Daily Archives: January 9, 2017

09.01.2017

Ո՞վ է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ձեռքբերումը 2016/17 մրցաշրջանում

Քվեարկեք «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ձեռքբերման համար. Eric Bailly Henrikh Mkhitaryan Zlatan Ibrahimovic Paul Pogba
09.01.2017

Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնա Կոուտինյոն

Continue reading “Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնա Կոուտինյոն” »
09.01.2017

«Ալաշկերտը» վաղը կվերսկսի մարզումները

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» հունվարի 10-ից կվերսկսի մարզումները՝ նախապատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին, հաղորդում է ակումբի մամուլի քարտուղարությունը: Արդեն Երևան են վերադարձել թիմի՝ արձակուրդի մեկնած լեգեոներները: Թիմը 2017 թվականին իր առաջին մարզումը կանցկացնի լրիվ մարտական կազմով՝ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ: Հիշեցնենք, որ առաջնության աշնանային հատվածից հետո «Ալաշկերտն» իր ակտիվում ունի 30 միավոր և ընթանում է 2-րդ հորիզոնականում՝ առաջատար «Շիրակին» զիջելով 4 միավորով: http://www.vivaronews.am/chempioni-azatumeh-xashmanyanakan-ltcic-ev-manasyani-patmakan-pokereh-alashkerti-eluythneri-amphophumeh%D5%9D-10-phasterov
09.01.2017

Օզիլը ակնարկել է, որ իր ապագան «Արսենալում» կախված է Վենգերից

«Արսենալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսուտ Օզիլը անդրադարձել է իր տեղափոխության շուրջ պտտվող շշուկներին և ակնարկել, որ իր որոշումը մեծապես կախված է «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ապագայի վերաբերյալ լոնդոնյան ակումբի ղեկավարության որոշումից: «Շատ երջանիկ եմ «Արսենալում» և ուզում եմ, որ ակումբը իմանա, որ պատրաստ եմ նոր պայմանագիր ստորագրելու: Երկրպագուները ցանկանում են, որ ես մնամ, այնպես որ հիմա ղեկավարության հերթն է որոշում կայացնելու: Բոլորը ակումբում գիտեն, որ ես տեղափոխվել եմ Լոնդոն Արսեն Վենգերի համար: Նա այն մարդն է, ով հրավիրել է ինձ այս թիմ, նա այն մարդն է, ում ես վստահում եմ: Ակումբում նաև գիտեն, որ ես պետք է տեղեկացված լինեմ, թե ով է լինելու «Արսենալի» գլխավոր մարզիչը ապագայում»,-նշել է Օզիլը:
09.01.2017

Լուիս Էնրիկեն պարզաբանել է Ռակիտիչի շուրջ ստեղծված իրավիճակը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հերքել է այն տեղեկությունները, որ թիմի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է փոխել ակումբային գրանցումը: Ավելի վաղ հաղորդել էինք, որ խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: «Այն, որ Ռակիտիչը չէր հայտնվել «Վիլյառեալի» դեմ խաղի հայտացուցակում, որևէ առնչություն չունի այդ շշուկների հետ: ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Մենք բանակցություններ ենք վարում Ռակիտիչի հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ: Ցանկանում ենք տեսնել նրան «Բարսելոնայում»,-ասել է իսպանացի մասնագետը:
09.01.2017

Շվեդ մարզիչը, ով Զլատան Իբրահիմովիչին մեղադրել էր դոպինգ օգտագործելու մեջ, տուգանգվել է 2,5 հազար եվրոյով ֆուտբոլիստին զրպարտելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի»հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դատի էր տվել շվեդ մարզական բժիշկ Ուլֆ Կարլսոնին, որը հայտարարել էր, որ ֆրանսիական ակումբի հարձակվողը դոպինգի է դիմել «Յուվենտուսում» հանդես գալու տարիներին: Ավելի վաղ Կարլսոնը Շվեդիայի հավաքականում եղել է թեթև աթլետիկայի մարզիչ: Նրա խոսքերով Իբրահիմովիչը հավաքել է մոտ 10կգ մկանային զանգված «Յուվենտուսում» 6 ամիս հանդես գալուց հետո: Եվ ահա Վերմալդենդի դատարանը որոշում է կայացրել, կապված շվեդ մարզիչ Ուլֆ Կառլսոնի հայցին: Դատարանը Կառլսոնի խոսքերը որպես զրպարտանք է ընդունել և որոշել  պատժել շվեդ մարզչին 24 հազար շվեդական կրոնով (2,5 եվրո):    
09.01.2017

Ովքեր էին մասնակցում ՖԻՖԱ-ի «Լեգենդների խաղին» (լուսանկարներ)

ՖԻՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությանն ընդառաջ Ցյուրիխում տեղի է ունեցել լեգենդների փոքրիկ մրցաշար, որին մասնակցել են կարիերան ավարտած մի շարք հայտնի ֆուտբոլիստներ: Թիմերը կազմերն ունեցել են հետևյալ տեսքը.
09.01.2017

«Բարսելոնայում» բացատրել են, թե ինչու Մեսին,Ինյեստան,Սուարեսը,Պիկեն չեն մեկնի Ցյուրիխ մասնակցելու ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը

«Բարսելոնայի» ղեկավարությունը բացատրել է, թե ինչու թիմի ֆուտբոլիստներ Լեա Մեսին, Անդրես Ինյեստան,Լուիս Սուարեսը, Ժերար Պիկեն չեն մեկնի Ցյուրիխ մասնակցելու ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ ֆուտբոլիստները կմնան թիմի մարզաբազայում, որտեղ կպատրաստվեն Իսպանիայիգավաթի 1/8 եզրափակչի «Ատլետիկի» հետ պատասխան խաղին: Նշենք, որ կատալոնացիները զիջել էին առաջին խաղում 1-2 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 11-ին (23:15):
09.01.2017

Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ 4 ֆուտբոլիստ հիմնական կազմ կվերադառնա «Հալ Սիթիի» դեմ խաղի ժամանակ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր չմասնակցեցին Անգլիայի լիգայի գավաթի 1/32 եզրափակչի «Ռեդինգի» հետ խաղին, երեքշաբթի օրը նորից խաղադաշտում կլինեն հանդիպման առաջին րոպեներից: Պորտուգալացին արդեն հաստատել է, որ Անգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակչին կմասնակցեն Անտոնիո Վալենսիան, Պոլ Պոգբան, Զլատան Իբրահիմովիչը և Անդեր Հերերան: Մոուրինյոն հանգստանալու հնարավորություն էր տվել նաև Հենրիխ Մխիթարյանին, Դավիդ դե Խեային, ովքեր, ամենայն հավանականությամբ, երեքշաբթի օրը նույնպես խաղադաշտ դուրս կգան: Ավելացնենք, որ վնասվածքների պատճառով հանդիպումը կարող են բաց թողնել Մարկոս Ռոխոն և Մայքլ Քերիքը:    
09.01.2017

Ինչպես է մարզվում է իտալական ֆուտբոլի ծագող աստղ Ջանլուիջի Դոնարուման (տեսանյութ)

http://www.vivaronews.am/yuventuseh-mega-paymanagir-karajarki-donarumayin
January 2017
M T W T F S S
« Dec   Feb »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: