Daily Archives: January 1, 2017

01.01.2017

Դիբալան կանգնած է ընտրության առջև՝ «Ռեա՞լ», թե՞ «Բարսելոնա»

«Յուվենտուսի» հարձակվող Պաոլո Դիբալան կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հաղորդում է Mundo Deportivo-ն: Ըստ պարբերականի՝ արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ոչ միայն Մադրիդի «Ռեալը», այլև կատալոնական ակումբը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիբալան դադարեցրել է նոր պայմանագրի շուրջ բանակցությունները «Յուվենտուսի» հետ՝ կապված մադրիդյան ակումբի՝ իր նկատմամբ հետաքրքրության հետ: Ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը, բայց դա նրան չի խանգարի ամռանը տեղափոխվել իսպանական գրանդերից մեկը: Դիբալան այժմ պետք է ընտրություն կատարի «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև: Արգենտինացի խաղացողն Ա Սերիայի և Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկություններում մասնակցել է 14 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:  
01.01.2017

Ռոնալդու. «Ինձ չճանաչող մարդիկ ասում են բաներ, որոնք հեռու են իրականությունից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգծել է, որ երբեք չի փորձել կրկնօրինակել այլ ֆուտբոլիստների խաղաոճը: «Ես ոչ ոքի չեմ կրկնօրինակում, դա ինձ դուր չի գալիս: Ֆուտբոլիստը պետք է ունենա իր խաղաոճը: Ինչ վերաբերում է այն ֆուտբոլիստներին, որոնց խաղով ես հիացել եմ, ապա դժվար է առանձնացնել մեկին: Եվ դա դժվար է անել ոչ միայն ֆուտբոլում»,- ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը: Մարդկանց՝ իր նկատմամբ վերաբերմունքի հարցին Ռոնալդուն պատասխանել է. «Ինձ չճանաչող մարդիկ ասում են բաներ, որոնք հեռու են իրականությունից: Բայց դա խնդիր չէ ինձ համար: Իսկ մարդիկ, որոնց ես իսկապես սիրում եմ, նրանք էլ ինձ են գնահատում, քանի որ գիտեն՝ ես ինչպիսի մարդ եմ»:
01.01.2017

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում կրկին զիջել է դիրքերը

ՖԻԴԵ-ն հրապարակել է հունվար ամսվա վարկանիշային ցուցակը, որում հայ շախմատիստների առաջատար Լևոն Արոնյանը 5-ով նվազեցրել է իր վարկանիշը՝ հասցնելով  2780-ի և 7-րդ տեղից նահանջել է 9-րդ հորիզոնական: Վարկանիշային ցուցակը գլխավորող Մագնուս Կառլսենը պահպանել է իր վարկանիշը՝  2840: Լավագույն հնգյակում են նաև Ֆաբիանո Կարուանան (2827), Վլադիմիր Կրամնիկը (2811), Ուեսլի Սոն (2808) և Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2796): Ինչպես վարկանիշային նախորդ ցուցակում, այս անգամ էլ հայաստանցի ևս 3 շախմատիստներ տեղ են զբաղեցրել 100 ուժեղագույնների ցանկում: Սերգեյ Մովսիսյանը վարկանիշն ավելացրել է 3-ով և 71-րդ տեղից բարձրացել է 64-րդ հորիզոնական: Վլադիմիր Հակոբյանը պահպանել է իր 2675 վարկանիշը և 67-րդ տեղը: Իսկ ահա Գաբրիել Սարգսյանը թեև պահպանել է իր 2667 վարկանիշը, սակայն 84-րդ տեղից բարձրացել է 81-րդ հորիզոնական: Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը չմասնակցելով որևէ մրցաշարի, պահպանել է իր 2444 վարկանիշը, սակայն նահանջել է 3 հորիզոնականով ու զբաղեցրել 35-րդ տեղը ցանկում: Լիլիթ Մկրտչյանն էլ է պահպանել վարկանիշը (2431), բայց մեկ հորիզոնականով բարձրացել է՝ տեղափոխվելով 40-րդ տեղ: Կանանց վարկանիշային ցուցակը 2651 վարկանիշով գլխավորում է աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանը: Մինչև 20 տարեկան 100 ուժեղագույն պատանի շախմատիստների ցանկում հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի ամերիկահայ 16-ամյա գրոսմայստեր Սամուել Սևյանը, ով 2603 վարկանիշով 9-րդ տեղում է: Մինչև 18 տարեկանների աշխարհի և Եվրոպայի այս տարվա չեմպիոն Մանուել Պետրոսյանը 2550 վարկանիշով զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը: Մինչև 16 տարեկանների աշխարհի այս տարվա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը 2516 վարկանիշով 35-րդ տեղում է: Տիգրան Հարությունյանն էլ 2511 վարկանիշով 38-րդ տեղում է:
January 2017
M T W T F S S
« Dec    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: