Daily Archives: January 12, 2017

12.01.2017

«Շիրակի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց «Սելթիկ»

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էբուե Կուասին մարզական կարիերան կշարունակի շոտլանդական «Սելթիկում»՝ հայտնում է թիմի պաշտոնական կայքը: 19-ամյա ֆուտբոլիստը «Սելթիկի» հետ կնքել է քառամյա պայմանագիր: Հիշեցնենք, որ Էբուե Կուասին նախքան ռուսական ակումբ տեղափոխվելը «Շիրակի» ֆուտբոլիստ էր: «Սելթիկի» պաշտոնական կայքի հետ հարցազրույցում Կուասին շնորհակալություն է հայտնել նաև Գյումրիի թիմին իր կարիերայի վրա ունեցած ազդեցության համար: «Շնորհակալ եմ «Կրասնոդարին», «Շիրակին» ու բոլոր նրանց, ովքեր մշտապես խորհուրդներ են ինձ տվել»,- ասել է Կուասին:
12.01.2017

Պեպեն փոշմանել է և մնում է «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն պատրաստ է երկարաձգել պայմանագրի ժամկետն «արքայական» ակումբի առաջարկած տարբերակով՝ հայտնում է պորտուգալական A Bola-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացին այլևս չի ցանկանում տեղափոխվել Չինաստանի Սուպերլիգա: Բանն այն է, որ Պեպեն ցանկանում է մասնակցել ԱԱ 2018-ին: Ֆուտբոլիստը կարծում է, որ մնալով «Ռեալում»՝ իր համար ավելի հեշտ կլինի տեղ գտնել ազգային հավաքականում, քան Չինաստան տեղափոխվելուց հետո:
12.01.2017

«Սևիլիա» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Արքայական գավաթ, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում «Սևիլիա» - «Ռեալ Մադրիդ»(1-ին խաղը՝ 0-3) Մեկնարկը՝ 00:15 «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտ, Սևիլիա «Սևիլիայի» մեկնարկային կազմը՝ Սորիա, Մերկադո, Ռամի, Լանգլե, Էսկուդերո, Սարաբիա, Իբորա, Կրանեվիտեր, Կորեա, Վիետո, Բեն Յեդեր Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը՝ Կասիլյա, Ռամոս, Նաչո, Կրոս, Մարսելո, Կազեմիրո, Լուկաս Վասկես, Մարիանո, Ասենսիո, Մորատա, Դանիլո
12.01.2017

Պաշտոնական. «Ատալանտայի» ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ

Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է «Ատալանտայի» պաշտպան Մատիա Կալդարայի հետ պայմանագիր կնքելու մասին: 22-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Նշենք, որ Կալդարան չի միանա «Յուվենտուսին» առաջիկայում: Պայմանագիրը կնքելուց անմիջապես հետո նա վարձակալական հիմունքներով վերադարձել է «Ատալանտա»: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը:
12.01.2017

«Յունայթեդի»՝ դեկտեմբեր ամսվա լավագույն գոլերի եռյակում միայն Մխիթարյանն է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդի»՝ դեկտեմբեր ամսվա լավագույն գոլ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանի՝ «Սանդերլենդի» դարպասն ուղարկած գնդակը: «Յունայթեդի» թվիթերյան էջը տեղեկացնում է, որ «Մխիթարյանն առաջատար դիրք է զբաղեցրել՝ շրջանցելով ինքն իրեն»: Հետաքրքիր է, որ դեկտեմբեր ամսվա լավագույն գոլերի եռյակում միմիայն Հենրիխ Մխիթարյանի հեղինակած գնդակներն են: Առաջին հորիզոնականում «Սանդերլենդի» դեմ խաղում խփած գոլն է, երկրորդ տեղում՝ «Զարյայի» դեմ հանդիպմանը, երրորդ տեղում՝ «Տոտենհեմի» դեմ խաղին հեղինակած գոլը:
12.01.2017

Մխիթարյան. «Շնորհակալություն ձեր անդադար աջակցության համար»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդի»՝ դեկտեմբեր ամսվա լավագույն գոլ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանի՝ «Սանդերլենդի» դարպասն ուղարկած գնդակը: Մխիթարյանն անդրադարձել է իր հեղինակած ֆանտաստիկ գնդակի՝ ամսվա լավագույն գոլ ճանաչվելուն՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին: «Շնորհակալ եմ երկրպագուներին անդադար աջակցության համար: Սիրում եմ ձեզ»,- գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում: http://www.vivaronews.am/manchesther-yunaythedi%D5%9D-dektember-amsva-lavaguyn-goleh-tesanyuth
12.01.2017

Պաշտոնական. «Յունայթեդի» կիսապաշտպանը միացավ «Էվերթոնին»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մորգան Շնեյդերլինը չորս ու կես տարվա պայմանագիր է կնքել «Էվերթոնի» հետ՝ հայտնում է «Յունայթեդի» պաշտոնական կայքը: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի՝ «Էվերթոն» տեղափոխությունը նշանակում է, որ նա հերթական անգամ հնարավորություն է ստանում ելույթ ունենալ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ: Ավելի վաղ ֆուտբոլիստն այս մասնագետի գլխավորությամբ աշխատել էր «Սաուտհեմփթոնում»: «Մանչեսթեր Յունայթեդը» հաջողություն է մաղթել Շնեյդերլինին իր մարզական կարիերայի հետագա հատվածում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Մանչեսթեր Յունայթեդին» այս 18 ամսվա համար: Ինձ համար շատ կարևոր էր այստեղ ելույթ ունենալը: Իհարկե, կցանկանայի ավելին անել թիմում, սակայն կան պատճառներ, որ ես հարգում եմ: Լավագույնն եմ մաղթում «Յունայթեդի» ամբողջ անձնակազմին»,- ասել է Շնեյդերլինը:
12.01.2017

Գործող չեմպիոններն առաջնությունը սկսեցին հաղթանակով

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տրվեց Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց և կանանց առաջնությունների մեկնարկը: Տղամարդկանց 77-րդ առաջնության մեկնարկային տուրը բավական արդյունավետ էր: Հայաստանի գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը մրցաշարը սկսեց հաղթանակով՝ 37-րդ քայլին պարտության մատնելով Սամվել Տեր-Սահակյանին: Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության մատնեց Տիգրան Պետրոսյանին, Հովհաննես Գաբուզյանն էլ առավելության հասավ Կարեն Գրիգորյանի նկատմամբ: Տիգրան Հարությունյան-Արման Փաշիկյան, Մանուել Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Կանանց 72-րդ առաջնության մեկնարկն էլ նշանավորվեց բարձր արդյունավետությամբ: Միայն Արմինե Բաբայանի և Աննա Սարգսյանի մրցավեճում ոչ-ոքի արդյունք գրանցվեց: Կանանց Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանն էլ  մրցաշարը սկսեց հաղթանակով՝ պարտության մատնելով Սուսաննա Գաբոյանին: Մարիամ Ավետիսյան-Սիրանուշ Ղուկասյան, Արփինե Գրիգորյան-Նարինե Գասպարյան և Աննա Հայրապետյան-Նարե Առաքելյան պարտիաներում հաջողության հասան սպիտակներով խաղացող շախմատիստուհիները:
12.01.2017

«Մանչեսթեր Յունայթեդի»՝ դեկտեմբեր ամսվա լավագույն գոլը (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Սանդերլենդի» դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է լավագույնը մանկունյանցիների կազմում դեկտեմբեր ամսին՝ հայտնում է ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
12.01.2017

Հովիկ Հայրապետյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 5-րդ տուրում կենտրոնականն առաջատար քառյակում գտնվող հայ գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանի և  Լևոն Բաբուջյանի մրցախաղն էր, որն ավարտվեց վերջինը: Բավական հետաքրքիր պայքարում Հայրապետյանը սպիտակներով 82-րդ քայլին հաղթանակ տոնեց: Այդ հաջողության շնորհիվ Հայրապետյանը 3,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Իսկ Բաբուջյանը 2,5 միավորով նահանջեց 6-րդ հորիզոնական: Ռոբերտ Աղասարյանը ոչ-ոքի խաղաց  Վոյտեխ Պլատի հետ և վաստակեց 3 միավոր: Իսկ ահա 4-րդ առաջատարը՝  ռուսաստանցի Դմիտրի Գորդիևսկին անհաջողության մատնվեց  ուկրաինացի Ստանիսլավ Բոգդանովիչի հետ պարտիայում՝ կրելով մրցաշարում 2-րդ պարտությունը: Բոգդանովիչը վաստակեց 3 միավոր և միացավ առաջատարին հետապնդող խմբին: 3 միավորով այդ խմբին միացավ նաև Արման Միքայելյանը, ով հաղթեց Վահե Բաղդասարյանին: Վերջինս 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Դավիթ Պառավյանը ոչ-ոքի խաղաց Արամ Հակոբյանի հետ:
January 2017
M T W T F S S
« Dec   Feb »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: