Daily Archives: January 9, 2017

09.01.2017

ՖԻՖԱ. Լավագույն երկրպագուներ մրցանակը տրվեց «Լիվերպուլին» ու Դորտմունդի «Բորուսիային»

Ցյուրիխում անցկացվում է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների մրցանակաբաշխությունը: Լավագույն երկրպագուներ մրցանակը տրվեց «Լիվերպուլին» ու Դորտմունդի «Բորուսիային», որոնց երկրպագուները համատեղ կատարել են անգլիական ակումբի սիրելի երգը:
09.01.2017

ՖԻՖԱ. Տարվա լավագույն թիմը

Ցյուրիխում անցկացվում է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն թիմի կազմում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները. Մանուել Նոյեր, Դանի Ալվեշ, Ժերար Պիկե, Մարսելո, Սերխիո Ռամոս, Լուկա Մոդրիչ, Թոնի Կրոս, Անդրես Ինյեստա, Լիոնել Մեսի, Լուիս Սուարես, Կրիշտիանու Ռոնալդու:
09.01.2017

Ռոնալդուն հարազատների հետ ժամանել է Ցյուրիխ

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն իր հարազատների հետ ժամանել է Ցյուրիխ, որտեղ քիչ անց մեկնարկելու է ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույնների մրցանակաբաշխությունը: Հիշեցնենք, որ Ռոնալդուն Լիոնել Մեսիի ու Անտուան Գրիզմանի հետ տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում է: http://www.vivaronews.am/barselonayum-bacatrel-en-the-inchu-mesininyestansuaresehpiken-chen-mekni-cyurix-masnakcelu-fifa-i-tarva-lavaguyn-futbolisti-mrcanakabashxuthyaneh
09.01.2017

Օզիլ. «Ուիլշերն էլ գնաց, բայց ես «10» համարը չստացա»

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ դեռևս ցանկանում է լոնդոնյան ակումբում կրել «10» համարի մարզազգեստը: «Ես միշտ ցանկացել եմ կրել «10» համարի մարզազգեստը: «Արսենալում» այդ մասին իմացել են հենց սկզբից: Երբ 2013 թվականին ես եկա, այդ համարը պատկանում էր Ջեք Ուիլշերին: Ինձ ասացին, որ այդ խաղահամարը կստանամ այն ժամանակ, երբ Ջեքը հեռանա: Ջեքը դեռ ամռանն է գնացել, իսկ ես չեմ ստացել այն, ինչ ցանկանում եմ»,- ESPN-ը փոխանցում է Օզիլի խոսքը:
09.01.2017

Արոնյանի և Կառլսենի հերթական հանդիպումը կկայանա Վեյկ ան Զեեում

Հայ շախմատիստների առաջատար Լևոն Արոնյանը նոր մրցաշրջանում իր առաջին ելույթը կունենա հունվարի 14-ին հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկող շախմատի Tata Steel Chess մրցաշարում: Ավանդական այդ մրցաշարն այս տարի կանցկացվի 79-րդ անգամ: Առաջին մրցաշարն անցկացվել է 1938թ. Բեյվերվեյկում: 1968թ.-ից մասնակիցներին հյուրընկալում է Վեյկ ան Զեեն: Այս տարի մրցաշարի 14 մասնակիցներին հետաքրքիր անակնկալներ են սպասվում: Հունվարի 19-ին մրցաշարի 5-րդ տուրը կանցկացվի Ռոտերդամի մարզադաշտում, իսկ հունվարի 25-ին շախմատիստները կհյուրընկալվեն Հառլեմ քաղաքի ֆիլհարմոնիայի դահլիճում, որտեղ կանցկացնեն 10-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի մասնակիցների ցանկը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (2840): Նրան հաջորդում են Ուեսլի Սոն (2808), Սերգեյ Կարյակինը (2785), Լևոն Արոնյանը (2780), Անիշ Գիրին (2773), Յան Նեպոմնյաշչին (2767), Պենտալա Հարիկրիշնան (2766), Պավել Էլյանովը (2755), Ռադոսլավ Վոյտաշեկը (2750), Դմիտրի Անդրեյկինը (2736), Վեյ Ին (2706), Ռիխարդ Ռապորտը (2702), Լյուկ վան Վելին (2695) և Բաշկարան Ադհիբանը (2653): Լևոն Արոնյանը 10-րդ անգամ է մասնակցելու Tata Steel Chess մրցաշարին: Հայ գրոսմայստերը բավական հաջող ելույթներ է ունեցել Վեյկ ան Զեեում: Նա մրցաշարի քառակի հաղթող է (2007, 2008, 2012, 2014թթ.), 2009 և 2013թթ. գրավել է 2-րդ տեղը, իսկ 2011թ. զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Առավել հաճախ՝ 5-ական անգամ Tata Steel Chess մրցաշարի հաղթող են դարձել Մագնուս Կառլսենն ու Վիշվանաթան Անանդը:
09.01.2017

2-րդ տուրն անվանեց հուշամրցաշարի առաջատարին

Շախմատի ակադեմիայում այսօր կայացավ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 2-րդ տուրը, որն անվանեց միանձնյա առաջատարին: Բավական լարված մրցապայքարում, 81-րդ քայլին սևերով հաղթելով Լևոն Բաբուջյանին, ռուսաստանցի Դմիտրի Գորդիևսկին 2 միավորով գլխավորեց աղյուսակը: 7 շախմատիստներ մեկական միավորով հետապնդում են նրան: Հուշամրցաշարը պարտությամբ սկսած Դավիթ Պառավյանն ու Ստանիսլավ Բոգդանովիչն առաջին հաղթանակները տոնեցին՝ առավելության հասնելով համապատասխանաբար Վահե Բաղդասարյանի և Հովիկ Հայրապետյանի նկատմամբ: Վոյտեխ Պլատ-Արման Միքայելյան, Ռոբերտ Աղասարյան-Արամ Հակոբյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
09.01.2017

«Գանձասար-Կապանը» նույնպես վերսկսել է մարզումները (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» նույնպես Ամանորյա տոներից հետո վերադարձել է մարզումներին՝ նախապատրաստվելով մրցաշրջանի 2-րդ հատվածին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Կապանյան թիմն իր մարզումներն անցկացնում է «Միկա» մարզահամալիրում: Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության աշնանային հատվածից հետո «Գանձասար-Կապանը» 3-4-րդ հորիզոնականներն է կիսում «Փյունիկի» հետ՝ իր ակտիվում ունենալով 27 միավոր: http://www.vivaronews.am/alashkerteh-vagheh-kversksi-marzumnereh
09.01.2017

«Բանանցը» և «Շիրակն» ընկերական հանդիպում կանցկացնեն

«Բանանցը» և «Շիրակը» Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ հատվածի նախապատրաստության շրջանակում հունվարի 21-ին ընկերական հանդիպում կանցկացնեն, հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Երկու թիմերի համար էլ սա առաջին խաղը կլինի 2017 թվականին: Մրցավեճը տեղի կունենա «Բանանցի» արհեստական խոտածածկով խաղադաշտում:
09.01.2017

Մոուրինյո. «Ռեշֆորդը կարող է գերազանցել Ռունիի ու Չարլթոնի ռեկորդը, եթե…»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ եթե 19-ամյա Մարկուս Ռեշֆորդն իր մարզական կարիերան ամբողջությամբ անցկացնի «Յունայթեդում», ապա կարող է գերազանցել Ուեյն Ռունիի ու սըր Բոբի Չարլթոնի արդյունավետության ռեկորդը: «Իմ կարծիքով՝ այս պահին նման ռեկորդ գերազանցելը շատ բարդ է: Մարկուսը, սակայն, ընդամենը 19 տարեկան է և եթե իր ողջ մարզական կարիերան անցկացնի «Յունայթեդում», միգուցե կարողանա նման ցուցանիշ գրանցել: Ամեն դեպքում Ռունին շատ գոլեր է խփել»,- Sky Sports-ը փոխանցում է Մոուրինյոյի խոսքը: Հիշեցնենք, որ «Ռեդինգի» դեմ խաղում Ռունին խփեց իր 249-րդ գոլը «Յունայթեդի» կազմում՝ հավասարվելով Չարլթոնին:
09.01.2017

Մեմֆիս Դեպայը նոր ակումբ է գտել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը կարող է վարձավճարի հիմունքներով տեղափոխվել «Նիցա» առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: The Sun-ի փոխանցմամբ, եթե մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը Դեպայը տպավորի ֆրանսիական ակումբի ղեկավարությանը իր խաղով,  ապա «Նիցան» կգնի նրա տրանսֆերային իրավունքները 10 մլն. եվրոյի դիմաց: Ավելի վաղ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ եթե Դեպայը ցանկանա հեռանալ, և ակումբը ստանա լավ առաջարկ, ապա նա չի խոչընդոտի այդ տրանսֆերի իրականացմանը: Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը համալրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը 2015 թվականից և մասնակցել ընդամենը 33 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:
January 2017
M T W T F S S
« Dec    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: