Daily Archives: April 1, 2017

01.04.2017

Բաստիան Շվայնտայգերը գոլի հեղինակ է դարձել նորամուտի խաղում (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտան Բաստիան Շվայնտայգերը, որը վերջերս համալրեց ամերիկյան «Չիկագո Ֆայրի» կազմը, գոլի հեղինակ է դարձել նորամուտի խաղում: https://twitter.com/MLS/status/848255933574557696 «Չիկագո Ֆայրի» կազմում է հանդես գալիս մեր հայրենակից Դավիթ Արշակյանը, որը ընդգրկված չէ «Մոնրեալ Իմպակտի» հետ խաղի հայտացուցակում:
01.04.2017

Զլատան Իբրահիմովիչը՝ Բենջամին Բատոնի իդեալական դերակատարը (ծաղրանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նախօրեին իր Instagram-ի էջում կիսամերկ լուսանկար է հրապարակել և մեկնաբանությունում գրել «Բենջամին Բատոն»: Benjamin Button #innergold @azsportswear Публикация от IAmZlatan (@iamzlatanibrahimovic) Мар 31 2017 в 6:00 PDT Օմար Մոմանիի արձագանքը շվեդ ֆուտբոլիստի գրառմանը շատ չի ուշացել: Նշենք՝ «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» անգլիացի կինոռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի ֆիլմն է, որը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծերուկի արտաքինով ծնված Բաթոնի մասին, որը երիտասարդանում է տարիքի հետ միասին:
01.04.2017

Մոուրինյո. «Վճարեցինք 2 միավոր մեր բացթողումների համար»

Անգլիայի առաջնությունում «Վեսթ Բրոմվիչի» հետո գոլազուրկ ոչ-ոքիից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր թիմի խաղը: «Ես չեմ ցանկանում քննադատել «Վեսթ Բրոմվիչին», քանի որ նրանք եկել էին այստեղ մեկ միավորի հետևից, եկել էին այստեղ՝ պաշտպանվելու, ժամանակ ձգելու, խաղի ընթացքը փոխելու: Մեր կազմում 6 ֆուտբոլիստ ֆենոմենալ էին այսօր թե՛ իրենց ցույց տված խաղով, թե՛ հետևողականությամբ, թե՛ հոգեբանական առումով: Մյուս 4 ֆուտբոլիստի առաջ խնդիր էր դրված գոլ խփել, բայց դա չստացվեց նրանց մոտ: Նրանք հայտնվում էին նպաստավոր դիրքերում, լավ անցումներ էին կատարում, սակայն բավական հետևողական և կայուն խաղ չէին ցուցադրում: Այդ պատճառով մենք վճարեցինք 2 միավոր մեր բացթողումների դիմաց»,-«ՄՅՈՒ»-ի պաշտոնական կայքն է փոխանցում պորտուգալացի մասնագետի խոսքերը: http://www.vivaronews.am/manchesther-yunaythedeh-chi-karoghanum-haghthel-vesth-bromvichin
01.04.2017

Շեքսպիրը ԱՊԼ-ի ռեկորդ սահմանեց

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Լեսթերը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Սթոք Սիթիի» դարպասը: Իսկ «Աղվեսների» նորանշանակ գլխավոր մարզիչ Կրեյգ Շեքսպիրը այդ հաղթանակի շնորհիվ դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության միակ մարզիչը, ով կարողանում է հաղթել մեկնարկային 4 անընդմեջ խաղում: Անգլիայի նախկին չեմպիոնները Շեքսպիրի գլխավորությամբ հաղթել են «Լիվերպուլին» (3:1), «Հալ Սիթիին» (3-1) և «Վեսթ Հեմին»(3:2): Ներկայումս «Լեսթերը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում ընթանում է 13-րդ տեղով: Հիշեցնենք՝ Շեքսպիրը անցել էր անգլիական ակումբի ղեկին Կլաուդիո Ռանիերիի պաշտոնանկությունից հետո, որը ղեկավարությամբ «Լեսթերը» հռչակվել էր Անգլիայի չեմպիոն:
01.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանում հաղթել «Վեսթ Բրոմվիչին»

Անգլիա, Պրեմիեր լիգա, տուր 30 «Մանչեսթեր Յունայթեդ» 0-0«Վեսթ Բրոմվիչ» Մանչեսթեր, «Օլդ Թրաֆորդ»
01.04.2017

Կամո Հովհաննիսյանը գոլի հեղինակ է դարձել «Տորպեդո-Բելազի» կազմում (տեսանյութ)

Բելառուսի առաջնության 1-ին տուրում «Տորպեդո-Բելազը» սեփական հարկի տակ մրցել է Մինսկի «Իսլոչի» հետ և հաղթանակ տոնել 2-1 հաշվով: Դաշտի տերերը պարտվողի դերում էին, երբ 51-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը: Ժոդինոյի թիմը հաղթանակ է կորզել մրցավարի ավելացրած 1-ին րոպեին: Հավելենք, որ, ինչպես և Կամո Հովհաննիսյանը, «Տորպեդո-Բելազի» մեկնարկային կազմում է եղել նաև հայազգի ֆուտբոլիստ Անդրեյ Խաչատուրյանը, ով Բելառուսի քաղաքացիություն ունի:
01.04.2017

«Շիրակ» 0-2 «Փյունիկ». Հանդիպման բոլոր գոլերը և վտանգավոր դրվագները (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի վերջին հանդիպումը կայացել է Գյումրիում: «Շիրակը» 0-2 հաշվով պարտություն է կրել «Փյունիկից»: Դեռ առաջին խաղակեսում հաջողության են հասել Արթուր Քարտաշյանը և Պետրոս Ավետիսյանը: Վերջինս աչքի է ընկել 11-մետրանոց հարվածով: Փյունիկցիները կարող էին հաշիվը բացել դեռ խաղասկզբում, սակայն Վարդան Պողոսյանը վրիպել էր 11-մետրանոց նշակետից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խաղի ընթացքում գրանցված բոլոր գոլերը և վտանգավոր դրվագները: http://www.vivaronews.am/hh-arajnuthyun-mrcasharayin-aghyusakn-u-rmbarkuakan-paykharn-ays-pahin
01.04.2017

Մանեն հավասարվում է Սուարեսի ցուցանիշին

Անգլիայի առաջնության 30-րդ տուրի «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի գնդակը «Էվերթոնի» դարպասը թույլ տվեց նրան հավասարվել «Կարմիրների» նախկին ֆուտբոլիստ Լուիս Սուարեսի ցուցանիշին: «Սաութհեմփթոնի» նախկին ֆուտբոլիստը իր լավագույն մրցաշրջանն է անցկացնում Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ ներգարվված լինելով թիմի 18 գոլի մեջ, հեղինակելով 13 գնդակ և դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, Մանեն «Լիվերպուլի» առաջին ֆուտբոլիստն է, որին հաջողվում է գոլի հեղինակ դառնալ մերսիսադյան դերբիի 2 անընդմեջ  խաղերում: Վերջին անգամ նման ցուցանիշի հասել էր Լուիս Սուարեսը և Դանիել Ստարիջը (2013/14 մրցաշրջան): http://www.vivaronews.am/video/mersisadyan-derbiium-liverpuleh-vstah-haghthanak-e-tanum-everthoni-nkatmamb-tesanyuth
01.04.2017

ՀՀ առաջնություն. Մրցաշարային աղյուսակն ու ռմբարկուական պայքարն այս պահին

Կայացած երեք հանդիպումներով ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրը: Գրանցվեցին հետևյալ արդյունքները՝ «Ալաշկերտ» 1-2 «Գանձասար-Կապան» 0-1 Գեղամ Հարությունյան 44՛, 1-1 Արա Խաչատրյան, ինքն, 63՛, 1-2 Վալմերսոն Գարսիա 71՛ «Բանանց» 2-1 «Արարատ» 1-0, 2-0 Նենադ Ինյաց 35՛, 67՛, 2-1 Գեղամ Թումբարյան 81՛ «Շիրակ» 0-2 «Փյունիկ» 0-1 Արթուր Քարտաշյան 37՛, 0-2 Պետրոս Ավետիսյան 39՛, 11մ Այս հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է հաստատվել, իսկ «Փյունիկն» ընդամենը մեկ միավորով է զիջում լավագույն եռյակը եզրափակող «Շիրակին»՝ N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ 1. Գանձասար-Կապան 21 12 3 6 26 16 39 2. Ալաշկերտ 21 11 6 4 36 20 39 3. Շիրակ 21 11 4 6 20 15 37 4. Փյունիկ 21 10 6 5 26 14 36 5. Բանանց 21 5 4 12 17 32 19 6. Արարատ 21 1 3 17 8 36 6 Ռմբարկուների մրցապայքարում իրավիճակն այսպիսին է՝ Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան») - 9 գոլ Միհրան Մանասյան («Ալաշկերտ») - 9 Վիուլեն Այվազյան («Շիրակ») - 7 Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ») - 6 Վարդան Պողոսյան («Փյունիկ») - 5 Կլաուդիր Մարինի («Գանձասար-Կապան») - 5
01.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Բրոմվիչ». Մեկնարկային կազմեր

Անգլիա, Պրեմիեր լիգա, տուր 30 «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Բրոմվիչ» Մանչեսթեր, «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ Մեկնարկը՝ 18:00 Ներկայացնում ենք մրցող թիմերի մեկնարկային կազմերը: «Մանչեսթեր Յունայթեդ» Դե Խեա, Վալենսիա, Բայի, Ռոխո, Յանգ, Քարիկ, Ֆելաինի, Մխիթարյան, Լինգարդ, Մարսիալ, Ռեշֆորդ «Վեսթ Բրոմվիչ» Ֆոստեր, Դոուսոն, Մկալի, Էվանս, Նիոմ, Լիվերմոր, Ֆլետչետ, Բրանտ, Չադլի, Մաքկլին, Ռոբսոն-Կանու
April 2017
M T W T F S S
« Mar    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: