Daily Archives: January 9, 2017

09.01.2017

FA գավաթի 4-րդ փուլի վիճակահանության արդյունքները

Տեղի է ունեցել FA գավաթի 4-րդ փուլի վիճակահանությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցն այս փուլում «Ուիգան Աթլետիկն» է: Ստորև ներկայացնում ենք վիճակահանության արդյունքները: FA գավաթ, վիճակահանություն, արդյունքներ «Տոտենհեմ» - «Ուիկոմ» «Դերբի» - «Լեսթեր» «Օքսֆորդ» - «Նյուքասլ» կամ «Բիրմինգհեմ» «Ուիմբլդոն» կամ «Սատոն» - «Քեմբրիջ» կամ «Լիդս» «Պլիմուտ» կամ «Լիվերպուլ» - «Վուլվերհեմփթոն» «Սաուտհեմփթոն» կամ «Նորվիչ» - «Արսենալ» «Լինքոլն» կամ «Իպսուիչ» - «Բրայթոն» «Չելսի» - «Բրենթֆորդ» «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ուիգան» «Միլուոլ» - «Ուոթֆորդ» «Ռոչդեյլ» - «Հադերսֆիլդ» «Բարնլի» կամ «Սանդերլենդ» - «Ֆլիթվուդ» կամ «Բրիսթոլ Սիթի» «Բլեքբերն» - «Բարնսլի» կամ «Բլեքպուլ» «Ֆուլհեմ» - «Հալ Սիթի» «Միդլսբրո» - «Ակրինգտոն» «Քրիստալ Փելաս» կամ «Բոլթոն» - «Մանչեսթեր Սիթի»
09.01.2017

Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը FA գավաթի 1/16 եզրափակիչում

Տեղի է ունեցել FA գավաթի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը: «Մանչեսթեր Յունայթեդը» 4-րդ փուլում ուժերը կչափի «Ուիգան Աթլետիկի» հետ: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 28/29-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում:
09.01.2017

Ռոնալդու. «Այս մրցանակը ցույց է տալիս, որ մարդիկ կույր չեն ու դիտում են խաղերը»

Պորտուգալիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո շնորհակալություն է հայտնել իր թիմակիցներին: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալում» ու Պորտուգալիայի հավաքականում իմ թիմակիցներին, մարզիչներին, ընտանիքիս, որ այստեղ է, որդուս ու եղբայրներիս: 2016 թվականը լավագույնն էր իմ մարզական կարիերայում, և այս մրցանակը ցույց է տալիս, որ մարդիկ կույր չեն ու դիտում են խաղերը: Չեմ կարող պարզապես մոռանալ այս անհավատալի տարին: Շնորհակալ եմ իմ օգտին քվեարկելու համար: Ոչինչ չունեմ ասելու, քանի որ կարծում եմ՝ մրցանակներն ամեն ինչ ասում են»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Ռոնալդուի խոսքը:
09.01.2017

ՖԻՖԱ. Ռոնալդուն՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Ցյուրիխում անցկացվում է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների մրցանակաբաշխությունը: ՖԻՖԱ-ի վարկածով 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որն ավելի վաղ 2016 թվականի համար արժանացել էր «Ոսկե գնդակ» մրցանակին:
09.01.2017

ՖԻՖԱ. Կարլի Լոյդը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստուհի

Ցյուրիխում անցկացվում է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների մրցանակաբաշխությունը: 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչվեց Կարլի Լոյդը:
09.01.2017

ՖԻՖԱ. Պուշկաշի մրցանակին արժանացավ Ֆոդ Մաիզ Սուբրին (տեսանյութ)

Ցյուրիխում անցկացվում է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների մրցանակաբաշխությունը: Ֆերենց Պուշկաշի(լավագույն գոլ) մրցանակին արժանացավ Մոդ Ֆաիզ Սուբրին:
09.01.2017

ՖԻՖԱ. Ֆալկաոն արժանացավ Գերազանց ֆուտբոլային կարիերայի համար մրցանակին

Ցյուրիխում անցկացվում է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների մրցանակաբաշխությունը: Բրազիլացի ֆուտզալիստ Ֆալկաոն արժանացավ Գերազանց ֆուտբոլային կարիերայի համար մրցանակին: Նշենք, որ Ֆալկաոն մինչև ֆուտզալիստ դառնալն զբաղվում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլով:
09.01.2017

ՖԻՖԱ. Կլաուդիո Ռանիերին՝ տարվա լավագույն մարզիչ

Ցյուրիխում անցկացվում է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն մարզիչ մրցանակին արժանացավ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին: Հիշեցնենք, որ հավակնորդների թվում էին Զինեդին Զիդանն ու Ֆերնանդու Սանտուշը:
09.01.2017

ՖԻՖԱ. «Ատլետիկո Նասիոնալն» ստացավ Արդար խաղի մրցանակը

Ցյուրիխում անցկացվում է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների մրցանակաբաշխությունը: Արդար խաղի համար մրցանակն ստացավ «Ատլետիկո Նասիոնալը», որը «Շապեկոենսեի» ողբերգական ավիավթարից հետո ոչ միայն հրաժարվեց թիմի հետ պայքարից, այլև մյուս թիմերի հետ դիմեց Ֆեդերացիա, որպեսզի «Շապեկոենսեն» ճանաչվի մրցաշարի հաղթող:
09.01.2017

ՖԻՖԱ. Սիլվիա Նեյդը՝ կանանց ֆուտբոլի լավագույն մարզիչ

Ցյուրիխում անցկացվում է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների մրցանակաբաշխությունը: 2016 թվականին կանանց ֆուտբոլի լավագույն մարզիչ ճանաչվեց Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սիլվիա Նեյդը:
January 2017
M T W T F S S
« Dec   Feb »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: