Daily Archives: January 4, 2017

04.01.2017

«Ռեալ Մադրիդ» – «Սևիլյա». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Իսպանիայի Արքայական գավաթի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ուժերն է չափելու «Սևիլյայի» հետ: Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը. «Ռեալ Մադրիդ». Կասիլյա, Կարվախալ, Վարան, Նաչո, Մարսելո, Կրոս, Կասեմիրո, Մոդրիչ, Խամես, Ասենսիո, Մորատա: «Սևիլյա». Սերխիո Ռիկո, Մարիանո, Ռամի, Մերկադո, Էսկուդերո, Նզոնզի, Իբորա, Վիտոլո, Գանսո, Նասրի, Կորեա: Հանդիպումը կմեկնարկի 00:15-ին:
04.01.2017

«Բանանցն» անցկացրել է տարվա առաջին մարզումը. Նորայր Գյոզալյանը նույնպես մարզվել է թիմի հետ

Հունվարի 4-ին «Բանանցը» սկսել է նախապատրաստվել 2016/17թթ. մրցաշրջանի երկրորդ հատվածին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ թիմն անցկացրել է տարվա առաջին մարզումը, որը թեթև բնույթ էր կրում: Հունվարի 7-ից թիմին կմիանան դեռևս բացակայող մի քանի ֆուտբոլիստները, և թիմը կմարզվի ամբողջական կազմով: «Բանանց» վերադառնալուց հետո առաջին անգամ թիմի հետ է մարզվել հարձակվող Նորայր Գյոզալյանը, որը ստացել է 10 համարի մարզահագուստը: Թիմի հետ մարզվում էր նաև «Բանանց» վերադարձած Կարեն Հարությունյանը, իսկ Արամ Լոռեցյանը տարվա առաջին աշխատանքային օրն անցկացրեց մարզասրահում, որտեղ վարժասարքերով աշխատում էր վնասվածք ունեցող Արամ Քոչարյանի հետ միասին: «Բանանցի» առաջին թիմի մարզչական շտաբին է միացել «Բանանցի» ակադեմիայի մարզիչներից Ռոման Սիմոնյանը: Հիշեցնենք, որ առաջինը ուսումնամարզական հավաքը «Բանանցը» կանցկացնի հունվարի 27-ից մինչև փետրվարի 5-ը՝ Կրասնոդարի երկրամասում, իսկ երկրորդը կանցկացվի փետրվարին՝ Անթալիայում: Առաջին հավաքի ընթացքում, որն ավելի շատ ֆիզիկական բնույթ կկրի, «Բանանցը» նախատեսում է անցկացնել երկու ստուգողական խաղ: Երկրորդ հավաքի ընթացքում նախատեսվում է հինգ ընկերական հանդիպում: http://www.vivaronews.am/articles/ispanacineri-dzaxoghvatc-tcragirn-u-aranc-haghthanakneri-10-xagheri-sharkheh-bananci-eluythneri-amphophumeh%D5%9D-10-phasterov
04.01.2017

«Տոտենհեմ» – «Չելսի». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմը» հյուրընկալելու է «Չելսիին»: Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը. «Տոտենհեմ». Լյորիս, Ուոկեր, Ալդերվեյրելդ, Վերտոնգեն, Դայեր, Ռոուզ, Դեմբելե, Վանյամա, Դելե Ալի, Էրիքսեն, Քեյն: «Չելսի». Կուրտուա, Ասպիլիկուետա, Դավիդ Լուիս, Կեյհիլ, Մոզես, Ալոնսո, Կանտե, Մատիչ, Պեդրո, Ազար, Դիեգո Կոստա: Հանդիպումը կմեկնարկի 00:00-ին:
04.01.2017

«Արսենալն» իր սիրելի հորիզոնականում է (ծաղրանկար)

Օմար Մոմանին անդրադարձել է «Արսենալի»՝ 4-րդ հորիզոնականում հանգրվանելուն:
04.01.2017

Չինաստանում պատրաստվում են համաշխարհային տրանսֆերային ռեկորդի

«Շանհայ Թելեյսը» պատրաստվում է նոր տրանսֆերային ռեկորդ սահմանել: Թիմը պատրաստ է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի դիմաց 150 միլիոն եվրո վճարել: Նշվում է, որ տրանսֆերի կայացման դեպքում գաբոնցի հարձակվողը տարեկան 41 միլիոն եվրո աշխատավարձ կստանա:
04.01.2017

Ժիրու. «Հանդերձարանում թիմակիցներս գոռում էին և ասում, որ Մխիթարյանի գոլը ավելի գեղեցիկ էր»

«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն «Քրիստալ Փելասի» դարպասը հեղինակած «Կարիճ» գոլի մասին խոսելիս` ընգդծել է, որ իր գոլը ավելի գեղեցիկ էր, քան «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» դեմ խաղում: «Միանշանակ, իմ գոլը ավելի գեղեցիկ էր, քանի որ Մխիթարյանը խաղից դուրս վիճակում էր և նրա հարվածը չդիպավ դարպասաձողին: Հանդերձարանում թիմակիցներս գոռում էին և ասում, որ Մխիթարյանի գոլը  ավելի գեղեցիկ էր, սակայն ես գտնում եմ, որ իմ գոլը ամենագեղեցիկն էր»,- L'Equipe-ն է մեջբերում ֆրանսիացու խոսքերը:
04.01.2017

«Յունայթեդը» ցանկանում է վերադարձնել իր նախկին պաշտպանին

«Յուվենտուսի» պաշտպան Պատրիս Էվրան կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: The Mirror-ը հայտնում է, որ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել 35-ամյա ֆրանսիացու տրանսֆերը: Հիշեցնենք, որ Էվրան ինը մրցաշրջան անցկացրել է մանչեսթերյան ակումբում: Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, թե Էվրան ցանկանում է ձմռանը լքել թուրինյան ակումբը, որը համալրել է 2014 թվականին:
04.01.2017

«Ռեալի» հայտացուցակը «Սևիլիայի» դեմ խաղի համար

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 19 ֆուտբոլիստ է հայտավորել «Սևիլիայի» դեմ գավաթային խաղի համար, որը կայանալու է հունվարի 5-ին՝ կեսգիշերից հետո 00:15-ին: Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանյես Պաշտպաններ՝ Կարվախալ, Վարան, Նաչո, Մարսելո, Կոենտրաու, Դանիլո Կիսապաշտպաններ՝ Կրոս, Խամես, Կազեմիրո, Ասենսիո, Մոդրիչ, Էդեգոր, Իսկո Հարձակվողներ՝ Մորատա, Բենզեմա, Մարիանո
04.01.2017

Զլատան Իբրահիմովիչը՝ ԱՊԼ-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի  դեկտեմբերի ամսվա լավագույն ֆուտբոլիստ: 35-ամյա շվեդ ֆուտբոլիստը հավաքել է 24, 092 ձայն: Իբրահիմովիչը ձմռան առաջին ամսվա ընթացքում 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: 2-րդ տեղում է հայտնվել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանան (17, 935 ձայն): Լավագույնների եռյակը եզրափակել է «Չելսիի» պաշտպան Սեսար Ասպիլիկուետան (11, 944 ձայն): Նշենք, որ ԱՊԼ-ի դեկտեմբեր ասմվա լավագույն ֆուտբոլիստ կոչմանը հավակնում էին նաև «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին,  «Սանդերլենդի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը  և «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն:
04.01.2017

Ռոնալդուն կարող է բաց թողնել «Սևիլիայի» դեմ հանդիպումը

Մադրիդի  «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Սևիլիայի» դեմ հանդիպումը: Marca-ի փոխանցմամբ, «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստացել է պորտուգալացուն հանգիստ տալ 2017 թվականի առաջին հանդիպմանը: Հիշեցնենք՝ վնասվածքի պատճառով թիմի չեն կարողանա օգնել նաև պաշտպաններ Սերխիո Ռամոսը և Պեպեն: «Ռեալ»-«Սևիլիա» հանդիպումը կկայանա հունվարի 5-ին՝ 00:15-ին:
January 2017
M T W T F S S
« Dec   Feb »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: