Daily Archives: January 7, 2017

07.01.2017

Մուսայի դուբլը հաղթանակ է բերում «Լեսթերին» «Էվերթոնի» նկատմամբ

Անգլիա, Անգլիայի գավաթ, 3-րդ տուր «Էվերթոն»1-2 «Լեսթեր» Լիվերպուլ, «Հուդինսոն Պարկ» Գոլեր՝ Լուկակու 63՛, Մուսա 66՛, 71՛ Տեսությունը՝ քիչ անց
07.01.2017

Բուֆոնը բաց կթողնի «Բոլոնիայի» դեմ խաղը

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հիվանդության պատճառով բաց կթողնի «Բոլոնիայի» դեմ խաղը: Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: Բուֆոնին կփոխարինի Նետոն: Նշենք, որ «Յուվենտուս» - «Բոլոնիա» խաղը տեղի է ունենալու հունվարի 8-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
07.01.2017

«Ռեալը» կրկնեց «Բարսելոնայի» ռեկորդը

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Գրանադայի» դարպասը: Զիդանի թիմը կրկնեց «Բարսելոնայի» ռեկորդը՝ 39 հանդիպում անընդմեջ անցկացնելով առանց պարտության: Նշենք, որ «Բարսելոնան» 39 անպարտելի խաղ անցկացրել էր 2015 թվականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի մարտ ամիսը՝ սահմանելով Լա լիգայի թիմերի ռեկորդ:
07.01.2017

Ռոնալդուն ներկայացրեց իր «Ոսկե գնդակները» «Սանտիագո Բեռնաբեուում»

«Ռեալ Մադրիդ» - «Գրանադա» խաղից առաջ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ներկայացվեցին Կրիշտիանու Ռոնալդուի 4 «Ոսկե գնդակները»: Արարողությանը ներկա էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լուիշ Ֆիգուն, բրազիլացի Ռոնալդոն ու Պակո Խենտոն:
07.01.2017

Ուեյն Ռունին հավասարվեց Բոբի Չարլտոնի ռեկորդին

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին Անգլիայի գավաթի «Ռեդինգի» դեմ մրցավեճում բացելով հանդիպմանը հաշիվը՝ հավասարվեց «Կարմիր սատանաների» նախկին ավագ Բոբի Չարլտոնի ակումբի բոլոր ժամանակների ռմբարկուական ռեկորդին: Ռունիին հաջողվել է 543 հանդիպումներում դառնալ 249 գոլի հեղինակ, իսկ Չարլտոնին 758 խաղում նույն քանակի գոլի հեղինակ: Նշենք՝ Անգլիայի հավաքականի ներկայիս ավագը համալրել է մանչեսթերյան ակումբի կազմը 2004 թվականի օգոստոսից և 12 տարում կարողացել է հավասարվել շուրջ 42 տարի առաջ գրանցված ռմբարկուական այդ ցուցանիշին:
07.01.2017

«Յուվենտուսը» մեգա-պայմանագիր կառաջարկի Դոնարումային

«Յուվենտուսը» չի դադարում «Միլանի» 17-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային ձեռք բերելու փորձերը: Թուրինյան ակումբը պատրաստ է 80 մլն եվրո ծախսել ֆուտբոլիստի տրանսֆերի և աշխատավարձի վրա: «Ծեր սինյորայի» ղեկավարությունը 40 մլն. եվրո կառաջակի «դևերին» ֆուտբոլիստի դիմաց, իսկ դարպասապահին 4-ամյա գործարք՝ 10 մլն. եվրո տարեկան աշխատավարձով: Նշենք, որ Դոնարուման չի կարող պայմանագիր կնքել «Միլանի» հետ, քանի դեռ չի լրացել նրա 18 տարին փետրվարին:
07.01.2017

Կարեն Ալեքսանյանն ավարտեց կարիերան

«Շիրակի» փորձառու կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանը 35 տարեկանում ավարտեց կարիերան, տեղեկացնում է Գյումրիի ակումբի պաշտոնական կայքը: «Շիրակի» կազմում Կարեն Ալեքսանյանը նվաճել է 12 մրցանակ։  Պրոֆեսիոնալ կարիերան Կարեն Ալեքսանյանը   սկսել է 1998թ.` հանդես գալով Գյումրիի «Շիրակ-2-ում» : Շուտով Ալեքսանյանի խաղը գրավեց «Շիրակի» մարզիչների ուշադրությունը և պատանի ֆուտբոլիստը հրավիրվեց Գյումրիի գլխավոր թիմ: «Շիրակում»  առաջին հանդիպումը Կարեն Ալեքսանյանն անցկացրեց 1999թ. առաջնության մեկնարկային տուրում` մարտի 7-ին  «Գյումրիի» հետ կայացած մրցավեճում:  Փորձառու ֆուտբոլիստը տարբեր տարիներին կրել է նաև «Փյունիկի», «Բանանցի» և «Ուլիսի» մարզաշապիկները: 2005-2007թթ. նա հանդես է եկել Մոլդովայի «Զիմբրուում»` առաջնության 42 հանդիպումներում խփելով 2 գնդակ: 2008թ. Ալեքսանյանը մեկնեց Բելառուս` հանդես գալով բարձրագույն խմբի առաջնության մասնակից Ժոդինոյի «Տորպեդոյում»: Այստեղ նա 12 խաղում 1 գոլ խփեց: Հայաստանի Ազգային Հավաքականի կազմում Կարեն Ալեքսանյանն անցկացրել է 25 հանդիպում։ Այժմ Կարեն Ալեքսանյանը կանցնի մարզչական գործունեության ակումբում։ 
07.01.2017

Սնեյդերը պատրաստ է տեղափոխվել Չինաստան

«Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը չի բացառել Չինաստան տեղափոխվելու հնարավորությունը: «Ես չեմ բացառում որևէ չինական ակումբ տեղափոխությունը, բայց հատուկ առաջարկ պետք է լինի, որպեսզի համաձայնվեմ: Օրինակ՝ 15 մլն. եվրո տարեկան աշխատավարձ և 3 տարվա պայմանագիր»,-շեշտել է հոլանդացի ֆուտբոլիստը: Ավելի վաղ Սնեյդերը հայտարարել էր, որ երջանիկ է թուրքական ակումբում ու հույս ունի երկար տարիներ պաշտպանել «Գալաթասարայի» գույները:
07.01.2017

Մեկնարկում է Անդրանիկ Մարգարյանի 7-րդ հուշամրցաշարը

Հունվարի 8-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում  կմեկնարկի հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 7-րդ հուշամրցաշարը: Հենց նրա անմիջական նախաձեռնությամբ է հիմնադրվել շախմատի ակադեմիան, որը ղեկավարում է միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Հուշամրցաշարի շրջանակներում կանցկացվեն 6 տարբեր մրցաշարեր, որոնցից գլխավորը ՖԻԴԵ-ի 11-րդ կարգի շրջանաձև մրցակարգով անցկացվելիք մրցաշարն է: 10 մասնակիցների թվում են գրոսմայստերի տիտղոսը կրող Ռոբերտ Աղասարյանը, Հովիկ Հայրապետյանը և թուրք Վահապ Սանալը: Միջազգային վարպետի կոչումն են կրում ուկրաինացի Ստանիսլավ Բոգդանովիչը, ռուսաստանցիներ Դմիտրի Գորդիևսկին  և Դավիթ Պառավյանը, Հայաստանի պատվիրակներ Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը և չեխ Վոյտեխ Պլատը, իսկ Արամ Հակոբյանը ՖԻԴԵ-ի վարպետ է: Հիշեցնենք, որ անցյալ տարի անցկացված հուշամրցաշարի հաղթող էր ճանաչվել ռուսաստանցի Դավիթ Պառավյանը, ով 9 հնարավորից վաստակել էր 6 միավոր: 5-ական միավորով 2-րդ և 3-րդ տեղերն էին գրավել ռուսաստանցի Մաքսիմ Չիգաևն ու Հայկ Մարտիրոսյանը: Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,5 մլն դրամ է: Մրցաշարերի բոլոր հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, հուշանվերներով և իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայի հավաքներին:
07.01.2017

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեդինգ». Մեկնարկային կազմեր

Անգլիա, Անգլիայի գավաթ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեդինգ» Մանչեսթեր, «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ Հունվարի 7, ժամը՝ 16:30 Ներկայացնում ենք մրցող թիմերի մեկնարկային կազմերը: «Մանչեսթեր Յունայթեդ» Ռոմերո, Յանգ, Սմոլինգ, Մարկոս Ռոխո, Բլինդ, Քերիկ, Ֆելաինի, Մատա, Ռունի, Մարսիալ, Ռեշֆորդ Պահեստայիններ՝ Պերեյրա, Ջոնս, Շվայնշտայգեր, Մխիթարյան, Իբրահիմովիչ, Պոգբա, Ֆոսու-Մենսահ «Ռեդինգ»  Ալ Հաբսի, Գանտեր, Դեն Բերգ, Էվանս,  Բերենս, Մկլերի, Մոուր, Կերմորգրանտ, Վիլիամս, Բլեկքեթ, Կելի
January 2017
M T W T F S S
« Dec   Feb »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: