17-ամյա Ջանլուիջի Դոնարուման դարձավ նոր ռեկորդի հեղինակ

«Միլանի»  դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման երեկ իր նորամուտը նշեց Իտալիայի ազգային հավաքականի կազմում: Երեկ իտալացիները ընկերական հանդիպում անցկացրեցին Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Ֆրանսիայի ընտրանու դեմ: Երիտասարդ ֆուտբոլիստը նույնպես մասնակցեց հանդիպմանը և 2-րդ խաղակեսում փոխարինեց թիմի ավագ և կենդանի լեգենդ Ջանլուիջի Բուֆոնին:

Այսպիսով, Դոնարուման դարձավ Իտալիայի ազգային հավաքականի պատմության մեջ ամենաերիտասարդ դարպասապահը:

Ավելացնենք, որ 17-ամյա ֆուտբոլիստը ծնվել է Ջանլուիջի Բուֆոնի հավաքականում նորամուտից 16 ամիս հետո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ