Daily Archives: January 3, 2017

03.01.2017

Զինեդին Զիդան. «Չեմ կարծում՝ Մորատան որոշել է վերադառնալ «Յուվենտուս»»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է այն լուրերը, թե թիմի հարձակվող Ալվարո Մորատան կարող է վերադառնալ «Յուվենտուս», քանի որ «Արքայական» ակումբում չի ստանում բավարար խաղաժամանակ: «Մորատան իրեն հարմարավետ է զգում Մադրիդում, քանի որ սա հարազատ վայր է նրա համար: Չեմ կարծում, թե Մորատան որոշել է վերադառնալ «Յուվենտուս». նման լուրերը հավաստի չեն: Նա իրեն լավ է դրսևորում մարզումների ժամանակ: Ալվարոն կարևոր դեր ունի թիմում»,- ասել է Զիդանը: Մորատան Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ:
03.01.2017

Էդինսոն Կավանին կողմնորոշվել է «ՊՍԺ»-ում իր ապագայի շուրջ

«ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է L’Equipe-ը: Ըստ պարբերականի՝ փարիզյան ակումբը հունվարի կեսերին կհայտարարի ուրուգվայցի ֆուտբոլիստի հետ մինչև 2020 թվականը համաձայնագրի երկարաձգման մասին: Կավանիի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականի ամռանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է չինական «Տյանցզին Սունցզյանը», որը պատրաստ է Կավանիին վճարել տարեկան 20 մլն եվրո: Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 18 գոլի հեղինակ (5-ը՝ 11-մետրանոցից):
03.01.2017

Վիտցելը պաշտոնապես տեղափոխվել է Չինաստան՝ մերժելով «Յուվենտուսին»

«Զենիթը» և «Տյանցզին Ցյուանցզանը» համաձայնության են եկել ռուսական ակումբի կիսապաշտպան Ակսել Վիտցելի՝ Չինաստան տեղափոխության շուրջ, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բելգիացին այնտեղ, ընդհանուր առմամբ, կարող է աշխատել 80 մլն դոլլար: Վիտցելը «Զենիթում» էր հանդես գալիս 2012 թվականից և Սանկտ-Պետերբուրգում անցկացրած 5 մրցաշրջաններում մասնակցել է 180 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը «Զենիթի» կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, գավաթակիր և Սուպերգավաթակիր: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիտցելի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Յուվենտուսը», բայց Վիտցելը նախընտրել է չինական ակումբ տեղափոխվելու տարբերակը:  
03.01.2017

Արթուր Սարկիսովն այլևս «Մորդովիայի» ֆուտբոլիստ չէ

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը փոխադարձ համաձայնությամբ խզել է «Մորդովիայի» հետ պայմանագիրը, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: Սարանսկը ներկայացնող ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ելույթների համար և ապագա հաջողություններ մաղթել: Սարկիսովը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ: «Մորդովիան» կայացած 24 տուրերից հետո 20 թիմերի պայքարում ընթանում է 18-րդ հորիզոնականում՝ իր ակտիվում ունենալով 22 միավոր:
03.01.2017

Ամանորյա հարցախույզ. Անուշ Գրիգորյան

Ամանորյա անցուդարձով մեզ հետ կիսվել է նաև բռնցքամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը. 1. Առաջին հիշվող նվերը, որը ստացել եք Ամանորին: Ամենասպասված նվերս եղել է բռնցքամարտի համար նախատեսված տանձիկը, հայրիկս էր նվիրել: 2. Ի՞նչ եք սիրում պատրաստել Ամանորին: Օգնում է մայրիկիս սեղանը զարդարելիս և բլինչիկի շերտերն եմ պատրաստում: 3.Ինչպե՞ս եք սիրում անցկացնել Ամանորը: Սիրում եմ անցկացնել ընտանիքիս հետ: 4. Սիրելի ֆիլմը Ամանորի մասին: Սիրելի ֆիլմս  «Տանը մենակ»: 5. Ի՞նչ անավարտ գործ եք թողել 2017թ.-ի համար: Իմ ապագան կապում եմ սպորտի հետ և երազանքներս էլ դրա հետ են կապված: Ցանկանում եմ նվաճել մեդալներ, ընդ որում, ոսկե մեդալներ: 6. Ձեր ամանորյա բարեմաղթանքը: Բոլորին ցանկանում եմ առողջություն, երջանկություն, խաղաղություն: Ամենակարևորը` սահմանում ոչ մի զինվոր չզոհվի:
03.01.2017

Ինչպես մրցավարը «ծաղրեց» «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյին (տեսանյութ)

03.01.2017

«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարեց իր առաջին ձեռբերման մասին

«Յուվենտուսը» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Ջենոայի» արդեն նախկին կիսապաշտպան Թոմաս Ռինկոնի տեղափոխության մասին: Թուրինյան ակումբը ձեռք է բերել 28-ամյա ֆուտբոլիստին 8 մլն եվրոյի դիմաց + 1 մլն եվրո բոնուս, եթե վերջինս հաջողությունների հասնի «Ծեր սինյորայի» կազմում: Ռինկոնը պայմանագիր է ստորագրել «Յուվեի» հետ մինչև 2020թ. հունիսի 30-ը: OFFICIAL: @TomasRincon5 signs for Juventus: https://t.co/VWvYAszSnA #BienvenidoTomas pic.twitter.com/fh1jieaUCe— JuventusFC (@juventusfcen) January 3, 2017
03.01.2017

Խոսեպ Գվարդիոլան ասել է, թե երբ է պատրաստվում ավարտել մարզչական կարիերան

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, թե որքան պատրաստվում աշխատել մարզչի պաշտոնում: «Ինձ հաճելի է մտածել, որ ամեն մի նոր քայլ ավելի հաջող է լինելու: Հակառակ դեպքում ես չէի լինի «Մանչեսթեր Սիթիում»: Բայց ես կարծում եմ, որ այդ պրոցեսը արդեն սկսվել: Ես չեմ պատրաստվում մարզել 60-65 տարեկան:   Ես դեռ կշարունակեմ աշխատել «Սիթիում» մոտ 3 տարի, գուցե ավել, սակայն ես ավելի եմ մոտենում իմ մարզչական կարիերային ավարտին»,-ասել է Գվարդիոլան:  
03.01.2017

Ամանորյա հարցախույզ. Վարշամ Բորանյան

Ինչպիսին է Ամանորը հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանի մոտ. 1. Առաջին հիշվող նվերը, որը ստացել եք Ամանորին: Առաջին հիշվող նվերը ստացել եմ փոքր տարիքում. հայրս համակարգիչ էր նվիրել: 2. Ի՞նչ եք սիրում պատրաստել Ամանորին: Ինքս ոչինչ չեմ պատրաստում, միայն տոնածառն եմ զարդարում: 3.Ինչպե՞ս եք սիրում անցկացնել Ամանորը: Ամանորը միշտ անց եմ կացնում ընտանիքիս հետ ու հենց այդպես էլ սիրում եմ: 4. Սիրելի ֆիլմը Ամանորի մասին: Սիրելի ֆիլմս միշտ եղել է «Տանը մենակ»: 5. Ի՞նչ անավարտ գործ եք թողել 2017թ.-ի համար: Այս տարի չհաջողվեց Աշխարհի չեմպիոն դառնալ, մյուս տարի հենց դա է լինելու նպատակս: 6. Ձեր ամանորյա բարեմաղթանքը: Առաջին հերթին խաղաղություն եմ մաղթում մեր երկրին, մեր սահմաններին և թող 2017 թվականը լինի երազանքների իրականացման տարի:
03.01.2017

Իսպանիայի գավաթ. «Ռեալ» – «Սեվիլյա». Ռամոսը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը չի կարողանա մասնակցել Իսպանիայի գավաթ 1/8 եզրափակչի «Սեվիլյայի» հետ խաղին վնասվածքի պատճառով: 30-ամյա ֆուտբոլիստը երեկ հայտնել է, որ լիովին չի ապաքինվել մկանային վնասվածքից հետո, որը նա ստացել էր դեկտեմբերին: Իսպանացին նաև բաց կթողնի «Ռեալի» Լա լիգայի առաջիկա հանդիպումը «Գրանադայի» հետ, որակազրկման պատճառով (հունվարի 7): Այսպիսով Ռամոսը խաղադաշտ կվերադառնա հունվարի 12-ին «Սեվիլյայի» դեմ գավաթի պատասխան խաղում:    
January 2017
M T W T F S S
« Dec    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: