Daily Archives: January 10, 2017

10.01.2017

Պաշտոնական. «Միլանն» ու «Կալյարին» փոխանակեցին դարպասապահներին

«Միլանի» դարպասապահ Գաբրիելը վարձակալական հիմունքներով միացել է «Կալյարիին»: Պայմանագիրը նախատեսված է կես տարվա համար՝ հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը: Միևնույն ժամանակ թիմ է վերադարձել Մարկո Ստորարին, որը «ռոսոներիների» կազմում էր 2007-2010 թվականներին: 40-ամյա դարպասապահի պայմանագիրը նախատեսված է կես տարվա համար:
10.01.2017

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Հալ Սիթի». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր (տեսանյութ)

Անգլիայի Ֆուտբոլային լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, 1-ին խաղ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի» Մեկնարկը՝ 00:00 Ուղիղ հեռարձակումը՝ խաղից 1-2 րոպե առաջ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը՝ Դե Խեա, Վալենսիա, Ջոնս, Սմոլինգ, Դարմիան, Էրերա, Պոգբա, Մատա, Ռունի, Մխիթարյան, Ռեշֆորդ «Հալ Սիթիի» մեկնարկային կազմը՝ Յակուպովիչ, Մեյլեր, Ռոբերտսոն, Մագիրե, Հադլեստոն, Կլուկաս, Մասոն, Հենրիկսեն, Թայմոն, Սնոդգրաս, Դիամանդե
10.01.2017

Պաշտոնական. «Ինտերի» հարձակվողը տեղափոխվեց «Սևիլիա»

Միլանի «Ինտերի» հարձակվող Ստեֆան Յովետիչը ելույթները կշարունակի իսպանական «Սևիլիայում»՝ հաստատում է անդալուզական ակումբի պաշտոնական կայքը: Իսպանական ակումբը 27-ամյա հարձակվողի հետ կնքել է պայմանագիր, որը կգործի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Յովետիչը «Սևիլիայում» կխաղա վարձակալական հիմունքներով: Իսպանական ակումբը հնարավորություն ունի 14 միլիոն եվրոյով ձեռք բերելու նրա տրանսֆերը: «Պարտիզանի», «Ֆիորենտինայի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը նոր թիմում կխաղա «16» համարի մարզազգեստով:
10.01.2017

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Հալ Սիթի». Մոուրինյոյի թիմի հայտացուցակը

Անգլիայի Ֆուտբոլային լիգայի գավաթի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» կեսգիշերին ընդունելու է «Հալ Սիթիին»: Ժոզե Մոուրինյոյի ֆուտբոլիստներն արդեն ժամանել են The Lowry հյուրանոց: Ստորև ներկայացնում ենք այն ֆուտբոլիստների անվանացուցակը, որոնք ժամանել են հյուրանոց: Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Անտոնիո Վալենսիա, Մատեո Դարմիան, Սմոլինգ, Ջոնս, Ֆոսու-Մանսահ, Անդեր Էրերա, Պոգբա, Մատա, Ֆելայինի, Կերիկ, Ռունի, Լինգարդ, Մարսիալ, Ռեշֆորդ: Մխիթարյանին չեն նկատել ժամանողների թվում, սակայն, ամենայն հավանականությամբ, նա թիմին կմիանա հենց հյուրանոցում, քանի որ բնակվում է այնտեղ: Ակնկալվում է, որ Դեյլի Բլինդն ավելի ուշ է միանալու թիմին, քանի որ հյուրանոցին մոտ է ապրում: Զլատան Իբրահիմովիչը բացակայում է:
10.01.2017

«Էսպանյոլը» խզեց պայմանագիրը 2014 թվականի աշխարհի փոխչեմպիոնի հետ

«Էսպանյոլը» պաշտոնապես հայտարարել է արգենտինացի պաշտպան Մարտին Դեմիկելիսի հետ պայմանագիրը խզելու մասին: Դեմիկելիսը կատալոնական թիմին անվճար միացել էր ամռանը՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր: Կողմերի միջև կնքված պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ: Նշենք, որ 36-ամյա Դեմիկելիսն իր մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռիվեր Փլեյթում», «Բավարիայում», «Մալագայում», Մադրիդի «Ատլետիկոյում», «Մանչեսթեր Սիթիում» և «Էսպանյոլում»: Իր կարիերայի ընթացքում Արգենտինայի հավաքականի կազմում 2005 թվականին դարձել է Կոնֆեդերացիայի գավաթի, 2014 թվականին՝ Աշխարհի առաջնության և 2015 թվականին՝ Ամերիկայի գավաթի փոխչեմպիոն: «Բավարիայի» կազմում 2005, 2006, 2008, 2010 թվականներին դարձել է Գերմանիայի առաջնության, «Մանչեսթեր Սիթիի» կազմում 2013/14 մրցաշրջանում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթող:
10.01.2017

Լա լիգան շատ դժգոհ է ՖԻՖԱ-ի որոշումից

Լա լիգայի ղեկավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի դատարանը բեկանի ՖԻՖԱ-ի՝ Աշխարհի առաջնության մասնակիցների թիվն ընդլայնելու որոշումը՝ հայտնում է հեղինակավոր Sky Sports-ը: Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱ 2026-ից սկսած՝ մրցաշարում հանդես է գալու 48 հավաքական, որոնք բաժանված են լինելու 16 խմբերի՝ երեքական ընտրանիներով: «Մենք չափազանց դժգոհ ենք այս որոշումից և ամեն ինչ անելու ենք, որ օրինական կարգով բեկանվի այն»,- ասել է աղբյուրը: Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել էր, որ Աշխարհի առաջնության մասնակիցների թիվն ընդլայնելու վերաբերյալ որոշում կկայացվի միայն եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների և ֆեդերացիաների հետ բանակցություններից հետո, սակայն իսպանական լիգայի ղեկավարությունը պնդում է, որ իրենց հետ ոչ ոք հաշվի չի նստել: http://www.vivaronews.am/pashtvonakan-2026th-ashxarhi-arajnuthyuneh-nor-teskh-kunena
10.01.2017

Ռոբերտ Աղասարյանն ընդհատեց առաջատարի հաղթարշավը

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 3-րդ տուրն աչքի ընկավ բացարձակ արդյունավետությամբ: Բոլոր 5 մրցախաղերն էլ հաղթական ավարտ ունեցան, ընդ որում բոլորում էլ հաջողությունն ուղեկցեց հայաստանցի շախմատիստներին: Տուրն անհաջող էր հուշամրցաշարի միանձնյա առաջատար, ռուսաստանցի Դմիտրի Գորդիևսկու համար, ով 2 անընդմեջ հաղթանակներից հետո առաջին պարտությունը կրեց Ռոբերտ Աղասարյանի հետ մրցավեճում: Վերջինս անդրանիկ հաղթանակը տոնեց և վաստակելով 2 միավոր, հավասարվեց Գորդիևսկուն: Առաջատարներին միացավ նաև Արման Միքայելյանը, ով ևս առաջին հաղթանակը տոնեց Ստանիսլավ Բոգդանովիչի հետ մրցախաղում: 2 միավոր վաստակեց նաև Լևոն Բաբուջյանը, ով սևերով պարտության մատնեց Վահե Բաղդասարյանին: Իրենց առաջին հաղթանակները տարան նաև Արամ Հակոբյանն ու Հովիկ Հայրապետյանը, որոնց մրցակիցներն էին համապատասխանաբար չեխ Վոյտեխ Պլատն ու Դավիթ Պառավյանը: Հակոբյանն ու Հայրապետյանը 1,5-ական միավորով հետապնդում են 4 առաջատարներին:
10.01.2017

Պաշտոնական. «Շալկեն» համաձայնության է եկել «Բավարիայի» պաշտպանի հետ

«Բավարիայի» պաշտպան Հոլգեր Բադշտուբերը համաձայնության է եկել Գելզենկիրխենի «Շալկեի» հետ՝ հաստատում է թիմի պաշտոնական կայքը: 27-ամյա պաշտպանը «Շալկեում» հանդես կգա վարձակալական հիմունքներով: Պայմանագիրը կգործի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի Բադշտուբերի բուժզննումից հետո: Ավելի վաղ տեղեկություն կար, որ «Բավարիան» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ ու նրան վարձավճարով ուղարկել այլ ակումբ:
10.01.2017

«Արսենալը» պայմանագիր է կնքել 7-րդ դիվիզիոնում հանդես եկող 20-ամյա պաշտպանի հետ

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է «Էդնեսֆորդ Թաունի» 20-ամյա պաշտպան Կոեն Բրեմոլի հետ պայմանագիր կնքելու մասին: 20-ամյա ֆուտբոլիստը մինչև «Արսենալին» միանալը հանդես է եկել Անգլիայի կարգով 7-րդ դիվիզիոնում: Առաջիկայում ֆուտբոլիստը կմիանա լոնդոնյան ակումբի Մ-23 թիմին: «Արսենալի» պաշտոնական կայքի հետ հարցազրույցում Բրեմոլը նշել է, որ որոշ ժամանակ առաջ 100մ տարածությունը հաղթահարել է 10,9 վայրկյանում, իսկ այժմ գրանցում է 11,2/11,3 վրկ ցուցանիշ: Հետաքրքիր է, որ հանդես գալով «Էդնեսֆորդ Թաունի» կազմում՝ Բրեմոլը միաժամանակ ամբողջ գրաֆիկով(երկուշաբթիից ուրբաթ) աշխատել է ավտոարտադրամասում:
10.01.2017

Դրոգբան կվերադառնա «Մարսե՞լ»

38-ամյա հարձակվող Դիդյե Դրոգբան, որն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է, հայտարարել է, որ դիտարկում է «Մարսել» վերադառնալու տարբերակը: «Տարբերակ կա, որ վերադառնամ «Մարսել», սակայն հիմա ոչինչ չեմ ավելացնի: «Մարսել» վերադառնալու խոստում ունեմ ու հուսով եմ՝ այն կիրականանա: Այդ ակումբ վերադառնալու ցանկությունն ինձ համար 12 տարվա վաղեմություն ունի: Մարդիկ կլինեն, ովքեր կասեն, որ ես «Մարսելը» չեմ սիրում, քանի որ չեմ համաձայնվում քիչ աշխատավարձ ստանալ, սակայն ո՞վ է ձգտում քիչ աշխատավարձի. ոչ ոք: Ես ուզում եմ թիմ վերադառնալ ֆուտբոլիստի կարգավիճակով, սակայն ղեկավարությանն ստիպել չեմ կարող»,- Sky Sports-ը փոխանցում է Դրոգբայի խոսքը: Նշենք, որ Դրոգբան 2003/2004 մրցաշրջանն անցկացրել է ֆրանսիական ակումբում՝ 46 խաղում դառնալով 27 գոլի հեղինակ: Այնուհետև նա տեղափոխվել է «Չելսի»:
January 2017
M T W T F S S
« Dec   Feb »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: