19-ամյա Չորիչը պայքարից դուրս թողեց Նադալին Ցինցինատիում

ATP-ի վարկանիշային աղյուսակի 49-րդ համար Բորնա Չորիչը նվաճել է «Մասթերս» կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր Ցինցինատիում:

1/8 եզրափակիչում 19-ամյա խորվաթ թենիսիստը երկու սեթի արդյունքում 6:1, 6:3 հաշվով պարտության է մատնել իսպանացի Ռաֆայել Նադալին:

Մենախաղը տևել է 1 ժամ 13 րոպե:

Նշենք, որ կիսաեզրափակիչի ուղեգրի համար Բորնա Չորիչը կպայքարի Տոմաշ Բերդիխ – Մարին Չիլիչ զույգի հաղթողի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ