195սմ հասակով 15-ամյա պաշտպանը տեղափոխվում է անգլիական գրանդ

«Բերիի» պաշտպան Էմեկա Օբին շուտով կդառնա «Լիվերպուլի» ֆուտբոլիստ:

Մերսիսայդցիները ձեռք են բերելու անգլիական ֆուտբոլի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկին՝ գրում է Goal.com-ը:

15 տարեկանում Օբիի հասակը 195սմ է: Վերջերս նա ակումբային ռեկորդ է սահմանել՝ դառնալով թիմի կազմում նորամուտ նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Նշվում է, որ այժմ ֆուտբոլիստն աշխատանքային վիզայի խնդիր ունի, սակայն առաջիկայում այդ հարցը կլուծվի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ