Daily Archives: January 5, 2017

05.01.2017

«Ատլետիկ Բիլբաո» – «Բարսելոնա». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Իսպանիայի Արքայական գավաթի 1/8 եզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական հարկի տակ ուժերն է չափելու կատալոնական «Բարսելոնայի» հետ: Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը. «Ատլետիկ». Իրաիսոս, Բովեդա, Էչեիտա, Լապորտե, Բալենսիագա, Իտուրասպե, Սան Խոսե, Ռաուլ Գարսիա, Ուիլյամս, Սաբորիտ, Ադուրիս: «Բարսելոնա». Տեր Շտեգեն, Սերխի Ռոբերտո, Պիկե, Ումտիտի, Ժորդի Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ, Ինիեստա, Մեսի, Սուարես, Նեյմար: Հանդիպումը կմեկնարկի 00:15-ին:
05.01.2017

Մխիթարյան. «Նոր տարի, նոր նպատակներ»

«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, չնայած տոներին, շարունակում է տքնաջան աշխատել: «Նոր տարի, նոր նպատակներ»,- գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով ստորև տեղադրված լուսանկարը:
05.01.2017

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2016 թվականի խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է 2016 թվականի խորհրդանշական հավաքականը, որը կազմվել է երկրպագուների քվեարկության արդյունքով: Հավաքականում տեղ է գտել Մադրիդի «Ռեալից»՝ 4, «Բարսելոնայից»՝ 3, «Յուվենտուսից»՝ 2, իսկ «Բավարիայից» ու «Ատլետիկոյից»՝ մեկական ֆուտբոլիստ: ՈւԵՖԱ-ի խորհրդանշական հավաքականը 2016 թվականին. Բուֆոն, Ռամոս, Բոնուչի, Բոատենգ, Պիկե, Մոդրիչ, Կրոս, Ինյեստա, Մեսի, Գրիզման, Ռոնալդու:
05.01.2017

Ալեքս Իվոբի. «Դժվարանում եմ ասել՝ Ժիրուի՞ գոլն է ավելի գեղեցիկ, թե՞ Մխիթարյանինը»

«Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Իվոբին խոսել է թիմի հարձակվող Օլիվյե Ժիրուի՝ «Քրիստալ Փելասի» հետ մրցավեճում (2:0) հեղինակած գոլի մասին, որը երկրպագուները համեմատել էին Հենրիխ Մխիթարյանի՝ «Սանդերլենդի» դարպասն ուղարկած նույն՝ «կարիճ» հարվածով գնդակի հետ: «Երկրպագուներն այդ գոլից հետո տպավորված էին և չէին կարողանում հավատալ իրենց տեսածին: Բոլորը շնորհավորեցին Ժիրուին, և դա դեռ ընդմիջմանը: Իսկ հանդիպման ավարտից հետո մենք նրան ասացինք. «Հիանալի էր կատարված, Օլի»: Այսպիսի գոլ հաճախ չես տեսնի: Մենք ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր ունակ են կատարելու անհավանական հնարքներ: Բայց այդպիսի գոլ առայժմ չենք տեսել մարզումների ժամանակ: Արդեն կան այդպիսի 2 գոլեր՝ հաշվի առնելով նաև Մխիթարյանի գնդակը: Դժվարանում եմ ասել՝ ում գոլն է ավելի գեղեցիկ: Նաև չգիտեմ, թե ով կլինի այդպիսի հարվածով գոլի հեղինակ հաջորդ ֆուտբոլիստը: Այս 2 գնդակներն իմ երբևէ տեսած լավագույն գոլերի ցանկում են»,- ասել է Իվոբին: http://www.vivaronews.am/zhiru-handerdzaranum-thimakicners-gorum-ein-ev-asum-or-mxitharyani-goleh-aveli-geghecik-er
05.01.2017

Գվարդիոլա. «Երբեք չեմ դառնա «Բարսելոնայի» նախագահը. այդ աշխատանքը Պիկեի համար է»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իտալացի ճանաչված մասնագետ Ֆաբիո Կապելոյի խոսքերը, ով նշել էր, որ կատալոնացի մարզիչն ապագայում կարող է դառնալ «Բարսելոնայի» նախագահը: «Իմ բախտը բերել է, որ ինձ մարզել է Ֆաբիո Կապելոն, և ես կարող եմ ասել, որ երբեք չեմ դառնա «Բարսելոնայի» նախագահը. այդ աշխատանքը Պիկեի համար է»,- ասել է Գվարդիոլան: Հիշեցնենք, որ անգլիական ակումբի ներկայիս գլխավոր մարզիչը կատալոնական ակումբը գլխավորել է 2008-2012թթ.:
05.01.2017

Դե Խեա. «Ցանկանում եմ, որ «Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին հասնի այլ խաղացողի»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան հույս է հայտնել, որ թիմի՝ այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին կհասնի խաղային այլ դիրքի ֆուտբոլիստի: Իսպանացին ավելի վաղ արդեն 3 անգամ լավագույնն է ճանաչվել մանկունյական թիմի կազմում մրցաշրջանի արդյունքներով: «Ցանկանում եմ, որ «Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին հասնի այլ խաղացողի, ով կլինի հարձակվող կամ խաղային այլ դիրքի ներկայացուցիչ: Դա կնշանակի, որ թիմը լավ է խաղում և գոլեր խփում: Ինձ համար իդեալական հանդիպումն այն է, երբ մենք հաղթում ենք 3-0 կամ 4-0 հաշվով, իսկ ես չեմ դիպչում գնդակին: Մեր պաշտպաններն այս մրցաշրջանում թույլ չեն տալիս մրցակիցներին շատ պահեր ստեղծել իմ դարպասի մոտ, մենք մշտապես կենտրոնացած ենք գործում: Այս տարի ես ավելի շատ հոգնում եմ հոգեբանորեն, քան ֆիզիկապես»,- Դե Խեայի խոսքերը մեջբերում է United Review-ն:
05.01.2017

«Բեշիկթաշի» նորեկ Ռայան Բաբելը հանդիպել է Արազ Օզբիլիսին

«Բեշիկթաշի» նորեկ Ռայան Բաբելը, ով օրեր առաջ իսպանական «Դեպորտիվոյից» տեղափոխվեց թուրքական ակումբ, այնտեղ հանդիպել է իր նախկին թիմակից Արազ Օզբիլիսին: «Արդեն հանդիպել եմ Արազին, զրուցել նրա հետ: Խոսել ենք նրա հետ նաև վնասվածքների մասին: Ուղղակի հիանում եմ, թե ինչպես է Օզբիլիսը այդքան վնասվածքներից հետո շարունակում կարիերան»,- ասել է հոլանդացին: Նշենք, որ ֆուտբոլիստները համարվում են «Այաքսի» ակադեմիայի սաներ:  
05.01.2017

2000թ. Պորտուգալիայի հավաքական. Որտեղ են նրանք հիմա

Պորտուգալիայի հավաքականը ԵՎՐՈ-2000-ի ամենատպավորիչ թիմերից մեկն էր: Իսկ որտեղ են այդ ֆուտբոլիստները հիմա.
05.01.2017

Իսպանիայի գավաթ. «Ատլետիկ» – «Բարսելոնա». Հավանական մեկնարկային կազմեր

Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակիչ «Ատլետիկ» Բիլբաո - «Բարսելոնա» Հանդիպման մեկնարկը ՝ 00:15 Հավանական մեկնարկային կազմեր
05.01.2017

Ռոման Աբրամովիչը մերժել է չինական ակումբի ֆանտաստիկ առաջարկը

«Չելսին» հրաժարվել է վաճառել թիմի հարձակվող Դիեգո Կոստային «Տյանցզին Ցյույանզյան» ակումբին: Ինչպես հաղորդում է Tuttomercatoweb-ը, չինական սուպերլիգայի նորեկը առաջարկել է մոտ 95 մլն եվրո 28-ամյա իսպանացու տրանսֆերի դիմաց, սակայն «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մերժել է առաջարկը: Նշենք, որ օրեր առաջ «Չելսիի» արդեն նախկին ֆուտբոլիստ Օսկարը տեղափոխվեց «Շանհայ Թելեյս»:
January 2017
M T W T F S S
« Dec   Feb »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: