18-ամյա ֆուտբոլիստը 40 մլն ֆունտի դիմաց կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բենֆիկայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեսը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ինչպես տեղեկացնում է BT Sport-ը, Պորտուգալիայի ազգային հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստը մոտ է անգլիական գրանդ տեղափոխվելուն: «Կարմիր սատանաները» պատրաստ են Սանշեսի համար վճարել 40 մլն ֆունտ + բոնուսներ:

Ավելացնենք, որ երեկ Պորտուգալիայի առաջնության «Մարիտիմու» – «Բենֆիկա» խաղի 37-րդ րոպեին Սանշեսը հեռացվել էր խաղադաշտից և հնարավոր է,որ դա նրա վերջին հանդիպումն էր լիսաբոնյան ակումբի կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ