Monthly Archives: March 2017

31.03.2017

Մոուրինյո. «Չպետք է լաց լինենք այն ֆուտբոլիստների համար, ովքեր չեն խաղալու»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Վեստ Բրոմվիչի» հետ առաջիկա հանդիպումից առաջ թիմի որոշ ֆուտբոլիստների՝ խաղին մասնակցելու հնարավորությունների շուրջ: «Հայտնի է, որ Ջոնսն ու Սմոլինգը վնասվածքներ են ստացել Անգլիայի հավաքականում: Պոգբան էլ դեռ վնասվածք ունի: Կարծում եմ՝ Ջոնսի և Սմոլինգի դեպքում պարզ է, որ նրանք շարքից դուրս են մնացել երկար ժամանակով: Իսկ Պոգբայի առումով ոչ մի հստակություն դեռ չկա: Բայց դա այդքան էլ կարևոր չէ: Կարևոր են այն ֆուտբոլիստները, ովքեր պատրաստ են խաղալ: Ես նրանց վստահում եմ, նրանք պատրաստ են կռիվ տալ խաղադաշտում: Չպետք է լաց լինենք այն ֆուտբոլիստների համար, ովքեր չեն խաղալու: Ինչպես հայտնի է, Էրերան և Իբրահիմովիչն էլ որակազրկված են»,- ասել է պորտուգալացի մասնագետը: http://www.vivaronews.am/henrix-mxitharyan-shat-vat-e-or-5-aranckhayin-futbolist-chen-xaghalu-bayc-menkh-patrast-enkh
31.03.2017

Անդրե Աղասի. «Օգնեք ինձ պահել Քըրքի խոստումը»

Ամերիկահայ նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ Անդրե Աղասին միացել է համացանցում մեծ տարածում գտած գովազդային արշավին՝ Թվիթերում  իր հետևորդներին կոչ անելով դիտել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը: «Ես շատ հպարտ եմ, որ Քըրք Քըրքորյանը երազանքը այլևս իրականություն է: Խնդրում եմ, օգնեք ինձ պահել Քըրքի խոստումը»: https://twitter.com/AndreAgassi/status/847550989565546496 «Խոստում» ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ: Ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Մեծ եղեռնի տարիներին։
31.03.2017

Գեղասահքի ԱԱ. Անաստասիա Գալուստյանը չի կարողանում Օլիմիպիական ուղեգիր նվաճել(տեսանյութ)

Հելսինկիում ընթացող մեծահասակների  գեղասահքի աշխարհի առաջնությանը այսօր կայացան պարային զույգերի որակավորման մրցումը և կանանց մենասահքի եզրափակիչ փուլը: Երեսուն զույգերի պայքարում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալ զույգը կարճ ծրագրում վաստակեց 51.39 միավոր, տեղ չզբաղեցրեց 20 լավագույնների մեջ և եզրափակիչ չանցավ: Մենասահորդների մրցման եզրափակիչ փուլում հայ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը հանդես եկավ կամավոր ծրագրում: Հայ մարզուհին հավաքեց 153,47 միավոր և հանգրվանեց 23-րդ հորիզոնականում: Իսկ առաջնության չեմպիոնի կոչումին արժանացավ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից 17-ամյա Եվեգենյա Մեդվեդևա Բաբասյանը: Ավելացնենք՝ աշխարհի առաջնությանը մեր մարզիկները պայքարում էին Հարավային Կորեայի Փխենյան քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Հայ գեղասահորդների առաջ խնդիր էր դրված ընդգրկվել 20 լավագույնների մեջ, բայց թեժ մրցակցության պայմաններում նրանց չհաջողվեց կատարել այդ առաջադրանքը: Այնուամենայնիվ պետք է ընդգծել, որ սա հայ մարզիկների վերջին հնարավորությունը չէր: Օլիմիպիական ուղեգրեր կխաղարկվեն նաև  Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում սեպտեմբերին կայանալիք մրցաշարի ընթացքում:
31.03.2017

Էդգար Մանուչարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» մրցակցի հարկի տակ ուժերն է չափել Մախաչկալայի «Անժիի» հետ և հաղթանակ տոնել 3-2 հաշվով: Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը փոխարինման է դուրս եկել 50-րդ րոպեին: Նա 82-րդ րոպեին վրիպել է 11-մետրանոց նշակետից: Էդգարը հասցրել է դառնալ գոլային փոխանցման հեղինակ, իսկ 88-րդ րոպեին հաղթանակ է պարգևել իր թիմին: «Անժիի» գլխավոր մարզիչն է Ալեքսանդր Գրիգորյանը: «Ուրալը» մրցաշարային աղյուսակում ընթանում է 11-րդ տեղում:
31.03.2017

Նեապոլում վաճառվում են զուգարանի թղթեր՝ Հիգուայինի լուսանկարով (լուսանկար)

Նեապոլում վաճառվում են զուգարանի թղթեր՝ «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Հիգուայինի լուսանկարով: Արգենտինացի ֆուտբոլիստը նեապոլյան ակումբում երեք մրցաշրջան անցկացնելուց հետո նախորդ ամռանը տեղափոխվել էր Թուրին, ինչի պատճառով նեապոլցի երկրպագուները շատ դժգոհ էին մնացել: Կիրակի օրը «Նապոլին» Ա Սերիայի շրջանակներում հյուրընկալելու է «Յուվենտուսին»: «Սան-Պաոլո» մարզադաշտի մոտակայքում վաճառվում են զուգարանի թղթեր, որոնց վրա Հիգուայինի լուսանկարն է՝ «բյանկոներիների» մարզաշապիկով:
31.03.2017

«Բավարիան» ուրախալի նորություն ունի «Բորուսիայի» և «Ռեալի» հետ խաղերից առաջ

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի դարպասապահ Մանուել Նոյերի առողջական վիճակի վերաբերյալ անհանգստանալու կարիք չկա: «Նոյերը պատրաստ է խաղալ Դորտմունդի «Բորուսիայի» և Մադրիդի «Ռեալի» դեմ: Նա ոտքի ոչ լուրջ խնդիրներ ունի, բայց չկա ոչ մի վտանգ, որ նա կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը»,- ասել է իտալացի մասնագետը: Անչելոտին միաժամանակ հերքել է այն տեղեկությունները, թե «Արքայական» ակումբը մարզելու տարիներին ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաճախ միջամտել է իր աշխատանքին՝ փորձելով ինքնուրույն ընտրել թիմի հիմնական կազմը: «Երբեք ճնշում չեմ զգացել Պերեսի կողմից թիմի կազմն ընտրելու վերաբերյալ: Այլ բաների մասին ոչինչ չգիտեմ: Յուրաքանչյուր ոք, ով ճանաչում է ինձ, հասկանում է, որ այդպիսի բան չի կարող լինել: Ես այն մարդն էի, ով ընտրում էր խաղացողներին՝ իմանալով նրանց մարզավիճակը»:
31.03.2017

Դանի Ալվեսը չարկատակ է անում «Յուվենտուսի» հեռուստաալիքի մեկնաբանի հետ (տեսանյութ)

«Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը հերթական անգամ ցուցադրել է իր կատակասիրությունը: Այն պահին, երբ թուրինյան ակումբի պաշտոնական հեռուստաալիքի մեկնաբանը ելույթ էր ունենում տեսախցիկի առջև, բրազիլացի ֆուտբոլիստը որոշեց վախեցնել նրան և հեռուստադիտողներին:
31.03.2017

Արտակ Օսեյանը Մ-19 հավաքական է հրավիրել 28 ֆուտբոլիստների

Ապրիլի 4-ին և 6-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի Մ-19 հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի երկու ընկերական հանդիպում Սլովակիայի Մ-19 հավաքականի հետ: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի Մ-19 հավաքականն ապրիլի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հրավիրել է հավաքի հետևյալ ֆուտբոլիստներին՝ Դարպասապահներ  Նիկոլաոս Մելիքյան, «Ատրոմիտոս» (Հունաստան) Խաչատուր Մանուկյան, «Բանանց» Էրիկ Խուրշուդյան, «Բանանց» Պաշտպաններ Ալբերտ Խաչումյան, «Փյունիկ» Լևոն Ղարիբյան, «Փյունիկ» Արման Ասիլյան, «Փյունիկ» Էրիկ Ղարիբյան, «Բանանց» Արսեն Սադոյան, «Բանանց» Պարգև Աբրահամյան, «Բանանց» Արթուր Խաչատրյան, «Բանանց» Կիսապաշտպաններ Հրաչյա Գեղամյան, «Բանանց» Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ» Դավիթ Նալբանդյան, «Փյունիկ» Էրիկ Վարդանյան, «Բանանց» Միխաիլ Մուրադյան, «Բանանց» Վիգեն Կարապետյան, «Փյունիկ» Արմեն Նահապետյան, «Փյունիկ» Միհրան Պետրոսյան, «Փյունիկ» Կարեն Մելքոնյան, «Բանանց» Վահան Բիչախչյան, «Շիրակ» Առլեն Ծատուրյան, «Շիրակ» Աշոտ Քոչարյան, «Բանանց» Վարդան Բաբախանյան, «Բանանց» Արթուր Ստեփանյան, «Արարատ» Հարձակվողներ Բորիս Մարգարյան, «Սլավիա Հրադեց Կրալովե» (Չեխիա) Ռաֆիկ Մելիքյան, «Փյունիկ» Աբրահամ Պորտուգալյան, «Բանանց» Աշոտ Գրիգորյան, «Բանանց»
31.03.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Ակումբային ֆուտբոլը վերադառնում է: Շաբաթ և կիրակի օրերը կրկին հագեցած են լինելու ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները: VivaroNews.am-ն առանձնացրել է 5 հանդիպում, որոնք արժանի են առաձնակի ուշադրության: «Լիվերպուլ» - «Էվերտոն» Պրեմիեր լիգա, 30-րդ տուր, ապրիլի 1, մեկնարկը՝ 15:30-ին Թիմերի դիրքը մրցաշարային աղյուսակում. «Լիվերպուլ»՝ 4-րդ հորիզոնական (56 միավոր), «Էվերտոն»՝ 7-րդ հորիզոնական (50 միավոր) Կորուստները. Լիվերպուլ»՝ Էջարիա, Հենդերսոն, Ինգս, Լալյանա, Սթարիջ (վնասվածքներ) «Էվերտոն»՝ Բոլասի, Քոուլման, Մակքարտի, Մորի, Շնայդերլին (վնասվածքներ) Կողմերի վերջին 5 դիմակայություններում «Լիվերպուլը» հաղթել է 2 անգամ, գրանցվել է 3 ոչ-ոքի
31.03.2017

Յուլիան Դրաքսլերը նշել է, թե որն էր «Բարսելոնայից» կրած պարտության պատճառը

«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչից դուրս մնալու փաստը: Փարիզյան ակումբը դիմակայության առաջին խաղում «Բարսելոնային» հաղթել էր 4-0 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում պարտվել 1-6 հաշվով ու դուրս մնացել պայքարից: Մի շարք երկրպագուներ և մասնագետներ փարիզյան ակումբի անհաջողության մեջ մեղադրում են մրցավարական անձնակազմին, սակայն գերմանացի ֆուտբոլիստն այլ դիրքորոշում ունի: «Մենք շատ վատ խաղացինք: «Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է: Մրցավարի մի քանի որոշումներ կասկածելի էին, բայց երբ դուք պարտվում եք 1-6 հաշվով, շատ սխալ է մեղադրել միայն մրցավարներին: Մենք ծայրահեղ վատ հանդես եկանք, իսկ «Բարսելոնան» իր հաջողությանը հավատաց մինչև վերջ: Երբ հաշիվը դարձել էր 3-0, մենք մի փոքր նյարդայնացել էինք, քանի որ մարզադաշտում գտնվող ավելի քան 90 հազար երկրպագուներ հիանալի աջակցություն էին ցույց տալիս «Բարսային»: Մթնոլորտը զարմանահրաշ էր: Կարծում էի՝ Կավանիի գոլից հետո ամեն ինչ ավարտված է, և մենք հաջորդ փուլ դուրս կգանք, բայց... տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- ասել է Դրաքսլերը:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: