Daily Archives: January 8, 2017

08.01.2017

Բոլոր լավագույնները. Ովքե՞ր են ՖԻՖԱ-ի կողմից համարվել ուժեղագույնն աշխարհում 1982-2015թթ.

ՖԻՖԱ-ն վաղը կհայտարարի իր վարկածով 2016 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: Թեկնածուների թվում են Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ Մադրիդ»), Լիոնել Մեսին («Բարսելոնա») և Անտուան Գրիզմանը («Ատլետիկո Մադրիդ»): Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն և France Football-ն այս տարվանից սկսած առանձին են հանձնում տարվա լավագույն խաղացողի մրցանակները: Ֆրանսիական հեղինակավոր պարբերականը նախորդ տարվա դեկտեմբեր ամսին «Ոսկե գնդակը» շնորհել էր Մադրիդի «Ռեալի» հարձակվողին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե ովքեր են ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել լավագույնը՝ սկսած 1982 թվականից:   1982 - Պաոլո Ռոսի («Յուվենտուս», Իտալիայի հավաքական) 1983 - Զիկո («Ուդինեզե», Բրազիլիայի հավաքական) 1984 և 1985 - Միշել Պլատինի («Յուվենտուս», Ֆրանսիայի հավաքական) 1986 - Դիեգո Մարադոնա («Նապոլի», Արգենտինայի հավաքական) 1987 - Ռուդ Գուլիտ («Միլան», Հոլանդիայի հավաքական) 1988 - Մարկո վան Բաստեն («Միլան», Հոլանդիայի հավաքական)
08.01.2017

«Վիլյառեալ» – «Բարսելոնա». Թիմերի մեկնարկային կազմերը

Իսպանիայի Լա Լիգայի 17-րդ տուրի կենտրոնական մրցավեճում «Վիլյառեալը» հյուրընկալելու է «Բարսելոնային»: Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը. «Վիլյառեալ. Ասենխո, Մուսակիո, Վիկտոր Ռուիս, Կոստա, Մարիո, Տրիգերոս, Բրունո, Դոս Սանտոս, Սորիանո, Սանսոնե, Պատո: «Բարսելոնա. Տեր Շտեգեն, Մասկերանո, Պիկե, Դին, Սերխի Ռոբերտո, Բուսկետս, Անդրե Գոմեշ, Ինիեստա, Նեյմար, Սուարես, Մեսի: Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:45-ին:
08.01.2017

Կարեն Գրիգորյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Գևորգ Հարությունյանը հիանալի հանդես եկան իսպանական Ռոկետաս դե Մար քաղաքում անցկացված շախմատի 28-րդ փառատոնում: Հայ շախմատիստները 9 հնարավորից վաստակեցին 7 միավոր՝ տոնելով 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Նույնպիսի արդյունքի էին հասել նաև իսպանացի Ռենիե Վասկեսը և չինացի Սյու Սյանչժին: Լրացուցիչ գործակիցների հաշվարկով Կարեն Գրիգորյանը գերազանցեց մրցակիցներին և արժանացավ գլխավոր մրցանակին՝ պարգևատրվելով 1200 եվրոյով: Գևորգ Հարությունյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ որպես պարգև ստանալով 650 եվրո: 2-րդ տեղը գրավեց իսպանացի Ռենիե Վասկեսը, ով ստացավ 750 եվրո: Նշենք, որ 8-րդ տուրից հետո Կարեն Գրիգորյանը 6,5 միավորով Ռենիե Վասկեսի հետ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Ավարտական տուրում նրանց միջև կայացած պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Իսկ Գևորգ Հարությունյանն ավարտական տուրից առաջ 6 միավորով 5-րդ տեղում էր:  Գևորգը մրցաշարն ավարտեց Ֆրանսիան ներկայացնող Ռոմեն Էդուարդի նկատմամբ տոնած հաղթանակով: Կարեն Գրիգորյանի համար հերթական մրցաշարը կլինի հունվարի 12-ին շախմատի տանը մեկնարկող Հայաստանի բարձրագույն խմբի 77-րդ առաջնությունը:
08.01.2017

«Կարմիոտիսան» պարտություն կրեց. Դավիթ Մանոյանը մասնակցեց խաղին, Տարոն Ոսկանյանը՝ ոչ

Կիպրոսի առաջնության 18-րդ տուրում «Կարմիոտիսան» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտություն է կրել «Օմոնիայից»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ նրա թիմակից Տարոն Ոսկանյանը հայտավորված չի եղել մրցավեճին: «Կարմիոտիսան» այս պարտությունից հետո մնացել է 19 միավորով և 14 թիմերի պայքարում ընթանում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում:
08.01.2017

Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է «Յունայթեդի» տրանսֆերային ծրագրերը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է այն տեղեկությունները, որ թիմը հունվարին մտադիր է համալրվել կենտրոնական պաշտպանով: Նման խոսակցությունների պատճառն այն է, որ Էրիկ Բային մասնակցելու է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, իսկ Մարկոս Ռոխոն վնասվածք է ստացել «Ռեդինգի» հետ գավաթային հանդիպման ընթացքում: Մանկունյական թիմի հետ էին կապվում «Սաութհեմփթոնի» և «Բենֆիկայի» պաշտպաններ՝ համապատասխանաբար Ժոզե Ֆոնտեի և Վիկտոր Լինդելոֆի անունները: «Ոչ, ես կսպասեմ Բայիին և հուսով եմ, որ այդ երեքը (Ջոնս, Ռոխո, Սմոլինգ) կկարողանան ղեկավարել իրավիճակն առաջիկա հանդիպումներում: Ես պատրաստվում եմ յուրաքանչյուր խաղում հանգստի հնարավորություն տալ նրանցից մեկին և ռոտացիա կիրառել այս երեքի միջև: Մեր թիմում է նաև Դեյլի Բլինդը, ում կարող ենք օգտագործել պաշտպանության կենտրոնում: Մենք կարող ենք հույսեր կապել նաև Մայքլ Քերիկի հետ»,- ասել է պորտուգալացի մասնագետը:  
08.01.2017

«Չելսին» վստահ հաղթանակ է տոնել և դուրս եկել հաջորդ փուլ (տեսանյութ)

Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ «Չելսի» 4-1 «Պետերբորո» Գոլերը՝ 1-0 Պեդրո 18՛, 2-0 Բատշուայի 43՛, 3-0 Վիլիան 52՛, 3-1 Նիկոլս 70՛, 4-1 Պեդրո 75՛ «Սթեմֆորդ Բրիջ», Լոնդոն 
08.01.2017

«Լիվերպուլի» մեկնարկային կազմը բացառիկ էր ակումբի պատմության մեջ

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 0-0 հաշվով է ավարտել հանդիպումը երկրի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Պլիմուտի» հետ: Թիմերին այժմ սպասվում է վերախաղարկում, ինչի արդյունքում կորոշվի, թե ով ձեռք կբերի 1/16 եզրափակիչ փուլի ուղեգիր: Ուշագրավ է, որ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն այս մրցավեճում խաղադաշտ էր դուրս բերել ակումբի պատմության ամենաերիտասարդ մեկնարկային կազմը: Այնտեղ ընդգրկված 11 խաղացողների միջին տարիքը կազմել է 21 տարեկան և 296 օրական: «Լիվերպուլը» խաղում էր այսպիսի հիմնական կազմով. Կարիուս, Մորենո, Գոմես, Ստյուարտ, Առնոլդ, Լեյվա, Ջան, Էժարիա, Օժո, Օրիգի, Վուդբյորն:
08.01.2017

Թուրք շախմատիստին փոխարինած Լևոն Բաբուջյանը հաղթանակով սկսեց հուշամրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր տրվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի մեկնարկը: Շրջանաձև մրցակարգով անցկացվող գլխավոր մրցաշարի 10 մասնակիցների կազմում փոփոխություն է տեղի ունեցել: Թուրք գրոսմայստեր Վահապ Սանալի փոխարեն հանդես է գալիս շախմատային բարձրագույն տիտղոսը կրող Լևոն Բաբուջյանը, ով մեկնարկը նշանավորեց անցյալ տարվա հուշամրցաշարի հաղթող, ռուսաստանցի միջազգային վարպետ Դավիթ Պառավյանի նկատմամբ սևերով տոնած հաղթանակով: Մեկնարկը հաջող էր նաև Վահե Բաղդասարյանի համար, ով հաղթեց ուկրաինացի Ստանիսլավ Բոգդանովիչին: Ռուսաստանցի Դմիտրի Գորդիևսկին էլ պարտության մատնեց Արամ Հակոբյանին: Հովիկ Հայրապետյան-Վոյտեխ Պլատ, Արման Միքայելյան-Ռոբերտ Աղասարյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
08.01.2017

«Պլիմուտի» ֆուտբոլիստը փորձում էր հունից հանել Էմրե Ջանին (տեսանյութ)

«Լիվերպուլ» - «Պլիմուտ» գավաթային հանդիպման առաջին խաղակեսում հյուրերի ֆուտբոլիստը դրվագներից մեկում փորձել է հունից հանել «Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանին, սակայն դրվագն ավարտվել է առանց քարտերի:
08.01.2017

Պաշտոնական. Ֆելիպե Մելոն կարիերան կշարունակի «Պալմեյրասում»

«Ինտերի» կիսապաշտպան Ֆելիպե Մելոն մարզական կարիերան կշարունակի Բրազիլիայում: Բրազիլացի ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել «Պալմեյրասի» հետ՝ հայտնում է թիմի պաշտոնական կայքը:
January 2017
M T W T F S S
« Dec   Feb »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: