14 շախմատիստներ սկսեցին պայքարը բարձրագույն խմբի 3 ուղեգրերի համար

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց շախմատի Հայաստանի առաջին խմբի 77-րդ առաջնությունը: Մրցաշարի 14 մասնակիցները սկսեցին պայքարը բարձրագույն խմբի 3 ուղեգրերի համար: Նրանց թվում են 2 գրոսմայստերներ ու 6 միջազգային վարպետներ:

Մեկնարկային տուրը բավական արդյունավետ ստացվեց: 7 պարտիաներից 6-ն ավարտվեցին սպիտակների հաղթանակով: Միակ ոչ-ոքին գրանցվեց Արմենակ Եղիազարյանի և մինչև 16 տարեկանների աշխարհի այս տարվա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի մրցավեճում:

Իսկ ահա մինչև 18 տարեկանների աշխարհի այս տարվա չեմպիոն Մանուել Պետրոսյանը մրցաշարը սկսեց հաղթանակով՝ առավելության հասնելով Նորայր Թորոսյանի նկատմամբ:

Գրոսմայստերներից Հովիկ Հայրապետյանը հաղթեց Ռաֆայել Բակունցին, իսկ ահա Լևոն Բաբուջյանը պարտվեց Տիգրան Հարությունյանին: Արամ Հակոբյան-Կարեն Հովհաննիսյան, Դավիթ Քալաշյան-Արման Միքայելյան, Դավիթ Շահինյան-Շանթ Սարգսյան պարտիաներում հաղթեցին սպիտակներով խաղացող շախմատիստները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ