18-ամյա կիսապաշտպանը՝ «Յունայթեդի» ուշադրության կենտրոնում

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Վալենսիայի» 18-ամյա կիսապաշտպան Ֆրան Վիլյալբայի ծառայություններով: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալը:

Գործակալի խոսքով՝ մանչեսթերյան ակումբից իր հետ կապ են հաստատել, ու կողմերն արդեն սկսել են բանակցությունները:

«Չգիտեմ՝ «Յունայթեդը» բանակցե՞լ է «Վալենսիայի» հետ, թե՞ ոչ, բայց նրանց համար բարդ կլինի իրականացնել այս տրանսֆերը: Ես, սակայն, սկսել եմ բանակցել»,- ասել է գործակալը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ