Daily Archives: January 11, 2017

11.01.2017

Մարադոնա. «Իկարդին ընդհանրապես չպիտի հրավիրվի Արգենտինայի հավաքական»

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան խոսել է «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի մասին: «Իկարդին ընդհանրապես չպիտի հրավիրվի Արգենտինայի հավաքական: Նրա փոխարեն ես անգամ 44-ամյա Դանիել Վերային հավաքական կհրավիրեի: Իկարդին Արգենտինայի հավաքականի համար անգամ չորրորդ ընտրություն չէ, այլ յոթերորդ»,- ասել է Մարադոնան:
11.01.2017

«Բարսելոնա» – «Ատլետիկ». Մեկնարկային կազմեր

Արքայական գավաթ, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում «Բարսելոնա» - «Ատլետիկ»(1-ին խաղը՝ 1-2) Մեկնարկը՝ 00:15 «Կամպ Նոու» մարզադաշտ, Բարսելոնա «Բարսելոնայի» մեկնարկային կազմը՝ Սիլեսեն, Պիկե, Բուսկետս, Ինյեստա, Սուարես, Մեսի, Նեյմար, Ռաֆինյա, Ալբա, Ռոբերտո, Ումտիտի «Ատլետիկի» մեկնարկային կազմը՝ Իրաիսոս, Բովեդա, Բալենսիագա, Լապորտ, Էչեյտա, Սան Խոսե, Բենյատ, Էրասո, Սաբին Մերինո, Ուիլյամս, Սաբորիտ
11.01.2017

«Ֆիորենտինան» դժվարությամբ դուրս եկավ Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ «Ֆիորենտինա» 1-0 «Կիեվո» Գոլը՝ Բերնարդեսկի 90+3՛(11-մետրանոց) Հեռացում՝ Ռադովանովիչ 45+3՛(«Կիեվո»), Սարատե 71՛(«Ֆիորենտինա») «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտ, Ֆլորենցիա
11.01.2017

Մակելելեն մարզչական պաշտոն է ստացել Պրեմիեր լիգայի թիմում

«Բաստիայի» նախկին գլխավոր մարզիչ Կլոդ Մակելելեն մարզչական պաշտոն է ստացել «Սուոնսիում»: 43-ամյա Մակելելեն պայմանագիր է կնքել թիմի հետ, որը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 2014 թվականին Մակելելեն գլխավորում էր «Բաստիան», որից հետո ստանձնեց «Մոնակոյի» տեխնիկական տնօրենի պաշտոնը:
11.01.2017

Մեկնարկում են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց և կանանց առաջնությունները

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց և կանանց առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում կատարվեց մասնակիցների վիճակահանությունը: Իսկ վաղը ժամը 15-ին կտրվի առաջնությունների մեկնարկը: Տղամարդկանց 77-րդ առաջնության մեկնարկային տուրում կմրցեն հետևյալ զույգերը. Սամվել Տեր-Սահակյան-Զավեն Անդրիասյան Տիգրան Հարությունյան-Արման Փաշիկյան Մանուել Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Պետրոսյան Հովհաննես Գաբուզյան-Կարեն Գրիգորյան Կանանց 72-րդ առաջնության 10 մասնակիցները վիճակահանությամբ մեկնարկային տուրում հետևյալ զույգերն են կազմել. Մարիամ Ավետիսյան-Սիրանուշ Ղուկասյան Արմինե Բաբայան-Աննա Սարգսյան Արփինե Գրիգորյան-Նարինե Գասպարյան Մարիա Գևորգյան-Սուսաննա Գաբոյան Աննա Հայրապետյան-Նարե Առաքելյան Հիշեցնենք, որ անցյալ տարվա տղամարդկանց առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Զավեն Անդրիասյանը, իսկ կանանց մրցապայքարում հաղթող էր ճանաչվել Մարիա Գևորգյանը: Կանոնակարգի համաձայն Հայաստանի չեմպիոնը կընդգրկվի հավաքականի կազմում:
11.01.2017

Հովիկ Հայրապետյանը միացավ առաջատար եռյակին

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 4-րդ տուրում ուշադրության կենտրոնում 4 առաջատարների մասնակցությամբ հանդիպումներն էին: Նրանցից երկուսը՝ Լևոն Բաբուջյանն ու Ռոբերտ Աղասարյանը մրցում էին միմյանց հետ: 69-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին:  Նրանք իրենց ակտիվում ունեն 2,5-ական միավոր: Առաջատարներից  մյուսը՝ ռուսաստանցի Դմիտրի Գորդիևսկին ևս հաշտություն կնքեց չեխ Վոյտեխ Պլատի հետ և նույնպես վաստակեց 2,5 միավոր: Իսկ ահա 4-րդ առաջատար Արման Միքայելյանի համար 4-րդ տուրն անհաջող էր: Նա առաջին պարտությունը կրեց՝ զիջելով նախորդ տարվա մրցաշարի հաղթող Դավիթ Պառավյանին: Երկուսն էլ իրենց հաշվին 2-ական միավոր ունեն: Միքայելյանի փոխարեն առաջատար քառյակում տեղ զբաղեցրեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, ով պարտության մատնեց Վահե Բաղդասարյանին: Ստանիսլավ Բոգդանովիչը հաղթեց Արամ Հակոբյանին:
11.01.2017

FA-ն մեղադրում է «Սիթիին» հակադոպինգային կանոնները խախտելու համար

Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է առաջադրել «Մանչեսթեր Սիթիին» հակադոպինգային կանոնները խախտելու վերաբերյալ՝ հայտնում է Ասոցիացիայի պաշտոնական կայքը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ակումբի ղեկավարությունը մեղադրանքին պետք է պատասխանի մինչև հունվարի 19-ը:
11.01.2017

Laureus մրցանակի հավակնորդները

Հայտնի են դարձել Laureus World Sports Awards-ի հավակնորդների անունները: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու փետրվարի 14-ին Մոնտե Կառլոյում: Տարվա լավագույն մարզիկ Ուսեյն Բոլտ(թեթև աթլետիկա) Ստեֆեն Կարի(բասկետբոլ) Մոհամեդ Ֆարա(թեթև աթլետիկա) Լեբրոն Ջեյմս(բասկետբոլ) Էնդի Մարեյ(թենիս) Կրիշտիանու Ռոնալդու(ֆուտբոլ) Տարվա լավագույն մարզուհի Սիմոնե Բայլզ(մարմնամարզություն) Էլիսոն Ֆելիքս(թեթև աթլետիկա) Անժելիկ Կերբեր(թենիս) Քեթլին Լեդեկի(լող) Էլեյն Թոմփսոն(թեթև աթլետիկա) Լորա Տրոտ(հեծանվասպորտ) Տարվա վերադարձ Ռուտ Բեյտիա(թեթև աթլետիկա) Մայքլ Ֆելպս(լող) Խուան Մարտին դել Պոտրո(թենիս) Ֆաբիեն Սենտ-Լուիս(եռամարտ) Նիկ Սկելտոն(ձիասպորտ) Ակսել Սվինդալ(դահուկային սպորտ) Տարվա հայտնություն Ալմազ Այանա(թեթև աթլետիկա) Ֆիջիի հավաքական(ռեգբի) Իսլանդիայի հավաքական(ֆուտբոլ) «Լեսթեր»(ֆուտբոլ) Նիկո Ռոսբերգ(Ֆորմուլա 1) Ուեյդ վան Նիկերկ(թեթև աթլետիկա) Տարվա թիմ Բրազիլիայի հավաքական(ֆուտբոլ) «Քլիվլենդ»(բասկետբոլ) «Քաբս»(բեյսբոլ) «Մերսեդես»(Ֆորմուլա 1) Պորտուգալիայի հավաքական(ֆուտբոլ) «Ռեալ Մադրիդ»(ֆուտբոլ)
11.01.2017

Մխիթարյանը՝ «Յունայթեդի» հեղինակավոր ֆան-ամսագրի շապիկին (լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է մանչեսթերյան ակումբի հեղինակավոր ֆան-ամսագրի՝ United We Stand-ի շապիկին:
11.01.2017

Պաշտոնական. «Ատալանտայի» կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Ինտերում»

Միլանի «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է «Ատալանտայի» ֆուտբոլիստ Ռոբերտո Գալյարդինիի հետ պայմանագիր կնքելու մասին: 22-ամյա Գալյարդինին «Ինտերում» հանդես կգա վարձակալական հիմունքներով: Պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականի ամռանը: Միլանյան ակումբը հնարավորություն կունենա ձեռք բերելու նրա տրանսֆերը: Ընթացիկ մրցաշրջանի 13 խաղում Գալյարդինին 3 գոլային փոխանցում է կատարել:
January 2017
M T W T F S S
« Dec    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: