Daily Archives: January 6, 2017

06.01.2017

Բարձրագույն խումբ. Ձմեռային բոլոր տեղափոխությունները (թարմացվում է)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում ձմեռային դադար է, և հայկական ակումբներն այս ընթացքում նախապատրաստվում են մրցաշրջանի երկրորդ հատվածին: Ակնկալվում է, որ, ակումբներն, ինչպես միշտ, մինչ առաջնության վերսկսումը մեծ ակտիվություն կցուցաբերեն տրանսֆերային շուկայում: VivaroNews-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մինչ այժմ գրանցված ձեռքբերումները և կորուստները: Աղյուսակը կթարմացվի պարբերաբար, երբ ակումբներում նոր փոփոխություններ կլինեն:   Ակումբ Եկել են Հեռացել են «Շիրակ» - Բրայան դե լա Ֆուենտե, Նեմանյա Ստոշկովիչ, Կոնստանտին Շուլց, Գիորգի Գոգիչաև «Ալաշկերտ» Մհեր Սահակյան, Գևորգ Նռանյան (երկուսն էլ՝ «Արարատ») Արամ Հովսեփյան, Արսեն Բալաբեկյան, Կարեն Մուրադյան, Նորայր Գյոզալյան («Բանանց»), Զավեն Բադոյան («Գոմել», Բելառուս) «Փյունիկ» - - «Գանձասար-Կապան» Սարգիս Շահինյան Գոգիտա Գոգատիշվիլի («Դինամո» Մինսկ, Բելառուս), Համլետ Ասոյան, Գևորգ Օհանյան (երկուսն էլ՝ «Հոմենեթմեն», Լիբանան), Արմեն Պետրոսյան (ավարտել է կարիերան)   «Բանանց» Նորայր Գյոզալյան («Ալաշկերտ»), Արամ Լոռեցյան («Արարատ»), Կարեն Հարությունյան Լաերսիո, Կլաուդիո Տորեխոն «Արարատ» Գոռ Պողոսյան, Ռևիկ Եղիազարյան, Էրիկ Նազարյան (բոլորն էլ՝ «Կոտայք») Դավիթ Մարկոսյան, Պետրոս Տեր-Պետրոսյան, Մհեր Սահակյան, Գևորգ Նռանյան (վերջին երկուսը՝ «Ալաշկերտ»), Արամ Լոռեցյան («Բանանց»)
06.01.2017

Սամուել Սևյանն իր վարկանիշին արժանի արդյունքի չհասավ

Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը Ստոկհոլմում ավարտված շախմատի Ռիլթոնի գավաթի մրցաշարում 9 հնարավորից վաստակած 5 միավորով գրավեց 38-րդ տեղը: Թեև ՖԻԴԵ-ի վարկանիշով (2603) 16-ամյա Սևյանը մրցաշարի մասնակիցների մեջ 10-րդն էր, սակայն այնքան էլ հաջող հանդես չեկավ: Նա տոնեց 3 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց 2 պարտություն միջազգային վարպետներ, շվեդ Արի Զիգլերից և ռումինացի Միհայ Գրունբերգից: Մրցաշարի հաղթող ճանաչվեց հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանը, ով վաստակեց 7,5 միավոր: Նա ամերիկացի Գատա Կամսկու հետ մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ուներ՝  2661: Կամսկին 6,5 միավորով գրավեց 3-րդ տեղը:  Իսկ 2-րդ հորիզոնականը 7 միավորով զբաղեցրեց ռուսաստանցի Սերգեյ Վոլկովը:
06.01.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Ամանորի և Սուրբ Ծննդի տոներից հետո վերսկսվում են եվրոպական ազգային մի շարք առաջնություններ: Թոփ-5 առաջնություններից կվերսկսվեն Իտալիայի Ա Սերիան և Իսպանիայի Լա Լիգան, իսկ Անգլիայում և Ֆրանսիայում կկայանան գավաթային հանդիպումներ: VivaroNews-ն առանձնացրել է 5 խաղ, որոնք սպասվում են առանձնակի հետաքրքրությամբ:   «Ռեալ Մադրիդ» - «Գրանադա» Լա Լիգա, 17-րդ տուր, 7-ը հունվարի, մեկնարկը՝ 16:00-ին Կողմերի դիրքը մրցաշարային աղյուսակում. «Ռեալ Մադրիդ»՝ 1-ին հորիզոնական (37 միավոր), «Գրանադա»՝ 19-րդ հորիզոնական (9 միավոր) Կորուստները. «Ռեալ Մադրիդ»՝ Գարեթ Բեյլ, Մատեո Կովաչիչ, Լուկաս Վասկես, Պեպե (վնասվածքներ), Սերխիո Ռամոս (որակազրկում) «Գրանադա»՝ Մեհդի Կարսելա-Գոնսալես (միացել է Մարոկոյի հավաքականին), Իսաակ Կուենկա, Լուիս Մարտինս, Մետյու Սենիր, Տիտո (վնասվածքներ), հարցականի տակ է Դիմիտրի Ֆոլկերի մասնակցությունը (վնասվածք) Կողմերի վերջին 5 դիմակայություններում հաղթել է «Ռեալը»
06.01.2017

Մխիթարյանի «կարիճ» հարվածով գնդակը հավակնում է ԱՊԼ-ի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի կոչմանը

Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ գնդակը` խփված «Սանդերլենդի» դարպասը, հավակնում է Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի կոչմանը: Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում սկսված քվեարկությանը լավագույնի կոչմանը հավակնում են 8 գոլեր: Քվեարկելու համար մուտք գործեք հետևյալ հղումով:
06.01.2017

Մխիթարյանը պատրաստ է «Ռեդինգի» դեմ խաղին

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է մասնակցել «Ռեդինգի» դեմ գավաթային հանդիպմանը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ միակ ֆուտբոլիստը, որ պատրաստ չէ առաջիկա խաղին, Էրիկ Բային է, ինչը նշանակում է, որ Մխիթարյանը նախորդ մարզումներից մեկի ժամանակ ստացած թեթև վնասվածքից ապաքինվել է: Ավելացնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեդինգ» խաղը կայանալու է վաղը՝ Երևանի ժամանակով 16:30-ին:
06.01.2017

Մխիթարյանը «Յունայթեդի» մարզմանը ժամանել է Lamborghini-ով (լուսանկարներ)

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ջոել Կաստրո Պերեյրայի հետ «Յունայթեդի» մարզմանը ժամանել է Lamborghini-ով՝ գրում է Express-ը: Նշենք, որ մանկունյանցիները պատրաստվում են «Ռեդինգի» դեմ գավաթային հանդիպմանը:
06.01.2017

Որքան աշխատավարձ է պատրաստ վճարել «Յունայթեդը» Գրիզմանին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը շարունակում է լինել «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության շրջանակում: The Sun-ը հաղորդում է, որ մանկունյանցիները պատրաստ են Գրիզմանին շաբաթական 220 հազար ֆունտ աշխատավարձ վճարել: Նշենք, որ նույնքան վաստակում է «Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան: Գրիզմանի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 86 միլիոն ֆունտ:
06.01.2017

Նասրին կարող է որակազրկվել 4 տարով

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Սևիլիայի» կազմում, կարող է որակազրկվել չոր տարով՝ հայտնում է Football Espana-ն: Ֆուտբոլիստը կասկածվում է արգելված խթանիչներ օգտագործելու մեջ, որի վերաբերյալ Իսպանիայի հակադոպինգային գործակալությունը հետաքննություն է անցկացնելու: Տեղեկություններ կան, որ ֆուտբոլիստը բուժում է ստացել Լոս Անջելեսի DripDoctors բուժհաստատությունում, որը մասնագիտացված է վիտամինային թերապիայի գործում: Այս տեսակի բուժումը դոպինգի կիրառման կասկած է հարուցել: Նշենք, որ ներերակային թերապիան արգելվում է WADA-ի կողմից:
06.01.2017

Օբամեյանգը շնորհավորել է Մահրեզին

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը շնորհավորել է «Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզին Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ: «Շնորհավորում եմ, Ռիհադ Մահրեզ, կհանդիպենք Աֆրիկայի գավաթի ժամանակ»,- գրել է Օբամեյանգն Ինստագրամի իր էջում: Հիշեցնենք, որ Աֆրիկայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եռյակում էին Ռիհադ Մահրեզը, Օբամեյանգն ու Սադիո Մանեն:
06.01.2017

«Ինտերի» հարձակվողը մոտ է «Սևիլիա» տեղափոխությանը

Միլանի «Ինտերի» հարձակվող Ստեֆան Յովետիչը մոտ է «Սևիլիա» տեղափոխությանը՝ հայտնում է As-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը համաձայն է իսպանական ակումբ տեղափոխվելուն: Ամենայն հավանականությամբ, Յովետիչը վարձակալական հիմունքներով կտեղափոխվի իսպանական ակումբ: Չի նշվում՝ պայմանագրում տրանսֆերային իրավունքների գնման կետ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Ավելացնենք, որ Յովետիչն առաջարկ է ստացել նաև Չինաստանից, սակայն մերժել է այն, որպեսզի տեղափոխվի Իսպանիա:
January 2017
M T W T F S S
« Dec    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: