxjaxum-e-mrcakcin-tesanyuth
April 2017
M T W T F S S
« Mar    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: