2 ֆուտբոլիստ համալրեց «Արարատի» կազմը

Իվուարցի ֆուտբոլիստներ Նասիմ Աարոն Կպեհիան և Բրաիմա Բրունո Կոնեն համալրել են «Արարատի» կազմը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նախորդ մրցաշրջանում նրանք հանդես էին գալիս «Միկայի» կազմում:

19-ամյա Կպեհիան կենտրոնական կիսապաշտպան է, իսկ 21-ամյա Կոնեն` կենտրոնական հարձակվող:

Երկու ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Թեհրանի «Էսթեղլալի» հետ ստուգողական խաղին, իսկ Կոնեն խփեց «Արարատի» հաղթական գոլը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ