Daily Archives: January 2, 2017

02.01.2017

Վալենսիայի և Լինգարդի վրիպումները մոտ տարածությունից՝ Մխիթարյանի փոխանցումից հետո (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով առավելության է հասել «Վեստ Հեմի» նկատմամբ: Հանդիպման 36-րդ րոպեին հյուրերը շատ մոտ էին հաջողությանը, սակայն Հենրիխ Մխիթարյանի՝ ձախ թևից կատարած փոխանցումից հետո Անտոնիո Վալենսիան մոտ տարածությունից հարվածեց ուղիղ դարպասապահի վրա, իսկ Ջեյսի Լինգարդը, դատարկ դարպասը գրավելու փոխարեն, նշան բռնեց դարպասաձողին: http://www.vivaronews.am/henrix-mxitharyani-gnahatakaneh-vest-hemi-dem-xaghum%D5%9D-ehst-m-e-n-i
02.01.2017

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Վեստ Հեմի» դեմ խաղում՝ ըստ M.E.N.-ի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով առավելության է հասել «Վեստ Հեմի» նկատմամբ: Manchester Evening News-ը 10 բալանոց համակարգով գնահատել է Ժոզե Մոուրինյոյի թիմի ֆուտբոլիստների ելույթները: Հենրիխ Մխիթարյանը, ով «Յունայթեդի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին, ստացել է 6 գնահատականը: Կայքը նրա ելույթի վերաբերյալ գրել է. ««Յունայթեդի» հարձակման գծի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, թեև նա հանդիպումը սկսեց նոր դիրքում՝ ձախ եզրում: Անհրաժեշտ է ավելի լավ ներգրավել այդ դիրքում»: Նշենք, որ Մխիթարյանից բարձր գնահատական են ստացել միայն դարպասապահ Դավիդ դե Խեան և փոխարինման դուրս եկած Մարկուս Ռեշֆորդը: Նրանք գնահատվել են 8 բալով: http://www.vivaronews.am/manchesther-yunaythedi-6-rd-anehndmej-haghthanakeh-premier-ligayum-mxitharyaneh-phoxarinvec-erkrord-kesum-tesanyuth
02.01.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» 6-րդ անընդմեջ հաղթանակը Պրեմիեր լիգայում. Մխիթարյանը փոխարինվեց երկրորդ կեսում (տեսանյութ)

Պրեմիեր լիգա, 20-րդ տուր «Վեստ Հեմ» 0–2 «Մանչեսթեր Յունայթեդ» Գոլը՝ Մատա 63՛, Իբրահիմովիչ 78՛ Հեռացում՝ Ֆեգուլի 15՛ Օլիմպիական մարզադաշտ, Լոնդոն Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին՝ խաղադաշտում տեղը զիջելով Քրիս Սմոլինգին: Սա Ժոզե Մոուրինյոյի թիմի՝ բոլոր մրցաշարերում միասին վերցված 7-րդ անընդմեջ հաղթանակն էր, 6-րդը՝ Պրեմիեր լիգայում:
02.01.2017

«Վեստ Հեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Վեստ Հեմը» հյուրընկալել է «Մանչեսթեր Յունայթեդին»: Առաջին խաղակեսից հետո գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0: Դաշտի տերերը 15-րդ րոպեից գործում են 10 հոգով, քանի որ խաղադաշտից հեռացվել է Սոֆիան Ֆեգուլին: Ժոզե Մոուրինյոյի թիմն ուներ խաղային և տարածքային մեծ առավելություն, բայց այդպես էլ չկարողացավ դա վերածել խփած գոլի: Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում է:
02.01.2017

«Լիվերպուլը» վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը «Սանդերլենդի» դեմ խաղում (տեսանյութ)

Պրեմիեր լիգա, 20-րդ տուր «Սանդերլենդ» 2-2 «Լիվերպուլ» Գոլերը՝ 0-1 Սթարիջ 19՛, 1-1 Դեֆո 25՛, 11մ, 1-2 Մանե 72՛, 2-2 Դեֆո 84՛, 11մ «Սթեդիում օֆ Լայթ», Սանդերլենդ 
02.01.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը՝ «Վեստ Հեմի» դեմ խաղում

Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելու է «Վեստ Հեմին»: Արդեն հայտնի է մանկունյական թիմի մեկնարկային կազմը. «Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Ջոնս, Ռոխո, Դարմիան, Քերիկ, Էրերա, Պոգբա, Մխիթարյան, Լինգարդ, Իբրահիմովիչ: Պահեստայիններ. Ռոմերո, Սմոլինգ, Ֆելաինի, Յանգ, Մատա, Մարսիալ, Ռեշֆորդ: Հանդիպումը կմեկնարկի 21:15-ին:
02.01.2017

Անդեր Էրերա. «Մենք այժմ տեսնում ենք գրեթե լավագույն Մխիթարյանին. նա կարող է ավելի լավ հանդես գալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան խոսել է թիմակցի՝ Հենրիխ Մխիթարյանի մասին, ով մանկունյական ակումբի կազմում վերջին 4 պաշտոնական հանդիպումներում դարձել է 3 գոլի հեղինակ: «Երկրպագուները, ակումբը և թիմը համբերատար էին նրա նկատմամբ. ահա թե ինչու է այս ակումբն այդչափ դուր գալիս ինձ: Բոլորը գիտեին, թե նա որքան լավ ֆուտբոլիստ է, բայց ֆուտբոլն այնպիսին է, որ դու միշտ չես կարող քո արդեն առաջին կամ երկրորդ խաղում հանդես գալ լավագույն կերպով: Հարկավոր է լինում հարմարվել նոր կյանքին, ակումբին և միջավայրին, ծանոթանալ նոր կարգավիճակին: Այժմ մենք տեսնում ենք լավագույն Մխիթարյանին: Կամ էլ՝ գրեթե լավագույն Մխիթարյանին, քանի որ նա կարող է ավելի լավ հանդես գալ»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը:
02.01.2017

Մխիթարյանը պայքարում է «ՄՅՈՒ»-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջը հայտարարել է քվեարկություն` թիմի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար: Երեք թեկնածուների թվում են Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան և Զլատան Իբրահիմովիչը: Քվեարկության համար անհրաժեշտ է մուտք գործել թվիթեր: Have your say in our Player of the Month poll for December... #MUFC— Manchester United (@ManUtd) December 31, 2016
02.01.2017

Մոուրինյո. «Մխիթարյանի գործակալը զանգահարեց ինձ ու ասաց, որ Հենրիխն ինձ հետ ավելի լավը կդառնա»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին՝ նշելով, որ շատ ֆուտբոլիստներ պետք է օրինակ վերցնեն նրանից: «Շատերը պետք է հետևեն Մխիթարյանի օրինակին: Ես գիտեի, որ Հենրիխը թոփ-մակարդակի տաղանդ է, բայց նրան խաղադաշտ դուրս չէի բերում: Նա այժմ խաղում է նույնիսկ ձախ պաշտպանի դիրքում, երբ թիմը հաղթում է, և մեզ հարկավոր է պաշտպանվել: Կատարելագործվելու գործընթացը տևում է ամեն օր: Նրա գործակալը զանգահարեց ու ասաց ինձ. «Մխիթարյանը քեզ հետ ավելի լավը կդառնա, շարունակի՛ր»»,- ասել է պորտուգալացի մասնագետը: Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 4 պաշտոնական հանդիպումներում դարձել է 3 գոլի հեղինակ: http://www.vivaronews.am/video/golayin-mekhenan-henrix-mxitharyani-bolor-16-golereh%D5%9D-2016-thvakanin-tesanyuth
January 2017
M T W T F S S
« Dec   Feb »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: