Daily Archives: January 9, 2017

09.01.2017

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ռիկարդո Կարվալյուն հանդես կգա Չինաստանում

Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիկարդո Կարվալյոն կարիերան կշարունակի Չինաստանում: 38-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել «Շանհայ Թելեյս» ակումբի հետ, որի հետ մարզվում էր վերջին օրերի ընթացքում: Նշենք, որ Կարվալյուն նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Մոնակոյի» կազմում:
09.01.2017

Ինչ վիճակում է այժմ «Մարականա» մարզադաշտը (լուսանկարներ)

2014թ. Աշխարհի առաջնության եզրափակիչն ընդունած «Մարականա» մարզադաշտը այժմ կրկին անմխիթար վիճակում է հայտնվել.
09.01.2017

Մխիթարյանը, Պոգբան և Իբրահիմովիչը ընթացիկ մրցաշրջանում ամենաշատն են ճանաչվել «հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» (ՖՈՏՈ)

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկներ Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան և Զլատան Իբրահիմովիչը ընթացիկ մրցաշրջանում ամենաշատն են արժանացել «հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը: Նշենք, որ ի տաբերություն Իբրայի և Պոգբայի, հայ կիսապաշտպանը ավելի քիչ հանդիպումներ է անցկացրել անգլիական գրանդի կազմում:
09.01.2017

«Յուվենտուսը» Ա սերիայի նոր ռեկորդ սահմանեց

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում տանը 3-0 հաշվով հաղթելով «Բոլոնիային»՝ «Յուվենտուսը» Ա սերիայի նոր ռեկորդ սահմանեց: «Ծեր սենյորան» սեփական հարկի տակ 26-րդ անընդմեջ հաղթանակ տարավ, որը ամենաերկար հաղթական շարքն է Իտալիայի առաջնությունում: Վերջին անգամ «Յուվենտուսը» իր մարզադաշտում չի հաղթել 2015թ. սեպտեմբերին՝ ոչ-ոքի՝ 1-1 խաղալով «Ֆրոսինոնեի» հետ: «Յուվենտուսը» շարունակում է 4 միավորի տարբերություն պահպանել իր մոտակա հետապնդող «Ռոմայի» նկատմամբ, որից մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:
09.01.2017

Ժերար Պիկեն, մինչ խաղադաշտից հեռանալը, դիմել է Լա Լիգայի նախագահին (տեսանյութ)

Ժերար Պիկեն, մինչ խաղադաշտից հեռանալ, դիմել է Լա Լիգայի նախագահին: «Դու տեսա՞ր դա: Այո, հենց դու»,- ասել է Պիկեն:
09.01.2017

«Ջենոայի» և Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Մատիա Պերինի համար մրցաշրջանը ավարտված է

«Ջենոան» հայտնել է, որ թիմի դարպասապահ Մատիա Պերինը ծանր վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 19-րդ տուրի «Ռոմայի» հետ խաղին ժամանակ (0:1): 24-ամյա ֆուտբոլիստը պատռել է ձախ ծնկի խաչաձև կապանները և, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա: Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Պերինը պատռել էր աջ ոտքի խաչաձև մկանները, որի պատճառով բաց թողեց Եվրո 2016-ը:  
09.01.2017

Marca. Ռոնալդուն կճանաչվի տարվա լավագույն ֆուտբոլիստ, «Ռեալի» ևս 4 ֆուտբոլիստներ կլինեն տարվա թիմում

Իսպանական Marca-ն հայտնում է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի The Best մրցանակը ՖԻՖԱ-ն հանձնելու է «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ռեալի» ևս 4 ֆուտբոլիստներ՝ Սերխիո Ռամոսը, Լուկա Մոդրիչը, Մարսելոն և Տոնի Կրոսը ներառված են լինելու տարվա լավագույն թիմում: Նրանք բոլորը հրավիրվել են մասնակցելու այսօր կայանալիք արարողությանը: Հիշեցնենք, որ այն կմեկնարկի 21:30-ին: Marca-ի տվյալներով՝ տարվա թիմի նախնական տեսքն այսպիսին է.
09.01.2017

ՖԻՖԱ-ն կհայտարարի Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը ավելացնելու մասին

Երեքշաբթի օրը ՖԻՖԱ-ն կհայտարարի Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը ավելացնելու մասին: Նշվում է, որ առաջնության ձևաչափը կվերանայվի մարտ ամսին, սակայն արդեն տարբեր ԶԼՄ-ներ պնդում են, որ եզրափակիչ փուլին կլինի 16 խումբ 3-ական հավաքականներով: Լավագույն 2 թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ փուլ: Ենթադրվում է, Եվրոպայից ԱԱ-ը կմասնակցեն 16 հավաքական, Աֆրիկայից ՝ 9,5, Ասիայից ՝ 9,5, ԿՈՆՄԵԲՈԼ-ից ՝ 6,5, ԿՈՆԿԱԿԱՖԻՑ ՝ 6,5, իսկ Օկեանյայից մեկ մասնակից:  
09.01.2017

Արթուր Աբրահամը ֆուտբոլ է խաղացել Լուկաշ Պոդոլսկիի և Միկա Շումախերի հետ

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մասնակցել է ֆուտբոլային բարեգործական խաղին: Արթուրը Աբրահամը ֆուտբոլ է խաղացել Լուկաշ Պոդոլսկիի և Միկա Շումախեր հետ (Միխայել Շումախերի որդու): Հանդիպումը կայացել է Հյուսթոնում Schauinsland Travel Cup 2017-ի ժամանակ, որը կազմակերպվում է Պոդոլսկիի կողմից:
09.01.2017

Մխիթարյանի և Ժիրուի ոճով. «Կարիճ» հարվածով նոր տպավորիչ գոլ՝ Իսպանիայում (տեսանյութ)

Իսպանիայում ընկերական հանդիպում են անցկացրել հոլանդական «Հերենվենը» և գերմանական «Վոլֆսբուրգը»: Հոլանդական ակումբը հաղթանակ է տոնել 2-1 հաշվով: Առաջինը հաջողության են հասել գերմանացիները, բայց 54-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է իրանցի 29-ամյա հարձակվող Ռեզա Ղոչանեյադը: Նա մրցակցի դարպասը գրավել է «կարիճ» հարվածով, որը վերջին շրջանում քննարկման առիթ է ամբողջ աշխարհում: Նման հարվածով Պրեմիեր լիգայի վերջին հանդիպումներում աչքի էին ընկել Հենրիխ Մխիթարյանը և Օլիվյե Ժիրուն, որոնց գոլերի միջև հաճախ էին համեմատականներ անցկացվում:
January 2017
M T W T F S S
« Dec   Feb »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: