2015 թվականի լավագույն գոլի հեղինակն ավարտում է կարիերան ՖԻՖԱ խաղալու համար

Բրազիլացի հարձակվող Ուենդել Լիրան, ով հունվարին ստացավ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակը, որն ստանում է տարվա լավագույն գոլի հեղինակը, կարիերան ավարտելու որոշում է կայացրել՝ գրում է Goal.com-ը:

Մրցանակն ստանալուց կես տարի անց Լիրան որոշել է ավարտել կարիերան, պաշտոնական էջ բացել YouTube-ում ու տեղադրել ՖԻՖԱ խաղի տեսանյութեր՝ սկսելով գեյմերի կարիերա:

Հիշեցնենք, որ Լիրան մրցանակի համար պայքարում էր Լիոնել Մեսիի ու Ալեսանդրո Ֆլորենցիի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ