Monthly Archives: December 2016

31.12.2016

Հենրիխ Մխիթարյան. «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ: «Ինչպիսի՜ զգացողություն է տարին ավարտել այսքան դրական նոտայով: Իմ սերն ու լավագույն մաղթանքներն եմ ուղղում ձեզ 2017 թվականի համար: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,- գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում:
31.12.2016

«Լիվերպուլն» ուժեղ էր «Սիթիից»

ԱՊԼ, 19-րդ տուր «Լիվերպուլ» 1-0 «Մանչեսթեր Սիթի» Գոլը՝ Վեյնալդում 8՛ «Էնֆիլդ» մարզադաշտ, Լիվերպուլ
31.12.2016

Ինչո՞ւ Մայքլ Քերիկը բաց թողեց «Միդլսբրոյի» հետ խաղը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

ԱՊԼ-ի 19-րդ տուրի «Միդլսբրոյի» հետ խաղին չմասնակցեց «Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Քերիկը: Անգլիական գրանդը հանդիպումից առաջ նշել էր, որ ֆուտբոլիստը հիվանդացել է և չի կարողանա մասնակցել խաղին: Իսկ ի՞նչ էր անում Մայքլ Քերիքը հանդիպումից մեկ օր առաջ ՝
31.12.2016

WhoScored.com. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Միդլսբրոյի» հետ խաղին

Պրեմիեր լիգա, 19-րդ տուր «Մանչեսթեր Յունայթեդ» 2-1 «Միդլսբրո» Գոլերը՝ 0-1 Լեդբիտեր 67՛, 1-1 Մարսիալ 85՛, Պոգբա 86՛ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր
31.12.2016

«Մանչեսթեր Յունայթեդը» ծանրագույն խաղում հաղթեց «Միդլսբրոյին» (տեսանյութ)

Պրեմիեր լիգա, 19-րդ տուր «Մանչեսթեր Յունայթեդ» 2-1 «Միդլսբրո» Գոլերը՝ 0-1 Լեդբիտեր 67՛, 1-1 Մարսիալ 85՛, Պոգբա 86՛ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր  Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
31.12.2016

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Միդլսբրոյի» դեմ խաղի համար

ԱՊԼ, 19-րդ տուր «Մանչեսթեր Յունայթեդ» - «Միդլսբրո» Մեկնարկը՝ 19:00 «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը՝ Դե Խեա, Վալենսիա, Սմոլինգ, Բայի, Բլինդ, Ֆելայինի, Էրերա, Մարսիալ, Պոգբա, Մխիթարյան, Իբրահիմովիչ
31.12.2016

Մոուրինյո. «Դեպա՞յը. նախընտրում եմ վստահել Մխիթարյանին, Լինգարդին և Մարսիալին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու է թիմի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում խաղադաշտում անցկացրել ընդամենը 20 րոպե: «Նախորդ մրցաշրջանում նա չի խաղացել: Լինում են դեպքեր, երբ ֆուտբոլիստը մեկ տարի առաջ ֆենոմենալ է հանդես գալիս, իսկ հաջորդ մրցաշրջանում խաղադաշտ դուրս չի գալիս, բայց սա այդ դեպքը չէ: Պետք է ասեմ, որ վերջին ամիսներին իմ՝ Մեմֆիսի վերաբերյալ ընդունած որոշումների վրա ազդում էին այն տեղեկությունները, որ նա հունվարին ցանկանում է հեռանալ թիմից, և եթե մենք համապատասխան առաջարկ ստանանք, ապա բաց կթողնենք նրան: Բնականաբար, դա ազդեց իմ որոշումների վրա: Եթե ես գիտեմ, եթե ես զգում եմ, որ խաղացողը ցանկանում է հեռանալ, ապա նախընտրում եմ վստահել այլ խաղացողների՝ Մխիթարյանին, Լինգարդին, Մարսիալին, այսինքն՝ այն ֆուտբոլիստներին, ովքեր 100 %-ով մնում են մեզ հետ: Խաղային այդ դիրքում մենք շատ տարբերակներ ունենք»,- ասել է Մոուրինյոն: Ավելի վաղ կային տեղեկություններ, որ Դեպայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Էվերտոնը»: Նրա տրանսֆերի գնման հավակնորդ է նաև Մոսկվայի «Սպարտակը»: http://www.vivaronews.am/zhoze-mourinyo-chempionakan-mrcavazkhn-indz-chi-hetakhrkhrum
31.12.2016

Դիեգո Սիմեոնեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, մեկնաբանելով «Ալ-Իտիհադի» հետ ընկերական խաղում տոնած հաղթանակը (3:2), վստահեցրել է, որ շարունակելու է աշխատել մայրաքաղաքային ակումբում: Ավելի վաղ կային ասեկոսեներ, որ արգենտինացի մասնագետն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել «Ինտերը»: «Ոչ, ես չեմ հեռանալու «Ատլետիկոյից»: Խուանֆրանն ամբողջ կյանքում խաղացել է աջ եզրում: Նա իրեն լավ է զգում հարձակման ժամանակ, իսկ Վրսալկոյի հետ մենք ավելի մեծ հնարավորություններ ունենք, բայց դա չի նշանակում, որ մենք միշտ այդպես ենք խաղալու: Ես հանդերձարանում էի, լսում էի երկրպագուների ձայները: Նրանք գոհ մնացին, քանի որ տեսան գոլեր և վայելեցին հանդիպումը: Ես «Ալ-Իտիհադի» մասնակցությամբ խաղերի մի քանի տեսանյութեր էի դիտել, ուստի գիտեի, որ նրանք կարողանում են լավ վերահսկել գնդակը: Մենք գիտեինք, թե ինչպիսի մրցակցի դեմ ենք խաղալու»,- ասել է Սիմեոնեն:
31.12.2016

Ինիեստա. «Արդեն միլիոն անգամ ասել եմ, որ որոշում կայացնողն ակումբն է»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան հայտարարել է, որ ցանկանում է երկարաձգել կատալոնական ակումբի հետ պայմանագրի ժամկետը: «Երջանիկ կլինեմ, եթե արդեն վաղը չխոսենք այս թեմայի շուրջ: Մենք արդեն բանակցություններ վարել ենք, բայց իմ գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ 1,5 տարի ժամանակ կա: Կցանկանայինք որքան հնարավոր է արագ ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի բոլորս հանգիստ լինեինք: Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել ակումբի հետ, մեր հարաբերությունները հիանալի են: Մենք հարցին կմոտենանք համապատասխան կերպով, բայց այն, թե ինչպես կընթանան բանակցությունները, ես իրատեսորեն եմ նայում: Ես արդեն միլիոն անգամ ասել եմ, որ այս հարցերով որոշում կայացնում է ակումբը, այլ ոչ թե ես: Ես ակումբի նախագահը չեմ: Հասկանում եմ, որ եթե իմ խաղն ու իրավիճակը լինեն բավարար մակարդակի, ապա խնդիրներ չեն լինի, բայց սա այն հարցը չէ, որ ես իրավասու եմ ինքս որոշելու: Գիտեմ՝ ակումբն ինչ դիրքորոշում ունի իմ նկատմամբ, հետևաբար հուսով եմ՝ հաջորդ նորությունն այն կլինի, որ այս հարցը փակված է»,- ասել է Եվրոպայի 2008 և 2012թթ. չեմպիոնն ու «Մունդիալ-2010»-ի հաղթողը:
31.12.2016

Պրեմիեր լիգա. Այսօրվա հանդիպումների ծրագիրը

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակներում տեղի կունենան 7 հանդիպումներ: «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում հարաբերությունները պարզելու է «Միդլսբրոյի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղը կայանալու է «Էնֆիլդում», որտեղ «Լիվերպուլն» ուժերը չափելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Այսօրվա հանդիպումների ծրագիրը. «Բառնլի» – «Սանդերլենդ» (19:00) «Չելսի» – «Սթոք Սիթի» (19:00) «Լեսթեր» -« Վեստ Հեմ» (19:00) «Մանչեսթեր Յունայթեդ» – «Միդլսբրո» (19:00) «Սաութհեմփթոն» – «Վեստ Բրոմվիչ» (19:00) «Սուոնսի» – «Բորնմուտ» (19:00) «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» (21:30) http://www.vivaronews.am/manchesther-yunaythed-midlsbro-havanakan-meknarkayin-kazmer
December 2016
M T W T F S S
« Nov   Jan »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: